|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-02-03 |
| «ԲՈՂՈՔԵՔ,
ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆՔ» |
| |
| Ոլորտը
կարգավորելու նպատակով այս առաջարկը հանրությանը եւ հատկապես տնտեսվարող սուբյեկտներին
երեկ ուղղեց Տնտեսական մրցակցության ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Գյումրիի քաղաքապետին դատի են տվել |
| |
| Պատճառը կադրային փոփոխություններն են
Ինչպես արդեն գրել ենք, վերջին շրջանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձեռնարկել է ակտիվ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| «ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԿԱ, ԿԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆ» |
| |
| Անդրադառնալով
Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրգործին՝ համոզմունք հայտնեց իրավապաշտպան Վարդան
Հարությունյանը։ Անցած շաբաթ ով ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Եկել
եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք |
| |
| Խոստովանում
է թիվ 174 դպրոցի նորընտիր տնօրենը Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174
դպրոցի ցուրտ դասասենյակում ընթացող տնօրենի ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
ՉԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ |
| |
| «Առավոտի» հունվարի 27-ի
համարում զետեղված Ն. Գրիգորյանի «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հոդվածի
կապակցությամբ կցանկանայի ձեր ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| Դատական
բարբարոսություն |
| |
| Ինչո՞ւ
քանդեցին Վեդիի տպարանը Վեդիի տպարանը հիմնադրվել է 1931թ. եւ շուրջ 74 տարի
անխոնջ տպագրել է Արարատի շրջանի տարեգրության լավ ու վատ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ՊԱՅՔԱՐՆ
ԱՆԱՍԵԼԻ ՍՐՎԱԾ Է |
| |
| Ամեն
ինչ կորոշվի վերջին երկու տուրերում Ջիբրալթարում ընթացող «ACP-Tour-Third
Gibtele. com Chess Festival» շախմատի միջազգային փառատոնի եզրափակիչ ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Օրվա առաջին կեսը լարված կլինի։ Սակայն կեսօրից հետո ամեն բան կկարգավորվի։
ՑՈՒԼ 21.04-21.05։ Ցանկալի արդյունքի ... |
| |
 |
|
| 2005-02-03 |
| ՄԵԿ Է՝ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԵՆ |
| |
| Ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին նախագահի հանձնարարականը որոշ տնտեսվարողների համար «խթան» է հանդիսացել, որպեսզի իրենց ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՏՈՒԺՈՒՄ
Է ՄԱՆՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ |
| |
| Պարզեցված
հարկի մասին օրենքը, որը ժամանակին գործարարների լոբբինգով ընդունվեց, վերջին բարեփոխումների
արդյունքում փոքր եւ միջին ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «Թաիլանդական» օբյեկտ՝ քաղաքի կենտրոնում |
| |
| «Պատվավոր թաիլանդացու» դեմ պայքարն առայժմ ապարդյուն է
Շուրջ երկու տարի է՝ Երեւանի Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի միջնամասում ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «ՇԱՀԱԲԻ»
ԼՎԱՑՔԸ ԿԼՎԱՑՎԻ ԱՅԼ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ |
| |
| Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դարձյալ հետաքրքիր բացահայտումներ
եղան: Շարունակվում էր քաղաքացի ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՀՀԿ-ն
գրոհում է դպրոցը |
| |
| Անցյալ
շաբաթ Շենգավիթի թիվ 66 դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Ըստ մեր
տեղեկությունների, դպրոցի կոլեկտիվը դժգոհ է ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՄԵՐՈՆՔ՝
ACID-ՋԱԶՈՒՄ |
| |
| Վերջերս
երեւանյան ակումբներից մեկում ներկայացվեցին երիտասարդ ջազմեն Սերգեյ Մկրտչյանի (բեմական
անունը՝ Սերժ Գաբիեն) ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| 8
ու կես տարի՝ Գոհար Գասպարյանի հետ |
| |
| «Գոհարն
ինձ «տարել» էր» Այս համոզմանն է հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի
հոբելյանի առիթով լույս տեսած «Իմ ութուկես տարիները ... |
| |
 |
|
|
|
 |
«Չենք
աճել, չենք նվազել» - Aravot.am
| 2005-02-04 |
| «Չենք
աճել, չենք նվազել» |
| |
Խոսքը
վերաբերում է ակնագործության ու ոսկերչության ոլորտին «Ես երկու լուր
ունեմ ձեզ ասելու. մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատն այն է, որ այս տարի մենք չենք կարողացել
ցուցանիշների աճ ապահովել, լավն էլ այն է, որ բացարձակապես անկում չենք ապրել»,-
երեկ առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարարության ակնագործության եւ ոսկեգործության
բաժնի պետ Գագիկ Մկրտչյանն այսպես սկսեց ներկայացնել ոլորտի տարեկան տվյալները: Մասնագետների
կողմից 2004-ը ակնագործության եւ ոսկերչության համար դիտվել է որպես նահանջի տարի,
քանի որ ապրանքային արտադրանքը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է մոտ 30 մլրդ
դրամով: Պարոն Մկրտչյանը դա բացատրում է դոլարի փոխարժեքի տատանումներով. «Դոլարից
կախումը մեծ է, որովհետեւ ԱՄՆ-ն է ստանում այս ճյուղի արտադրանքի 50 տոկոսից ավելին»:
Թեեւ ճյուղն ընդհանուր առմամբ ճգնաժամ է ապրել, բայց որեւէ աշխատատեղ չի կրճատվել,
անգամ միջին աշխատավարձը 4000 դրամով բարձրացել է: Որոշակի փոփոխություններ են եղել
ալմաստի հումքի ներկրման մեջ: Եթե նախորդ տարիներին հումքի հիմնական մասը ներկրվել
է ՌԴ-ից եւ Բելգիայից, ապա հիմա գլխավոր մատակարարը Իսրայելն է: Տեսակետ կա, որ այս
ոլորտում տարեկան ցնցող աճ պետք է լինի, քանի որ օգտվում են հարկային արտոնություններից:
«Իրականում դրանք արտոնություններ չեն, այլ պարզապես հարկային վարչարարության կարգավորված
պայմաններ: Մենք ակնագործության եւ ոսկեգործության ողջ արտադրանքի 99 տոկոսն արտահանում
ենք, եւ ավելացված արժեքի հարկը միջանկյալ փուլում չենք տալիս: Եթե այլ ոլորտներ
էլ նույնքան արտահանեին, իրենք էլ կունենային այդ արտոնությունները»: Գ. Մկրտչյանը
նշեց, որ այս դաշտում օրենսդրական խնդիրներ չկան, ավելին՝ մերը աշխարհի լավագույն
օրենսդրություններից մեկն է: Բայց մեզ խանգարում է այն, որ ունենք ենթակառուցվածքային
թույլ օղակներ, որոնք բոլորովին չեն աջակցում ոլորտին, սակայն. «Մենք ինչ ունենք,
դրանով պիտի բավարարվենք, եթե փորձենք ավելին ստանալ՝ ամբողջը կկորցնենք: Մենք այս
ամենը օդից ենք ստանում՝ միայն աշխատանքի շնորհիվ»: ՌԴ-ի հետ կնքած Հայաստանի
միջկառավարական համաձայնագրի 5-րդ կետով նախատեսված է, որ ներկրված ալմաստներն արգելվում
է արտահանել այլ երկիր: Սա Հայաստանին ձեռնտու չէ, այդ պատճառով ՀՀ արտգործնախարարությունն
այժմ բանակցություններ է վարում Ռուսաստանի կառավարության հետ՝ այդ կետն անվավեր
ճանաչելու համար: Պարոն Մկրտչյանը մեծ հույսեր է կապում 2005 թվականի հետ.
«Կանխագուշակում ենք, որ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազագույնը 30-40 տոկոսի
աճ կունենանք ու 2003-ի բացերը կլրացնենք: Հնարավոր է, որ մենք բավարար չափով ակտիվ
չենք գործել, դրա համար էլ պիտի լարված աշխատենք ու թերությունները շտկենք»: Հարցին,
թե ինչպե՞ս պետք է հասցնեն այդքան աճ ապահովել, եթե դոլարի կուրսն իջնի, Գ. Մկրտչյանը
պատասխանեց՝ «Իմ հաշվարկները դրամով էին, բայց եթե նման բան էլ լինի, 30 տոկոսի աճ
հաստատ կապահովենք»: Առայժմ հայ ակնագործներն ու ոսկերիչները հնարավորություն ունեն
միայն մանր քարեր մշակել: Բայց եթե այդպես շարունակվի՝ հնդիկների հետ նույն մրցակցային
դաշտում կհայտնվենք ու, պարոն Մկրտչյանի խոսքերով, «այդտեղ հաստատ կսկսենք»: Հ.
ՋԵԲԵՋՅԱՆ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|