|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-02-02 |
| ՏՈՒԺՈՒՄ
Է ՄԱՆՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ |
| |
| Պարզեցված
հարկի մասին օրենքը, որը ժամանակին գործարարների լոբբինգով ընդունվեց, վերջին բարեփոխումների
արդյունքում փոքր եւ միջին ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «Թաիլանդական» օբյեկտ՝ քաղաքի կենտրոնում |
| |
| «Պատվավոր թաիլանդացու» դեմ պայքարն առայժմ ապարդյուն է
Շուրջ երկու տարի է՝ Երեւանի Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի միջնամասում ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «ՇԱՀԱԲԻ»
ԼՎԱՑՔԸ ԿԼՎԱՑՎԻ ԱՅԼ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ |
| |
| Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դարձյալ հետաքրքիր բացահայտումներ
եղան: Շարունակվում էր քաղաքացի ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՀՀԿ-ն
գրոհում է դպրոցը |
| |
| Անցյալ
շաբաթ Շենգավիթի թիվ 66 դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Ըստ մեր
տեղեկությունների, դպրոցի կոլեկտիվը դժգոհ է ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՄԵՐՈՆՔ՝
ACID-ՋԱԶՈՒՄ |
| |
| Վերջերս
երեւանյան ակումբներից մեկում ներկայացվեցին երիտասարդ ջազմեն Սերգեյ Մկրտչյանի (բեմական
անունը՝ Սերժ Գաբիեն) ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| 8
ու կես տարի՝ Գոհար Գասպարյանի հետ |
| |
| «Գոհարն
ինձ «տարել» էր» Այս համոզմանն է հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի
հոբելյանի առիթով լույս տեսած «Իմ ութուկես տարիները ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| Շարունակում
են հիացնել |
| |
| Շարունակում
են հիացնել Ջիբրալթարում
ընթացող շախմատի «ACP-Tour-Third Gibtele.com Chess Festival» միջազգային փառատոնում,
որի մրցանակային ֆոնդը 15 հազար ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ՏՈՒՆԸ
ԵՐԴԻԿԻՑ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ |
| |
| Սոցիալական
քարտ ստացածների թիվն այսօր անցնում է 1,7 մլն-ից: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչքան
մարդ զուր տեղը կտուժի եւ չի ստանա իր նպաստը, ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «Պատերազմ»՝ ջրաչափերի համար |
| |
| «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը հանձն է առել լուծել Գյումրիի անապահով ընտանիքներին ջրաչափեր տրամադրելու հարցը: ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «ՊԱՐՏՔ ԵՄ ԱՆԵԼՈՒ՝ ՄԱՏԱՂ ԱՆԵՄ» |
| |
| Խոստանում է Արմինեն, եթե տանիք գտնի
Արմինե Նավասարդյանին տեսա Կառավարական 3-րդ մասնաշենքում՝ տեղեկատվական կենտրոնի մոտ՝ կրթության ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «Իրավապաշտպան»
դատախազներ |
| |
| Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան
գրասենյակը, USAID-ի ֆինանսավորմամբ, հունվարի 28-30-ը Ծաղկաձորում կազմակերպել էր ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ԱՐՏԱՇԵՍ
ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ |
| |
| Հարգելի
պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ Խորապես խորհրդանշական է, որ էթնիկ զտումների
զոհերի հիշատակի Եվրոպական կենտրոնի ստեղծման ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| Հայոց
բանակի վաղվա զինվորները խրախուսվում են այսօր |
| |
| Երեկ
Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը հանդես եկավ հերթական բարեգործությամբ:
Հայոց բանակի օրվա կապակցությամբ, հունվարի ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ՄԱՐԶԱԿԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| Առայժմ
գերազանց մրցելույթներ Հայ շախմատիստները վերջին տարիներին որպես կանոն հաջող
են հանդես գալիս միջազգային ամենաբարձր կարգի ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Լարված օր է նաեւ հարաբերությունների մեջ նոր կարգ սահմանելու առումով։
ՑՈՒԼ 21.04-21.05։ Ձեր գործի մի մասը կարող եք ... |
| |
 |
|
|
|
 |
ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
ՉԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ - Aravot.am
| 2005-02-03 |
| ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
ՉԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ |
| |
| «Առավոտի» հունվարի 27-ի
համարում զետեղված Ն. Գրիգորյանի «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հոդվածի
կապակցությամբ կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել արծարծված հիմնախնդրի վերաբերյալ
իմ մտահոգությունը: Հիշյալ հոդվածի բովանդակությունը հիմնականում համապատասխանում
է իրականությանը: Ավելին, անցած 14 տարիների ընթացքում ոչ միայն դեսպաններ, այլեւ,
որքան ցավալի է, ավելի ցածր դիվանագիտական աստիճան ունեցող, միաժամանակ հեռանկարային
երիտասարդ կադրեր, ինչ-ինչ պատճառներով, հեռացել են արտգործնախարարությունից: Եթե
դեսպանների եւ նախարարության բարձրաստիճան դիվանագետների նշանակումն ու ազատումը,
ըստ սահմանված օրենքի, կարգավորվում է նախագահի իրավասությամբ, ապա, դրան զուգահեռ,
«վերեւից» իջեցված ցուցումով, կոպտորեն միջամտելով արտգործնախարարության գործառույթներին,
հաճախ ավելի ցածր աստիճան ունեցող դիվանագետներ են ուղարկվում արտասահման կամ ետ
կանչվում, ինչը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի կոպիտ խախտում է: Նման
մոտեցումը բացասական ազդեցություն է ունենում արտգործնախարարության աշխատանքի արդյունավետության,
ինչպես նաեւ համակարգում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Սա վկայում է հանրապետության
դիվանագիտական ծառայության թերի ձեւավորման եւ նախարարությունում տիրող կադրային
«իծաշարուկի» մասին: Անդրադառնալով իմ՝ Լիբանանում Հայաստանի նախկին դեսպանի
պարտականություններից ազատմանը, ապա իսկությունը հետեւյալն է. 2001 թվականի հունիսին,
հերթական ռոտացիայի տարօրինակ պատրվակով ես ետ կանչվեցի Երեւան: Գրում եմ «տարօրինակ»,
քանի որ Բեյրութում պաշտոնավարում էի ընդամենը 3 տարի: Դեսպանի նման հապճեպ ետկանչը
դիվանագիտական պրակտիկայում սովորաբար նշանակում է, որ գործունեության ընթացքում
«անուղղելի քաղաքական վնաս» ես հասցրել երկու երկրների հարաբերություններին: Սակայն
իմ առաջին իսկ հանդիպումը նախարարի հետ՝ ապացուցեց հակառակը: Պարոն Վ. Օսկանյանը,
նշելով, որ իմ աշխատանքից գոհ են, հայտնեց, որ նա նախագահին առաջարկ է ներկայացրել
նոր ստեղծվող գլխավոր քարտուղարի կամ փոխնախարարի պաշտոնում իմ նշանակման վերաբերյալ:
Ի դեպ՝ փոխնախարարի պաշտոն ես նախկինում զբաղեցրել էի: Նախարարի խոսքերով՝ նման առաջարկը
գնահատականն էր իմ արդյունավետ դիվանագիտական գործունեության, որի վկայություններ
են նաեւ այն պարգեւատրումները, որոնց արժանացել էի Հայաստանում եւ Լիբանանում աշխատած
տարիներին. հուշամեդալ «ՀՀ արտգործնախարարության տասնամյակի կապակցությամբ անբասիր
աշխատանքի համար», «Լիբանանի Մայրու մեծ ասպետի» շքանշան (օտարերկրացիների համար
սահմանված ամենաբարձր պարգեւն այդ երկրում), ինչպես նաեւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի
«Մայրու ասպետ» եւ Հայ կաթողիկե եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշաններ: Այնուհետեւ
ձգվեցին նախագահի հրամանագրի սպասման երկար ամիսներ: Ի վերջո, տարեվերջին պարոն Վ.
Օսկանյանը հայտարարեց, որ նախագահը նպատակահարմար չի գտնում իմ հետագա ծառայությունը
արտգործնախարարության համակարգում, ավելացնելով, որ այդ հարցում որոշիչ նշանակություն
է ունեցել նախագահի աշխատակազմի բացասական կարծիքն իմ մասին: Նախարարը հավաստիացրեց,
որ ինքը շատ կցանկանար ինձ տեսնել այդ պաշտոններից որեւէ մեկում, սակայն հարցի դրական
լուծումը դուրս է իր իրավասության սահմաններից: Այնուհետեւ, այդպես էլ չարժանանալով
նախագահի ընդունելությանը՝ պարզելու համար նման անտրամաբանական մոտեցման պատճառները,
համարելով վիրավորված իմ՝ կադրային դիվանագետի եւ մարդու արժանապատվությունը, ես
ինքնակամ հեռացա արտգործնախարարության համակարգից: Ինչ վերաբերում է թերթի
հոդվածի այն պարբերությանը, որ ետ չվերադարձած դեսպաններից «յուրաքանչյուրը այժմ
ծաղկում է բիզնեսի մի ոլորտում», կցանկանայի նշել. իմ քառասուն տարվա աշխատանքային
գործունեությունը սահմանափակված է եղել լոկ պետական ծառայության շրջանակներում: Ձեռներեցությունը
համարելով հասարակության զարգացման կարեւոր գործոններից մեկը եւ հարգելով այն, այնուամենայնիվ,
դրանով չեմ զբաղվում նաեւ նախարարությունից հեռանալուց հետո: Այս ամենը վկայում
է այն մասին, որ միշտ չէ, երբ դիվանագիտական փորձ ձեռք բերած կադրերը պահանջված են
մեր երկրում: Համոզված եմ, որ մի երկիր, որի մեծագույն արժեքներից մեկն էլ ազգի ինտելեկտուալ
պոտենցիալն է, չի կարող շռայլություն թույլ տալ՝ անտեսելով ու արհամարհելով իր փորձառու
եւ պրոֆեսիոնալ կադրերին: Անդրադառնալով անձամբ ինձ, ես չեմ գտնում, որ իմ
փորձը, գիտելիքներն ու միջազգային կապերը պետք է ծառայեցնեմ սոսկ անձնական բարեկեցությանս:
Ուստի, ես ապրում եմ Հայաստանում, այն լքելու մտադրություն չունեմ, եւ ներկայումս
աշխատում եմ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության կենտրոնական գրասենյակում:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|