|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-02-02 |
| ՏՈՒԺՈՒՄ
Է ՄԱՆՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ |
| |
| Պարզեցված
հարկի մասին օրենքը, որը ժամանակին գործարարների լոբբինգով ընդունվեց, վերջին բարեփոխումների
արդյունքում փոքր եւ միջին ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «Թաիլանդական» օբյեկտ՝ քաղաքի կենտրոնում |
| |
| «Պատվավոր թաիլանդացու» դեմ պայքարն առայժմ ապարդյուն է
Շուրջ երկու տարի է՝ Երեւանի Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի միջնամասում ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «ՇԱՀԱԲԻ»
ԼՎԱՑՔԸ ԿԼՎԱՑՎԻ ԱՅԼ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ |
| |
| Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դարձյալ հետաքրքիր բացահայտումներ
եղան: Շարունակվում էր քաղաքացի ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՀՀԿ-ն
գրոհում է դպրոցը |
| |
| Անցյալ
շաբաթ Շենգավիթի թիվ 66 դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Ըստ մեր
տեղեկությունների, դպրոցի կոլեկտիվը դժգոհ է ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՄԵՐՈՆՔ՝
ACID-ՋԱԶՈՒՄ |
| |
| Վերջերս
երեւանյան ակումբներից մեկում ներկայացվեցին երիտասարդ ջազմեն Սերգեյ Մկրտչյանի (բեմական
անունը՝ Սերժ Գաբիեն) ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| 8
ու կես տարի՝ Գոհար Գասպարյանի հետ |
| |
| «Գոհարն
ինձ «տարել» էր» Այս համոզմանն է հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի
հոբելյանի առիթով լույս տեսած «Իմ ութուկես տարիները ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| Շարունակում
են հիացնել |
| |
| Շարունակում
են հիացնել Ջիբրալթարում
ընթացող շախմատի «ACP-Tour-Third Gibtele.com Chess Festival» միջազգային փառատոնում,
որի մրցանակային ֆոնդը 15 հազար ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ՏՈՒՆԸ
ԵՐԴԻԿԻՑ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ |
| |
| Սոցիալական
քարտ ստացածների թիվն այսօր անցնում է 1,7 մլն-ից: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչքան
մարդ զուր տեղը կտուժի եւ չի ստանա իր նպաստը, ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «Պատերազմ»՝ ջրաչափերի համար |
| |
| «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը հանձն է առել լուծել Գյումրիի անապահով ընտանիքներին ջրաչափեր տրամադրելու հարցը: ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «ՊԱՐՏՔ ԵՄ ԱՆԵԼՈՒ՝ ՄԱՏԱՂ ԱՆԵՄ» |
| |
| Խոստանում է Արմինեն, եթե տանիք գտնի
Արմինե Նավասարդյանին տեսա Կառավարական 3-րդ մասնաշենքում՝ տեղեկատվական կենտրոնի մոտ՝ կրթության ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «Իրավապաշտպան»
դատախազներ |
| |
| Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան
գրասենյակը, USAID-ի ֆինանսավորմամբ, հունվարի 28-30-ը Ծաղկաձորում կազմակերպել էր ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ԱՐՏԱՇԵՍ
ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ |
| |
| Հարգելի
պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ Խորապես խորհրդանշական է, որ էթնիկ զտումների
զոհերի հիշատակի Եվրոպական կենտրոնի ստեղծման ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| Հայոց
բանակի վաղվա զինվորները խրախուսվում են այսօր |
| |
| Երեկ
Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը հանդես եկավ հերթական բարեգործությամբ:
Հայոց բանակի օրվա կապակցությամբ, հունվարի ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ՄԱՐԶԱԿԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| Առայժմ
գերազանց մրցելույթներ Հայ շախմատիստները վերջին տարիներին որպես կանոն հաջող
են հանդես գալիս միջազգային ամենաբարձր կարգի ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Լարված օր է նաեւ հարաբերությունների մեջ նոր կարգ սահմանելու առումով։
ՑՈՒԼ 21.04-21.05։ Ձեր գործի մի մասը կարող եք ... |
| |
 |
|
|
|
 |
Եկել
եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք - Aravot.am
| 2005-02-03 |
| Եկել
եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք |
| |
Խոստովանում
է թիվ 174 դպրոցի նորընտիր տնօրենը Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174
դպրոցի ցուրտ դասասենյակում ընթացող տնօրենի ընտրությունները ընդունելության քննություններ
էին հիշեցնում: Դպրոցը «էլիտարներից» չէ՝ աշակերտների թիվը փոքր է, կանգնած է փակման
վտանգի առաջ, ջեռուցման խնդիր ունի, տանիքը կաթում է եւ այլն: Չնայած այդ ամենին՝
տնօրենի աթոռի համար պայքարում էր 8 թեկնածու: Նրանցից մեկն անհայտ պատճառներով չէր
ներկայացել, մեկն էլ թեկնածությունը հանեց հենց «քննության» ժամանակ: Մնացած թեկնածուների
կենսագրությունները տակնուվրա անելուց եւ «քանդուքարափ» դպրոցը վերականգնելու մասին
թեկնածուների պատկերացումները ճշտելուց հետո հանձնաժողովի հինգ անդամները, չորսը
մեկի հարաբերակցությամբ, դպրոցի տնօրեն ընտրեցին մինչ այժմ մանկավարժ աշխատած Գալյա
Վասիլյանին: Նկատելի էր, որ, ի տարբերություն մյուս հավակնորդների, Գ. Վասիլյանի
կենսագրությունը համեմատաբար քիչ «քրքրեցին»: Նրա «քննության» ժամանակ ավելի շատ
հետաքրքրվում էին, թե ինչպես է կազմակերպելու ուսումնական գործընթացը, ապահովելու
աշակերտների նվազագույն քանակը (որպեսզի դպրոցը «չօպտիմալացվի»): Նորընտիր տնօրենը
հայտնի անեկդոտի մոտիվներով հայտարարեց, որ եկել է ասի, որ իր վրա հույս չդնեն. «Հույս
ունեմ, որ օպտիմալացման գործընթացն արդեն ավարտվել է, եւ ես պետք է ապահովեմ միայն
խաղաղ պայմաններ՝ աշխատելու համար»: Սրան ի պատասխան՝ կրթության եւ գիտության
նախարարության փորձագետ Ալբերտ Ոսկանյանը շտապեց հիասթափեցնել ապագա տնօրենին՝ հայտնելով,
որ հույսը չդնի օպտիմալացման ավարտի վրա. «Աշակերտներ չներգրավելու դեպքում օպտիմալացումն
անխուսափելի է»: 1700 աշակերտի համար նախատեսված դպրոցն այժմ ունի 460 աշակերտ: Թեկնածությունից
հրաժարվողը նույն դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Վարուժան Իսպիրյանն էր, որն իր անակնկալ
քայլը պատճառաբանեց այն հանգամանքով, որ չի ճանաչում քննող հանձնաժողովի անդամներից
մեկին, որը միաժամանակ դպրոցական խորհրդի անդամ է. «Ես մեր դպրոցական խորհրդի բոլոր
նիստերին մասնակցել եմ եւ միշտ հետամուտ եմ եղել խորհրդի աշխատանքներին, սակայն երբեւէ
չեմ տեսել այդ կնոջը: Ինչպե՞ս պետք է նա ձայն տա կամ չտա, եթե ինձ չի ճանաչում»:
Քննող հանձնաժողովի նախագահ Մարինե Մխոյանը բացատրեց, որ «անծանոթուհին» դպրոցի խորհրդի
անդամ լինելուց բացի, թաղապետարանի ներկայացուցիչն է, որի հիմնական գործը տնօրենի
ընտրությունը վերահսկելն է, «իսկ դպրոցական բուռն կյանքին պետք է մասնակցեն խորհրդի
ներսի անդամները: Այդ նկատառումներով էլ ընտրված է խորհրդի կազմը, այնպես, որ երկուսը
լինեն դրսից՝ օբյեկտիվ վերահսկողություն ապահովելու նպատակով, իսկ երեք անդամները՝
դպրոցից. մեկը ծնողական համայնքից է, երկուսը՝ մանկավարժական խորհրդից»: Ուշագրավ
է, որ հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ նախարարության ներկայացուցիչը, այդքան
մանրամասնորեն հետաքրքրվում էին թեկնածուների կենսագրությամբ (ընդհուպ, թե բուհում
սովորելու տարիներին ով է եղել ռեկտորը), սակայն որեւէ խոսակցություն չգնաց դպրոցներում
մեծ մասշտաբների հասած արատավոր երեւույթների (դրամահավաք եւ այլն) դեմ պոտենցիալ
տնօրենների պայքարի վերաբերյալ պատկերացումների մասին: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|