|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-02-02 |
| ՏՈՒԺՈՒՄ
Է ՄԱՆՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ |
| |
| Պարզեցված
հարկի մասին օրենքը, որը ժամանակին գործարարների լոբբինգով ընդունվեց, վերջին բարեփոխումների
արդյունքում փոքր եւ միջին ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «Թաիլանդական» օբյեկտ՝ քաղաքի կենտրոնում |
| |
| «Պատվավոր թաիլանդացու» դեմ պայքարն առայժմ ապարդյուն է
Շուրջ երկու տարի է՝ Երեւանի Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի միջնամասում ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| «ՇԱՀԱԲԻ»
ԼՎԱՑՔԸ ԿԼՎԱՑՎԻ ԱՅԼ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ |
| |
| Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դարձյալ հետաքրքիր բացահայտումներ
եղան: Շարունակվում էր քաղաքացի ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՀՀԿ-ն
գրոհում է դպրոցը |
| |
| Անցյալ
շաբաթ Շենգավիթի թիվ 66 դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Ըստ մեր
տեղեկությունների, դպրոցի կոլեկտիվը դժգոհ է ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| ՄԵՐՈՆՔ՝
ACID-ՋԱԶՈՒՄ |
| |
| Վերջերս
երեւանյան ակումբներից մեկում ներկայացվեցին երիտասարդ ջազմեն Սերգեյ Մկրտչյանի (բեմական
անունը՝ Սերժ Գաբիեն) ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| 8
ու կես տարի՝ Գոհար Գասպարյանի հետ |
| |
| «Գոհարն
ինձ «տարել» էր» Այս համոզմանն է հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի
հոբելյանի առիթով լույս տեսած «Իմ ութուկես տարիները ... |
| |
 |
|
| 2005-02-02 |
| Շարունակում
են հիացնել |
| |
| Շարունակում
են հիացնել Ջիբրալթարում
ընթացող շախմատի «ACP-Tour-Third Gibtele.com Chess Festival» միջազգային փառատոնում,
որի մրցանակային ֆոնդը 15 հազար ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ՏՈՒՆԸ
ԵՐԴԻԿԻՑ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ |
| |
| Սոցիալական
քարտ ստացածների թիվն այսօր անցնում է 1,7 մլն-ից: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչքան
մարդ զուր տեղը կտուժի եւ չի ստանա իր նպաստը, ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «Պատերազմ»՝ ջրաչափերի համար |
| |
| «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը հանձն է առել լուծել Գյումրիի անապահով ընտանիքներին ջրաչափեր տրամադրելու հարցը: ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «ՊԱՐՏՔ ԵՄ ԱՆԵԼՈՒ՝ ՄԱՏԱՂ ԱՆԵՄ» |
| |
| Խոստանում է Արմինեն, եթե տանիք գտնի
Արմինե Նավասարդյանին տեսա Կառավարական 3-րդ մասնաշենքում՝ տեղեկատվական կենտրոնի մոտ՝ կրթության ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «Իրավապաշտպան»
դատախազներ |
| |
| Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան
գրասենյակը, USAID-ի ֆինանսավորմամբ, հունվարի 28-30-ը Ծաղկաձորում կազմակերպել էր ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ԱՐՏԱՇԵՍ
ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ |
| |
| Հարգելի
պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ Խորապես խորհրդանշական է, որ էթնիկ զտումների
զոհերի հիշատակի Եվրոպական կենտրոնի ստեղծման ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| Հայոց
բանակի վաղվա զինվորները խրախուսվում են այսօր |
| |
| Երեկ
Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը հանդես եկավ հերթական բարեգործությամբ:
Հայոց բանակի օրվա կապակցությամբ, հունվարի ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ՄԱՐԶԱԿԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| Առայժմ
գերազանց մրցելույթներ Հայ շախմատիստները վերջին տարիներին որպես կանոն հաջող
են հանդես գալիս միջազգային ամենաբարձր կարգի ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Լարված օր է նաեւ հարաբերությունների մեջ նոր կարգ սահմանելու առումով։
ՑՈՒԼ 21.04-21.05։ Ձեր գործի մի մասը կարող եք ... |
| |
 |
|
|
|
 |
«ԲՈՂՈՔԵՔ,
ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆՔ» - Aravot.am
| 2005-02-03 |
| «ԲՈՂՈՔԵՔ,
ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆՔ» |
| |
Ոլորտը
կարգավորելու նպատակով այս առաջարկը հանրությանը եւ հատկապես տնտեսվարող սուբյեկտներին
երեկ ուղղեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ
Շահնազարյանը: «Եթե այսօր չլիներ այս հանձնաժողովը, տնտեսական մրցակցության
դաշտում գուցե մեծ փոփոխություն տեղի չունենար: Իսկ որ վաղը չլինի՝ հանձնաժողովի
բացակայությունը նկատելի կլինի: Մենք ձգտում ենք եվրոպական չափանիշներով երկիր կառուցել,
հասարակություն ձեւավորել, եւ հանձնաժողովի անելիքները մեծ են»,- իր ղեկավարած կառույցի
դերն այսպես գնահատեց պարոն Շահնազարյանը: Նա գտնում է, որ հայերը հեռու են եվրոպացու
նման մտածելուց եւ ավելի շուտ գերադասում են «իրար մեջ հարցերը լուծել», քան օրինական,
կարգուկանոնով: Անցյալ տարի հանձնաժողովը ստացել է ընդամենը 18 դիմում-բողոք,
որն, ըստ նախագահի, չափազանց քիչ է նորմալ գործ անելու համար: Ճիշտ է, հանձնաժողովը
իրավունք ունի նաեւ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել եւ վերլուծություններ
անել տարբեր ապրանքային շուկաներում, ինչը եւ անում է: Սակայն այստեղ էլ խնդիր կա՝
ուսումնասիրությունները կատարվում են՝ հենվելով պետական մարմիններից եւ տնտեսվարող
սուբյեկտներից ստացված հաշվետվությունների վրա: Իսկ որ դրանք կարող են իրար չհամապատասխանել
կամ լինել ուշացած՝ դասական պատկեր է: Հատկապես բարդ է տնտեսվարող սուբյեկտների հետ
աշխատելը. նրանք կամ դժկամությամբ են տրամադրում տեղեկանքներ, կամ պարզվում է, որ
փոստով ուղարկված պատվիրված նամակը նրանց չի հասել, կամ էլ սխալ տեղեկություններ
են տրամադրում՝ հատկապես իրենց շահույթի մասին: Ճիշտ է, շատ բան կփոխվեր, եթե կառույցն
ունենար ստուգումներ կատարելու իրավունք, բայց առայժմ ուսումնասիրելուց եւ տուգանքներ
սահմանելուց զատ, այլ իրավասություն չունի: Հանձնաժողովի նախագահն այս փուլում վաղ
է համարում ստուգումների գործառույթ ստանալը: Պարոն Շահնազարյանը իր աշխատանքային
100 օրերի ընթացքում հիմնարկը տեխնիկապես համալրելուց բացի, ավելի է ակտիվացրել համագործակցությունը
միջազգային կազմակերպությունների հետ եւ գիտե, որ եվրոպական համանման կառույցներն
իրենց աշխատանքում կիրառում են ավելի խիստ չափորոշիչներ, քան մերոնք: Բայց «երեւի
տարեվերջին կրկին կխստացնենք, որ ինտեգրվենք եվրոպական շուկային»: Ազգային ժողով
մտած օրենքի փոփոխություններն արդեն բավականին խստացրել են պատժամիջոցները: Օրինակ,
եթե նախկինում խախտում թույլ տված սուբյեկտից գանձում էին խախտում անելու հետեւանքով
ստացած շահույթը, ինչը ոչ միշտ էր ճշտությամբ հաշվարկվում, ապա, ըստ նոր օրենքի նախագծի
պետք է օրինախախտից գանձեն նախորդ տարվա ողջ շրջանառության 1%-ը: Այնուամենայնիվ,
հանձնաժողովի աշխատանքի թիվ 1 պրոբլեմը, ըստ նախագահի, տեղեկատվական բազայի համալրումն
է: «Մեզ համար շատ կարեւոր է, որ դուք (լրագրողները- Ռ. Ա.) լրացնեք մեր տեղեկությունների
բացը»,- ասաց Ա. Շահնազարյանը: Սակայն վերջերս «Հայէլցանցերը», օգտվելով իր գերիշխող
դիրքից, անջատել է Արմավիրի մի շարք գյուղերի հոսանքը, բայց լրատվամիջոցներով տարածված
այս տեղեկությունը հանձնաժողովի ուսումնասիրման առարկա չի դարձել, որովհետեւ «բողոք
չենք ստացել գյուղացիներից»: Հանձնաժողովն ունի նեղ մասնագետների եւ անկախ փորձագետների
կարիք, որոնց մտադիր է հրավիրել պայմանագրով աշխատելու: Մի խնդիր էլ կա՝ շենքային
պայմաններն այլեւս անբավարար են աշխատանքի լիարժեք կատարման համար: Անցյալ
տարի հանձնաժողովը իր ուսումնասիրությունների շրջանակն ընդլայնել է 8 նոր ապրանքային
շուկաներով, արձանագրել անբարեխիղճ մրցակցության փաստեր «Շոկոլադե կոնֆետ», «Օղի»,
«Սուրճ» եւ «Ալկոհոլային խմիչքներ» ապրանքային շուկաներում, 41 տնտեսվարող սուբյեկտներ
պատասխանատվության են ենթարկվել: Գերիշխող դիրքի չարաշահման մեկ դեպք է արձանագրվել:
Օրինախախտների ցանկում տեղ են գտել նաեւ պետական մի քանի կառույցներ, որոնք հանձնաժողովի
որոշումներին ավելի հեշտությամբ են ենթարկվել եւ վերացրել իրենց կողմից թույլ տրված
խախտումները: Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 8 մլն դրամ: Հանձնաժողովի 19
«տուգանային» որոշումներ կատարվել են դատարանի օգնությամբ, սակայն 9 որոշում էլ տնտեսվարողների
հայցերով անվավեր է ճանաչվել: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|