|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-01-29 |
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՏՎԻՐԵԼ ԷՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԻՄԻՆԱԼԸ |
| |
| Այդպես
են կարծում հոկտեմբերի 29-ին «Մեղեդի» սրճարանի մոտ սպանվածների հարազատները Հունվարի
26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Վերելակի պահպանությունը Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր |
| |
| Երեկ Գյումրիի ավագանու նիստով, առանց «անտեղի» առարկությունների ու առաջարկների, հաստատվեց 2005 թ-ի համայնքի բյուջեն:
Քաղաքապետ Վարդան ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԱՌՈՂՋՈՒԹՅՈ՞ՒՆ,
ԹԵ՞ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
| |
| Ահա
այս հարցին չեն կարողանում պատասխանել այն ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում
են դպրոց՝ միաժամանակ մտածելով, թե կկարողանա՞ ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Սարգիս
Ասատրյանը ընտրարշավ է սկսել |
| |
| Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցության
(ՀԵԿ) նախագահ Սարգիս Ասատրյանը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2005 թվականին ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԴԵՊԻ ՀՈԼԻՎՈՒԴ |
| |
| Հոլիվուդյան
մարտաֆիլմերն ու մելոդրամները այսօր գրավել են ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ
հայաստանյան հեռուստաէկրաններն ու ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Երկուսը՝
մեկում |
| |
| Այդին
Մորիկյանը կազմել եւ խմբագրել է երկու հեղինակների՝ Վանո Սիրադեղյանի եւ Ավետիս Հարությունյանի
հրապարակախոսական ժողովածուները՝ ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԴԱՐՉԻՆՅԱՆԸ
ԿՄՐՑԻ WBC-Ի ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵ՞Տ |
| |
| Ինչպես
տեղեկացնում է «ALLboxing.ru» ինտերնետային կայքը, վերջին տարիներին Ավստրալիայում
բնակվող եւ մարզվող, սակայն Հայաստանի պետական դրոշի ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Այսօր արդյունավետ կլինեն առողջապահական միջոցառումները։ ՑՈՒԼ
21.04-21.05։ Ձեր ներքին էներգիան նպատակաուղղեք ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| «ՕՐԵՆՔ՝
ԸՆԴԴԵՄ ՌԵԳԻՈՆԱԼ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» |
| |
| Կոալիցիայի
ներկայացուցիչը այսպես է գնահատում այն օրենքը, որն ըստ ընդդիմության ներկայացուցիչների՝
իշխող ռեժիմին անհաճո ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր |
| |
| Երեկ Գյումրիի ավագանու նիստով, առանց «անտեղի» առարկությունների ու առաջարկների, հաստատվեց 2005 թ-ի համայնքի բյուջեն:
Քաղաքապետ Վարդան ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| «ՓՈԽԱԴԱՐՁ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԹԱԼԱՆԸ ՉԷ» |
| |
| Ասում
է ՀՀ փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը - Դուք նոր եք վերադարձել
Մոսկվայից, որտեղ մասնակցում էիք Փաստաբանների ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| Մտավորականներն
անհնազանդության կոչ են անում |
| |
| Գառնիկ
Մարգարյանը «ռեժիմը փոխելու» հույսը չի կտրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի
հայտարարությունը՝ կարճ ժամկետներում ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| ՆՈԲԵԼՅԱՆԱՑՈՒՆ՝ ՔԻՍԱՉՈՒ ԴԵՄ |
| |
| Արտեմ Հարությունյանի պատասխանը Աբգար Ափինյանին
«Ես կզարմանայի, եթե Ափինյանի պես ապաշնորհը՝ Ջրբաշյանի «Գրականագիտություն» ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| «Կռունկը»
Փարիզ տարավ |
| |
| Հասմիկ
Բալասանյանի մասնակցությունը «Կռունկ-2004» եւ «Երեւանը երգերիս մեջ» հայաստանյան
մրցույթ-փառատոներին՝ Գայանե Քեոսայանի «Քեզ» եւ ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՐՑԱՇՐՋԱՆ 2005-ՈՒՄ |
| |
| Երեկ ՀՖՖ-ում կայացավ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստ: Օրակարգում դրված էր երկու հարց՝ 2005 թվականի ոչ սիրողական ակումբների միջեւ ... |
| |
 |
|
|
|
 |
Հայոց
բանակի վաղվա զինվորները խրախուսվում են այսօր - Aravot.am
| 2005-02-01 |
| Հայոց
բանակի վաղվա զինվորները խրախուսվում են այսօր |
| |
Երեկ
Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը հանդես եկավ հերթական բարեգործությամբ:
Հայոց բանակի օրվա կապակցությամբ, հունվարի 28-ին լույս աշխարհ եկած համայնքի երեք
տղա նորածիններին թաղապետը 100 հազարական դրամ նվիրեց: Լ. Հարությունյանն
իր այս նախաձեռնությունն այսպես պատճառաբանեց. «Ազգի համար զինվոր է ծնվել»: Իսկ
հետո հպարտությամբ ավելացրեց. «Սրանից ուղիղ 13 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի
28-ին, դրվեց հայոց բանակի հիմնաքարը: Եվ չնայած երկրում տիրող տնտեսական դժվարություններին,
մեր ժողովուրդը կերտեց մարտունակ բանակ: Իմ կարծիքով, պետք է այսօրվանից խրախուսել
մեր ապագա զինվորներին»: Հայոց բանակի վաղվա զինվորներին խրախուսելուց բացի,
համայնքապետի բարեգործությունը ծնելիությունը խթանելու նպատակ էլ ուներ: Նորածիններից
մեկը՝ Էդուարդ Խաչատրյանը ծնվել է Պերինտոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի
կենտրոնի ծննդատանը (նախկին Հանրապետական ծննդատուն), մյուս երկուսը՝ Արթուր Պողոսյանը
եւ Արթուր Ավագյանը՝ երկրորդ կլինիկական ծննդատանը: Բոլոր երեք մանուկներին էլ թաղապետն
անձամբ այցելեց եւ պարգեւները հանձնեց հենց ծննդատանը: Լ. Հարությունյանն
իր բարեմաղթանքները հղեց փոքրիկ արաբկիրցիներին եւ ողջունեց նրանց մուտքը մարդկանց
մոլորակ. «Թող բարի լինի ձեր մուտքը, թող այս մոլորակը ձեզ դիմավորի հավերժ բարությամբ
ու հաջողությամբ: Ծնվել եք մեր այնքան երազած հայկական բանակի ստեղծման օրը, ուրեմն
եղեք ձեր հայրենիքի իսկական զինվորներ եւ միշտ զգացեք հպարտությունը հայ եւ Հայաստանի
Հանրապետության քաղաքացին լինելու: Մուտքդ բարի, կամքդ հաստատ, ճանապարհդ երկար ու
երջանիկ»: Թաղապետի նախաձեռնությունից անակնկալի եկած մանուկների ծնողներն
էլ իրենց հերթին խոստացան հայրենիքին արժանի զավակներ մեծացնել ու դաստիարակել: Փոքրիկ
Էդուարդի ծնողները չբացառեցին, որ իրենց զավակը զինվորական դառնա: Նրանց խոսքերով,
թաղապետի նվիրաբերած գումարն ինչ-որ չափով կթեթեւացնի իրենց հոգսը եւ հավաստիացրին,
որ այն ամբողջությամբ կծախսեն երեխայի բարեկեցության համար: Յուրա եւ Ռուզաննա Պողոսյան
ամուսիններն էլ թաղապետի բարեգործությունից ոգեշնչված՝ խոստացան համայնքին նաեւ աղջիկ
պարգեւել: Փոքրիկ Արթուրը Լիրա եւ Էռնեստ Ավագյան զույգի երկրորդ զավակն է:
Ամուսինները փախստականներ են Բաքվից եւ այսօր բնակվում են հանրակացարանում: Չնայած
սոցիալական ծանր վիճակին, ամուսինները խիզախել էին երկրորդ երեխան ունենալ: Լիրա
Ավագյանի պատմելով, իրենք վերջերս են տեղափոխվել Արաբկիր համայնք եւ արդեն իսկ շոշափելի
է համայնքապետի հոգատարությունը: Լեւոն Հարությունյանի կարծիքով, նմանօրինակ
ակցիաները պետք է ավանդույթ դարձնել: Թաղապետը վստահեցրեց, որ համայնքի աղջիկներին
եւս անակնկալ է սպասվում: Ի դեպ, Արաբկիրի թաղապետարանը հաճախակի նմանատիպ
հաճելի անակնկալներով հանդես գալուց բացի՝ չի մոռանում համայնքի բնակիչների առօրյա
խնդիրները: Ժամանակին արձագանքում է բնակիչների առաջ քաշած հարցերին, կազմակերպում
բակային գեղեցիկ միջոցառումներ եւ այլն: R |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|