|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-01-29 |
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՏՎԻՐԵԼ ԷՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԻՄԻՆԱԼԸ |
| |
| Այդպես
են կարծում հոկտեմբերի 29-ին «Մեղեդի» սրճարանի մոտ սպանվածների հարազատները Հունվարի
26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Վերելակի պահպանությունը Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր |
| |
| Երեկ Գյումրիի ավագանու նիստով, առանց «անտեղի» առարկությունների ու առաջարկների, հաստատվեց 2005 թ-ի համայնքի բյուջեն:
Քաղաքապետ Վարդան ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԱՌՈՂՋՈՒԹՅՈ՞ՒՆ,
ԹԵ՞ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
| |
| Ահա
այս հարցին չեն կարողանում պատասխանել այն ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում
են դպրոց՝ միաժամանակ մտածելով, թե կկարողանա՞ ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Սարգիս
Ասատրյանը ընտրարշավ է սկսել |
| |
| Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցության
(ՀԵԿ) նախագահ Սարգիս Ասատրյանը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2005 թվականին ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԴԵՊԻ ՀՈԼԻՎՈՒԴ |
| |
| Հոլիվուդյան
մարտաֆիլմերն ու մելոդրամները այսօր գրավել են ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ
հայաստանյան հեռուստաէկրաններն ու ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Երկուսը՝
մեկում |
| |
| Այդին
Մորիկյանը կազմել եւ խմբագրել է երկու հեղինակների՝ Վանո Սիրադեղյանի եւ Ավետիս Հարությունյանի
հրապարակախոսական ժողովածուները՝ ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԴԱՐՉԻՆՅԱՆԸ
ԿՄՐՑԻ WBC-Ի ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵ՞Տ |
| |
| Ինչպես
տեղեկացնում է «ALLboxing.ru» ինտերնետային կայքը, վերջին տարիներին Ավստրալիայում
բնակվող եւ մարզվող, սակայն Հայաստանի պետական դրոշի ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Այսօր արդյունավետ կլինեն առողջապահական միջոցառումները։ ՑՈՒԼ
21.04-21.05։ Ձեր ներքին էներգիան նպատակաուղղեք ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| «ՕՐԵՆՔ՝
ԸՆԴԴԵՄ ՌԵԳԻՈՆԱԼ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» |
| |
| Կոալիցիայի
ներկայացուցիչը այսպես է գնահատում այն օրենքը, որն ըստ ընդդիմության ներկայացուցիչների՝
իշխող ռեժիմին անհաճո ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր |
| |
| Երեկ Գյումրիի ավագանու նիստով, առանց «անտեղի» առարկությունների ու առաջարկների, հաստատվեց 2005 թ-ի համայնքի բյուջեն:
Քաղաքապետ Վարդան ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| «ՓՈԽԱԴԱՐՁ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԹԱԼԱՆԸ ՉԷ» |
| |
| Ասում
է ՀՀ փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը - Դուք նոր եք վերադարձել
Մոսկվայից, որտեղ մասնակցում էիք Փաստաբանների ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| Մտավորականներն
անհնազանդության կոչ են անում |
| |
| Գառնիկ
Մարգարյանը «ռեժիմը փոխելու» հույսը չի կտրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի
հայտարարությունը՝ կարճ ժամկետներում ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| ՆՈԲԵԼՅԱՆԱՑՈՒՆ՝ ՔԻՍԱՉՈՒ ԴԵՄ |
| |
| Արտեմ Հարությունյանի պատասխանը Աբգար Ափինյանին
«Ես կզարմանայի, եթե Ափինյանի պես ապաշնորհը՝ Ջրբաշյանի «Գրականագիտություն» ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| «Կռունկը»
Փարիզ տարավ |
| |
| Հասմիկ
Բալասանյանի մասնակցությունը «Կռունկ-2004» եւ «Երեւանը երգերիս մեջ» հայաստանյան
մրցույթ-փառատոներին՝ Գայանե Քեոսայանի «Քեզ» եւ ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՐՑԱՇՐՋԱՆ 2005-ՈՒՄ |
| |
| Երեկ ՀՖՖ-ում կայացավ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստ: Օրակարգում դրված էր երկու հարց՝ 2005 թվականի ոչ սիրողական ակումբների միջեւ ... |
| |
 |
|
|
|
 |
ԱՐՏԱՇԵՍ
ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ - Aravot.am
| 2005-02-01 |
| ԱՐՏԱՇԵՍ
ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ |
| |
Հարգելի
պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ Խորապես խորհրդանշական է, որ էթնիկ զտումների
զոհերի հիշատակի Եվրոպական կենտրոնի ստեղծման հարցի քննարկումը տեղի է ունենում Օսմանյան
կայսրությունում Հայոց ցեղասպանության 90-ամյակի տարում: Հայ ազգի ընտրանին՝ ավելի
քան 600 հայ մտավորականներ, ճարտարապետներ, բժիշկներ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ,
սպաներ, ովքեր ապրում էին Կոստանդնուպոլսում, 1915թ. ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը
ձերբակալվեցին եւ գազանաբար սպանվեցին: Այդ վայրագ դաժանությամբ սկսվեց մեկուկես
միլիոն հայերի կոտորածը: Դրանով սկիզբ դրվեց թուրքական յաթաղանից հրաշքով փրկված
հարյուր հազարավոր հայերի աշխարհով մեկ դեգերմանը: Այդ ժամանակ գրվեց Բրունո Յասենսկու
«Անտարբերների դավադրություն» գրքի էջերից մեկը: Եվրոպան լռեց: Եվ պատահական չէր,
որ քառորդ դար անց, 1939թ. օգոստոսին Հիտլերը իր հրեշավոր ռասայական զառանցանքի մեջ,
ելույթ ունենալով իր զորամիավորումների հրամանատարների առաջ, հայտարարեց. «Ես հրաման
եմ տվել իմ «Մեռյալ գլուխ» զորամիավորումներին միայն Արեւելքում անողոք եւ առանց
որեւէ խղճմտանքի մահվան դատապարտել լեհական ծագում ունեցող եւ լեհերեն խոսող տղամարդկանց,
կանանց եւ երեխաներին: Միայն այդպես մենք կնվաճենք մեզ անհրաժեշտ կենսական տարածություններ:
Ո՞վ է դեռ այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Հետագայում լեհերի ողբերգական ճակատագիրը
կիսեցին հրեաները: Տեղի ունեցավ հոլոքոստը: Էթնիկ զտումների ռեցիդիվները Եվրոպայում
իրենց զգացնել տվեցին 80-ական թվականների վերջին- 90-ականների սկզբին, երբ տեղի ունեցան
հարյուրավոր եւ հազարավոր հայերի ջարդերը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Դաշքեսանում,
երբ իմ ավելի քան 450.000 հայրենակիցները Սովետական Ադրբեջանից մազապուրծ եղան: Եվ
միայն մարդկային մեծ կորուստների գնով, իր հերոսության շնորհիվ կարողացավ փրկվել
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը: Ցավոք, պարոն Մերչանը՝ մեր գործընկերը
Թուրքիայից, երկու օր առաջ ելույթ ունենալով այստեղ ցասումով դատապարտում էր ղարաբաղցիներին
այն բանի համար, որ վերջիններս կանխեցին սեփական ժողովրդի ցեղասպանությունը: Քննադատության
չեն դիմանում նրա փորձերը զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի դեպքերի եւ եվրոպական
երկրներում անջատողական առանձին դրսեւորումների միջեւ, դրսեւորումներ, որոնք խիստ
քննադատության են ենթարկվում ճիշտ այդ նույն եվրոպական երկրների ազգաբնակչության
ճնշող մեծամասնության կողմից: Ըստ էության, պարոն Մերչանը բելգիացիներին,
ֆրանսիացիներին, անգլիացիներին, լեհերին, ռուսներին, իտալացիներին կոչ էր անում փրկել
իրենց՝ հենց իրենցից: Լավ է, որ Եվրոպայի խորհրդում չկան Կանադայի ներկայացուցիչներ,
թե չէ նրանց ոչ մի կերպ չէին ների այն, որ Կանադայի կառավարությունը մի երկու տարի
առաջ հնարավորություն ընձեռեց քվեբեկցիներին հանրաքվեի ճանապարհով որոշել իրենց հետագա
ճակատագիրը: Մերչանի ելույթում պահպանվել էին բյուզանդական տխրահռչակ քաղաքականության
ավանդույթները: Ասես, 1453թ. հրի եւ սրի մատնելով Կոստանդնուպոլիսը, օսմանները ինչ-ինչ
դասեր էին քաղել իրենց կործանած բյուզանդական քաղաքակրթությունից: Հանուն արդարության
ասենք, որ նրանք բյուզանդացիներից ընդօրինակել էին ամենեւին էլ ոչ ամենալավը: Թուրքիայի
մեր գործընկերոջ կողմից չգիտես ինչու չհիշատակվեցին 1974թ. հուլիսյան իրադարձությունները,
երբ թուրքական զորամիավորումը մտավ Կիպրոս եւ բռնանվաճեց ինքնիշխան, անկախ Կիպրոսի
Հանրապետության տարածքի գրեթե 40 տոկոսը, պետություն, որի ազգաբնակչության 82 տոկոսը
կազմում էին հույները, ինչպես նաեւ հայերն ու մարոնիթները: Չհիշատակվեց, որ բռնանվաճման
հետեւանքը եղավ հազարավոր հույն կիպրոսցիների մահը, ավելի քան 200.000 քրիստոնյա
կիպրոսցիների բռնի տեղահանումը, որոնք դարձան փախստականներ իրենց սեփական երկրում:
Ակամայից հիշողությանդ մեջ արթնանում են աստվածաշնչյան հետեւյալ խոսքերը.
«Ինչո՞ւ քո եղբոր աչքի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում. կամ
ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից, եվ ահա քո աչքում
գերան կա: Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը, եւ ապա հստակ կտեսնես քո եղբոր
աչքից շյուղը հանելու համար» (Ավետարան ըստ Մատթեոսի): Էթնիկ զտումների զոհերի
հիշատակի Եվրոպական կենտրոնի ստեղծումը պետք է սկսել մեր սեփական պատմական հիշողության
վերականգնումից: Իսկ մեզ համար որպես օրինակ թող ծառայի «Mea Culpa»«Իմ մեղքը» խոստովանությունը,
որով հանդես եկավ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը 2000 թվականին Քրիստոսի Ծննդից
հետո: Նա ներողամտություն հայցեց Աստծուց եւ մարդկությունից կաթոլիկ եկեղեցու այն
գործողությունների համար, որոնք կատարվել են հերետիկոսների եւ ազատամիտների նկատմամբ,
անհանդուրժողականության, կրոնական պատերազմների եւ Խաչակրաց արշավանքների, ինչպես
նաեւ հրեաների նկատմամբ բազմաթիվ քրիստոնյաների թշնամանքի եւ անվստահության համար:
Կարծում եմ, որ Եվրոպական կենտրոնի հիմնադրմանը պետք է նախորդի ԵԽԽՎ-ի «Mea
Culpa»«Իմ մեղքը» հայտարարություն ինքնախոստովանությունը, քանզի եվրոպական մայրցամաքում
էթնիկ զտումների բոլոր զոհերը եղել են քաղաքական գործիչների մեղքով, այլ ոչ թե ժողովուրդների:
Իսկ ժողովուրդները սպասում են քաղաքական գործիչների, մեր բոլորի մեղանչմանը: ԱՐՏԱՇԵՍ
ԳԵՂԱՄՅԱՆՍտրասբուրգ, Եվրոպական ժողովրդական կուսակցություններ 27 հունվարի
2005 թ. Քրիստոնեա-դեմոկրատներR |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|