|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-01-29 |
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՏՎԻՐԵԼ ԷՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԻՄԻՆԱԼԸ |
| |
| Այդպես
են կարծում հոկտեմբերի 29-ին «Մեղեդի» սրճարանի մոտ սպանվածների հարազատները Հունվարի
26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Վերելակի պահպանությունը Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր |
| |
| Երեկ Գյումրիի ավագանու նիստով, առանց «անտեղի» առարկությունների ու առաջարկների, հաստատվեց 2005 թ-ի համայնքի բյուջեն:
Քաղաքապետ Վարդան ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԱՌՈՂՋՈՒԹՅՈ՞ՒՆ,
ԹԵ՞ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
| |
| Ահա
այս հարցին չեն կարողանում պատասխանել այն ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում
են դպրոց՝ միաժամանակ մտածելով, թե կկարողանա՞ ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Սարգիս
Ասատրյանը ընտրարշավ է սկսել |
| |
| Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցության
(ՀԵԿ) նախագահ Սարգիս Ասատրյանը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2005 թվականին ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԴԵՊԻ ՀՈԼԻՎՈՒԴ |
| |
| Հոլիվուդյան
մարտաֆիլմերն ու մելոդրամները այսօր գրավել են ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ
հայաստանյան հեռուստաէկրաններն ու ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Երկուսը՝
մեկում |
| |
| Այդին
Մորիկյանը կազմել եւ խմբագրել է երկու հեղինակների՝ Վանո Սիրադեղյանի եւ Ավետիս Հարությունյանի
հրապարակախոսական ժողովածուները՝ ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԴԱՐՉԻՆՅԱՆԸ
ԿՄՐՑԻ WBC-Ի ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵ՞Տ |
| |
| Ինչպես
տեղեկացնում է «ALLboxing.ru» ինտերնետային կայքը, վերջին տարիներին Ավստրալիայում
բնակվող եւ մարզվող, սակայն Հայաստանի պետական դրոշի ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Այսօր արդյունավետ կլինեն առողջապահական միջոցառումները։ ՑՈՒԼ
21.04-21.05։ Ձեր ներքին էներգիան նպատակաուղղեք ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| «ՕՐԵՆՔ՝
ԸՆԴԴԵՄ ՌԵԳԻՈՆԱԼ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» |
| |
| Կոալիցիայի
ներկայացուցիչը այսպես է գնահատում այն օրենքը, որն ըստ ընդդիմության ներկայացուցիչների՝
իշխող ռեժիմին անհաճո ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր |
| |
| Երեկ Գյումրիի ավագանու նիստով, առանց «անտեղի» առարկությունների ու առաջարկների, հաստատվեց 2005 թ-ի համայնքի բյուջեն:
Քաղաքապետ Վարդան ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| «ՓՈԽԱԴԱՐՁ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԹԱԼԱՆԸ ՉԷ» |
| |
| Ասում
է ՀՀ փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը - Դուք նոր եք վերադարձել
Մոսկվայից, որտեղ մասնակցում էիք Փաստաբանների ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| Մտավորականներն
անհնազանդության կոչ են անում |
| |
| Գառնիկ
Մարգարյանը «ռեժիմը փոխելու» հույսը չի կտրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի
հայտարարությունը՝ կարճ ժամկետներում ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| ՆՈԲԵԼՅԱՆԱՑՈՒՆ՝ ՔԻՍԱՉՈՒ ԴԵՄ |
| |
| Արտեմ Հարությունյանի պատասխանը Աբգար Ափինյանին
«Ես կզարմանայի, եթե Ափինյանի պես ապաշնորհը՝ Ջրբաշյանի «Գրականագիտություն» ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| «Կռունկը»
Փարիզ տարավ |
| |
| Հասմիկ
Բալասանյանի մասնակցությունը «Կռունկ-2004» եւ «Երեւանը երգերիս մեջ» հայաստանյան
մրցույթ-փառատոներին՝ Գայանե Քեոսայանի «Քեզ» եւ ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՐՑԱՇՐՋԱՆ 2005-ՈՒՄ |
| |
| Երեկ ՀՖՖ-ում կայացավ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստ: Օրակարգում դրված էր երկու հարց՝ 2005 թվականի ոչ սիրողական ակումբների միջեւ ... |
| |
 |
|
|
|
 |
«ՊԱՐՏՔ ԵՄ ԱՆԵԼՈՒ՝ ՄԱՏԱՂ ԱՆԵՄ» - Aravot.am
| 2005-02-01 |
| «ՊԱՐՏՔ ԵՄ ԱՆԵԼՈՒ՝ ՄԱՏԱՂ ԱՆԵՄ» |
| |
| Խոստանում է Արմինեն, եթե տանիք գտնի
Արմինե Նավասարդյանին տեսա Կառավարական 3-րդ մասնաշենքում՝ տեղեկատվական կենտրոնի մոտ՝ կրթության նախարարության մուտքի թույլտվություն խնդրելիս: Ապակու մյուս կողմից նրան հարցնում էին՝ պայմանավորվա՞ծ եք, ո՞ւմ մոտ եք բարձրանում: Արմինեն ուսերն էր թոթվում. «Ինձ նախագահի նստավայրից են ուղարկել այստեղ: Այնտեղ ասացին, որ նախագահը ձեզ ոչնչով օգնել չի կարող, գնացեք կրթության նախարարություն»: Հերթի կանգնած մարդկանց համար թեմա բացվեց. «Իսկ այդ ի՞նչ հարց է, որ նախագահը չի կարող օգնել, իսկ Սերգո Երիցյանը կարող է...»:
- Տան հարց, ապրելու տեղ չունեմ,- բացատրեց Արմինեն:
- Ուրեմն դուք սխալ պատուհանի մոտ եք կանգնած, սոցապ նախարարություն պետք է դիմեք,- փորձում էին ուղղորդել Արմինեին:
- Ոչ, ինձ այստեղ են ուղարկել, որովհետեւ ես ապրում եմ 115 դպրոցում, ինչքա՞ն կարող եմ մնալ այնտեղ, ինձ մի տանիք է պետք, իսկ կրթության նախարարությունում ինձ կօգեն:
- Վերցրեք այս թուղթը եւ դիմում գրեք,- ապակու տակից մի թուղթ սահեցնելով` նրան դիմեց «անցաթուղթ տվող» բարետես աղջիկը:- Բայց գոնե գիտե՞ք գրել, կամ՝ գիտե՞ք ում անունով պետք է գրեք:
- Ոչ:
-Լավ, հետ տվեք թուղթը, ես կփորձեմ ձեզ ինչ-որ կերպ վերեւ ուղարկել:
- Որ գործս լինի, պարտք եմ անելու՝ մատաղ անեմ,- ասում էր Արմինեն,- իմ դարդը ոչ ոք չունի, ես իմ կյանքին վերջ կտամ:
- Նե ստո՜՜իտ,- քթի տակ ասաց փախստական մի կին:
Հետո ես Արմինեին կորցրի: Ավելի ուշ ինձ օգնեց այն դպրոցի տնօրենը, որտեղ նա ապաստանում էր: Աիդա Մնացականյանն ասաց, որ տարիներ առաջ Արմինեին օգնել է հաշվառվել դպրոցի հասցեում, որպեսզի կարողանա անձնագիր ստանալ: Անձնագիրը, սակայն, ոչնչով չի օգնում Արմինեին, բացի այս ու այն դուռը զարկելիս ընկերակցելուց:
«Մայրս եղբորս հետ վարձով ապրում է Սարի թաղում: Եղբայրս էպիլեպսիայով հիվանդ է,- պատմում է Արմինեն:- Մայրս աշխատում էր մի ճաշարանում, աման էր լվանում, հիմա այդ ճաշարանը փակվել է»: «Իսկ ինչպե՞ս են ապրում, էլ չեմ ասում, որ դեռ տան վարձ էլ պետք է տան»,- հարցնում եմ: Ուսերն է թոթվում. «Չգիտեմ... Դիմել եմ Շենգավիթի թաղապետարան, ասում են՝ եթե այստեղ 10 տարվա գրանցում չունես, քեզ չենք կարող վերցնել հերթի (՞)»: Արմինե Նավասարդյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ստանում է 4200 դրամ թոշակ եւ «Փարոսից»՝ 4500 դրամ նպաստ: Ստացած գումարը բավականացնում է միայն «չոր հացի»:
Արմինեի պատմելուց հասկանալի էր դառնում, որ դպրոցում երեխաները միշտ չէ, որ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում հաշմանդամի հանդեպ, եւ ինքն այլեւս չի կարող մնալ երեխաների շրջապատում. «Երեխաներ են, ինչ ասես, մեկը չի, երկուսը չի: Մեկ-մեկ երեկոյան գնում եմ ռուսերենի դասատուներից մեկի տուն, մի քիչ նստում եմ, բայց ինչքա՞ն կարող եմ»:
Ի դեպ, Արմինեն թեպետ նույնիսկ մայրենի տառերը չգիտի, սակայն խոսելիս անգլերեն եւ ռուսերեն բառեր էր օգտագործում: Նա դրանք սովորել էր դպրոցում՝ դասասենյակների կողքով անցնելիս գուցե, որովհետեւ դասերին նրան չեն թողնում. Արմինեին նաեւ հատուկ կրթություն է պետք, ինչը հիմա խրախուսում է մեր կրթական համակարգը:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|