|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-01-28 |
| «ՕՐԵՆՔ՝
ԸՆԴԴԵՄ ՌԵԳԻՈՆԱԼ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» |
| |
| Կոալիցիայի
ներկայացուցիչը այսպես է գնահատում այն օրենքը, որն ըստ ընդդիմության ներկայացուցիչների՝
իշխող ռեժիմին անհաճո ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր |
| |
| Երեկ Գյումրիի ավագանու նիստով, առանց «անտեղի» առարկությունների ու առաջարկների, հաստատվեց 2005 թ-ի համայնքի բյուջեն:
Քաղաքապետ Վարդան ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| «ՓՈԽԱԴԱՐՁ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԹԱԼԱՆԸ ՉԷ» |
| |
| Ասում
է ՀՀ փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը - Դուք նոր եք վերադարձել
Մոսկվայից, որտեղ մասնակցում էիք Փաստաբանների ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| Մտավորականներն
անհնազանդության կոչ են անում |
| |
| Գառնիկ
Մարգարյանը «ռեժիմը փոխելու» հույսը չի կտրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի
հայտարարությունը՝ կարճ ժամկետներում ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| ՆՈԲԵԼՅԱՆԱՑՈՒՆ՝ ՔԻՍԱՉՈՒ ԴԵՄ |
| |
| Արտեմ Հարությունյանի պատասխանը Աբգար Ափինյանին
«Ես կզարմանայի, եթե Ափինյանի պես ապաշնորհը՝ Ջրբաշյանի «Գրականագիտություն» ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| «Կռունկը»
Փարիզ տարավ |
| |
| Հասմիկ
Բալասանյանի մասնակցությունը «Կռունկ-2004» եւ «Երեւանը երգերիս մեջ» հայաստանյան
մրցույթ-փառատոներին՝ Գայանե Քեոսայանի «Քեզ» եւ ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՐՑԱՇՐՋԱՆ 2005-ՈՒՄ |
| |
| Երեկ ՀՖՖ-ում կայացավ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստ: Օրակարգում դրված էր երկու հարց՝ 2005 թվականի ոչ սիրողական ակումբների միջեւ ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Գործընկերների հետ հարաբերություններում որոշ խնդիրներ ունեք։ ՑՈՒԼ
21.04-21.05։ Սիրային ոլորտում դուք կայուն եք։ ... |
| |
 |
|
| 2005-01-28 |
| ԶԻՆՎՈՐԻ
ՀԻՇԱՏԱԿԻՆ |
| |
| ԶԻՆՎՈՐԻ
ՀԻՇԱՏԱԿԻՆ Ղարաբաղյան պատերազմին իրենց կյանքը զոհաբերած հազարավոր
հայ երիտասարդներ այնքան ժամանակ ողջ կմնան, քանի դեռ հիշում ... |
| |
 |
|
| 2005-01-27 |
| «ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ
ՆՈՐ ԿՐԵՄԼ ՉԷ» |
| |
| ԵԽԽՎ
ամբիոնից երեկ ազդարարեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ փաստորեն կրկնելով
Ռոբերտ Քոչարյանի համանման հայտարարությունը, ... |
| |
 |
|
| 2005-01-27 |
| Լավ
է, որ պատգամավորները ՍՊԻԴ-ով հիվանդ չեն |
| |
| ԱԺ
պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի համար, պարզվում
է, բավականին վիրավորական է, որ ինքն ու իր ... |
| |
 |
|
| 2005-01-27 |
| ՊԱՇՏՈՆՅԱՅԻ
«ՔԻՄՄԱՔՐՈՒՄԸ» |
| |
| Ըստ
իրանցի գործարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը փողի «ընդունում-հանձնումը»
կատարում էր սեփական հիմնարկի ... |
| |
 |
|
| 2005-01-27 |
| Փնտրվում
է կոռուպցիոն հանցանք |
| |
| Երեկ
տեղի ունեցավ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի
հերթական նիստը: Նախապես հանձնաժողովի ... |
| |
 |
|
| 2005-01-27 |
| ԱՐՏԱՇԵՍ
ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ-ՈՒՄ |
| |
| ԱՐՏԱՇԵՍ
ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ-ՈՒՄ Հարգելի
նախագահ, հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղի դիմակայության հարցի քննարկման
բնույթը ... |
| |
 |
|
| 2005-01-27 |
| «Սերտեմբերը»՝ Անգլիայում |
| |
| Փետրվարի 11-17-ը Լոնդոնի «Լումիեր» կինոթատրոնում տեղի կունենա հայկական կինոյի շաբաթ:
Միջոցառման խորագիրն է՝ «Վերադարձ Ավետյաց երկիր»: ... |
| |
 |
|
|
|
 |
ԴԵՊԻ ՀՈԼԻՎՈՒԴ - Aravot.am
| 2005-01-29 |
| ԴԵՊԻ ՀՈԼԻՎՈՒԴ |
| |
Հոլիվուդյան
մարտաֆիլմերն ու մելոդրամները այսօր գրավել են ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ
հայաստանյան հեռուստաէկրաններն ու կինոթատրոնները: Թեեւ շատ հաճախ դուր
չեն գալիս այդ ֆիլմերի սենտիմենտալ սյուժեները, երբեմն մեզ անհասկանալի ու անհեթեթ
է նրանց հումորը, բայց էլի չենք դադարում զարմանալ ու հիանալ հոլիվուդյան կինոինդուստրիայի
ֆանտաստիկ տեխնիկական հնարավորություններով: Այս օրերին Երեւանում է ամերիկաբնակ
մեր հայրենակից Ժան Նշանյանը, որին հաջողվել է ճեղքել ու անցնել Հոլիվուդի «չինական
պատը»: «Դա այնքան էլ անհնարին չէ, որքան թվում է, ուղղակի պետք է հավատալ ու աշխատել»,-
համոզված է պրն Նշանյանը (դերասանին հայ հանդիսատեսը կհիշի Վիգեն Չալդրանյանի «Լռության
սիմֆոնիա» ֆիլմից, ուր նա մարմնավորել է հոգեբուժարանի գլխավոր բժիշկ Հայկ Բագրատունուն-
Ա. Ք.): 2004 թ. հուլիսի սկզբներին Ժ. Նշանյանն ու նրա կինը՝ սիրված դերասանուհի
Շաքե Թուխմանյանը, հրավեր էին ստացել Հոլիվուդից՝ նկարահանվելու հանրահայտ կինոռեժիսոր
Էնդրյու Նիկոլսի «Պատերազմի տիրակալը» ֆիլմում: Գլխավոր դերում հանդես է գալիս աշխարհահռչակ
դերասան Նիկոլաս Քեյջը: Վերջինս ֆիլմում խաղում է Ժ. Նշանյանի եւ Շ. Թուխմանյանի
«որդու» դերը: Ն. Քեյջը կինոսիրողներին ծանոթ է որպես «Սիմոնա» ֆիլմի ռեժիսոր: Ժ.
Նշանյանը տեղեկացրեց, որ «Պատերազմի տիրակալը» ֆիլմում հոր դերը խաղալու հայտ էր
ներկայացրել 150 դերասան, բազմաթիվ թեկնածուներից ընտրվել է ինքը: Այդ մասին դերասանն
իմացել է, երբ Երեւանում էր ու պատրաստվում էր խաղալ Վ. Չալդրանյանի նոր՝ «Ագաթանգեղոս»
ֆիլմում: Ի տարբերություն հայաստանյան ֆիլմերի, «Պատերազմի տիրակալի» բյուջեն
հսկայական է՝ շուրջ 60 միլիոն դոլար: Նկարահանումները իրականացվել են Նյու Յորքում,
Չեխիայում, անգամ Աֆրիկայի Քեփթան քաղաքում: Այժմ ֆիլմը մոնտաժման աշխատանքների փուլում
է: «Պատերազմի տիրակալը» պատմում է Օդեսայից Ամերիկա մեկնած մի ընտանիքի մասին:
Մանրամասն նկարագրվում են էմիգրանտի կարգավիճակում օտար երկրում ապաստանած ընտանիքի
կենցաղային ծանր պայմանները ու նրանց պատուհասած դժվարությունները: Ընտանիքի ավագ
որդին՝ Յուրան (Ն. Քեյջ) սկսում է զբաղվել զենքի առք ու վաճառքով, իսկ որոշ ժամանակ
անց դառնում այդ գործի իսկական մագնատ: Ֆիլմը ողբերգական ավարտ է ունենում: Յուրայի
մեղքով զոհվում է կրտսեր եղբայրը: «Մի քանի ամիս շարունակ ապրեցինք իսկական
աստղի կյանքով՝ շրջում էինք թիկնապահներով, լավագույն մեքենաներով, գիշերում ամենաբարձրակարգ
հյուրանոցներում»,- հիշում է Ժ. Նշանյանը՝ ֆիլմի մասին պատմելով: Նկարահանումների
ընթացքում նրանք հասցրել են բավականին մտերմանալ Նիկոլաս Քեյջի հետ: Հոլիվուդյան
աստղը հետաքրքրվել է Հայաստանով, համտեսել ու հիացել հայկական թթի օղիով: «Նկարահանումներից
մեկի ժամանակ ականջիս մոծակ էր կանգնել: Քեյջը աչքով-ունքով հասկացնում էր, որ դադարեցնեմ
նկարահանումը: Ականջս խայթոցից կարմրել, ուռել էր, բայց շարունակում էի խաղալ: Երբ
տեսարանն ավարտվեց, Քեյջը մոտեցավ ինձ ու հարցրեց, թե ինչո՞ւ չէի դադարեցնում նկարահանումը:
Պատասխանեցի, որ ես հայ եմ, իսկ իմ երկրում՝ Հայաստանում ժապավենի սակավության պատճառով
շատ հաճախ տեսարանը մի դուբլով ենք նկարահանում: Այդ փաստը նրանց շատ զարմացրեց ու
զվարճացրեց: Երկար ժամանակ հիշում ու ծիծաղում էին»,- պատմեց Ժ. Նշանյանը: Ի դեպ,
Ժ. Նշանյանը պատրաստվում է մեկնել Լոս Անջելես: Այնտեղ նա ղեկավարում է Վարդան Աճեմյանի
անվան թատերախումբը, որ գործում է 1984 թվականից եւ մինչ օրս շուրջ 30 ներկայացում
է բեմադրել: Ինչ վերաբերում է Շաքե Թուխմանյանին, նրա մասնակցությամբ մեկ
ուրիշ հոլիվուդյան ֆիլմ՝ Ալեքսանդեր Փեյնի «Կողքի ճանապարհը», վերջերս արժանացել
է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ երկու նոմինացիաներում՝ «Լավագույն կինոկատակերգություն»
եւ «Լավագույն սցենար»: Իսկ «Ոսկե գլոբուսը» ընդունված է համարել «Օսկարի» գլխավոր
փորձ: «Կողքի ճանապարհը» ֆիլմում Շ. Թուխմանյանը խաղում է մի հայ ընտանիքի մոր դերը:
ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|