|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-01-26 |
| ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
ՆՈՒՅՆԻՍԿ ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԵՆ ՈՒՐԻՇ |
| |
| Հունվարի
8-20-ը հայ դիվանագետների եւ լրագրողների խումբը «Մամուլ եւ ԶԼՄ-ներ» ծրագրի շրջանակներում
գտնվում էր Եգիպտոսի Արաբական ... |
| |
 |
|
| 2005-01-26 |
| Դիտվում ենք պոտենցիալ մարմնավաճա՞ռ |
| |
| Մոտ երկու տարի է, ինչ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները մի շարք երկրներից, ինչպեսեւ Հայաստանից, 10-ից 35 տարեկան կանանց ... |
| |
 |
|
| 2005-01-26 |
| ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ |
| |
| Այսպիսի կոչ արեց ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը
Այս տարեսկզբին ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում առանձին անդրադարձ ... |
| |
 |
|
| 2005-01-26 |
| Հայկական
վարժարան՝ օտարների՞ համար |
| |
| Եգիպտոսի
հայ համայնքի պատմությունը բավականին հարուստ է: Եգիպտահայ համայնքի ներդրումը Եգիպտական
պետության կայացման գործում՝ բացառիկ ... |
| |
 |
|
| 2005-01-26 |
| ԲԱՑԱՐԿ՝ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԻՑ ԱՌԱՋ |
| |
| Ափինյանն ընդդեմ Անանյանի եւ Ստալինի
Գարնանը տեղի կունենա Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հերթական համագումարը, որի ընթացքում ... |
| |
 |
|
| 2005-01-26 |
| Ժամանակակից
պարը՝ ժամանակի թելադրանք |
| |
| Հայաստանյան
ժամանակակից առաջին պարախումբը՝ «Արայի դանս-շոուն» 20 տարեկան է Այդ առիթով
հանդիպեցինք խմբի գեղարվեստական ղեկավար ու ... |
| |
 |
|
| 2005-01-26 |
| ՆՈՐ
ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՀԻՆ ԿԱԴՐԵՐԻՆ |
| |
| Երեկ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կայացավ ըմբշամարտի Հայաստանի
ֆեդերացիայի ընդլայնված նիստը, որի օրակարգում ... |
| |
 |
|
| 2005-01-26 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Այսօր խորհուրդ է տրվում հաշվի առնել հակառակ սեռի կարծիքը ձեր մասին։
ՑՈՒԼ 21.04-21.05։ Միայն համառ աշխատանքը կարող ... |
| |
 |
|
| 2005-01-25 |
| ԱԴՐԲԵՋԱՆԸ
ԽԱՆԴՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ |
| |
| Հավաստիացնում
է Եգիպտոսում Հայաստանի դեսպանը Ինչպես հայտնի է՝ հունվարի 19-ին Կահիրեում
Արաբական պետությունների լիգայի գլխավոր ... |
| |
 |
|
| 2005-01-25 |
| «15
տարվա ժառանգությունից մեկ տարում չենք ազատվի» |
| |
| Նախագահ
Քոչարյանի քննադատությունը երեկ այսպես պատճառաբանեց Երեւանի քաղաքապետը Եթե
չլիներ երկրի նախագահի այցը քաղաքապետարան, ... |
| |
 |
|
| 2005-01-25 |
| ԴԱՀԿ-Ն
ԱՆԶՈ՞Ր Է |
| |
| Մարդու կյանքը խլած ֆինանսների է էկոնոմիկայի նախարարության
վարորդը պատիժ է կրել մեկուկես օր, իսկ նախարարությունը հրաժարվում է կատարել ... |
| |
 |
|
| 2005-01-25 |
| Ծնողները վախենում են ցրտից |
| |
| Կանխատեսում՝ երեխաներին դպրոց ուղարկելուց առաջ
Երեկվանից հանրակրթական դպրոցներում պաշտոնապես վերսկսվել են դասերը, սակայն, ... |
| |
 |
|
| 2005-01-25 |
| ԶՈՒԼՈՒՄ
ՆԿԱՐԻՉԸ՝ «ԶՈՒԼՈՒՄ» ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
| |
| Երեւանյան
պատկերասրահներին վերջերս ավելացել է «Զուլումի տունը»՝ ճանաչված նկարիչ Զուլում
Գրիգորյանի պատկերասրահը: Այս առիթով ... |
| |
 |
|
| 2005-01-25 |
| «Հրեշտակ
կար նրա գլխի մեջ» |
| |
| Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն
է: Երեկ նա կդառնար 81 տարեկան: Օրերս ընթերցողի դատին կհանձնվի արձակագիր
Հովհաննես Մելքոնյանի ... |
| |
 |
|
| 2005-01-25 |
| «ՄԻԿԱՆ»
ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ Է ՆԱԽԱՆՇՈՒՄ |
| |
| Մրցաշրջան-2004-ը հաջող ստացվեց Աշտարակի
«Միկա» ֆուտբոլային ակումբի համար, որը հանրապետության բարձրագույն խմբի առաջնությունը ... |
| |
 |
|
|
|
 |
ՊԱՇՏՈՆՅԱՅԻ
«ՔԻՄՄԱՔՐՈՒՄԸ» - Aravot.am
| 2005-01-27 |
| ՊԱՇՏՈՆՅԱՅԻ
«ՔԻՄՄԱՔՐՈՒՄԸ» |
| |
Ըստ
իրանցի գործարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը փողի «ընդունում-հանձնումը»
կատարում էր սեփական հիմնարկի դիմաց: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) շաբաթվա սկզբին հետաձգվեց
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Փարվիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ Վլադիմիր
Սահակյանի հայցադիմումի քննությունը: Դատարան էր ներկայացել հայցվորի նոր ներկայացուցիչը՝
Մհեր Շահնազարյանը, որը դատարանին խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար հետաձգել
դատական նիստը: Ի դեպ, Իրանի քաղաքացին էլ ունեցավ իր նոր ներկայացուցիչը, որը Հայաստանի
փաստաբանների միության անդամ Հայկ Ալումյանն էր: Հայցվոր Սահակյանը արդեն
դատական երրորդ նիստն է, ինչ պահանջում է «Շահաբ» անհատական ձեռնարկության տնօրեն
Փարվիզ Ալամդարիից 25800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը: Ըստ հայցվոր Վ. Սահակյանի,
ինքը 1999թ. փետրվարի 15-ին 3 ամիս ժամկետով կնքել է փոխառության պայմանագիր՝ քիմմաքրման
ձեռնարկությանը տրամադրելով 12000 ԱՄՆ դոլար: Պատասխանող Փարվիզ Ալամդարին երեկ «Առավոտին»
հայտնեց, որ ընդհանրապես չի ճանաչում հայցվորին եւ առհասարակ նրանից գումար չի վերցրել:
Նույնը նա պնդել էր հունվարի 17-ի դատական նիստի ժամանակ: Իրանցու խոսքերով, Սահակյանի
եղբայրը՝ Վրեժ Գասպարյանը, աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական
վարչության պետ, որը եւ խնդրել էր Փարվիզին՝ իր փոքր եղբորը տեղավորել ընդունման-հանձնման
կետում: Իսկ գումարը, որի մասին խոսում է հայցվորը, ինքը, իրանցի գործարարը, անձամբ
է նախագահի նստավայրի դիմաց հանձնել Վրեժ Գասպարյանին, երբ հարկայինի աշխատողները
մտել էին «Շահաբ»: Վարչության պետը հանձն էր առել «հարցերը լուծել հօգուտ «Շահաբի»:
Սակայն գործարարը ինքնուրույն է կարողացել լուծել հարկայինի հետ առաջացած խնդիրները,
ուստիեւ դիմել է Գասպարյանին՝ իր գումարը ետ ստանալու համար: Փարվիզ Ալամդարին «Առավոտին»
հայտնեց, որ «նա հաջորդ օրը բերեց $5000, պրեզիդենտի ապարատի դիմաց գումարը տվեց
ինձ, ասելով՝ մնացածը էնենց մեկին եմ տվել, որ չեմ կարող ետ վերցնել»: Այնուամենայնիվ,
ըստ Փարվիզի, $6000 գումար Վ. Գասպարյանն իրեն վերադարձնում է: Գործարարը ստորագրում
է ստացականը՝ ինքն իրեն փաստորեն փաստաթղթային թակարդի մեջ գցելով: Այն դեպքում,
երբ իրենց մեջ գումարային հարաբերությունները մինչ այդ որեւէ թղթով չեն կարգավորվել:
Երեք տարի անց սկսվում է Փարվիզի նկատմամբ պարտքի բռնագանձման պահանջով հայցադիմումների
հոսքը դատարան: Հայցվոր Վ. Սահակյանի ներկայացուցիչը դատարանին տեղեկացրել
էր նաեւ, որ 2002-ին «Շահաբ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, իսկ 2004-ի հունիսի 7-ին ՀՀ
տնտեսական դատարանի վճռով՝ անվճարունակ եւ լուծարվել: Այս քաշքշուկի մասին
գործարարը ժամանակին տեղեկացրել էր Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպան Քոլեյնիին, վերջինս
էլ դիմել է նախագահի աշխատակազմին՝ ձեռնպահ մնալ գործարարին խանգարելուց: Արդյունքում՝
«Շահաբի» գույքը դրվել է աճուրդի: Այդ գույքի մեջ էր մտնում նաեւ 25 հազար դոլար
արժողությամբ «Նաիրիտից» գնած կաուչուկը: Փ. Ալամդարին ասում էր, որ պահանջվող գումարը
«չարքաշ փող է», նա չի կարող հենց այնպես վերցնել տալ մեկին, որի հետ ինքը ընդհանրապես
ծանոթ չէ: Նա համոզված է, որ նախագահի աշխատակազմից դատավորի վրա ճնշումներ կլինեն
եւ որ հայցվորի խնդիրն է իր ձեռքից խլել իր գույքը: Ի դեպ, հայցվորը դատարանում հանդես
էր եկել միջնորդությամբ՝ որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել «Շահաբի» գույքի
վրա: Երեքշաբթի պատասխանողը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ինչպես
նաեւ «Առավոտին» տրամադրեց իր ներկայացուցչի բացատրությունները: Ըստ դրանց, հայցն
անհիմն է եւ ենթակա մերժման ամբողջությամբ, քանի որ պայմանագիրը «կնքվել» է 1999թ.
փետրվարի 15-ին եւ պարտավորության կատարման ժամկետ է սահմանվել 1999-ի մայիսի 15-ը:
«Հետեւապես, երաշխավորությունը (եթե ընդունենք, որ Փ. Նոսրաթին տվյալ դեպքում հանդես
է եկել որպես երաշխավոր) դադարել է դեռ 16.05.2000թ., բացի այդ, հայցվորը բաց է թողել
նաեւ ՀՀ քաղօրի 332 հոդվածով նախատեսված հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը՝
երեք տարին»,- գտնում է պատասխանողի ներկայացուցիչ Հ. Ալումյանը: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|