|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2008-06-19 |
| ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԷԼ ԴԺԳՈՀՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ |
| |
| Որոշ հողօգտագործողներ գտել են «ոսկեբեր երակը» եւ փորձում են ապօրինի զբաղեցրած տարածքների հաշվին միանգամից հարստանալ:
«Ես ոչ ... |
| |
 |
|
| 2008-06-19 |
| «ԱրմենՏելը» չուզողությո՞ւն է անում |
| |
| Ընկերությունը ոչ մի գնով չի ցանկանում հրաժարվել իր մենաշնորհից եւ ինտերնետ կապ տրամադրել պրովայդերներին:
Հայաստանում ինտերնետ ... |
| |
 |
|
| 2008-06-19 |
| «ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔՆ Է» |
| |
| ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը վստահ է, որ սա է իրար կողքի նորմալ ապրելու միակ պայմանը:
- Որպես երիտասարդ ... |
| |
 |
|
| 2008-06-19 |
| ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
| |
| Բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին
Երբ 1989 թվականին առաջին անգամ Հայաստանում հանդիպեցի դաշնակցական գործչի, հասկացա, թե ինչ է նշանակում ... |
| |
 |
|
| 2008-06-18 |
| «ՕԲՅԵԿՏԻՎ ԵՆ, ԱՆԱՉԱՌ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒ» |
| |
| ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այս կարծիքին է ԵԽԽՎ դիտորդական առաքելության մասին:
- Դուք առաջինն եք ... |
| |
 |
|
| 2008-06-18 |
| Մեկն էլ կհրկիզվի |
| |
| Պետական կարիքների զոհերից մեկն այլեւս չի դիմանում իշխանությունների արհամարհական վերաբերմունքին:
«Եթե մենք մեր երկրում ոչ մի ... |
| |
 |
|
| 2008-06-18 |
| ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ |
| |
| Ոմանք քննադատեցին «նախկիններին», ոմանք՝ այսօրվա իշխանություններին
«Հայաստանում Սերժ Սարգսյանի նախագահ լինելուց հետո կյանքն ... |
| |
 |
|
| 2008-06-18 |
| «Պայքարի ավելի կոշտ ձեւեր էլ կան» |
| |
| Նախազգուշացնում են Մարալիկում հացադուլ ու ջրադուլ հայտարարած քաղբանտարկյալների որդիները
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական հարցի ... |
| |
 |
|
| 2008-06-18 |
| «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» |
| |
| Կոչ է անում Սամվել Գեւորգյանը
«Պատրաստվում եմ շարունակել պայքարել ազատության համար»,- պատասխանելով «Առավոտի»՝ ի՞նչ եք ... |
| |
 |
|
| 2008-06-18 |
| Լսողությունը՝ 20 հազար եվրո |
| |
| Վիրահատված 2,5 ամյա Ռոմիկը իր նոր լսողական սարքը համբուրում՝ նոր է քնում
Այսօր մեր երկրում լսողական խնդիրներ ունեցող մոտ 800 երեխա է ... |
| |
 |
|
| 2008-06-18 |
| «ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ԱԿԱՆՋՆԵՐԻՆ «ԼԱՊՇԱ» ԵՆ ԿԱԽՈՒՄ» |
| |
| Գտնում են Գյումրիի ԵԿՄ-ականները
Գյումրիի ԵԿՄ-ականները երեկվանից դադարեցրին երկշաբաթյա հացադուլը: Բողոքի այս ձեւը անմիջականորեն ... |
| |
 |
|
| 2008-06-17 |
| «ՕԲՅԵԿՏԻՎ ԵՆ, ԱՆԱՉԱՌ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒ» |
| |
| ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այս կարծիքին է ԵԽԽՎ դիտորդական առաքելության մասին:
- Դուք առաջինն եք ... |
| |
 |
|
| 2008-06-17 |
| Մեկն էլ կհրկիզվի |
| |
| Պետական կարիքների զոհերից մեկն այլեւս չի դիմանում իշխանությունների արհամարհական վերաբերմունքին:
«Եթե մենք մեր երկրում ոչ մի ... |
| |
 |
|
| 2008-06-17 |
| ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ |
| |
| Ոմանք քննադատեցին «նախկիններին», ոմանք՝ այսօրվա իշխանություններին
«Հայաստանում Սերժ Սարգսյանի նախագահ լինելուց հետո կյանքն ... |
| |
 |
|
| 2008-06-17 |
| «Պայքարի ավելի կոշտ ձեւեր էլ կան» |
| |
| Նախազգուշացնում են Մարալիկում հացադուլ ու ջրադուլ հայտարարած քաղբանտարկյալների որդիները
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական հարցի ... |
| |
 |
|
|
|
 |
Հաց ու պանիր կվերցնեք - Aravot.am
| 2008-06-20 |
| Հաց ու պանիր կվերցնեք |
| |
Ավիավառելիքի թանկացման հետեւանքով շատ ավիափոխադրողներ, տոմսերի գնաճից խուսափելու համար, ուղեւորների սնունդը կպակասեցնեն:
Այսօրվանից Հայաստանում 1 տոննա ավիավառելիքը կվաճառվի նախկինից մոտ 150 դոլարով թանկ: Եթե ընդամենը մի քանի
օր առաջ ավիափոխադրողները 1 տոննա վառելիքը ձեռք էին բերում 1437 դոլարով, ապա այսօր այն արդեն վաճառվում է 1578 դոլարով: Մասնագետների կարծիքով, այդ թանկացումները պայմանավորված են նրանով, որ նավթավերամշակման գործարաններից ապրանքը բաց է թողնվում նախկինից անհամեմատ թանկ: Հիշեցնենք, որ վերջին 2 ամիսների ընթացքում սա ավիավառելիքի արդեն 2-րդ թանկացումն է: Ապրիլին ավիավառելիքը միջազգային շուկայում թանկացավ շուրջ 20%-ով: Չնայած միջազգային գները անդրադարձան նաեւ տեղական շուկայի վրա եւ անհամեմատ թանկացան Հայաստանի միակ ավիավառելիք ներկրող ընկերության՝ «Միկա Արմենիա թրեյդինգի» կողմից ներկրվող ավիավառելիքի գները, այնուամենայնիվ, մեր ազգային ավիափոխադրող «Արմավիան» եւ այլ փոխադրողներ, վախենալով կորցնել իրենց ուղեւորներին, հնարավորինս խուսափեցին գնաճից, իսկ «Արմավիան» պատճառաբանեց, որ «մի կերպ, կաշվից դուրս գալով, զսպում է գները»: ԱՊՀ տասնյակ երկրների ավիափոխադրողներն արդեն բարձրացրել են տոմսերի գները, իսկ Հայաստանի շուկայում՝ իրականացվող չվերթների քանակով առաջատար «Արմավիա» ընկերության ներկայացուցիչներն այս անգամ էլ հայտարարում են, որ մեծահոգաբար «անձնազոհության» են գնում: Ընկերությունից «Առավոտին» տեղեկացրին, որ հանուն հաճախորդների, իրենք պատրաստ են նույնիսկ վնասներ կրել. «Մենք պատրաստ ենք կորուստներ կրել, որ մեր հաճախորդները չդժգոհեն: Այսինքն՝ տոմսի գինը նույնը թողնել»: Իրավիճակից դուրս գալու համար «Արմավիայի» ներկայացուցիչներն այս օրերին ելք են փնտրում: Այս անգամ էլ տոմսերի թանկացումից խուսափելու տարբերակը հավանաբար կլինի ոչ թե ընկերության եկամուտների, այլ ուղեւորների սննդի հաշվին: «Արմավիայից» «Առավոտին» տեղեկացրին, որ ուղեւորների սննդակարգից կրճատումներ անելու հարցը դեռ քննարկվում է: Այսինքն՝ ընկերության ղեկավարությունը հաշվարկում ու քննարկում է, թե, ասենք, կարագը, ջեմը, բնական հյութը կամ քիչ թե շատ թանկ արժեցող այլ մթերքները ուղեւորների սննդակարգից հանելուց հետո՝ ընկերությունը որքան փող կտնտեսի:
Այնպես որ, չի բացառվում, որ շուտով «Արմավիայի» ուղեւորները, քաղցած չմնալու համար, ուղեբեռների հետ նաեւ ճանապարհին ուտելու համար խաշած հավ, ձու, հաց-պանիր եւ կանաչի վերցնեն, ու մինչ Մոսկվա կամ այլ քաղաք հասնելը ինքնաթիռում «տնավարի» մի լավ խնջույք կազմակերպեն:
Չի բացառվում, որ Հայաստանի այլ ավիափոխադրողները «շունչները պահած» սպասում են «Արմավիայի» որոշումներին, ու քանի որ ընկերությունը առաջատարն է թե իրականացվող չվերթների եւ թե ուղեւորափոխադրումների քանակով, իսկ մյուս ընկերություններն էլ ավիավառելիքը ձեռք են բերում հենց «Արմավիայի» սեփականատեր Միկա Բաղդասարովից, հետեւապես նրանց որոշումներն ուղղակիորեն կանդրադառնան նաեւ իրենց վրա: |
| |
| ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|