|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2004-02-06 |
| ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ԿԱՌՈՒՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ |
| |
| Հայաստանի պետական բյուջեն ի վիճակի չէ ամբողջ ծավալով սպասարկել մեր երկրի ճանապարհների պահպանության ծախսերը:
Դրանց թվում՝ պետական ու ... |
| |
 |
|
| 2004-02-06 |
| ԾԻԳ-ի տնօրենը փոխվեց |
| |
| Երեկ
առավոտյան ժամը 10-ին պետք է վտարվեին Արամի 36 հասցեի բնակիչները, բայց
չվտարվեցին: Բնակիչների ասելով, վտարման որոշումը ... |
| |
 |
|
| 2004-02-06 |
| ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ |
| |
| Նրանք
ուզում են կամ գնդակահարվել, կամ նստել
15 տարի
Ինչպես հայտնել էինք, փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական ... |
| |
 |
|
| 2004-02-06 |
| Անձնական հարցերը՝ դպրոցի հաշվի՞ն |
| |
| «Առավոտը» մայրաքաղաքի դպրոցների մասին բազմաթիվ դիմում-բողոքներ եւ ահազանգեր է ստանում, որոնց բովանդակությունը գրեթե նույնատիպ է: ... |
| |
 |
|
| 2004-02-06 |
| «ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿ |
| |
| Երեւանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանի շենքը շարունակում է մնալ անմխիթար վիճակում:
Կաթում է տանիքը, չի կատարվում նորմալ ... |
| |
 |
|
| 2004-02-06 |
| Հավատարմագրման անօրինակելի կարգ |
| |
| «Զանգվածային
լրատվության մասին» օրենքն ընդունվեց: Հիմա առաջ են քաշվում դրանից բխող
ենթաօրենսդրական ակտեր, որոնք ... |
| |
 |
|
| 2004-02-06 |
| ՀՖՖ-ՖԻՖԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է |
| |
| Երեւանում
է գտնվում ԱՊՀ երկրներում ՖԻՖԱ-ի ներկայացուցչության ղեկավար Վալերի Չուխրին:
Նրա այցի նպատակն է ծանոթանալ ՖԻՖԱ-ի ... |
| |
 |
|
| 2004-02-06 |
| ԷԼ ՉԵՆՔ ԾԱԾԿԱԳՐՎԵԼՈՒ |
| |
| ԷԼ ՉԵՆՔ ԾԱԾԿԱԳՐՎԵԼՈՒ
Խմբագրություն են ահազանգել երեւանցի մի քանի դպրոցականների ծնողներ՝
«մեր երեխաներին դպրոցում ստիպում ... |
| |
 |
|
| 2004-02-06 |
| ԳՈՒՄԱՐԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎՍ 2000 ԶԻՆԱԿՈՉԻԿ |
| |
| ԳՈՒՄԱՐԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎՍ 2000 ԶԻՆԱԿՈՉԻԿ
Եթե ԱԺ-ն ընդունի կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած
«Զինապարտության ... |
| |
 |
|
| 2004-02-06 |
| ՄԻ «3» ԷԼ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ |
| |
| ՄԻ «3» ԷԼ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ
Երեկ ՀՀ կառավարությունը, որոշ դիտողություններ ներկայացնելով հանդերձ,
բավարար գնահատեց մշակույթի եւ ... |
| |
 |
|
| 2004-02-05 |
| «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՄԵՆԱՇՆՈՐՀ Է, ԻՍԿ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵ՞ՐԸ |
| |
| Երեկ
կառավարությանը հաշվետու եղան Տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ էներգետիկայի
նախարարությունները։
Կապի եւ տրանսպորտի ... |
| |
 |
|
| 2004-02-05 |
| Սուդանի հետ համեմատած՝լավ ենք |
| |
| ՄԱԿ-ի պաշտոնյան հույս է հայտնում, որ ապագայում Հայաստանը ինքնուրույն կլուծի իր պարենային խնդիրները:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ... |
| |
 |
|
| 2004-02-05 |
| ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ |
| |
| Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը բացահայտում է աշխարհի գաղտնի կառավարության նոր դավադրությունները:
Ռուսական եւ ամերիկյան ... |
| |
 |
|
| 2004-02-05 |
| Կրթված ենք, բայց մասնագետ չենք |
| |
| Եվրոպական միության Tacis ծրագիրը նախատեսում է զարգացնել Հայաստանում միջին ու մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը:
Երեկ ԿԳՆ-ի ... |
| |
 |
|
| 2004-02-05 |
| ԳՐՈՂՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ |
| |
| Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարած գրողները (որոնք հրաժարվեցին իրենց անունները հայտնել) մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանի ... |
| |
 |
|
|
|
 |
Նրանք տուժել են, մենք՝ չէ՞ - Aravot.am
| 2004-02-07 |
| Նրանք տուժել են, մենք՝ չէ՞ |
| |
| Տուժողի իրավահաջորդն իր նամակում բողոքում է մեր դատարանի կրկնակի ստանդարտներից
«Մամուլից տեղեկացա, որ Տիգրան Նաղդալյանի հարազատները դժգոհ են Տիգրանի սպանության մեջ մեղավորների նկատմամբ դատարանի սահմանած պատիժներից եւ նրանց պատիժները խստացնելու նպատակով դիմել են Վճռաբեկ դատարան: Լսեցինք ու զարմացանք, որ 15 տարին կարող է որպես պատիժ չբավարարել եւ տուժողները կարող են բողոք տանել Վճռաբեկ: Ես 2002-ի հունիսի 19-ին կորցրել եմ միակ որդուս՝ Հովհաննես Մանուկյանին, որը ոչ միայն հոյակապ որդի էր, այլեւ լավ մարդ, 3 անչափահաս զավակների օրինավոր հայր, նվիրված ընկեր ու հայրենասեր քաղաքացի, սակայն մեր որդուն սպանողները ոչ միայն չպատժվեցին, այլեւ դատախազությունն ամեն ինչ արեց, որ հովանավորի ու թաքցնի հանցագործներին: Մեր բողոքներն ու արցունքները մնացին անպատասխան: Հարյուրավոր մարդկանց ներկայությամբ՝ Հովիկ Հայրապետյանի յոթի արարողության ժամանակ կատարված ոճրագործությունը մնաց չբացահայտված: Որդուս սպանության մեղքը իր վրա վերցրեց Հայրապետյանների հարազատը՝ Միշա Քալանթարյանը, որին անգամ դատարան չբերեցին՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատավոր Աբրահամյանը 10 րոպեում նրան ճանաչեց անմեղսունակ եւ ուղարկեց հարկադիր բուժման: Ամենահետաքրքիրն այն է, որ սա Միշա Քալանթարյանի երկրորդ սպանությունն էր, նախորդ անգամ էլ նա ազատվել էր պատժից՝ նույն եղանակով: Մենք բողոքեցինք բոլոր ատյաններին, գրեցինք, որ Հովիկին սպանողը Քալանթարյանը չէ, խմբակային սպանություն է կատարվել, չէր կարող մի մարդը երկու հրազենից կրակել (թեեւ, մեր տվյալներով, երեք հրազենից էին կրակել՝ երրորդ գնդակը պրոֆեսոր Անանիկյանը՝ համաձայնության գալով դատախազության եւ դատավոր Ս.Օհանյանի հետ՝ թաքցրեց): Ապարդյուն: Մեր բողոքները մերժվեցին ոչ միայն դատախազության կողմից, որտեղ աշխատում է Փայլակ Հայրապետյանի մյուս որդին, այլեւ Վերաքննիչ դատարանը հրաժարվեց բողոքը քննել, իսկ Վճռաբեկ դատարանն այն չընդունելով պատասխանեց, թե՝ մեր քրեադատավարական օրենսգրքով տուժողն իրավունք չունի բողոք բերելու՝ նա կարող է բողոքել միայն քաղհայցի մասով: Ես ուզում եմ հարցնել՝ ինչո՞վ է բացատրվում այս երկակի ստանդարտը՝ Հովիկ Մանուկյանի իրավահաջորդները բողոք բերելու իրավունք չունեն, իսկ Նաղդալյանի իրավահաջորդներն ունե՞ն: Վերջապես ի՞նչ անենք մենք՝ որդեկորույս ծնողներս, որ ոչ մի կերպ չենք կարողանում հաղթահարել կորստի ցավը եւ չենք կարողանում մխիթարվել գոնե նրանով, որ մեր որդուն սպանողն իր արժանի պատիժն է ստացել»:
ՂԱԶԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|