04/ 02/2012
Aravot.am Օրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց


ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Սխալ վարկածներ
 
«Ռեժիմը խուճապի մեջ է: Զգալով համաժողովրդական շարժման անբեկանելի ուժը՝ վարչախումբն իր վերջին ճիգերն է գործադրում ոչ լեգիտիմ իշխանությունը պահպանելու համար՝ փոխատեղելով իր թիմի անդամներին»: Այդպիսի մեկնաբանություն ես կտայի, եթե լինեի ընդդիմության կողմնակից: «Անկասելի տնտեսական աճի եւ լայնամասշտաբ համակարգային բարեփոխումների պայմաններում իշխանության առաջ ծառանում են նոր խնդիրներ եւ մարտահրավերներ, եւ այդ պայմաններում ընտրվում է կառավարման առավել արդյունավետ մոդելը»: Կադրային փոփոխությունների թերեւս այդպիսի գնահատական կտար իշխանության՝ որոշակի կրթական ցենզ ունեցող կողմնակիցը:
Երկու բացատրություններն էլ, բնականաբար, կեղծ են իրենց «նպատակաուղղվածությամբ», բայց պարունակում են ռացիոնալ հատիկ: Իրականությունն այն է, որ թե իշխանական եւ թե ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների: Ընդ որում, վերջին՝ ԱԺ նախագահի հրաժարականի պարագայում դրա մասին ասվեց բաց տեքստով: Եթե պաշտոնական բացատրությունը հենց դա է, արժե՞ արդյոք նույն եզրակացության գալ խորը եւ քրտնաջան վերլուծությունների շնորհիվ: Քանի որ իշխանությունների համար ընտրություններին մասնակցելու գլխավոր ռեսուրսը վարչական լծակներն են, պարզ է, որ հենց Հովիկ Աբրահամյանը պետք է համախմբի եւ կազմակերպի այդ ռեսուրսը: Մյուս կողմից՝ երկրի աստիճանակարգում երկրորդ դեմքի ու կուսակցության շտաբի պետի համատեղումը լավ չէր դիտվի, եւ եթե ԱԺ նախագահը հրաժարական չտար, շատ բնական կլինեին դժգոհությունները տվյալ համատեղման կապակցությամբ: Հետեւաբար, այո, այդ կադրային փոխատեղումներն արվում են իշխանությունը պահպանելու համար, եւ, մյուս կողմից, այո՝ նոր խնդիրներն առաջ են բերում նոր անձանց: Այդ առումով ԱԺ նախագահի պաշտոնում ես, իհարկե, կցանկանայի տեսնել Դավիթ Հարությունյանին, բայց խորհրդարանական մեծամասնությունը, ըստ երեւույթին, գուցե թե իր թեկնածուն ունի՝ իրեն ավելի համապատասխան:
Եվս երկու վարկածների մասին, որոնք չեն ենթարկվում տրամաբանական քննության: Իբր կադրային փոփոխություններով կանխվում է Ռոբերտ Քոչարյանի դավադրությունը: Դա անհիմն վարկած է ոչ թե այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընդունակ չէ դավադրության. ոչ միայն ընդունակ է, այլեւ դա միակ ճանապարհն է, որով նա եկել էր եւ, զուտ տեսականորեն, կարող է գալ իշխանության: Պարզապես անտրամաբանական է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կարող է նման դավադրության մասնակիցը լինել. կասկածելի կամ ոչ լոյալ մարդու չեն նշանակում իշխող կուսակցության նախընտրական շտաբի պետ: Երկրորդ վարկածն այն է, որ ներկայիս ոստիկանապետը ավելի կարծր միջոցներ կկիրառի ժողովրդական հնարավոր ըմբոստության դեպքում, քան իր նախորդը: Բայց ընդդիմության դեմ բռնություններն ամենեւին պայմանավորված չեն ոստիկանապետի անձով: Հայկ Հարությունյանն էլ, օրինակ, երբեք նման քայլի չէր դիմի, եթե չունենար իր վերադասի հրամանը: Ոստիկանության դեպքում, հետեւաբար, ամեն ինչ կախված է հրաման տվողից:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Կովերը Նոյեմբերյանում գրին քարտ ունե՞ն - Aravot.am Թուրքիան կարո՞ղ է միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ - Aravot.am «ՏԱՍԸ ՈՉԽԱՐ, ՀԻՆԳԸ ԿՈՎ, ԳԼԽԻԴ ՄԵՌՆԵՄ ՄԱԼԵՆԿՈՎ» - Aravot.am Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են - Aravot.am ՕԵԿ-ի մարդաշատ հանդիպումները Շիրակի մարզում - Aravot.am Արձանագրվել է հրադադարի 1350 խախտում - Aravot.am «Մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը» - Aravot.am ՀԱԿ-ը միշտ պատրաստ է - Aravot.am Նորանշանակը հանդիպել է - Aravot.am Քուշկյանին մի շաբաթ ժամանակ են տալիս - Aravot.am Մանկատան շրջանավարտներից բնակարանները հետ կվերցնեն - Aravot.am «Զվարթնոցում»՝ նոր մեկնման սրահ - Aravot.am «ԱրմենՏելը» թվայնացումը շարունակում է - Aravot.am Բազմաչարչար թեմա՝ կոռուպցիան կրթահամակարգում - Aravot.am Հայ-ճապոնական երաժշտական համագործակցություն - Aravot.am Հայերը Լիբանանում ամենամշակութայինն են - Aravot.am Ճապոնական ֆիլմեր՝ Հայաստանում - Aravot.am Դե Նիրոն կմարմնավորի խորամանկին - Aravot.am Անկեղծ, ինքնատիպ եւ համարձակ պոեզիա - Aravot.am 20-րդ առաջնությունն ավարտվեց - Aravot.am Պորտո Կարասում գործերն առայժմ այնքան էլ լավ չեն - Aravot.am Վթարի է ենթարկվել ՊՆ-ի ավտոմեքենան - Aravot.am Ոստիկանները հետեւել են ոստիկաններին - Aravot.am Պաշտպանները պատրաստ չէին - Aravot.am Բախվել էր պահպանիչ երկաթներին - Aravot.am 4 անձի բերման են ենթարկել - Aravot.am Ընկել էր ճամփեզրի փոսը - Aravot.am Գերոնտոֆիլիա - Aravot.am Արկադի Անդրեասյանը չի թողնում նկարահանել - Aravot.am Փող չկա, հայեցակարգ՝ որքան ասես - Aravot.am Երեխաների կռիվները՝ բնական երեւույթ - Aravot.am
Քաղաքականություն
Կովերը Նոյեմբերյանում գրին քարտ ունե՞ն
 

Հոկտեմբերի 19-ի համարում տեղեկացրել էինք, որ Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի հարակից տարածքը կովերի համար դարձել է հարմար արոտավայր: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն այն ժամանակ ընդունեց քննադատությունը՝ ասելով, որ ինքը մինչ այդ բազմիցս նախատել է կովատիրոջը: Դրանից հետո «Առավոտի» լուսանկարչական ապարատը արձանագրել է, որ քաղաքի կենտրոնում՝ Հայ-հունական բարեկամության զբոսայգում, շան աչալուրջ հայացքի ներքո կովերը դարձյալ անխռով արածում են:

 

Թուրքիան կարո՞ղ է միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
 

Եվրոպացի չինովնիկները, անգամ հայաստանյան որոշ վերլուծաբաններ, կարծում են՝ կարող է

«Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- անցած շաբաթվա վերջում Բաքվում նման հայտարարություն էր արել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Ընդգծելով, որ Անկարան հետաքրքիր գաղափարներ ունի խնդրի կարգավորման առնչությամբ, տիկինը նաեւ հավելել էր. «Սակայն Թուրքիան Հայաստանի հետ սահմանների հետ կապված խնդիր ունի: Եթե Թուրքիան ցանկանում է ներդրում ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, պետք է, նախ եւ առաջ, կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»:
Թուրքիայի՝ ԼՂՀ հարցում «կարգավորիչ դերի» մասին Սաբինա Ֆրեյզերից մի քանի օր առաջ խոսել էր նաեւ ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Today’s Zaman-ին տված հարցազրույցում վերջինս ասել էր, որ Թուրքիան կարող է կարեւոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում. «Թուրքիան տարածաշրջանում կարեւոր դեր է խաղում եւ քաղաքական աջակցության ներուժ ունի»,- ասել էր նա՝ նշելով, թե խոսքը ոչ թե բանակցություններում Թուրքիայի պաշտոնական դերակատարության, այլ ռեալ ազդեցության մասին է: «Որպես հակամարտ երկու երկրների հարեւան երկիր՝ Թուրքիան կարող է պայմաններ ձեւավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը նպաստելու համար»,- ասել էր Զանիերը: Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը փաստել է, որ առաջընթաց չի արձանագրվել, եւ որ կարգավորմանը պետք է հասնեն հակամարտությունում ներգրավված կողմերը. «Մեծ ուշադրություն է դարձվում մեխանիզմների վրա, բայց նաեւ հարց է, թե արդյոք կողմերը պատրա՞ստ են համաձայնության գալ: Դուք կարող եք ձին տանել գետի մոտ, բայց չեք կարող ստիպել, որ ջուր խմի: Մենք ձգտում ենք անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել, չենք թողնում, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»,- պատկերավոր համեմատություն էր արել ԵԱՀԿ պաշտոնյան՝ նկատելով, որ եթե չի հաջողվում կարգավորել հակամարտությունը, ապա լավագույն տարբերակը, ինչ իրենց մնում է, իրավիճակի ավելի վատթարացումը կանխելն է:
Որ Թուրքիան մշտապես էլ հավակնություններ է ունեցել ԼՂՀ կարգավորման գործընթացում որեւէ կերպ դերակատարություն ունենալու՝ գաղտնիք չէ, ոչ էլ նորություն: Բայց որ Թուրքիայի այդ նկրտումներին դրական արձագանք են տալիս եվրոպական պաշտոնյաները՝ արդեն նորություն է: Ամեն անգամ, երբ Թուրքիան նույնիսկ ակնարկել է ԼՂՀ կարգավորման գործընթացում իր մասնակցության մասին, միջազգային հանրությունը հստակ հասկացրել է, որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը: Հիմա, երբ ԼՂՀ հարցի կարգավորման առաջին ջութակի դերը փորձում է Եվրոպան ստանձնել, ինչո՞ւ են եվրաչինովնիկները այսքան դրական խոսում հարցի կարգավորման գործում Թուրքիայի ազդեցության մասին՝ «Առավոտի» հարցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը պատասխանեց. «Թուրքիան արդեն երկար ժամանակ Եվրամիության անդամության թեկնածու է, սակայն մի շարք խնդիրների պատճառով մինչ այժմ չի կարողանում դառնալ այդ կազմակերպության անդամ: Եվ Եվրամիությունը, որը փորձում է ակտիվորեն ներգրավվել բանակցային գործընթացում, հաշվի առնելով տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը, փորձում է այն օգտագործել ի նպաստ իր համար կարեւորվող խնդիրների լուծմանը, ինչպիսին է, օրինակ, ղարաբաղյան խնդիրը՝ շահագրգռելով Թուրքիային Եվրամիություն մտնելու վերաբերյալ իր կողմից ավելի դրական մոտեցումներ ցուցաբերելու հեռանկարով:
Նաեւ պետք է նշել, որ եվրոպական չինովնիկները տեսնում են, որ բուն բանակցային գործընթացում առաջխաղացում չի արձանագրվում, եւ փորձում են այլ ճանապարհներ գտնել, որոնք կարող են նպաստել բանակցային գործընթացում հարցի լուծմանը խոչընդոտող խնդիրների վերացմանը»:
Ամեն դեպքում, մեր զրուցակիցը, ի տարբերություն հայաստանյան շատ գործիչների, բավականին լավատես է եւ Թուրքիայի՝ որեւէ ֆորմատով ԼՂՀ կարգավորման գործընթացում մասնակցությունից չի խորշում: «Առավոտի» հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ որեւէ ֆորմատով Թուրքիան դերակատարություն ունենա ԼՂՀ կարգավորման գործընթացում, ասաց. «Կարծում եմ, որ հենց վերոնշյալ տրամաբանության շրջանակներում Թուրքիան առավելագույնը կարող է ԼՂՀ կարգավորման գործընթացի շրջանակներում սերտ աշխատանք տանել իր դաշնակից Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով ազդել նրա ոչ կառուցողական դիրքորոշման որոշակի փոփոխությանը»:

 

«ՏԱՍԸ ՈՉԽԱՐ, ՀԻՆԳԸ ԿՈՎ, ԳԼԽԻԴ ՄԵՌՆԵՄ ՄԱԼԵՆԿՈՎ»
 

Հարցազրույց ԱԺ նախա•ահի խորհրդական  Ալբերտ Հերոյանի հետ

-Մեր մի մասնավոր զրույցի ժամանակ ասացիք, թե Դուք  Ձեր կյանքում չորս ան•ամ սով եք  տեսել:
- Ես ուզում եմ, որ մեր այս խոսակցությունը այնքան ճիշտ եւ ըմբռնելի լինի, որովհետեւ ամեն մի  իմ հասակն ունեցող անձնավորություն կարող  է ինձ հետ համամիտ լինել, բայց, ովքեր իմ հասակը չեն ունենա, չեն հասկանա:  Ես Ձեզ ասել եմ, որ չորս սով եմ տեսել, հայրենական պատերազմից հետո մինչեւ 1962-63- ական թվականները սովի ժամանակներ են եղել: Ուսանող ժամանակ ընդամենը  200 •րամ հաց էին տալիս, ես 57 թվականի բան եմ պատմում, այդ հացը սեղմում  էիր, ջուրը կաթում  էր, եթե կերար, անպայման  «իժո•այից»  պետք է հիվանդանայիր: Ես տարբեր բնա•ավառներում  եմ աշխատել եւ հասկացել եմ, որ աշխատող  մարդը  հիմա երբեք սոված չի կարող լինել:
-Ձեր կարծիքով, հիմա   մարդկանց սոցիալական վիճակը  ինչպիսի՞ն է:
- Մեր մեջքը ջարդեց երկրաշարժը,  ես ինքս որպես ՀՀ քաղաքացի , ինքս էլ այդ տարածաշրջանի բնակիչ, զ•ացել եմ, մենք մեր ձեռքով  մեր ժողովրդին բոշա դարձրեցինք: Դուք ինքներդ լավ •իտեք, ես մարզպետ եմ  աշխատել, ժողովրդի հետ  շփվել եմ, մինչեւ մարզպետ աշխատելը արտադրության մեջ էլ եմ եղել եւ այս ամբողջ ընթացքում ես չեմ նկատել, որ մարդը աշխատի եւ սոված մնա:  Մարդը պետք է  աշխատի, դա կլինի քրտնաջան թե ինչպես, բայց պետք է մարդը աշխատի:
-Ասում են,թե աշխատատեղերը քիչ են, մարդիկ ուզում  են աշխատել, բայց   լավ չեն վարձատրվում, •ները բարձրանում  են:
- Ես քաղաքի էսօրվա վիճակով չեմ կարող վիճել, որովհետեւ հարյուրավոր, հազարավոր •ործարաններ են փակվել, բայց, •յուղական  շրջաններում՝ հնարավոր չէ: Սովետական կար•երի ժամանակներից  համայնքի հողատարածքները  մնացել  են նույնը, ջուրը՝ նույնը,արեւը՝ նույնը: Էդ ո՞նց է, կոլխոզը կարողացել  է ժողովրդին ապահովել, եւ աշխատավարձը տալ եւ ամեն մեկը տարվա  մեջ, ընդհուպ, կարողացել  է մեկ ավտոմեքենա  •նել:
-Բայց հասարակար•ը  վաղուց է  փոխվել, հիմա այլ կար•եր են •ործում, ոչ սովետական:
- Չեն աշխատում, այո, կան խնդիրներ, բայց ով ձ•տում է   աշխատանքի, նա ամեն ինչ ունենում է: Ճիշտ է, դժվար բան է աշխատելը, բայց մի կողմից էլ մենք սովորեցրինք էդ բոշայությունը, ներողություն, էդ բառի համար: Օրինակ, էսօրվա  վիճակով, ի՞նչ է նշանակում, հայ ժողովուրդը ձեռք է  մեկնում, փող  է հավաքում, ի՞նչ է   նշանակում, հարբեցող  մարդ ենք տեսնում փողոցներում, երբ էն կար•երի ժամանակ դա բացարձակ չի եղել:
-Դուք դա ինչո՞վ եք բացատրում:
- Ես ասում  եմ՝ երբ մարդուն սովորեցնում  ես, որ տալու ես, նա  հաշվարկ  է անում, շատ էլ լավ •րա•ետ է, թվաբանություն էլ •իտի: Հաշվարկ է  անում՝ նպաստ ստանա՞լն  է շահավետ, թե՝  աշխատելը եւ  •ցում-բռնում  է, որ էսօրվա  վիճակով աշխատելը եւ նպաստ ստանալը հավասարազոր են, մտածում է՝  ուրեմն ինչո՞ւ աշխատեմ:  Մենակ ինքը չէ, երեխաներին էլ  է  հետը տանում  էդ նպաստի ճանապարհով: Սրան պետք  է վերջ տալ: Մարզպետ եղած ժամանակ ես էդ հարցադրումը շատ եմ արել, օրինակ, ասել եմ, եթե մի ընտանիք ղեկավարում  է   կինը, ամուսինը չկա, երեք-չորս երեխա կա, եւ նա կարողանում է   աշխատել եւ պահել էդ երեխաներին, ուրեմն, ինչո՞ւ ամուսինը եւ կինն  իրենց երկու -երեք երեխային չեն կարողանում պահել: Ես ինքս մարզպետ եղած  ժամանակ առաջարկել էի, որ ունեցած  կովին չնայեն, եթե դու մարդուն ստիպում  ես, որ  կով չունենա, խալի չունենա   պատին կախված, որ նպաստ տաս, դա պիտի չընդունվեր: Էսօրվա կառավարությունը  որոշում է   կայացրել,  որ  երկու կով ունեցողն էլ պիտի նպաստ ստանա: Դա կարելի է   խրախուսել: Եվ ուզում եմ հիշել 1954 թվականի սովետական մտքերից մեկը, երբ Կենտկոմի •լխավոր քարտուղարն  էր Մալենկովը: Ստալինի ժամանակ ոչ մեկին չէր թույլատրվում մեկ կովից եւ երկու ոչխարից ավել պահել, բայց Մալենկովի ժամանակ տասը ոչխար թույլատրեցին եւ  հին•ը կով, եւ դրա համար ժողովուրդը խրախուսող մի եր• հորինեց.« Տասը ոչխար, հին•ը կով՝ •լխիդ մեռնեմ Մալենկով»:
-Հիմա  մեզ Մալենկո՞վ  է պետք:
-Չէ, Մալենկով մեզ պետք չի, մալենկովներ մենք շատ ունենք, փառք աստծո, էս ազ•ի մեջ/ ես վիրավորելու խնդիր չունեմ/, բայց տասը հո•ուց իննը ուզում է  հանրապետության նախա•ահ դառնալ, թողնենք էս խնդիրը, չմանրանանք, մեր խնդիրը նա  է, որ մենք պիտի հաղթահարենք էս ամեն ինչը: Էս ազ•ը իրավունք  չունի բոշա լինելու: Երկրորդ օրինակը բերեմ: Եթե մենք վերցնում  ենք սփյուռքի հայերին, մենք սոված մարդ չենք տեսնում, ընդհակառակը, աշխարհի  ամենահարուստների շարքում մեր սփյուռքի հայերն են: Էդ ոնց է, որ  այստեղ այսպես է: Սրան բերեց երկրաշարժը, հազար ան•ամ ներողություն եմ խնդրում,  մենք պետություն չենք ունեցել 700 տարի, բայց մենք ուսումնասիրել ենք Ռուսաստանին, էսօրվա  վիճակով   ընդամենը մեկ ցար կարելի է հաշվել, որ ուժեղ ցար  է եղել, ուժեղ ղեկավար է եղել: Խնդիրը սա է, եւ ինձ համար դժվարը  էն, որ էս փոքր ազ•ը, ունիվերսալ ազ•ի  ներկայացուցիչը  իրավունք  չունի սոված մնալ:
- Դուք ասում եք՝ թողնենք, էդ, բայց չե՞ք կարծում, որ քաղաքականությունը  չենք կարող շրջանցել, այսօր վարվող քաղաքական •ործընթացները Ձեզ •ոհացնո՞ւմ են:
-  Ես կուսակցությունների վերաբերյալ  մի բառ ունեմ, ես ժողովրդական խոսքով եմ ուզում ասել՝ «ամեն մարդ  կրակը իրա բաղարջի տակ է քաշում»: Էս երկրի համար երկու, ամենաշատը  երեք կուսակցությունը  հերիք ա, կուսակցություն, որը իր դրվածքով, իր մոտեցումով ժողովրդական լինի: Քսան տարի անցել է, մենք էդ փորձերի միջով անցել ենք, մանավանդ ես, եւ այսօրվա վիճակով, կներեք, իհարկե,  ա•ռավը իրա  ձա•ին ա  •ովում,  սոխակն իրա ձա•ին, ամեն մեկի համար ինքը սիրուն է, ինքը լավն է: Ես կուզենայի մեկ խնդիր առաջ քաշել,  ախր, դու ասում  ես քաղաքականություն, քաղաքականությունը այնպիսի մի վատ բան է, որ պիտի չմտնես դրա մեջ, էդ հորձանուտի մեջ որ մտնում ես, լավ չի լինում:
-Բայց ինչպե՞ս չմտնես, երկիրը  դրանով  է ղեկավարվում, կուսակցություններով:
- Այո, բայց քաղաքականություն կա, որ  հակառակ ուղղությամբ  է քեզ տանում, դու ո՞ւր ես •նում էդ հորձանուտի մեջ մտնում: Ո՞վ  է  էդ կուսակցության անդամը, ո՞վ է իր  ներքին ապրումներով, սրտանց էդ կուսակցության շահերը պաշտպանում: 
-Այսօր կա Հանրապետական կուսակցության, որը իշխողն  է,  մի քանի ամսից խորհրդարանական ընտրություններ են, ի՞նչ եք կարծում,ի՞նչ կլինի:
-Ես Ձեզ մեկ նախադասություն եմ ուզում  ասել՝ ես երբեւիցե կուսակցությունների մեջ չեմ մտել, արտադրողը կուսակցություններից հեռու կան•նած մարդ պիտի լինի, չեմ սիրել ես դա , ես էլ կարող էի մտնել եւ Հանրապետական կուսակցության  մեջ, ինչու, չէ, որովհետեւ  Սպարապետը ինձ առաջարկեց, ասել եմ, եթե ես հիմա մտնեմ կուսակցության մեջ որպես մարզպետ ես չեմ կարող մարզում իմ խոսքն ասել, ինչ ասեմ, պիտի ասեն՝ քո կուսակցությունն է թելադրել: Ես եղել եմ անկախ, միշտ Հանրապետականի կողքին եմ եղել, հիմա էլ եմ նրա կողքին:
-Հիմա ի՞նչ է  անում Հանրապետականը…:
-Դու մի մտի , է՜,Հանրապետականի դաշտ, դու մտի ժողովրդի դաշտ: Հիմա մարդիկ կան, որ, ասենք, պաշտոնի համար ուզում  են մտնել էդ կուսակցություն: Բայց քանի՞ տոկոսը կարող են էդ կուսակցության շահերը պաշտպանել:
-Իշխանությունները պատրաստվում  են  ընտրությունների, ընդդիմությունը բավարար  ուժեղ չէ, իշխանություններն ավելի ակտիվ են քան ընդդիմությունը;
-Արի էս ընտրությունները մի կողմ •ցենք, էսօրվա   վիճակով  եթե ուժեղ ընդդիմություն ունենայինք,  զար•ացած երկրները վերցրու, եթե ընդդիմությունը ուժեղ  է լինում, էդ երկրում տնտեսական խնդիր •ոյություն չի ունենում: Նույն էդ ընդդիմությանն էլ ենք տեսել, շոշափել ենք, զ•ացել ենք, պիտի ճիշտ խոսես, պարզ խոսես:
- Պարզ խոսենք, այսօրվա ընդդիմության   ի՞նչն եք շոշափել, ի՞նչն եք  զ•ացել ու տեսել:
- Ամեն ինչն էլ, աշխատել ենք  էդ ժամանակահատվածում, տեսել ենք:
-Վա՞տ էր:
-Վատի անունն էլ կա, ազ•անուն էլ ունի, անցյալը քեզ ոչ մի բան չի տալու, անցյալը քնննադատելը  քեզ ոչ մի բան չի տալու, թողնենք էդ անցյալը, ժողովուրդը տեսել էդ անցյալը;
-Լավ, ներկայի մասին ասեք:
-Ներկան լավ  է լինելու, ես, որպես արդեն յոթանասունն անց մարդ/ ինձ ասում են, ինչու ես տարիքդ ասում/, համոզված եմ, տարիքի մեջ էլ փորձ կա:
-Իսկ ինչո՞ւ եք  համոզված:
- Էդ համոզմունքը սա է՝ ես զ•ում եմ, որ ժողովուրդը կարողանում  է  ծանր ու թեթեւ անել եւ կարողանում է   ընտրել, թե ով է  իրեն նորմալ  պահելու:
-Իսկ ո՞վ է նորմալ պահելու:
- Ես ոչ դրել եմ կշեռքի վրա, ոչ էլ հանրաքվե եմ արել, բայց դու ինձ  էդ հարցը տալիս ես, ես ասում եմ այն,  ինչ  համոզված եմ, այն անձնավորությունը, որը  իր բոլոր ծրա•երը նորմալ կատարում է, նրան էլ  ժողովուրդը կընտրի:  Ես •տնում եմ, որ ծրա•րերը կատարեցիր, պարզերես կարող ես մտնել էդ համայնք:
-Իսկ այսօրվա իշխանությունը  պարզերե՞ս է անում:
- Ինձ թվում է   ինձնից լավ •իտեք  դա, տեսնում  եք, թե որն  է լավ  կամ վատ կատարում,  եւ ամենից լավ •իտի նա , ով շահա•ործում է՝   ժողովուրդը:
- Ի՞նչ եք կարծում, ինչու տեղի ունեցավ ԱԺ նախա•ահի հրաժարականը:
- Ես ասեմ ձեզ, նա ինձ համար եղել է ընկեր, հետո դարձել ենք  •ործընկեր, հետո դարձել ենք  չ•իտես ինչ, ոնց ուզում ես, ընդունի: Էսօրվա վիճակով բարձրաստիճան  պաշտոնյային խորհուրդ տալը անիմաստ բան է  եւ, հնարավոր չէ խորհուրդ տալ ,  թե ինչու •նաց եւ չ•նաց, հարցեր կան, որ •իտի մենակ ինքը: Շատ դժվար է դրան պատասխան տալը, բայց  էսօրվա վիճակով, ես ասեցի՝ ոչ մի մարդ իրա պաշտոնում խաչքար չի դառնում:
-Իսկ ԲՀԿ-ն կդառնա՞ ընդդիմություն;
-Դե, •իտե՞ս ինչ, ես խառնակիչ չեմ , ես չեմ էլ խառնվում, եթե բան է  պետք լավ ասել, ես լավը ասում եմ, քանի որ ես հեռու եմ մնում այդպիսի բաներից, •իտեք, ես այստեղ միշտ զբաղված եմ լինում, ինձ բացարձակապես դա չի հետաքրքրում: Երբ դու մտնում ես դրա մեջ, ինքդ  քո բնավորությամբ փոխվում ես:
-Ընդունեք, որ այսպես կամ այնպես կուսակցությունները չենք կարող շրջանցել,  այսօր, ըստ ձեզ, ո՞վ  է  ճիշտ պահում իրեն,  ով սխալ, ով  է դավաճան եւ ով ոչ:
-Ամեն մի կուսակցության անդամներն  իրենք  պետք  է  քննարկեն, դավաճան են թե չէ, ես ի՞նչ իրավունք  ունեմ ասեմ դավաճան ես թե չէ:  Իմ ինչի՞ն է դա պետք,  մանավանդ էս փոքր ազ•ի մեջ էսքան կուսակցություն պետք չի, երեք կուսակցությունը լրիվ հերիք է, որ երկուսը հսկող լինի, մեկն աշխատի, հետո կ•ա ժամանակ, ժողովուրդը նորմալ ձեւով ձայն կտա երկրորդին կամ երրորդին:
-Մայիսին խորհրդարանական ընտրություններ են, կլինի՞ նորմալ ընթացք, թե  ժողովուրդը կխառնվի իրար:
- Ես  հարյուր տոկոսով համոզված եմ, որ հրաշալի ընտրություններ են լինելու, որովհետեւ  տեսնում ես, որ կամաց-կամաց սկսում  է լավանալ, օրենս•իրքը փոխվեց, ժողովուրդը լավ է տրամադրված, վախի խնդիր չկա,  ժողովուրդը այլեւս չի վախենում, •նալու են նորմալ ընտրեն, վերջանա:
-Եվ ո՞ր ուժն է մեծամասնություն ստանալո՞ւ:
-Կախված  է անդամների քանակից: 

 

Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են
 

Խոստանում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը

«Ես համոզված կարող եմ ասել եւ երաշխիք տալ, որ առաջիկա ընտրություններում եւս Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են: Ցանկացած մարդ, եթե տիրապետում է օրենքին եւ պատասխանատվություն ունի մեր երկրի ապագայի եւ առաջընթացի համար, պետք է ընտրակեղծիքների չգնա: Ես, որպես մարզպետ, մեր տարածքում կարող եմ դա երաշխավորել»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Դիտարկմանը, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Կոտայքի մարզում ընդդիմության ներկայացուցիչները ընտրախախտումների մասին բազմաթիվ բողոքներ էին ներկայացրել, մարզպետն ընդդիմադիրներին խորհուրդ տվեց մի քիչ ավելի իրատեսական լինել եւ իրերն իրենց անուններով կոչել. «Անցած ընտրությունների ժամանակ մարզի 157 տեղամասերից միայն 23-ում են, այսպես ասած, ընտրակեղծիքների մասին բողոքներ եղել, որոնք էլ չհաստատվեցին: Ընդդիմության ներկայացուցիչները վերահաշվարկին մասնակցել են, լավ գիտեն»: Մեկ այլ դիտարկմանը, որ օրենքները Հայաստանում երբեք էլ չեն գործել, պարոն Շահգալդյանը հակադարձեց. «Օրենքները պետք է գործողության մեջ դրվեն ժողովրդի կողմից: Երբ մենք՝ քաղաքացիներս, փողոցն անցնում ենք կարմիր լույսի տակ, իշխանությունն ի՞նչ անի դրա համար»: «Առավոտի» հարցին էլ՝ ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները այդքան խիստ ընդգծված բացասական վերաբերմունք ունեն իր նկատմամբ, մարզպետը պատասխանեց. «Որովհետեւ ես էլ ընդդիմության շատ ներկայացուցիչների նկատմամբ ունեմ ընդգծված բացասական վերաբերմունք»: Պարոն Շահգալդյանը պարզաբանեց նաեւ, որ խնդիրն անձնական հարթությունում չէ, այլ՝ «նրանց կողմից վարած տնտեսական քաղաքականությանն է վերաբերվում»: Մեր զրուցակցի համոզմամբ՝ «Եթե ՀՀՇ-ն հիմնահատակ չավիրեր Հայաստանի տնտեսությունը, որը սովետական երկրի տնտեսության մեջ բավականին կայացած տնտեսություն էր՝ առաջնակարգ տեխնոլոգիաներով, մեր ժողովուրդը չէր հայտնվի այս վիճակում, սոցիալական լարվածությունն այսչափ չէր լինի: Ես ազատական տնտեսության կողմնակից եմ, ԽՍՀՄ տարիներին նույնիսկ ինքս շուկայական տնտեսությանը նախապատվություն տվող մասնագետներից էի. մրցունակ տնտեսություն եւ տեխնոլոգիաներ եւ ժողովրդին չզրկել աշխատանքի իրավունքից: Իսկ Հայաստանի անկախության տարիների առաջին իշխանությունները գնացին հիմնահատակ քանդելու ճանապարհով. ինչը խորհրդային է՝ ընդունելի չէ տրամաբանությամբ: Քանդեցին, հիմա էդ անապատից նոր-նոր սկսում ենք տնտեսություն ձեւավորել: Քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը, մեր երկիրն այսօր հնարավորություն չունի մի քանի տարում բոլորին աշխատանքով ապահովելու: Ժամանակակից տեխնոլոգիաներ, մրցունակ արտադրանք՝ դրանք լուրջ խնդիրներ են ամբողջ աշխարհում, առավելապես Հայաստանում՝ շրջափակման պայմաններում: Այն ժամանակ էլ ես դեմ էի գործադուլներին, տնտեսությունը քայքայելու գործընթացին: Վերջը մարդիկ հասկացան, չէ՞, որ այն ժամանակ բաներ արվեցին, որոնք պիտի չարվեին: Ժողովուրդը անկախացման պահանջ էր դրել, որը պետք է կատարվեր, Հայաստանը պետք է դառնար անկախ երկիր, բայց դա չէր նշանակում ամեն ինչ հիմնահատակ քանդել ու ավերակների վրա փորձել մի բան կառուցել»: «Առավոտի» դիտարկմանն էլ, թե նախորդ իշխանության մեղքերը վկայակոչելով՝ ներկայիս իշխանությունների բացթողումները չի կարելի արդարացնել, մեր զրուցակիցը նկատեց. «Հայաստանը կիսաեվրոպական, կիսաասիական երկիր է: Մեզանում ասիական մտածելակերպը, հոգեբանությունը գերիշխում է: Սովետական երկրից գալ անկախ պետության՝ բնականաբար, բարդություններ լինելու էին: ԽՍՀՄ-ում սեփականություն չկար՝ ինչպե՞ս պետք է կապիտալ ձեւավորվեր. Ֆորդի օրինակը բոլորիս է հայտնի»:

 

ՕԵԿ-ի մարդաշատ հանդիպումները Շիրակի մարզում
 
Նոյեմբերի 5-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ եւ Գյումրի քաղաքների բնակչության հետ: Բոլոր հանդիպումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ բարձր ակտիվության, ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածաշրջանի եւ հանրապետության առջեւ ծառացած արդիական խնդիրները, ՕԵԿ-ի կատարած աշխատանքները, խոսել առաջիկա անելիքների մասին, պատասխանել ազգաբնակչությանը հուզող հարցերին: Իր ելույթներում կուսակցության նախագահը կարեւորել է Սերժ Սարգսյանի հետ 2008 թվականին կնքած դաշինքը եւ մատնանշել, որ այն ժամանակ ՕԵԿ-ի սթափ դիրքորոշումը հնարավորություն տվեց կանխելու երկրում քաղաքացիական զանգվածային բախումները, եւ չնայած հետագայում ունեցած վարկանշային կորստին, այսօր կուսակցությունը քայլ առ քայլ բուռն վերելք է ապրում: Դա են վկայում կուսակցությանը անդամագրվելու ցանկացողների հոսքը, շրջաններում կուսակցության նախագահի՝ ժողովրդի հետ ունեցած բազմաթիվ հանդիպումների արդյունքները: ՕԵԿ նախագահը իր ելույթներում համոզմունք է արտահայտել, որ կուսակցությունն այսուհետ եւս վճռական է լինելու՝ իր գործունեությամբ նպաստելու երկրում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը, ժողովրդին հուզող հիմնահարցերի կարգավորմանը:
 

Արձանագրվել է հրադադարի 1350 խախտում
 
Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ, երեկ հաղորդել է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն՝ նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1150 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից ավելի քան 250 անգամ»:
Ըստ հաղորդագրության, հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
 

«Մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը»
 
Երեկ Հայաստանի կոմունիստները տոնում էին Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 94-րդ տարեդարձը: Այդ առիթով Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ լրագրողներին ներկայացրեց՝ ինչպես են նշելու իրենց տոնը. «Ոչ մի քեֆային բան չի լինելու, որովհետեւ մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը,- ասաց նա՝ ավելացնելով, որ կենացներ չեն լինելու, օղի չեն խմելու,- խմում են այն մարդիկ, որոնք խմիչքը իրենց փողով չեն առել, ուրիշն ա բերել»:
Անդրադառնալով Հայաստանի ներկա վիճակին՝ նա ասաց. «Ով ա տեսել՝ մեր 70 000 տոննա պղինձը, 70 000 տոննա մոլիբդենը եւ այլն, նրանց ուղեկցող ուրիշ ազնիվ մետաղներ տան անհատների, նրանցից մեկն էլ էկել ա Թումանյան, տեսել ա, որ շատ ա հարստանում, Ամերիկային ա հարստացնում, զբաղվել ա մանկապղծությամբ»,- ասաց Ռուբեն Թովմասյանը՝ վկայակոչելով «սովետի թվերը», երբ դատարկ կրակոց էր լսվում, եւ ոչ ոք դրանից չէր տուժում, մարդիկ, այնուամենայնիվ, պատասխանատվության ենթարկվում էին: «Դուք չեք գտնի մի ընտանիք, որտեղ ամեն օր չխոսվի սոցիալիզմի մասին: Ինչո՞ւ, որովհետեւ մարդը կորցրել է այն, ինչ որ ունեցել է. 13 մլրդ ռուբլի միայն խնայդրամարկղերում կորցրեց: Չկա այդպիսի ընտանիք, որտեղ չասեն՝ փառք սոցիալիզմին: Կոմունիստները ինչի՞ չեն վերադառնում»,- վրդովվեց պարոն Թովմասյանը:
«Բոլոր կուսակցությունների անդամների թիվը գումարեք՝ կստանաք մեր կուսակցությունը,- ասաց ՀԿԿ առաջնորդը,- հիմա կա 74 կուսակցություն: Ընտրությունները եթե թողնեն ժողովրդին, ոչ թե մի գյուղում ոտքի հանեն քավորին, մյուս գյուղում՝ սանիկին, էն մյուս գյուղում՝ լավ ավտարիտետին, Երեւան քաղաքում օլիգարխները իրենց ամբողջ ունեցվածքը դնեն՝ օգտվելով ժողովրդի այս խղճուկ վիճակից, ապա ընտրությունները գնալու են հօգուտ այն գաղափարախոսության, որը 70 տարի ապացուցել է՝ ինչ պետք է անի սոցիալիստական գաղափարախոսությունը»:

 

ՀԱԿ-ը միշտ պատրաստ է
 
«Դիմել ենք միջազգային հանրությանը՝ այն պահանջով, որ մոտ 2000 դիտորդ ուղարկվի ընտրություններին: Դա թույլ կտա ամեն տեղամասում ունենալ մեկ դիտորդ: Այդ գաղափարը հետաքրքրությամբ է ընդունվում միջազգային հանրության կողմից, անգամ Եվրոպայի խորհրդի վերջին բանաձեւի մեջ խոսվում է այն մասին, որ բազմամարդ առաքելություն ուղարկվի ընտրությունները վերահսկելու նպատակով»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Մեկնաբանելով իշխանական կուսակցությունների մոտակա նախընտրական տրամադրությունները, ՀԱԿ համակարգողն ասել է, որ Կոնգրեսը պատրաստ է ընտրություններին. «Բոլոր հանձնարարությունները տրված են, որ պատրաստ լինենք ընտրություններին ցանկացած պահի: Մենք ամեն նախկին սովետական շրջանում ունենք շտաբ: Այդ շտաբը քարոզչական աշխատանքներ է կատարում, նաեւ հանձնարարություններ են տրված՝ պատրաստվելու ընտրական պրոցեսներին»:
 

Նորանշանակը հանդիպել է
 
Երեկ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ: «Ազատ դեմոկրատների» վերնախավի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր նախաձեռնությամբ հանդիպել է նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
 

Քուշկյանին մի շաբաթ ժամանակ են տալիս
 

Թե չէ՝ ահավոր բաներ են անելու

Մեծամորցի 74-ամյա հաշմանդամ-թոշակառու Վալենտինա Վարդանյանը մինչեւ հասնում է պոլիկլինիկա, որպեսզի առաջնային բուժօգնություն ստանա, այսպես ասած՝ «կես մարդ է դառնում»: Բանն այն է, որ կառավարության՝ առողջապահության ոլորտի օպտիմալացման մասին որոշման արդյունքում, Մեծամոր քաղաքի կենտրոնում գտնվող պոլիկլինիկան փակվել է, իսկ բուժանձնակազմը՝ սարքավորումներով հանդերձ, տեղափոխել են քաղաքից մի քանի կմ հեռու՝ հիվանդանոցին կից գտնվող շինություն, ինչը մեծ դժվարություններ է առաջացրել բնակիչների համար: Դեպի նոր պոլիկլինիկա տանող ճանապարհը քարուքանդ է եւ ոտքով անհնար է տեղ հասնել, հիվանդները մինչեւ հասնում են՝ ոտքն են ոլորում, կքած անցնում են գազատար խողովակի տակով կամ էլ քարերի վրայով են թռչկոտում: Տիկին Վալենտինան շաքարային դիաբետ եւ աղերի կուտակում ունի եւ, ինչպես ինքն է ասում՝ ոտքերը ցավում են, դժվարությամբ է քայլում, իսկ դեղեր ստանալու համար ստիպված է լինում ամիսը մի քանի անգամ գնալ պոլիկլինիկա. «էն էլ, գնում ենք, դեղերը կիսատ են տալիս, պատճառաբանելով, որ քիչ են ստացել: Կամ էլ ասում են՝ չկա, գնա վաղը արի: Ես իմ 2 կոպեկ թոշակով կոմունալ վարձերը տա՞մ, հաց առնե՞մ, թե՞ տրանսպորտի փող տամ: 1200 դրամ է պետք, որպեսզի տաքսիով գնամ-գամ: Իսկ առաջ, որ պոլիկլինիկան քաղաքում էր, էլի մոտիկ էր, ոտքով գնում-գալիս էինք, մի քիչ քայլելու տեղ էր»:
Հիվանդանոց հասնելու համար ուղիղ գնացող տրանսպորտ էլ չկա: Մեծամորցիները ստիպված են, ինչպես իրենք են ասում, միջքաղաքային «տռաս դուրս գալ», ժամերով սպասել, մինչեւ ավտոբուսը կգա:
Իրենց պոլիկլինիկան քաղաքի կենտրոն վերադարձնելու խնդրանքով 3500 ստորագրությամբ՝ մեծամորցիները մոտ 3 ամիս առաջ դիմել էին «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չեն դիմել իրենց տարածքի պատգամավոր՝ հանրապետական Հրանտ Գրիգորյանին, մեծամորցիներն ասացին. «Մենք իրան ե՞րբ ենք տեսնում, ընտրությունից՝ ընտրություն»:
Բնակիչների այս պահանջը տիկին Բախշյանը ուղղել էր առողջապահության նախարարին, նաեւ հանդիպել էր նախարարության ԾԻԳ-ի տնօրենի հետ: Սակայն նախարարությունից վստահեցրել են. «Պոլիկլինիկայի մասնաշենքը գտնվում է անբարեկարգ վիճակում, եւ որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը նման շենքային պայմաններում հնարավոր չէ: Առավել նպատակահարմար եւ տնտեսապես արդյունավետ է Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական ծառայությունները տեղակայել հիվանդանոցի տարածքում»: Իսկ մեծամորցիներն ու բուժանձնակազմը հակառակն են պնդում. «Կիսաքանդ ու խոնավ շենք է. օրը ցերեկով առնետներ ու կարիճներ են վխտում: Մի քանի բժիշկներով ստիպված նույն փոքրիկ սենյակում են նստում: Պատկերացնո՞ւմ եք, մի փոքր սենյակում բժիշկները հազիվ են տեղավորվում ու դեռ հիվանդներ են ընդունում»:
Անահիտ Բախշյանը օրեր առաջ մեկնել էր Մեծամոր, որպեսզի նախարարության «սեւ թուղթը» ցույց տա բնակիչներին:
Տիկին Բախշյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ԾԻԳ-ի տնօրենին հորդորել էր, որպեսզի նա էլ հանդիպի մեծամորցիներին եւ այդ վատ լուրը հենց նա էլ հայտնի, սակայն, պատգամավորի խոսքերով, վերջինս հրաժարվել էր. «Դումանյանը զանգեց, ասաց, տիկին Բախշյան, նախարարը թույլ չի տալիս, որպեսզի ես էլ գամ»: Այս խոսքերը լսելուց հետո դահլիճում նստածներից մեկը սրտացավորեն արձագանքեց. «Վա՜յ, աման: Ամոթ ա, ամոթ»: Ապա տիկին Բախշյանը ներկայացրեց, թե ինչ է առաջարկել նախարարությունը. «Ձեզանից 3-4 ներկայացուցիչ թող գնան նախարարություն եւ հանդիպեն նախարարի հետ: Դե ես էլ ասացի՝ կգնամ եւ դա կհայտնեմ մեծամորցիներին, իրենք կորոշեն, թե ինչ պիտի անեն»: Դահլիճում հավաքվածները բորբոքված բացականչեցին՝ «Ասեիք՝ 3-4 հազարով կերթան՝ հանրապետության հրապարակը կգրավեն»:
Մշակույթի տան դահլիճում մի քանի հարյուր մեծամորցիներ, լսելով պատգամավորին եւ նախարարի գույժը՝ միանգամից բորբոքվեցին եւ սպառնացին լուրջ քայլերի դիմել, եթե կառավարությունն իրենց չընդառաջի. «Առողջապահության նախարար, քեզ մի շաբաթ ժամանակ ենք տալիս: Թե չէ՝ ահավոր բաներ ենք անելու եւ մեր արածների համար պատասխան չենք տալու»:
Օգտվելով Անահիտ Բախշյանի հետ հանդիպման առիթից, մեծամորցիները իրենց ամբողջ դարդ ու ցավը պատմեցին նրան: Քաղաքի վրա տարածվող կոյուղու գարշահոտը, բնակիչների խոսքերով՝ դարձել է իրենց «ֆիրմեննի դուխին»: Տիկին Բախշյանի պատմելով՝ երբ գարշահոտության մասին հարցրել է համայնքի ղեկավարին, նա ասել է՝ «Հա, տրուբեքը վնասված են, սաղ քաղաքում էդպիսի վիճակ է»:

 

Մանկատան շրջանավարտներից բնակարանները հետ կվերցնեն
 
2012 թ. պետական բյուջեի նախագծում հատկացումներ չկան մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման գծով, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: News. am-ի փոխանցմամբ, այդ նպատակով միջոցներ չեն հատկացվել նաեւ 2011 թ., իսկ 2003-10 թվականներին մոտ 300 բնակարան է տրվել: Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր հատկացված բնակարաններն են օգտագործվում ըստ նպատակի: Ա. Գրիգորյանի ներկայացմամբ, «Առնվազն 28 բնակարաններ չեն ծառայում իրենց նպատակին՝ ուղղակի չեն բնակվում՝ կամ տրվել են վարձով, կամ աղջիկը ամուսնացել է ու բնակվում է այլ հասցեով, կամ Հայաստանից բացակայում են ու հատկացման օրից այդ բնակարանները փակ են»:
Նախարարի տեղեկացմամբ՝ այդ 28 վիճահարույց բնակարանների հարցը կրկին ուսումնասիրվում է Հայ օգնության միության հետ համատեղ, ու դրանցից առնվազն 15-ը պետության կողմից հետ կվերցվի ու կտրվի այլ կարիքավորների: Ըստ Ա. Գրիգորյանի՝ թվով 300 մանկատան շրջանավարտ հերթագրված է բնակարան ստանալու համար:
Անդրադառնալով 2012-ի սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերին, դրանք կկազմեն 303.7 մլրդ դրամ՝ 35.3 մլրդ դրամով (13 տոկոսով) ավելի, քան 2011 թ., լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքերով, ավելացումները հիմնականում 2 ուղղությամբ են օգտագործվել՝ ընտանեկան նպաստների եւ կենսաթոշակների չափի մոտ 10% ավելացում: Այսպես՝ ընտանեկան նպաստները ամսական 26 հազար դրամից կհասնեն 29 հազար դրամի, իսկ միջին կենսաթոշակը՝ 28-ից 31 հազար դրամ:
Ա. Գրիգորյանի խոսքերով, 2012 թ. կեղծ թոշակներն ու նպաստները կբացառվեն՝ առցանց տեղեկատվական համակարգերի փոխկապակցման շնորհիվ: Այսպես՝ սոցիալական ապահովության տվյալների բազան առցանց կկապվի զագսի, սահմանային անցակետերի, Ազգային անվտանգության տեղեկատվական բազաների հետ: Այսինքն՝ մահվան դեպքում տվյալը ավտոմատ կփոխանցվի սոցիալական ապահովության տեղեկատվական բազային, որտեղ կկատարվեն ճշտումներ: Նույնը՝ երբ քաղաքացին մեկնում է հանրապետությունից կամ վերադառնում:
 

«Զվարթնոցում»՝ նոր մեկնման սրահ
 
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորների համար նոր մեկնման համալիր բացվեց: Այստեղից օգտվող առաջին ուղեւոր Ֆենյա Եղիազարյանին օդանավակայանի ղեկավարության կողմից տրվեց սերտիֆիկատ, ինչպես նաեւ բիզնես կլասից անվճար օգտվելու եւ «դյութիֆրիից» $100-ի ապրանք նվերի կարգով ձեռք բերելու հնարավորություն: Նա «դյութիֆրիից» $100-ի դիմաց վերցրեց շոկոլադներ ու հայկական կոնյակ:
«American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը նոր մեկնման սրահի եւ ընդհանրապես օդանավակայնի նոր շենքի առթիվ լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ երջանիկ է. «Սա նաեւ կբարելավի Հայաստանի վարկանիշն ամբողջ աշխարհում եւ կբերի շատ զբոսաշրջիկներ մեր երկիր: Հայաստանը կարիք ունի ունենալու լավագույնը եւ մենք փորձում ենք անել լավագույնը»: Խոսելով առաջիկա անելիքների մասին, պարոն Էռնեկյանը պատասխանեց, որ ընդլայնվելու է օդանավակայանի ամբողջ տարածքը. «Ուղիղ ճանապարհ է լինելու, որը բերելու է մինչեւ օդանավակայան: Կլինի նաեւ նոր հյուրանոց»:
Նոր մեկնման սրահի բացման առթիվ երեկ օդանավակայանի նոր սրճարանը անվճար հյուրասիրություն էր կազմակերպել:

 

«ԱրմենՏելը» թվայնացումը շարունակում է
 
Մինչեւ այս տարվա վերջ «ԱրմենՏել» ընկերությունը կավարտի Ալավերդի քաղաքի ավելի քան 1400 բաժանորդի՝ թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերով. «Ավարտին է մոտենում «ԱրմենՏել» ընկերության ենթակառուցվածքի արդիականացման հերթական նշանակալից փուլը: Մինչեւ տարեվերջ Հայաստանի կապի միասնական օպերատորը Մասիս քաղաքի ամբողջական թվայնացմանը զուգահեռ՝ Ալավերդու բնակիչներին կառաջարկի նաեւ ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների նոր որակ»:
Նշենք, որ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82%-ը, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ-ն:
 

Բազմաչարչար թեմա՝ կոռուպցիան կրթահամակարգում
 

Կամ ի՞նչ են մտածում նո՛ւյն բանի մասին Հայաստանում եւ «դրսում»

Ըստ ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսի 20011թ. զեկույցի, 187 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ մեր երկիրը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ «նահանջել» է 10 կետով: Բայց կա մի բնագավառ՝ կրթությունը, որի մասով առաջատար ենք տարածաշրջանում: Օրերս Աղվերանում կայացած «Հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունը՝ Բոլոնիայի գործընթացի կարեւորագույն սկզբունքներ» թեմայով քննարկման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւս փաստեց, որ դա ոչ թե նախարարության գնահատականն է, այլ միջազգային փորձագիտական եզրակացության արդյունք: «Կոնկրետ կրթության ինդեքսով Հայաստանի տեղը աշխարհում 56-րդն է: Ի դեպ, կրթության զարգացման իդեքսով, 2011 թ. տվյալներով, մենք շրջանցում ենք մի շարք ԵՄ անդամ երկրների: Տարածաշրջանի երկրների համեմատ մի քիչ զիջում ենք Վրաստանին, առաջ ենք Ադրբերջանից, Թուրքիայից, Իրանից»,- ասաց նախարարը: Օրեր առաջ էլ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասուլիսներից մեկի ժամանակ խոսելով երկրի տնտեսական ոլորտի համատարած հետընթացի մասին, ասել էր՝ եթե որեւէ տեղ կա որոշակի առաջընթաց, ապա դա պայմանավորված է կրթության ոլորտով եւ ԿԳ նախարար Աշոտյանի աշխատանքով: Վերջինս լրագրողների հետ կայացած աղվերանյան հանդիպման ժամանակ անկեղծացավ կրթության համակարգի հաջողությունների ու «բացերի» թեմայով եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Նախարարի ձեւակերպմամբ, «կոռուպցիան եւ կրթությունը» բազմաչարչար մի թեմա է, որը առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում արձանագրվեց տարիներ առաջ՝ այն ժամանակվա նախագահի օգնականներից մեկի շուրթերով»: Ա. Աշոտյանը նկատեց. «Կրթության համակարգը ամենազանգվածայիններից մեկն է, շահառուների թվով զիջում ենք միայն առողջապահության ոլորտին: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր երեւույթ, որ ի հայտ է գալիս կրթության համակարգում, շատ մեծ հասարակական արձագանքի է արժանանում»: Ապա տարբեր տեսանկյուններից դիտարկելով խնդիրը եւ հղում անելով ինչ-ինչ ուսումնասիրությունների վրա, հավելեց. «Կոռուպցիա կրթական համակարգում կա՛, կոռուպցիա կա ո՛չ միայն կրթական համակարգում, կոռուպցիայի մասին կրթական համակարգում ավելի շատ խոսում են մարդիկ, որոնք լսել են, որ նման երեւույթներ կան, քան նրանք, ովքեր մասնակցել են կոռուպցիոն երեւույթների»:
«Առավոտը» նախարարից հետաքրքրվեց, արդյոք վերլուծե՞լ են, թե ո՞ր շրջանում են ավելանում ահազանգերը ԿԳ նախարարության «թեժ գծով», եւ հիմնականում ո՞ր «մասով» են բողոքներ գրանցվում: Պարզվեց՝ բողոքների «առյուծի բաժինը» վերաբերում է հանրակրթության ոլորտին, դպրոցներում դրամահավաքին, ավարտական քննություններին, ուսուցչին աշխատանքից ազատելուն: Ըստ նախարարի, բողոքների թիվն աճում է մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած հատվածում, Ամանորին, «վերջին զանգի» շրջանում եւ այլն: ԿԳ նախարարը շեշտեց, որ իրենց ներքին ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ազգաբնակչության 40 %-ը կոռուպցիոն երեւույթ չի համարում սեփական զավակի՝ բուհ ընդունվելու համար միջնորդելը, իսկ ուսանողների կեսից ավելին՝ դասախոսին քննությունից առաջ կամ հետո վերաբերմունք ցուցաբերելը:
Ինչ վերաբերում է դպրոցներին, Ա. Աշոտյանի ասելով, եթե ծնողական խորհուրդը որոշել է գումար հավաքել երեխաներին Գառնի-Գեղարդ կամ Դրամատիկական թատրոն տանելու կամ էլ, դիցուք, դասղեկին ադամանդե մատանի գնելու համար, ֆորմալ առումով դրամահավաքը օրինական է ստացվում, եւ այս պարագայում նախարարությունը լիազորություն չունի դա արգելել: Այլ հարց է, որ ակտիվ ծնողները վատ իմաստով չպետք է «սերտաճեն» դասղեկի կամ դպրոցի տնօրենի հետ: Ա. Աշոտյանին զարմացնում է նաեւ այն, որ քննությունների շրջանում կանգ են առնում բոլոր տեսակի քննարկումները, նրա ձեւակերպմամբ՝ ներքաղաքական զարգացումները, Վերին Լարսի հերթական փակումը, Իրանի միջուկային ծրագիրը. «Եվ երկու ամիս մենք ապրում, շնչում ենք միայն քննություններով»: Նրա կարծիքով, այս հարցը կդադարի նման հանրային հետաքրքրություն ներկայացնել, երբ ներդրվեն Հայոց լեզվի ու Մաթեմատիկայի շտեմարանները, որոնց հիման վրա էլ քննական թեստերը կկազմվեն: Բոլոր ահազանգերի դեպքում նախարարը պահանջում է հստակ տվյալներ օպերատիվ արձագանքելու համար՝ «անանիմկայի» հետեւից նախարարությունը չի ուզում գնալ:

 

Հայ-ճապոնական երաժշտական համագործակցություն
 
«Ռոլան Բիկով» հիմնադրամի եւ «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության մասնակցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնում հայ երեխաները ներկայացրեցին ճապոնական եւ հայկական երաժշտություն:
Համերգային ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանը նշեց, որ համերգի նպատակն է՝ ներկայացնել մեր պատանի տաղանդներին եւ գործիքների հնչողությունը. «Հայկական եւ ճապոնական երաժշտությունները նման են: Մեր երեխաները հաճույքով բացահայտեցին երաժշտական Ճապոնիան»:
Համերգին ներկա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկախիտո Խարադան նշեց, որ համերգն անակնկալ էր իր համար. «Երեխաները տաղանդավոր են եւ Հայաստանի ապագա ժողովրդական արտիստներ»:

 

Հայերը Լիբանանում ամենամշակութայինն են
 

Դա փաստում է նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպանի մշակույթի գծով խորհրդական Միրեյ Խանամիրյանը:

Հայ մշակույթի հանրահռչակման կարեւորագույն հանգրվաններից են հատկապես Մերձավոր Արեւելքի գաղթօջախները, քանի որ ավանդական սփյուռքի հիմնական զանգվածը կենտրոնացված է այստեղ: Ցավոք, շատ հաճախ Մերձավոր արեւելքում մեր արվեստը ներկայացվում է չափազանց սահմանափակ՝ ընդգրկելով հայաստանյան շոու-բիզնեսի մի քանի երգիչ-երգչուհիների:
Օգտվելով առիթից, որ Երեւանում է Լիբանանում Հայաստանի դեսպանի մշակույթի գծով խորհրդական Միրեյ Խանամիրյանը, «Առավոտը» ցանկացավ տեղեկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ ցածրաճաշակ, արդեն ունկնդրի ականջը վաղուց «չարչարած» երգիչ-երգչուհիներն են հանդես գալիս արտերկրում, մասնավորապես՝ Լիբանանում, այն դեպքում, երբ ունենք իսկապես բարձրակարգ եւ եվրոպական բեմերում քննություն բռնած անվանի արվեստագետներ ու երաժշտախմբեր: Մեր զրուցակիցը հաստատելով, որ հայ մշակույթը իրենց մոտ հաճախ ներկայացվում է ոչ պատշաճ մակարդակով եւ ընդգծելով, որ նման միջոցառումները մասնավոր կապերի շնորհիվ են, այլ ոչ պետական. «Երկու տարի է՝ ինչ դեսպան Աշոտ Քոչարյանի խորհրդականն եմ մշակույթի գծով, սակայն 1993թ., երբ Լիբանանում բացվեց ՀՀ դեսպանությունը, մասնակցություն եմ ունեցել մշակութային ծրագրերի նախապատրաստմանն ու իրականացմանը: Լիբանանցին գիտի, որ հայը տաղանդավոր է, բայց, շիտակ ասած՝ քաջատեղյակ չէ հայ արվեստին: Սկսած 1997թ., դեսպանատան նախաձեռնությամբ Լիբանանում փայլուն համերգներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ, որպես մենակատարներ հանդես են եկել դաշնակահար Արմեն Բաբախանյանը, հայտնի սոպրանո Ջուն Անդերսոնը, հրավիրվել են օպերային երգչուհի Անահիտ Մխիթարյանը, Վահագն Հայրապետյանի ղեկավարած ջազ անսամբլը, Սիլվա Մեքինյանի հիմնած «Նոր անուններ» միության շնորհալի երիտասարդները, տեւական ժամանակահատված 3-4 հայ քանդակագործներ մասնակցել են սիմպոզիումի եւ արված քանդակները նվիրել Հալեի քաղաքապետարանին, եւ այլն»: Նշելով, թե Լիբանանի նորանշանակ մշակույթի նախարար Գաբի Լայունի խորհրդականը՝ հայազգի Միշել Դո Շատարեւյանն է, հավաստիացրեց, որ արդեն մշակվում են ծրագրեր՝ հայ մշակույթը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ եւ կոնկրետ 2012թ., երբ Երեւանը հայտարարված է գրքի միջազգային մայրաքաղաք, Լիբանանը կներկայացնի ճանաչված պատմաբան Նինա Չիթեջյանի, լիբանանի Ֆրանսիական համալսարանի թանգարանի տնօրեն Լեւոն Նորդիկյանի, Ազգային թանգարանի ղեկավարներից Րաֆֆի Ջերջյանի՝ հայերի պատմությանն առնչվող աշխատությունները:
Տիկին Խանամիրյանը արաբներին հայկական մշակույթին ծանոթացնելու գործընթացում կարեւորեց նաեւ տուրիզմը, նշելով, որ վերջին շրջանում երկու խումբ, շուրջ 60 արաբ՝ գիտության, կրթության եւ արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում էին Լիբանանում ամերիկյան եւ ֆրանսիական համալսարանի թանգարանների բարեկամներին, եղել են Հայաստանում եւ տպավորված վերադարձել: Օրինակ, Լիբանանի Ֆրանսիական համալսարանում լույս տեսնող հեղինակավոր L՝ORIENT. LE JOUR ամսագիրը ամռանը անդրադարձավ Հայաստանին: Պարբերականի մշակութային պատասխանատու Մարիա Շախթուրան հանդես է եկել ընդարձակ հոդվածով: Մ. Խանամիրյանը փաստեց նաեւ վերջերս Հայաստանից ժամանած դիրիժոր Ռուբեն Ասատրյանի եւ Բեյրութի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիանալի ելույթի մասին, որի ժամանակ հնչել են Ա. Խաչատրյանի, Գ. Եղիազարյանի, Խ. Ավետիսյանի երկերից, իբրեւ մենակատարներ էլ հանդես են եկել ջութակահար Անուշ Նիկողոսյանն ու քանոնահարուհի Կարինե Հովհաննիսյանը: Ասաց նաեւ, թե տեղի տասնամյա նվագախումբը ընդգրկված լինելով կոնսերվատորիայի կազմում, ժամանակավորապես դժվար օրեր է ապրում հիմնադիր, կոնսերվատորիայի նախագահ Ուալիդ Ղոլմիենի մահվան առիթով եւ այս պաշտոնում հավանական թեկնածուներից մեկն էլ հայազգի դիրիժոր Հարութ Ֆազլյանն է: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ առաջիկայում կապ կհաստատվի նաեւ Լիբանանի եւ Երեւանի կոնսերվատորիաների միջեւ:

 

Ճապոնական ֆիլմեր՝ Հայաստանում
 
Երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված ճապոնական ֆիլմերի փառատոնին, որը կանցկացվի նոյեմբերի 8-12-ը՝ Երեւանում եւ Գյումրիում: Փառատոնը կազմակերպել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը եւ «Hikari» հայ-ճապոնական գիտակրթական եւ մշակութային կենտրոնը: Ներկա էին «Hikari» մշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, Այկիդո Այկիկայ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը եւ կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվելու է 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Արմեն Ավետիսյանը իր աշակերտների հետ ցուցադրական ելույթ կունենա փառատոնի բացումից առաջ:

 

Դե Նիրոն կմարմնավորի խորամանկին
 
Ըստ The Daily Telegraph.-ի, ճանաչված դերասան Ռոբերտ Դե Նիրոն կմարմնավորի խոշորագույն ֆինանսական բուրգի հիմնադիր Բեռնարդ Մեդոֆֆին: Մեդոֆֆի մեքենայությունները տեւել են շուրջ 20 տարի եւ բացահայտվել միայն 2008-ին: Վերջինիս խաբված հաճախորդների ցանկում ոչ միայն ԱՄՆ ազդեցիկ քաղաքացիներ են, այլեւ հզոր բանկեր՝ BNP Paribas, HSBC, Credit Agricole, Societe Generale, Natixis, Nomura, Royal Bank of Scotland, UniCredit. Իր աննախադեպ խորամանկությունների համար Մեդոֆֆը 2009-ին դատապարտվել էր 150 տարվա ազատազրկման, իսկ նրա որդի Մարկը անցյալ տարվա դեկտեմբերին կյանքին վերջ էր տվել ինքնասպանությամբ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մեդոֆֆն ու իր տիկին Ռութը եւս փորձել են նման քայլի դիմել: Ֆինանսիստի մյուս որդին՝ Էնդրյուն լրագրող Լորի Սանդելին օգնել էր գիրք գրել «Truth and Consequences: Life Inside the Madoff Family» տպավորիչ վերնագրով: Այժմ ամերիկյան հեռուստաընկերություններից մեկը գնել է գիրքը ֆիլմի սցենար դարձնելու իրավունքը, իսկ «Դե Նիրո փրոդակշընը» այն պատրաստվում է  էկրանավորել: Ֆիլմի համար որպես երկրորդ աղբյուրը Մարկ Մեդոֆֆի այրու գիրքն է հանդիսանալու, որ կրում է դարձյալ տպավորիչ «he End of Normal: A Wife's Anguish, A Widow's New Life» վերնագիրը:

 

Անկեղծ, ինքնատիպ եւ համարձակ պոեզիա
 
Մարդիկ բացառիկ դեպքերում են լինում այն, ինչ թվում են: Բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը այդ բացառիկներից մեկն է: Նա մարդ է, որը պատկանում է ինքն իրեն, չի մտնում ոչ մի ստանդարտի մեջ, կատարում է իր գործը՝ չնմանվելով ոչ ոքի: Նա լավ է ուսումնասիրել իր բնավորությունը, հակումները, ուժերը եւ անգամ թերությունները:
Արփին այնքան անկեղծ է, համարձակ եւ ինքնատիպ, որ պատերազմում է միշտ «դարակների, պիտակների, կեցվածքների եւ շրջանակների դեմ» եւ փորձում բացահայտ արձակ բանաստեղծության բոլոր հնարավորությունները: Նա այնպես է գրում, որ շատ դժվար է անմիջապես որոշել այդ «գրվածքների» ժանրային առանձնահատկությունները: Նա երբեք չի վախեցել, որ իրեն կարդալուց հետո ընթերցողը կարող է ասել, թե «դրանք բանի նման չեն»:
Չվախենալով նման պիտակներից՝ Արփիին հաջողվել է գրել մի մանիֆեստ, որի վերջին տողերն են՝ «Հայեր, եղեք ինձ նման»: Նա կարող է գրել դիմում իրեն բոլոր ճանաչողներին եւ ներկայանալ որպես «անորոշ գործունեությամբ զբաղվող, հիմնավոր կացարան չունեցող, ինքնությունը չճշտած անձ»: Նա կարող է անփոփոխ տպագրել իր մայրիկի նամակը, ուր կան գորովանքի, քնքշանքի, անհանգստության եւ քննադատության անկեղծ տողեր:
Նշենք, որ խիստ յուրօրինակ եւ տարբերակված են նույնիսկ Արփիի գրքերի վերնագրերը. առաջինը՝ «Ծիկ», երկրորդը՝ «Անտերուդուս»: Զարմանալի չէ անգամ վերջին գրքի ընծայագիրը՝ «Չեմ նվիրում մորս՝ Ռիմա Գալստյանին, բանաստեղծուհուն եւ ուսուցչուհուն, ում դուր չեն գալիս բանաստեղծություններս հոռետեսության եւ բառապաշարի պատճառով»:
Ի դեպ, ինձ նույնպես դուր չեկան որոշ անընդունելի բառեր, որոնք լավ գրականության մեջ տեղ չպետք է ունենան: Սակայն անպատեհ բառերը, միեւնույն է, չեն կարող խամրեցնել արվեստի ուժը:
 

20-րդ առաջնությունն ավարտվեց
 
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 20-րդ առաջնությունը հատեց եզրագիծն ու պաշտոնապես ձեւակերպեց 2011-ի հաղթողների ու անհաջողակների անունները:
Անգամ հայկական ֆուտբոլից հեռու գտնվողներին էլ պարզ է, որ տարվա գլխավոր հաջողակը Երեւանի «Ուլիսն» է: Այս թիմն իր գոյության հինգերորդ տարում արեց այն, ինչը վերջին տասը տարիներին չէր հաջողվել որեւէ այլ թիմի: Սեւադա Արզումանյանի «Ուլիսն» առաջ անցավ «Փյունիկից» ու նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: «Փյունիկի» 10-ամյա հեգեմոնիան ընդհատվեց: Սակայն, անգամ այդ համատեքստում, Վարդան Մինասյանի թիմը մրցաշրջանի անհաջողակների թվին դասել չի կարելի: Ինքներդ դատեք՝ մրցաշրջանի ամենասկզբում ակումբից հեռացավ նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը: Ավելի ուշ թիմը լքեցին նաեւ մյուս երկու առաջատարները՝ Գեւորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին, աշնանն էլ՝ Էդգար Մանուչարյանը... «Փյունիկում» մնացին պատանի, շատ դեպքերում՝ անփորձ ֆուտբոլիստները, որոնց մինչեւ հանդիպումներն առաջնորդում էր Վարդան Մինասյանը, իսկ արդեն խաղադաշտում՝ փորձառու Սարգիս Հովսեփյանը... Ու այսքանից հետո էլ պատանի ու անփորձ «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում երկրորդն է, ինչը խոսում է թիմի ներսում հստակ աշխատող կապերով համակարգի գոյության, ինչպես նաեւ՝ մյուս ակումբների անմրցունակ լինելու մասին: Հենց դա էլ հայկական ակումբային ֆուտբոլի ողբերգությունն է:
Թերեւս այսքանը կարելի է ասել հաջողակների ու հաղթանակների մասին: Եվս երկու թիմի էլ մրցաշրջանի արդյունքում հանգիստ սրտով կարող ենք դասել գլխավոր անհաջողակների թվում: Եթե մեխանիկական հաշվարկների վրա հիմնենք մեր դասակարգումը, ապա այդ թիմերին պիտի փնտրենք մրցաշարային աղյուսակի հատակում: Սակայն ֆուտբոլը պարզ ու մեխանիկական հաշվարկներից վեր է:
Շատերին, գուցե, տարօրինակ թվա, սակայն մրցաշրջանի գլխավոր անհաջողակ կարելի է համարել Կապանի «Գանձասարին»: Աբրահամ Խաշմանյանի սաները պայքարի շատ լուրջ հայտ ներկայացրին մրցաշրջանի սկզբում, անգամ ամառային չեմպիոն հռչակվեցին ու էական միավորային առավելություն ունեին մոտակա մրցակիցների նկատմամբ: Սակայն դադարը կապանցիների օգտին չէր: «Գանձասարն» ամբողջությամբ տապալեց առաջնության երրորդ շրջանը, չորրորդ շրջանում էլ փորձում էր ետ բերել կորցրածը: Արդյունքում՝ թիմն իրեն հետապնդող «Փյունիկի» հետ հավասար միավորներ վաստակեց, բայց լրացուցիչ չափանիշներով երրորդը ճանաչվեց. մինչդեռ բոլոր հնարավորություններն ուներ ավելի բարձր հորիզոնականները չկորցնելու: Իհարկե, առաջնության ավարտից հետո Խաշմանյանը հիշեցրեց, որ մրցաշրջանից առաջ էլ նշել է, որ «Գանձասարը» չեմպիոն դառնալու ներուժ չունի, ու որ երրորդ հորիզոնականն էլ իր համար չեմպիոնություն է: Սակայն դրանք, թերեւս, միայն խոսքեր են, մանավանդ որ՝ այսօրվա հայկական ֆուտբոլում ոչ մի ակումբ իրական չեմպիոնական ներուժ չունի...
Երկրորդ անհաջողակը «Շիրակն» է: Ճիշտ է, գյումրեցիները միայն ՀՖՖ նախագահի ու գործկոմի որոշմամբ է, որ իրավունք ստացան առաջին խմբի փոխարեն ելույթ ունենալ ուժեղագույնների շարքում, սակայն տարեսկզբին ակումբի ղեկավարության ձեւակերպած նպատակները, ակնկալիքներն ու ներդրումները այդպես էլ համապատասխան արդյունքը չտվեցին: Իհարկե, կարելի է մոռանալ «Շիրակի» 7-րդ հորիզոնականի մասին ու հիշել, որ թիմը, այնուամենայնիվ, Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղի մասնակից էր: Սակայն դա էլ սփոփանք չէ, քանի որ այդ մենամարտն էլ տանուլ տրվեց:
Առաջնությանը մասնակից մյուս չորս թիմերի դեպքում ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես ակնկալվում էր. միջակ ու անդեմ «Իմպուլս», խոսքերում ամբիցիոզ, բայց անատամ «Միկա» ու «Բանանց», եւ վերջապես՝ չձեւակերպված նպատակներով ու ակնկալիքներով «Արարատ»... Այս քառյակից էլ, մեծ ցանկության դեպքում, կարող ենք առանձնացնել նախորդ առաջնության փոխչեմպիոն «Բանանցին», որն առաջնության երկու՝ կատարելապես տարբեր կեսեր անցկացրեց... Բայց դա էապես ոչինչ չի փոխի ոչ «Բանանցի», ոչ էլ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 20-րդ առաջնության համար, որն արդեն պատմություն է... Իսկ պատմությունից, լավագույն դեպքում, դասեր են քաղում...

 

Պորտո Կարասում գործերն առայժմ այնքան էլ լավ չեն
 
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների գործերն առայժմ այնքան էլ հաջող չեն ընթանում:
Աշխարհի թիմային չեմպիոն մեր տղամարդկանց հավաքականը չորս տուրում տարել էր երկու հաղթանակ, մեկական անգամ ոչ-ոքի եւ պարտություն գրանցել ու 5,0 միավորով 38 թիմերի մեջ ընթանում էր 9-րդ հորիզոնականում: Ճիշտ նույն ցուցանիշով, սակայն 28 երկրների պայքարում, մեր աղջիկների քառյակը 11-րդն էր: Երեկ հինգերորդ տուրում մեր տղաների մրցակիցը Դանիան էր, աղջիկներինը՝ Ռումինիան:
 

Վթարի է ենթարկվել ՊՆ-ի ավտոմեքենան
 
Ինչպես տեղեկացրել են ՊՆ մամուլի ծառայությունից, նախօրեին, ժամը 17:40-ի սահմաններում, զինծառայողներ տեղափոխող «ՊՆ ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան, հերթափոխից վերադառնալիս Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի մոտ շրջվել է: Վթարի հետեւանքով 23 զինծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ եւ ապաքինվում են:
 

Ոստիկանները հետեւել են ոստիկաններին
 
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալներից մեկին թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութերի նախապատրաստման եւ ոստիկանության Էրեբունու քննչական բաժին ուղարկելուց հետո բռնվել են ոստիկանները:
ՀՀ ոստիկանության շտաբի Բարեփոխումների մշակման եւ ծրագրերի համակարգման բաժնի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանը եւ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանը այդ գործով պատասխանատվությունից ազատելու համար ստացել են 13.000 ԱՄՆ դոլար կաշառք: Կ. Խաչատրյանն ընդունել է գումարը վերցնելու եւ Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ից տեղեկացանք, որ Միհրան Քեշիշյանը փախուստի է դիմել:
 

Պաշտպանները պատրաստ չէին
 
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր տղայապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական դռնփակ նիստը: Նախատեսվում էր, որ պաշտպանական ճառերով հանդես կգան մեղադրյալի պաշտպանները: Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպաններն ասացին, որ դեռ պատրաստ չեն հանդես գալ պաշտպանական ճառերով: Դատաքննությունը հետաձգվեց: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պահանջել է 15 տարվա ազատազրկում:
 

Բախվել էր պահպանիչ երկաթներին
 
Նոյեմբերի 6-ին Երեւան-Սեւան ճանապարհի 37-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի պաշտպանիչ երկաթներին եւ ծառերին: Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 

4 անձի բերման են ենթարկել
 
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողները նոյեմբերի 7-ին, ժամը 01.40-ին, Արարատյան փողոցում ծառայություն կատարելիս, կանգնեցրել են «Մերսեդես Ե-320» մակնիշի մի ավտոմեքենա: Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչներ վարորդն ու 3 ուղեւորները, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանություն: Ավտոմեքենայի զննությամբ բեռնախցկից հայտնաբերվել է կանեփանման 40 գ կշռով կանաչ զանգված: Ըստ վարորդի բացատրության` զանգվածը պատրաստել է նոյեմբերի 3-ին՝ Արարատի մարզի Դարակերտ գյուղի Զանգվի գետափի հատվածում վայրի աճած կանեփի խոտաբույսից եւ օգտագործել է ծխելու եղանակով: Հայտնաբերված կանեփանման զանգվածն ուղարկվել է փորձաքննության:
 

Ընկել էր ճամփեզրի փոսը
 
Նոյեմբերի 6-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ճամփեզրի փոսը. երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իսկ ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Շահումյան փողոցի թիվ 190/3 շենքի մոտ «Պեժո» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Լադա-Պրիորա-2170» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի է ենթարկել մայթին կանգնած 58-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 

Գերոնտոֆիլիա
 

«Առավոտի»՝ «Ինչո՞ւ են երիտասարդները բռնաբարում տատիկներին» հարցին պատասխանում է մասնագետը:

2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրապետության երկու մարզերում տեղի ունեցան մեզ համար միանգամայն անսովոր եւ խայտառակ դեպքեր:
Մեկը մյուսի հետեւից մամուլը հեղեղվեց հետեւյալ լուրերով:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14-ի սահմաններում, 1990 թ. ծնված 22-ամյա Արման Ռամազյանը՝ մտնելով Լոռու մարզի Ալավերդի քաղաքի 82-ամյա բնակիչ Ռոզա Մ.-ի տուն, ծեծի է ենթարկել նրան, կողոպտել ոսկյա ականջօղերն ու շղթան եւ բռնաբարել: Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր: Արման Ռ.-ն ձերբակալվել է: Երիտասարդը նոր էր դուրս եկել կալանավայրից: Կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբերի լույս 18-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, 26-ամյա Արմեն Սարուխանյանը մտել է Տավուշի մարզի Կողբ գյուղի 83-ամյա բնակիչ Ա. Ա.-ի տուն եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելով՝ բռնաբարել է ծեր կնոջը: Երիտասարդը 2009 թ.՝ 3 տարի 15 օր ժամկետով ազատազրկման էր դատապարտվել սեռական ոտնձգության փորձ կատարելու մեղադրանքով, սակայն այս տարվա մայիսին համաներումով ազատ էր արձակվել: 83-ամյա կինն ամուսնացած է, ունի երեխաներ: Երիտասարդը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 30-ի գիշերը, ժամը 03-ի սահմաններում, 25-ամյա Վազգեն Օհանյանը բաց դռնից մուտք է գործել Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ, 69-ամյա թոշակառու Սուսաննա Բեկնազարյանի տուն, փորձել բռնաբարել ծեր կնոջը: Նրա բղավոցից սենյակ է մտել թոռը՝ 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, որից հետո Վ. Օհանյանը դիմել է փախուստի: Ս. Բեկնազարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Վ. Օհանյանը ձերբակալվել է: Նա նախկինում երկու անգամ դատված է եղել: Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Անշուշտ, այս 3 դեպքերը կարելի է դիտարկել որպես գերոնտոֆիլիա, որն ուղեկցվել է բռնությամբ:
Գերոնտոֆիլիան դասվում է սեռական աղավաղումների շարքին եւ դրսեւորվում է ծեր կամ զառամյալ տարիքի անձանց նկատմամբ անբացատրելի սիրով ու սեռական հակումով: Այն կարող է դրսեւորվել ինչպես աղջիկների մոտ՝ տարիքն առած եւ ծեր տղամարդկանց նկատմամբ, այնպես էլ տղաների մոտ՝ տարիքն առած եւ ծեր կանանց նկատմամբ:
Այն անձը, ում մոտ առկա է գերոնտոֆիլիա կոչվող աղավաղված սեռական հակումը՝ կոչվում է գերոնտոֆիլ:
Որոշ հոգեբանական խնդիրներ կամ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց մոտ գերոնտոֆիլիան կարող է ուղեկցվել սադիստական հակումներով ու գործողություններով, առավել եւս, որ ծերունական տարիքի անձինք հաճախ լինում են թույլ, անօգնական, երբեմն՝ միայնակ:
Գերոնտոֆիլ տղամարդը իր ապագա «զոհին» գտնում է ծերունական տարիքի կանանց մեջ: Եթե երիտասարդի մոտ առկա են նաեւ սադիստական հակումներ, ապա սեռական ակտիվությունը դրսեւորվում է բռնաբարությամբ, բռնության գործադրումով, խոշտանգումով եւ անձի նվաստացումով:
Գերոնտոֆիլիայի առաջացման պատճառները բազմաթիվ են եւ դեռեւս մինչեւ վերջ չապացուցված: Ըստ ֆրեյդյան հոգեվերլուծաբանների, այստեղ գործում են Էդիպի եւ Էլեկտրայի հոգեբանական բարդույթները, երբ պատանին ենթագիտակցորեն սիրահարված է լինում հարազատ մորը, իսկ պարմանուհին՝ հորը: Այս տեսությունը, սակայն, չի կարող լիարժեքորեն պատասխանել գերոնտոֆիլիայի երեւույթը բացահայտող բազմաթիվ այլ հարցերի: Գերոնտոֆիլիան հոգեբուժական պրակտիկայում հանդիպում է շիզոֆրենային ծագում ունեցող փսիխոպաթանման խանգարումներով տառապող հիվանդների մոտ:
Գերոնտոֆիլիայի առկայության, ինչպես նաեւ այդ հողի վրա կատարված հանցագործության դեպքում անձը ենթարկվում է դատահոգեբուժական փորձաքննության եւ եթե նրա մոտ չի բացահայտվում այս կամ այն ծանր հոգեկան խանգարումը կամ հիվանդությունը եւ չի հաստատվում նրա անմեղսունակ լինելու հանգամանքը, ապա նա դատապարտվում է օրենքի ողջ խստությամբ:

 

Արկադի Անդրեասյանը չի թողնում նկարահանել
 
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց երբեմնի հայտնի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը՝ ընդդեմ մանկավարժ Ռոզա Մանասյանի դատական վեճը:
Հայցվոր Արկադի Անդրեասյանն այս անգամ դատարան էր ներկայացել իր ներկայացուցչով՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Միրզոյանով:
Դատական նիստը տեւեց 19 րոպե, քանի որ պարզվեց, որ Ռոզա Մանասյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարան՝ վիճարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը այս գործը վերադարձնելու համար: Փաստաբան Սամվել Միրզոյանին հետաքրքրեց, թե ինչ դիրքորոշում ունի Ռոզա Մանասյանը՝ կապված այն հարցի հետ, թե ի վերջո ո՞ր դատարանն է իրավասու լսելու այս գործը:
Ռ. Մանասյանի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ դա պաշտպանական մարտավարություն է, եւ եթե վերաքննիչը լսի այս գործը եւ ուղարկի նորից Կենտրոնի դատարան, իրենք հավանաբար կվերցնեն Շենգավիթի դատարանում առկա հակընդդեմ հայցը:
«Եթե»-ների հանգամանքը չգոհացրեց Ս. Միրզոյանին, որը խորհուրդ տվեց դիմել նաեւ այլ դատարաններ...
«Առավոտը» դիմեց դատավոր Արայիկ Կուբանյանին, որպեսզի թույլատրի՝ լուսանկարել կողմերին: Արկադի Անդրեասյանը դժգոհեց՝ դիմելով լրատվամիջոցին.
-Դու ո՞վ ես, որ նկարահանես:
«Առավոտը» լուսանկարեց պատասխանող Ռոզա Մանասյանին եւ նրա ներկայացուցչին, քանի որ նրանք չառարկեցին:
 

Փող չկա, հայեցակարգ՝ որքան ասես
 

Գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը եւս մեծ
շանսեր ունի մնալու թղթի վրա, ֆինանսների նախարարությունը ենթադրում է, որ նախկինում փողերը կարող էին անարդյունավետ ծախսված լինել:

Հինգշաբթի՝ նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարությունն ընդունել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը: Ըստ ընդունված փաստաթղթի, ենթադրվում են մի շարք գործողություններ մինչեւ 2020 թվականը, ծախսվելու է մոտ 5 միլիարդ դրամ:
Նախագծի հեղինակը ՀՀ գյուղնախարարությունն է, որն ուսումնասիրել է մեր եւ դրսի փորձը ու գրել, որ խոշորացման ձեւերից մեկը, եթե ոչ հիմնականը, կոոպերատիվների ստեղծումն է: Ըստ գյուղնախի ներկայացրած տվյալների, այսօր Հայաստանում կա 339276 գյուղտնտեսություն եւ ընդամենը 106 կոոպերատիվ. Արարատ՝ 16, Արմավիր՝ 18, Գեղարքունիք՝ 3, Սյունիք՝ 9, Վայոց ձոր՝ 28, Տավուշ՝ 8, Լոռի՝ 9, Կոտայք՝ 7, Շիրակ՝ 1, Արագածոտն՝ 7: Գյուղնախարարությունում գտնում են, որ «գյուղատնտեսական կոոպերատիվների, հատկապես՝ սպառողական կոոպերատիվների ստեղծման տեմպերը շարունակում են մնալ անբավարար, ինչը սահմանափակում է գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը»:
Այս մտահոգությունից էլ ծնվել է հայեցակարգ գրելու եւ այն ընդունելու նախաձեռնությունը, բայց սա հերթական դեպքն է, երբ բարի ցանկությունների ամբողջություն թուղթը իրական կյանքում չի երեւալու: 2010 թվականի «Իսկ ովքե՞ր են տեղերում» եւ «Սփյուռքի նախարարությունը գրոհում է», 2011 թվականի հունիսի 23-ի «Տո դե զզվեցրիք, էլի...» հրապարակումներով անդրադառնալով ՀՀ տարածքային զարգացման, հայրենադարձության խթանման եւ զբոսաշրջության զարգացման հայեցակարգերին, գրել ենք, որ երբ մի նախարարություն ծրագիր է ներկայացնում, իսկ, օրինակ, ֆինանսների նախարարությունը ասում է, որ դրա համար պետական ծրագրերով փող նախատեսված չէ ու կառավարությունը ընդունում է ծրագիրը, սա նշանակում է, որ հայեցակարգը ընդունվում է ձեւի համար: Նման մի թուղթ է դառնալու գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը:
Ինչպես այլ նախարարություններ, գյուղնախն էլ տեղը տեղին ուսումնասիրել է դրսի եւ ներսի փորձը, ներկայացրել ռիսկերն ու ակնկալիքները: Օրինակ՝ «Գյուղացիական տնտեսությունների խոշորացման ուղղությունները» բաժնում ուզում է իրականացնել «միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան սննդամթերքի անվտանգության, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումներ»: Բայց երբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փորձեց միջազգային մակարդակներին հարիր դեղամիջոցների շուկա ունենալ Հայաստանում՝ հանձնաժողովի նախագահին հանեցին աշխատանքից, իսկ շուկայում բան չփոխվեց:
Կամ հանուն խոշորացման գյուղնախն ուզում է «մասնավոր ներդրողների կողմից ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի պետական կարգավորման մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական արտադրության մեջ» ներգրավել այդ հողերը: Բայց երբ խելացի փորձագետները առաջարկում էին ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի կամ անավարտ շինարարության հարկ սահմանել, որ մարդիկ շենքը կամ հողը չառնեն ու անտեր թողեն, Ազգային ժողովում աղմուկ բարձրացավ, ու ծրագիրը մեռավ:
Գյուղացիական տնտեսությունների խոշորացման արդեն ընդունված հայեցակարգին դեմ է ՀՀ արդարադատության նախարարությունը: Ըստ նախարարության եզրակացության. «Հայեցակարգում կոնկրետ չեն նշված այն իրավական ակտերը, որոնք սահմանափակում են գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը: Նույն դիտողությունները վերաբերում են նաեւ ժամանակացույցին: Մեր կարծիքով, նման հայեցակարգ նորից շրջանառության մեջ դնելու ու քննարկելու կարիքը չկա, քանի որ այն որեւէ նոր բան չի ասում եւ նրանում չկան իրատեսական ու գործնական ծրագրեր, որոնց կիրառումը կնպաստի գյուղացիական տնտեսությունների միավորմանը: ՀՀ-ում առկա օրենսդրական դաշտը թույլ է տալիս ցանկացած ձեւերով, պայմաններով, միջոցներով (ներդրումներով ու առանց դրանց), անդամությամբ ու այլ պայմաններով գյուղացիական տնտեսությունների միավորումը, խոշորացումը կամ այլ ձեւերով կոոպերացիան: Այս պայմաններում նախագծի ընդունումը ոչ թե կխրախուսի կոոպերացիայի զարգացմանը, այլ կխճճի ողջ օրենսդրական դաշտը»: Արդարադատության նախարարությունը հարկ է համարել հիշեցնել գյուղնախին, որ «այս հարցի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումը մշտապես հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից»: Գյուղնախը չի ընդունել այս առարկությունը, իսկ անցած հինգշաբթի հավանության արժանացավ գյուղնախի հայեցակարգը:
Ֆինանսների նախարարությունում էլ ոգեւորված չեն գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգով: Նախագծի վերաբերյալ եզրակացությունում ֆիննախը գրել է. «վերը նշված ուղղություններից մի քանիսի գծով ՀՀ պետական բյուջեների հաշվին ծրագրեր իրականացվել են (օրինակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում, ոռոգման համակարգերի արդիականացում եւ այլն), սակայն պարզ չէ, թե այդ ծրագրերի իրականացումը արդյոք մինչ օրս նպաստե՞լ է գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը: Ժամանակացույցի մի շարք կետերում ներկայացվել են միջոցառումներ, որոնց իրականացումը նախատեսվում է 2012-2013թթ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Մինչդեռ ՀՀ կառավարության 08.07.2010թ. թիվ 859-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով այդ միջոցառումների գծով համապատասխան գումարներ չեն նախատեսվել»:
Գյուղնախը համաձայնել է եւ փնտրելու է օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ: Բայց մինչ օրս ընդունված հայեցակարգերի համար փող դեռ չի գտնվել...

 

Երեխաների կռիվները՝ բնական երեւույթ
 

Ծնողները չպետք է մոռանան, որ իրենք էլ են փոքր եղել

Չկա այնպիսի ընտանիք, որտեղ երեխաների՝ քույր-եղբայրների միջեւ վեճեր, անհամաձայնություններ, մինչեւ անգամ ծեծկռտուք չլինեն: Վեճերի պատճառները բազմազան են՝ ինչ-որ մի բան, մի իր չկիսելուց մինչեւ երեխաների անձնական կյանքին վերաբերող հարցերի պատճառով առաջացած տարաձայնությունները: Հոգեբան Ռուբեն Պողոսյանը ընտանեկան վեճերը բնորոշում է որպես բնական երեւույթ. «Նման կռիվներ միշտ էլ լինում են: Իսկ դա բնական է, քանի որ որոշակի տարիքում երեխաները ագրեսիվ են դառնում, ուզում են անպայման ինչ-որ ձեւով ցույց տալ իրենց առավելությունները: Որոշակի տարիքում ակնհայտ ագրեսիվությունը, որը անբռնազբոսիկ ձեւով է դրսեւորվում, տարիների ընթացքում մարում է. տարօրինակ է, բայց փոքր տարիքում շատ կռվող քույր-եղբայրները մեծանում եւ միմյանց հետ շատ սիրով են լինում»: Թե որ տարիքին են բնորոշ քույր-եղբայրական կռիվները, հոգեբանը ասաց՝ մանկության տարիներից մինչեւ դեռահասության շրջան. «Հաճախակի բնույթ են կրում երեխաների փոքր տարիքում առաջացած կռիվները: Դա պայմանավորված է երեխաների սեփական կարողությունները ստուգելու ձգտումով. այդ տարիքում յուրաքանչյուր սեռի երեխա փորձում է ցույց տալ իր համարձակությունը, ցանկանում զգալ, թե որքանով է ինքն ուժեղ եւ կարո՞ղ է արդյոք ինքն իրեն պաշտպանել: Ամեն կռիվ նրանց համար փորձ է, այսինքն՝ ապացույց, թե որքանով կարող են նրանք հակամարտությունների դիմակայել, առաջ գնալ, համարձակվել: Մեր օրերում, մեր մենթալիտետին հարիր են նաեւ երեխաների՝ դեռահասությունից ավելի ուշ շրջանի կռիվները: Եթե քույր եւ եղբայր են, եղբայրը՝ լինի մեծ թե փոքր, սկսում է հսկել, պաշտպանության տակ առնել, խիստ լինել, հայրական վերաբերմունք եւ ձեւ ընդունել քրոջ հանդեպ: Սրանք բնական երեւույթներ են, որովհետեւ այստեղ կան նաեւ հոգեսեռական զարգացման տենդենցներ, ինչը ավելի բուռն է դարձնում պատանիներին»:
Ռ. Պողոսյանը խոսեց նաեւ հարազատ երեխաների վեճերը տեսնելիս ծնողների վերաբերմունքի եւ ապրումների մասին: Նրա խոսքով՝ իրականում երեխաների վեճը, անհանդուրժողական վերաբերմունքը ամենամեծ ցավն է ծնողի համար. «Հայ ծնողի համար դա անընդունելի է: Բոլոր ծնողները նյարդայնանում եւ վիրավորվում են, երբ երեխաները չեն կարողանում խաղաղ ապրել միմյանց հետ: Բայց ծնողները մոռանում են, որ իրենք էլ են փոքր եղել: Միակ բացասական երեւույթն այն է, որ ծնողները երեխաների կռիվների ժամանակ մեկին պաշտպանում են, մյուսին՝ նախատում: Անհերքելի մի փաստ կա. որքան էլ ծնողները փորձեն վեճերի ժամանակ բաժանել երեխաներին, միեւնույն է՝ հոգու խորքում միշտ ունենում են ամենասիրելիին: Գուցե շատ ծնողներ ժխտեն այս փաստը, բայց մեկից ավելի երեխաների դեպքում ծնողները ունենում են ամենասիրելիին եւ ներում վերջինիս ամեն մի չարություն: Եվ այս առանձնահատուկ սերը, անկախ ծնողների կամքից, ցուցաբերվում է հենց վեճերի ժամանակ: Նման մոտեցումներով վերաբերմունքը նկատելի է հատկապես արու զավակ ունեցող ընտանիքներում»: 
Թե ինչպես զերծ մնալ ընտանեկան վեճերից, ինչպես վարվել՝ հոգեբանը խորհուրդ տվեց ընդամենը ուշադրության չարժանացնել. «Իհարկե, եթե խոսքը թեթեւ վեճերի եւ ոչ ծայրահեղ դեպքերի մասին է: Ծնողները պետք է կարողանան հմտորեն երեխաներին բաժանել միմյանցից, հանգստացնել եւ միայն հանգիստ վիճակում լսել երկուսի բացատրությունը: Հաճախ պետք չի անգամ միջամտել այդ վեճերին, որովհետեւ, երբ ծնողները բացակայում են, երեխաները ավելի շուտ են մոռանում դրանք»:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+17+3 
 Շիրակ+12-4 
 Արարատ+180
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)





 

 

«?????????»
?????? ??????????
?????

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

Քիրք տասնմեկերորդ

Գիրք տասներկուերորդ

 Քիրք տասներեքերորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ