04/ 02/2012
Aravot.am Օրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց


ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Սխալ վարկածներ
 
«Ռեժիմը խուճապի մեջ է: Զգալով համաժողովրդական շարժման անբեկանելի ուժը՝ վարչախումբն իր վերջին ճիգերն է գործադրում ոչ լեգիտիմ իշխանությունը պահպանելու համար՝ փոխատեղելով իր թիմի անդամներին»: Այդպիսի մեկնաբանություն ես կտայի, եթե լինեի ընդդիմության կողմնակից: «Անկասելի տնտեսական աճի եւ լայնամասշտաբ համակարգային բարեփոխումների պայմաններում իշխանության առաջ ծառանում են նոր խնդիրներ եւ մարտահրավերներ, եւ այդ պայմաններում ընտրվում է կառավարման առավել արդյունավետ մոդելը»: Կադրային փոփոխությունների թերեւս այդպիսի գնահատական կտար իշխանության՝ որոշակի կրթական ցենզ ունեցող կողմնակիցը:
Երկու բացատրություններն էլ, բնականաբար, կեղծ են իրենց «նպատակաուղղվածությամբ», բայց պարունակում են ռացիոնալ հատիկ: Իրականությունն այն է, որ թե իշխանական եւ թե ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների: Ընդ որում, վերջին՝ ԱԺ նախագահի հրաժարականի պարագայում դրա մասին ասվեց բաց տեքստով: Եթե պաշտոնական բացատրությունը հենց դա է, արժե՞ արդյոք նույն եզրակացության գալ խորը եւ քրտնաջան վերլուծությունների շնորհիվ: Քանի որ իշխանությունների համար ընտրություններին մասնակցելու գլխավոր ռեսուրսը վարչական լծակներն են, պարզ է, որ հենց Հովիկ Աբրահամյանը պետք է համախմբի եւ կազմակերպի այդ ռեսուրսը: Մյուս կողմից՝ երկրի աստիճանակարգում երկրորդ դեմքի ու կուսակցության շտաբի պետի համատեղումը լավ չէր դիտվի, եւ եթե ԱԺ նախագահը հրաժարական չտար, շատ բնական կլինեին դժգոհությունները տվյալ համատեղման կապակցությամբ: Հետեւաբար, այո, այդ կադրային փոխատեղումներն արվում են իշխանությունը պահպանելու համար, եւ, մյուս կողմից, այո՝ նոր խնդիրներն առաջ են բերում նոր անձանց: Այդ առումով ԱԺ նախագահի պաշտոնում ես, իհարկե, կցանկանայի տեսնել Դավիթ Հարությունյանին, բայց խորհրդարանական մեծամասնությունը, ըստ երեւույթին, գուցե թե իր թեկնածուն ունի՝ իրեն ավելի համապատասխան:
Եվս երկու վարկածների մասին, որոնք չեն ենթարկվում տրամաբանական քննության: Իբր կադրային փոփոխություններով կանխվում է Ռոբերտ Քոչարյանի դավադրությունը: Դա անհիմն վարկած է ոչ թե այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընդունակ չէ դավադրության. ոչ միայն ընդունակ է, այլեւ դա միակ ճանապարհն է, որով նա եկել էր եւ, զուտ տեսականորեն, կարող է գալ իշխանության: Պարզապես անտրամաբանական է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կարող է նման դավադրության մասնակիցը լինել. կասկածելի կամ ոչ լոյալ մարդու չեն նշանակում իշխող կուսակցության նախընտրական շտաբի պետ: Երկրորդ վարկածն այն է, որ ներկայիս ոստիկանապետը ավելի կարծր միջոցներ կկիրառի ժողովրդական հնարավոր ըմբոստության դեպքում, քան իր նախորդը: Բայց ընդդիմության դեմ բռնություններն ամենեւին պայմանավորված չեն ոստիկանապետի անձով: Հայկ Հարությունյանն էլ, օրինակ, երբեք նման քայլի չէր դիմի, եթե չունենար իր վերադասի հրամանը: Ոստիկանության դեպքում, հետեւաբար, ամեն ինչ կախված է հրաման տվողից:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Սոցիում
Քուշկյանին մի շաբաթ ժամանակ են տալիս
 

Թե չէ՝ ահավոր բաներ են անելու

Մեծամորցի 74-ամյա հաշմանդամ-թոշակառու Վալենտինա Վարդանյանը մինչեւ հասնում է պոլիկլինիկա, որպեսզի առաջնային բուժօգնություն ստանա, այսպես ասած՝ «կես մարդ է դառնում»: Բանն այն է, որ կառավարության՝ առողջապահության ոլորտի օպտիմալացման մասին որոշման արդյունքում, Մեծամոր քաղաքի կենտրոնում գտնվող պոլիկլինիկան փակվել է, իսկ բուժանձնակազմը՝ սարքավորումներով հանդերձ, տեղափոխել են քաղաքից մի քանի կմ հեռու՝ հիվանդանոցին կից գտնվող շինություն, ինչը մեծ դժվարություններ է առաջացրել բնակիչների համար: Դեպի նոր պոլիկլինիկա տանող ճանապարհը քարուքանդ է եւ ոտքով անհնար է տեղ հասնել, հիվանդները մինչեւ հասնում են՝ ոտքն են ոլորում, կքած անցնում են գազատար խողովակի տակով կամ էլ քարերի վրայով են ...

 
 
 

Մանկատան շրջանավարտներից բնակարանները հետ կվերցնեն
 
2012 թ. պետական բյուջեի նախագծում հատկացումներ չկան մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման գծով, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: News. am-ի փոխանցմամբ, այդ նպատակով միջոցներ չեն հատկացվել նաեւ 2011 թ., իսկ 2003-10 թվականներին մոտ 300 բնակարան է տրվել: Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր հատկացված բնակարաններն են օգտագործվում ըստ նպատակի: Ա. Գրիգորյանի ներկայացմամբ, «Առնվազն 28 բնակարաններ չեն ծառայում իրենց նպատակին՝ ուղղակի չեն բնակվում՝ կամ տրվել են վարձով, կամ աղջիկը ամուսնացել է ու բնակվում է այլ հասցեով, կամ Հայաստանից բացակայում են ու հատկացման օրից այդ բնակարանները փակ են»:
Նախարարի տեղեկացմամբ՝ այդ 28 վիճահարույց ...
 
 
 

«Զվարթնոցում»՝ նոր մեկնման սրահ
 
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորների համար նոր մեկնման համալիր բացվեց: Այստեղից օգտվող առաջին ուղեւոր Ֆենյա Եղիազարյանին օդանավակայանի ղեկավարության կողմից տրվեց սերտիֆիկատ, ինչպես նաեւ բիզնես կլասից անվճար օգտվելու եւ «դյութիֆրիից» $100-ի ապրանք նվերի կարգով ձեռք բերելու հնարավորություն: Նա «դյութիֆրիից» $100-ի դիմաց վերցրեց շոկոլադներ ու հայկական կոնյակ:
«American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը նոր մեկնման սրահի եւ ընդհանրապես օդանավակայնի նոր շենքի առթիվ լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ երջանիկ է. «Սա նաեւ կբարելավի Հայաստանի վարկանիշն ամբողջ աշխարհում եւ կբերի շատ զբոսաշրջիկներ մեր երկիր: Հայաստանը կարիք ունի ունենալու լավագույնը եւ մենք փորձում ենք անել լավագույնը»: Խոսելով առաջիկա անելիքների մասին, պարոն Էռնեկյանը պատասխանեց, որ ...
 
 
 

«ԱրմենՏելը» թվայնացումը շարունակում է
 
Մինչեւ այս տարվա վերջ «ԱրմենՏել» ընկերությունը կավարտի Ալավերդի քաղաքի ավելի քան 1400 բաժանորդի՝ թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերով. «Ավարտին է մոտենում «ԱրմենՏել» ընկերության ենթակառուցվածքի արդիականացման հերթական նշանակալից փուլը: Մինչեւ տարեվերջ Հայաստանի կապի միասնական օպերատորը Մասիս քաղաքի ամբողջական թվայնացմանը զուգահեռ՝ Ալավերդու բնակիչներին կառաջարկի նաեւ ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների նոր որակ»:
Նշենք, որ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82%-ը, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 ...
 
 
 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+17+3 
 Շիրակ+12-4 
 Արարատ+180
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)





 

 

«?????????»
?????? ??????????
?????

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

Քիրք տասնմեկերորդ

Գիրք տասներկուերորդ

 Քիրք տասներեքերորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ