|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-08-31 |
| ԱԿԱՄԱ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ |
| |
| Պաշտոնատար անձինք դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման
Բնության նկատմամբ սերը, հոգատարությունը մարդկանց մեջ սերմանում են դեռ վաղ ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Աճպարար կառավարիչը |
| |
| Դատախազությունը միջնորդեց դատապարտել 9,5 տարվա ազատազրկման
«Ես փող աշխատելու 400 միջոց գիտեմ»: Հայտնի ֆիլմի հերոսի այս ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ |
| |
| Դեպքի վայրը՝ տեղազննության ժամանակ:
Օգոստոսի 28-ի առավոտյան ժամը 6-ին շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկները քաղաքացիներից ստացած ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Միջին ծանրության է |
| |
| Օգոստոսի 27-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ այրվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Վրաստանի ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Սերժանտը ստացել է վնասվածք |
| |
| Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում այրվել են Ն. Մխոյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը: Հրդեհաշիջման ժամանակ ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Ծաղկահովիտ գյուղի մոտ |
| |
| Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «ՎԱԶ-21110» մակնիշի 13 ՍԼ 937 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Իրանցու մեքենան շրջվել է |
| |
| Օգոստոսի 28-ին Վայոց ձորի մարզային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Ռուս լեյտենանտը անգիտակից էր |
| |
| Ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Քեթի գյուղի մոտ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «Միցուբիշի ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Հակաթույն են հասցրել հիվանդանոց |
| |
| Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ուջան գյուղի բնակիչ Գրիգոր ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Խուզարկության մասին որոշում չի եղել |
| |
| Գործն իրար վրա են գցում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը մինչ օրս չի կարողանում ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| ՄԱՀԱՑԱԾ ԷՐ |
| |
| ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Երեւանի Գայի պողոտայի 11 շենքի 12-րդ բնակարանի դուռը բացելով՝ փրկարարներն այնտեղ հայտնաբերել են ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԱԾ ԷՐ |
| |
| Շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածի 8-րդ շենքի ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| ԽԵՂՃ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԴԱՌԸ ԴԱՏԻ, ԴԱՏԱՐԿ ՆՍՏԻ...… |
| |
| Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի բնակիչ Աշոտ Խաչատրյանը բողոք-նամակներ է ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ կառավարություն, Մարդու ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| Այ քեզ «Առլեկինո» |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, օգոստոսի 24-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնի բաժին ահազանգել են, որ ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| Թուրքիան պետք է անվավեր ճանաչի |
| |
| Թուրքիայի իշխանական շրջանակները շարունակում են լուծումներ փնտրել՝ կապված Թուրքիայի իշխանությունների կողմից Ստրասբուրգի Մարդու ... |
| |
 |
|
|
|
 |
Հերքո՞ւմ, թե՞ մեղադրական - Aravot.am
| 2010-09-01 |
| Հերքո՞ւմ, թե՞ մեղադրական |
| |
Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը, արձագանքելով օգոստոսի 28-ին «Առավոտի» «Խալաֆյանը չէր կարող ինքնասպան լինել» հրապարակմանը, մասնավորապես այն միտքն էր առաջ քաշել, թե «Հոդվածում տեղ են գտել անճշտություններ եւ խեղաթյուրումներ, որոնք կարող են ազդել դատաքննության ընթացքի վրա»: Ոստիկանությունը պահանջում է հերքում:
Մի կողմ թողնենք դատարանի անկախ եւ անաչառ լինելու մասին մեր պատկերացումները, դատաքննության ընթացքի վրա դատական ռեպորտաժների հնարավոր ազդեցության մասին խոսակցությունները, տեսնենք, թե ոստիկանությունը ինչո՞ւ ընթացող դատաքննության փուլում արձագանքեց հրապարակմանը:
Ոստիկանությունը վկայակոչել է ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի այն խոսքը, որը բառացի մեջ է բերել «Առավոտը». «Եկեք իրականությունը բացահայտենք: Դուք էլ եք սարսափում այն գաղափարից, որ ոնց թե՝ ոստիկանությունում, ոստիկանության ձեռքով մարդ է մահանում»: Ոստիկանությունը մեր գործընկերոջ կողմից դռնբաց դատական նիստի ժամանակ հնչեցվածը (բառացի մեջբերվածը) գնահատում է այսպես. «Հայտարարությունն ակնհայտորեն զուտ հռետորական է, իսկ «մահանալու» եւ «սպանվելու» սկզբունքային տարբերությունը, կարծում ենք, ապացույցի կարիք չունի, մանավանդ որ, Հարությունյանը մեկ այլ ցուցմունքում, կատարվածը ներկայացնելով ըստ քրեական հետախուզության բաժանմունքի նախկին օպերլիազոր Մորես Հայրապետյանի պատմածի, նշել է, որ Խալաֆյանը դանակով հարվածել է ինքն իրեն, ինչից հետո ոստիկանները փորձել են խլել դանակը, եւ քաշքշուկի ընթացքում տեղի է ունեցել երկրորդ հարվածը»:
Ոստիկանության լրատվության վարչությունը «Առավոտին» ուղարկած ոչ այն է հերքման, ոչ այն է իրենց եզրակացության «տեքստում» հավելում է. «Ըստ էության Աշոտ Հարությունյանի պնդումը հետեւյալն է. ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների պատճառով մարդ է մահացել: Այո, մահացել է, բայց ոչ «սպանվել», ոստիկանությունում, բայց ոչ՝ «ոստիկանի ձեռքով», ինչը հաստատվել է նաեւ դատաբժշկական փորձաքննությամբ»: Այստեղ հարց կարող է առաջանալ. ի՞նչն ենք հերքելու մենք: Մեզ ինչ, թե ոմն ամբաստանյալ ինչ է ասել դատարանում, ինչպես է ասել (համենայնդեպս, թերթը չէր ակնարկի հռետորականության մասին) նախաքննության ժամանակ կամ հետո (նա շահագրգիռ անձ է իր պաշտպանական մարտավարությունն իրականացնելիս), մենք արձանագրում ենք ասվածը, իրազեկում հանրությանը: Սակայն, ըստ ոստիկանության լրատվության վարչության, թերթի ակամա մեղքը այս պատմության մեջ հետեւյալն է. «Սա է իրողությունը, սակայն հրապարակման հեղինակին չի հետաքրքրում, քանի որ «ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն» աղմուկը բորբոքելու խնդիր կա, ինչն էլ արվում է բոլոր միջոցներով, ընդհուպ մինչեւ «մահանալ»-ը «սպանվել»-ով նենգափոխելու կոպիտ հնարքը»: Որտեղի՞ց ենթադրեցիք, թե ինչ-որ բան բորբոքելու խնդիր է ունեցել լրագրողը, այս ի՞նչ անտիպ մեղադրական եք թերթին տրամադրում: Ի՞նչ հնարքի մասին է խոսքը. լրագրողը գրել է այն, ինչը հնչել է դռնբաց դատական նիստի ժամանակ եւ պարտադիր չէ, որ լրագրողը իրավաբանական տերմինների բառարանով մտներ դատարան:
Հ. Գ. Դատաքննության ընթացքին հետեւելով՝ այն տպավորությունն ես ստանում, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը փորձում է մյուս մեղադրյալ Մորիս Հայրապետյանի վրա բարդել Խալաֆյանի մեղքի ողջ պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ Ա.Հարությունյանն է ցուցում տվել Խալաֆյանին եւ մյուսներին առանց իրավական հիմքերի բերման ենթարկել բաժին: Եվ ենթակաները հլու կատարել են նրա ցուցումը: Այն տպավորությունն է, թե Հարությունյանը դատարանում կանգնելով իր նախկին ենթակաների դիմաց, հաշվարկել էր, որ նրանք չեն պնդի իր դեմ տված նախաքննության ցուցմունքները: Սակայն դատարանում տեսնելով, որ իր ենթականերն անդրդվելի են, փորձեց իր վերջին հայտարարությամբ «իր հետ տանել նրանց»: Դիտորդներից մեկի կարծիքով, Հարությունյանն ընդունել է իր մեղադրանքը, քանզի նա ոչ թե հերքել է իր կողմից կիրառված բռնությունների հանգամանքը, այլ փորձել է նվազագույնի հասցնել իր այդ գործողությունների ու Խալաֆյանի մահվան միջեւ պատճառահետեւանքային կապը:
|
| |
| ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|