|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-28 |
| ԱՆԵԾՔՆԵՐ ԵՎ ՁԵՌՆԱՄԱՐՏ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
| |
| Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց 2010թ. ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժին ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Նախկին հացադուլավորն՝ ընդդեմ իրավապահների |
| |
| Հանցակազմը «ներկա» լինու՞մ է Գյումրիում
Գյումրու կենտրոնում՝ ոստիկանության ու Շիրակի մարզպետարանի հարեւանությամբ գտնվող ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Կզորացրի՞ Սարգսյանը գեներալին |
| |
| Հուլիսի 25-ին լրացավ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| ՄՈԼՈՐՎԵԼ ԷԻՆ |
| |
| ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հուլիսի 26-ին, ժամը 14.08-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրենք մոլորվել են Կեչուտի ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ՝ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ |
| |
| Երեկ Հայաստանի ԱԻՆ հատուկ ջրափրկարար ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը մամուլի ասուլիսում ասաց, որ այս տարի լողալու սեզոնի բացումից ի ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| «ԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻ...» |
| |
| «10-ի գործով» ամբաստանյալ Արա Կարապետյանը հերքում է իր դեմ մեղադրանքները: Իսկ ի՞նչ կասեն նրա դեմ ցուցմունքներ տվածները:
Երեկ ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| ՏԵՂՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է |
| |
| Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհի 19 կմ-ում տեղի է ունեցել ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է |
| |
| Երեւանի Սարի Թաղ 14/30 հասցեին հարակից էլ. սյան վրա քաղաքացի էր հոսանքահարվել: Սյան վրայից իջեցվել է 38-ամյա Լեւոն Մեժլումյանի դին եւ ... |
| |
 |
|
| 2010-07-23 |
| ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԱԾ-ԻՑ ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾՈՒՄ |
| |
| Ինչո՞ւ է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը թաքցրել, որ ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրը կալանավորված է:
Այս տարվա փետրվարին ... |
| |
 |
|
| 2010-07-22 |
| Ճնշումներ եւ բռնություն ԶԼՄ-ների հանդեպ |
| |
| Այս տարվա 2-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել, ԶԼՄ-ի ու դրանց աշխատակիցների վրա տարբեր ... |
| |
 |
|
| 2010-07-20 |
| Բռնել են |
| |
| Վահե
Արամ
Գոռ
Մեր տեղեկություններով, «Առավոտի» (15.07. 2010) «Հարգված տղերքը դաժան ծեծի են ենթարկել» եւ (16.07.2010) «Սերգեյին ... |
| |
 |
|
| 2010-07-17 |
| Ազատազրկվեց 10 տարով |
| |
| 2009 թվականի նոյեմբերի 29-ին 13-ամյա Սոս Մելքոնյանը սպանվեց իր իսկ ընկերների ձեռքով՝ 16-ամյա Ազատ Եղոյանի եւ 13-ամյա Սարգիս Վարդիկյանի: Ըստ ... |
| |
 |
|
| 2010-07-17 |
| Պարզաբանում |
| |
| Երեկ «Առավոտում» հրապարակված «Սերգեյին տեր են կանգնել» նյութում, որտեղ նշել էինք, որ Սերգեյին ծեծելու առնչությամբ հարուցված ... |
| |
 |
|
| 2010-07-17 |
| Կանանց ծեծում ու քարշ են տալիս |
| |
| Այդ են վկայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալները
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) ամփոփել է նախորդ տարի 4720 տնային ... |
| |
 |
|
| 2010-07-10 |
| ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ |
| |
| «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, «Բաց հասարակության ինստիտուտ. օժանդակության հիմնադրամի» ... |
| |
 |
|
|
|
 |
Մա՞յրը որպես տուժող, թե՞ երեխան - Aravot.am
| 2010-07-29 |
| Մա՞յրը որպես տուժող, թե՞ երեխան |
| |
Կանանց իրավունքների կենտրոն դիմած քաղաքացի Կ-ն հայտնել էր, որ, ամուսնանալով 2003թ-ին, ունեցել է մեկ երեխա: Ամուսնու հետ համատեղ կյանքն անհնարին է դարձել, քանի որ ամուսինը նրան ենթարկում է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, անհիմն խանդի տեսարաններ է ստեղծում, արգելում է տնից դուրս գալ, իսկ անհրաժեշտության դեպքում եթե դուրս է գալիս, ապա հետեւում է ծեծը ընտանիքի մյուս անդամների ներկայությամբ:
Կինը 27 տարեկան է, ընտանիքի մայր, սակայն ամեն անգամ քնում է վախի զգացումով, քանի որ մտավախություն կա, թե ամեն հարվածից կարող է կենդանի չմնալ կամ ունենալ առողջական լուրջ խնդիրներ: Անհարմար է զգում տնից դուրս գալ, քանի որ չի լինում մի օր, որ իրենց տնից աղմուկի, հայհոյանքի եւ ծեծի ձայներ չլսվեն: Ամուսնու կողմից ենթարկված ֆիզիկական բռնության արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ, բազմիցս թողել եւ հեռացել է նրանից, բայց ամեն ագամ ամուսինը եկել է նրա հետեւից, խոստացել է, որ այլեւս նման դեպք չի կրկնվելու, սակայն, ավաղ, նույնը շարունակվել է նորից:
2006թ. դեկտեմբերին ամուսնու կողմից կրկին ենթարկվելով ֆիզիկական բռնության՝ դիմել է ոստիկանություն, սակայն, ընտանիքը պահպանելու համար եւ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում ամուսնու կողմից դրսեւորված վարքագիծը կարող է փոխվել, դիմումին ընթացք չի տրվել: Սակայն ապարդյուն. նրա կողմից կատարվող գործողությունները ժամանակի ընթացքում ավելի խորացված բնույթ են կրել: Ամուսնու կողմից նկատվում է խանդի հիվանդագին դրսեւորում, առանց առիթի, սոսկ կասկածների եւ անհիմն ենթադրությունների հիման վրա նա պատճառում է Կ-ին ֆիզիկական վնասվածքներ, ինչն էլ մշտական ընտանեկան կոնֆլիկտների եւ գժտությունների պատճառ է դառնում:
2010թ. հունիսից հերթական վիճաբանությունների եւ ֆիզիկական բռնությունների արդյունքում, քանի որ վտանգը գնալով ավելի էր մեծանում, կինը որոշեց տնից հեռանալ, սակայն ամուսինը եւ նրա ընտանիքի անդամները թույլ չտվեցին, որպեսզի երեխան իր հետ տնից դուրս գա, հույս ունենալով, որ հնարավոր է հանուն երեխայի կինը կրկին վերադառնա: Երեկվա դրությամբ նա ժամանակավոր բնակություն էր հաստատել իր հայրական տանը: Հարկ ենք համարում նշել այն հանգամանքը, որ 2010թ. հունիսին ամուսնու կողմից կնոջը ֆիզիկական բռնության հետեւանքով պատճառվել էր տարբեր մարմնական վնասվածքներ, ուստի այս պահին ոստիկանության բաժնում Կ-ի կողմից տրված հայտարարության համաձայն կատարվում է հետաքննություն, նշանակվել է փորձաքննություն:
Մոտ 20 օր է, ինչ երեխան գտնվում է ամուսնու խնամքի տակ, եւ նա արգելում է Կ-ին օգտվել իր օրենքով սահմանված իրավունքներից՝ մինչդեռ առկա չէ այդ իրավունքների նկատմամբ սահմնափակումներ կիրառելու որեւէ հիմք:
Նշենք, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ ծնողական իրավունքները իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառել երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը:
Նույն հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ ծնողների՝ միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջեւ վեճը լուծում է դատարանը՝ ելնելով երեխաների շահերից եւ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը:
Հարկ ենք համարում նշել, որ ընտանեկան անախորժություններն իրենց բացասական ազդեցությունն են թողնում երեխայի ինչպես դաստիարակության, այնպես էլ կրթության հարցերում: Միաժամանակ այս դեպքում ամուսնու հոգեկան անհավասարակշիռ դրսեւորումները բացասաբար են անդրադառնում ընտանիքի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա՝ խաթարելով երեխայի սեռադերային դաստիարակությունը:
|
| |
| Կանանց իրավունքների կենտրոն |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|