|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-03-12 |
| ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ |
| |
| Անուղղակի՞, թե՞ ուղղակի դիտավորություն
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե ... |
| |
 |
|
| 2010-03-12 |
| Տարվեցին տուգանային հրապարակ |
| |
| Երեկ առավոտյան ժամը 8.30-ից ՀՀ ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ իրենց ծառայությունն էին կատարում Տիգրան Մեծ-Խանջյան ... |
| |
 |
|
| 2010-03-12 |
| Հավաստիացրեց՝ սրբապատկերի տակ |
| |
| Երեկ «Դուպլեքս» ակումբում ասուլիս էր հրավիրել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը:
«Առավոտի» ... |
| |
 |
|
| 2010-03-12 |
| Համաներումս «վաճառեցին» |
| |
| Մեծարգո նախագահ, ճարահատված անձամբ Ձեզ եմ դիմում, որպեսզի գոնե Դուք լիարժեք պատասխանեք՝ ե՞րբ պետք է վերջապես վերանան այս ... |
| |
 |
|
| 2010-03-12 |
| Ջուսին ծեծել են |
| |
| Երգչուհի Ջուսը կապտուկներով է նշել Մարտի 8-ը: Ինչպես տեղեկացնում է kamoblog.am-ը, նա ծեծի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել «Սայաթ-Նովա» ... |
| |
 |
|
| 2010-03-12 |
| ԴՊՐՈՑՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ |
| |
| Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 9-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի, ... |
| |
 |
|
| 2010-03-12 |
| ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆ ԱԶԱՏՎԵՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ |
| |
| Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը քննարկել եւ նկատի ունենալով ջութակահար Սերգեյ Խաչատրյանի` երաժշտարվեստի կատարողական բնագավառում ... |
| |
 |
|
| 2010-03-11 |
| ԱՅՍՊԵՍ ԷԼ Է ՊԱՏԱՀՈՒՄ |
| |
| Երբեմն դատական համակարգը «զարմացնում է»՝ հանդես չգալով որպես իրավապահների կցորդ
Երեկ «Առավոտը» ստացավ փաստաբան Արա ... |
| |
 |
|
| 2010-03-11 |
|
| |
| Նկարչին դատապարտեցին
Բրիտանացի նկարիչ Մայքլ Դիքինսոնը Թուրքիայում դատարանի առջեւ է կանգնել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի ... |
| |
 |
|
| 2010-03-11 |
| ՀՀ վերաքննիչ դատարանը՝ ընդդեմ արդարադատության |
| |
| Լոս Անջելեսի «Հայ քաղաքացիական հասարակություն. Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը» երեկ տարածել է ... |
| |
 |
|
| 2010-03-11 |
| Նրանց «մասնագիտականը» |
| |
| Խոսքն այն անձանց մասին է, ովքեր, «քննելով» իշխանության պատվերով իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ |
| |
| Վանաձորաբնակ ընկերներ Արման Հախոյանին ու Աշոտ Պապիկյանին սպառնում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| «Չունեմ, որտեղի՞ց տամ» |
| |
| Ընտանեկան բռնության մասին հրապարակավ խոսելը մեզանում այնքան էլ ընդունված չէ: Թվում է՝ խնդիրը գոյություն չունի կամ եթե նույնիսկ ունի, ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ |
| |
| Դեպի քրեական վերաքննիչ դատարան տանող ճանապարհին, Շենգավիթի ոստիկանության մուտքի մոտ՝ մայթի վրա, երեկ անարգել կանգնած էր այս մեքենան: ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| ԻՐԵՆՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆԸ ՉԷԻՆՔ ՍՊԱՍՈՒՄ |
| |
| Երեկ քրեական վերաքննիչ դատարանը՝ Սերժիկ Ավետիսյան, Մարգո Սիմոնյան, Արշակ Խաչատրյան կազմով հրապարակեց «Հայկական ժամանակ» ... |
| |
 |
|
|
|
 |
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՄԲ - Aravot.am
| 2010-03-13 |
| ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՄԲ |
| |
23-ամյա Էդգար Մակարյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի դատավճռով օրեր առաջ դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի այս տարվա մարտի 3-ից՝ Մակարյանի կալանքի տակ գտնվելու պահից:
Է. Մակարյանը իրեն մեղավոր է ճանաչել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ:
Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրել է Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժինը:
Պարզվել էր, որ 14-ամյա տուժող Ն. Ն.-ն անցյալ տարվա հոկտեմբերին Odnoklassniki.ru-ի միջոցով ծանոթացել է Վ. Դ.-ի հետ եւ այդ տղայի հետ երկու անգամ հանդիպել Օղակաձեւ այգում: Վերջինս Ն. Ն.-ի մասին տեղեկացրել է ոչ մի տեղ չաշխատող Էդգար Մակարյանին, նրա ընկերներին՝ Հովհաննես Միքայելյանին ու Արգիշտ Հակոբյանին: Նոյեմբերի 5-ին Ն. Ն.-ի եւ 16-ամյա Ա. Ո.-ի հետ տղաները հանդիպել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ, այնտեղից գնացել «Սթար» բարը, որը գտնվում է Նալբանդյան 29 հասցեում: Էդգարը Ն.-ի հետ առանձին է նստել, իսկ հետո իր 14-ամյա ընկերուհու համար պատվիրել բարի թիվ 2 առանձնասենյակը: Ի դեպ, մեկ ժամի դիմաց նա վճարել է 4000 դրամ:
Ն. Ն.-ի նկատմամբ նա սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել: Մինչ այդ՝ աղջիկը նրան հայտնել էր իր կույս լինելու մասին: Հետագայում, բռնվելուց հետո, Էդգարը հայտարարել է, թե տեղյակ չէր, որ Ն. Ն.-ն 14 տարեկան է: Մակարյանը փորձել է իր երակները կտրել, ինքնասպան լինել եւ SMS հաղորդագրություն գրելով՝ հեռացել է տնից:
Էդգարին չեն զիջել նաեւ նրա 2 ընկերները: Նրանք էլ իրար հաջորդելով սեռական ոտնձգություններ են կատարել Ա. Ո.-ի նկատմամբ: Կենտրոնի ոստիկանները «Թափառաշրջիկ եւ մուրացկան» միջոցառման շրջանակներում Կենտրոնի վարչական տարածքում բռնել են երիտասարդներին: Դատարանը հաշվի առնելով այն, որ Է. Մակարյանը զղջացել է, հանցանքը կատարում է առաջին անգամ, գտավ, որ պատիժը կամ պատասխանատվությունը ծանրացնող այլ հանգամանքներ չկան: Դատական նիստի օրը Է. Մակարյանը կալանավորվեց: Մինչ այդ նա տվել էր ստորագրություն՝ քաղաքից չբացակայելու մասին: |
| |
| Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|