|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-03-10 |
| ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ |
| |
| Վանաձորաբնակ ընկերներ Արման Հախոյանին ու Աշոտ Պապիկյանին սպառնում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| «Չունեմ, որտեղի՞ց տամ» |
| |
| Ընտանեկան բռնության մասին հրապարակավ խոսելը մեզանում այնքան էլ ընդունված չէ: Թվում է՝ խնդիրը գոյություն չունի կամ եթե նույնիսկ ունի, ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ |
| |
| Դեպի քրեական վերաքննիչ դատարան տանող ճանապարհին, Շենգավիթի ոստիկանության մուտքի մոտ՝ մայթի վրա, երեկ անարգել կանգնած էր այս մեքենան: ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| ԻՐԵՆՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆԸ ՉԷԻՆՔ ՍՊԱՍՈՒՄ |
| |
| Երեկ քրեական վերաքննիչ դատարանը՝ Սերժիկ Ավետիսյան, Մարգո Սիմոնյան, Արշակ Խաչատրյան կազմով հրապարակեց «Հայկական ժամանակ» ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| ԱԼՅՈՒՐՈՎ՝ ԷԱԿԱՆ ՎՆԱՍ |
| |
| ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՐԺԵՑ |
| |
| Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է ճանապարհային ոստիկաններ Արման Չուխաջյանի եւ Հակոբ ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
|
| |
| ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ շմոլ գազից թունավորումով Լոռու մարզի Ստեփանավանի ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԻՐԵՆՑ ՎՍՏԱՀՈՐԴԻՆ |
| |
| Փաշինյանը չբերվեց Սահմանադրական դատարան
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| Տուն վերակառուցելը ձեռք բերելու հիմք չէ |
| |
| Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի 4-րդ մասնաշենքում բնակվող Ալբերտ Լազարյանը ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, ուր ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| ՀԱՆՑԱՆՔԻ ՊԱՀԻՆ |
| |
| ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ |
| |
| «Առավոտի» հարցին, թե հանրապետության արհեստակցական միությունները, արդյոք, մասնակցո՞ւմ են դատական գործընթացների, արհմիության ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԻՐԱՑՎՈՒՄ |
| |
| Լուսանկարներում պատկերված երկու կիսավեր շենքերը Երեւանի Արամի փողոցում են, իրար դեմ դիմաց, իրար շատ մոտ, ՀՀ կառավարության նստավայրից էլ ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ |
| |
| ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ Վահագն Արիստակեսյանի եւ Թեհմինե ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| 9 տարի՝ կաշառք ստանալու համար |
| |
| Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 25-ին, ի վերջո, ավարտվեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության՝ ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| Ձերբազատվեք գերատեսչական շահից |
| |
| ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 3-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցած ... |
| |
 |
|
|
|
 |
Նրանց «մասնագիտականը» - Aravot.am
| 2010-03-11 |
| Նրանց «մասնագիտականը» |
| |
Խոսքն այն անձանց մասին է, ովքեր, «քննելով» իշխանության պատվերով իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահանջով հարուցված քրեական գործը, այն կարճել են «մասնագիտական» հետեւյալ եզրահանգմամբ՝ հեղինակները վիրավորելու նպատակ չեն ունեցել, այդ կերպ արտահայտել են իրենց վերաբերմունքը պատգամավորի մասնագիտական գործունեության հանդեպ, հանցակազմ չկա: Առանց այն էլ ժողովրդի շրջանում հեղինակազրկված եւ վարչախմբի պահապանի անվանն արժանացած իրավապահների համար որքանո՞վ է ընդունելի, երբ իրենց գործընկերները դառնում են գործիք՝ զավեշտալի պատճառաբանություններով արդարացնելով ԱԺ պատգամավորի եւ երեք երեխաների մոր հանդեպ այդ քստմնելի հրապարակումները։ Թե՞ հարկատուներիս հաշվին սնվող իրավապահ համակարգի հազարավոր աշխատակիցները միամտաբար կարծում են, որ կանանց մերկ նկարների ցուցադրումների եւ ցինիկ արտահայտությունների մեջ հանցակազմ չտեսած իրենց գործընկերները երկրի ներսում կամ պետության սահմաններից դուրս բարձրացնում են համակարգի վստահելիության աստիճանը։ Իրավապահի համազգեստ կրողներն անգամ պետք է կանգ առնեն, երբ իջեցված պատվերը հատում է բարոյականության եւ արժանապատվության տարրական սահմանները: Անդրադառնալով կարճման որոշումը դատարանում բողոքարկած Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննության հանգուցալուծմանը՝ պետք է ընդգծեմ, որ, ըստ իս, վարչախումբը կփորձի ճնշել գործը քննող դատավոր Գայանե Կարախանյանին՝ մերժելու պատգամավորի արդար եւ օրինական բողոքը, քանզի ցանկացած նորմալ մարդու համար էլ ակնհայտ է, որ հայցը պետք է բավարարվի:
Իսկ հնարավոր ճնշմանը կամ հրահանգին դատավորը կարող է եւ պարտավոր է հակադարձելու՝ վկայակոչելով.
- օրենքի տառը (նույնիսկ քննիչն ու դատախազն էին նշում, թե վիրավորանքն առկա է՝ ընդունելով նաեւ, որ պատգամավորը կարող է դիմել դատարան՝ գործարար համբավը վերականգնելու համար),
- խղճի ձայնը (չէ՞ որ դատավորն ինքն էլ կին է եւ չի կարող չհասկանալ այդ արգահատելի հրապարակումների անթաքույց ցինիզմը),
- վտանգավոր նախադեպը կանխելու՝ պետական պաշտոնյայի եւ օրենքի ներկայացուցչի պարտականությունը:
Թույլ տվեք՝ տվյալ գործով քննիչի եւ դատախազի «մասնագիտական ունակությանը» իմ վերաբերմունքը արտահայտեմ. նրանք գրված եւ չգրված բարոյական բոլոր նորմերն են վտանգի ենթարկում՝ պարտակելով քրեորեն պատժելի, իմ գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը նետված մարտահրավերը, որով իշխանությունն ապարդյուն փորձեց համահասարակական բարոյականության անկման «գործընթացի» մեկնարկման յուրատեսակ ազդակ հնչեցնել: Հատուկ շեշտում եմ, որ ես որեւէ մեկին դիտավորությամբ վիրավորանք հասցնելու նպատակ չունեմ, այլ պարզապես արտահայտում եմ իմ վերաբերմունքը՝ նրանց մասնագիտական գործունեության հանդեպ: |
| |
| ԱՐԱՄ ԵՆՈՔՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|