|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-02-03 |
| ԳՅՈՒՂԻ ՋՐԱԳԾԻ ՎՐԱ ՋՐԱՉԱՓ ԿԱ |
| |
| Դատարան դիմելը՝ պարտքերը թոթափելու միակ տարբերակն է
«Առավոտը» հունվարի 16-ին անդրադարձավ Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղի ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| Կալանավորին «ապահովել» էր մուրճ-աքցանով |
| |
| ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՔԿՀ աշխատակցի կողմից ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| Հուշագրության դասերը |
| |
| Հետմահու լույս է տեսել Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի պրոֆեսոր, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Դնեպրիկ Բաղդասարյանի ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| ԱԱԾ ՔՆՆԻՉԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, փետրվարի 1-ին Արարատի մարզի Կանաչուտ գյուղի ձորն է ընկել «Ջիպ-ԲՄՎ» մակնիշի 33 ՍԼ 707 համարանիշի ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
|
| |
| ԱՅՐՎԵԼ ԷԻՆ ԳՐՔԵՐ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը հրդեհ էր բռնկվել Երեւանի Էստոնական փողոցի թիվ 5 շենքի 2-րդ ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ |
| |
| Ձորաղբյուրցիների ճանապարհը դեռ փակ է
Ձորաղբյուրի ամառանոցներն ունեն պետականորեն նախատեսված եւ նախագծված ընդհանուր օգտագործման ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| Եռագույնի վրա |
| |
| Արտաշատի խճուղի 15/1 հասցեում է գտնվում «METEXIM» գործարանը: Գործարանի պատին հայրենի խորհրդանիշն է՝ Եռագույնը: Սակայն տարօրինակ է, որ ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԵՐԵՔ ԶՈՀ՝ ՄԻ ԳՈՐԾՈՎ |
| |
| ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ հունվարի 30-ին Լենինգրադյան փողոցի թիվ 22 շենքի մոտ հայտնաբերվել է 1945 թ. ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի է ենթարկվել ազատամարտիկ, կալանավոր ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ |
| |
| Հունվարի 31-ին Գյումրիի շտապօգնության ծա֊ռայությունից տեղեկություն է ստացվել, որ գազից թունավորումով իրենց է դիմել նույն քաղաքի Տիգրան ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ |
| |
| ՀՀ ՊՆ-ից տեղեկացրին, որ այդ թվում արձանագրվել է դիպուկահար զենքից գնդակոծման 65 եւ խոշոր տրամաչափի զենքից գնդակոծման՝ 20 դեպք: 2009 թ. ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| Դատարանում հաղթեց տեղեկություն ստանալու իրավունքը |
| |
| Հունվարի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ) ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ՞Ն Է ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ, ԹԵ՞ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ |
| |
| Երեկ լսվեց «Առավոտ» օրաթերթի հայցը՝ ընդդեմ Լիդա Նանյանի
Անցյալ տարվա օգոստոսի 19-ին մեր օրաթերթը՝ ճշտելու համար, թե ի՞նչ ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| Երկակի ստանդարտներ են կիրառվում |
| |
| Հատուկ քննչականը ամփոփում է
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ամփոփեց 2009թ. ընթացքում ՀՔԾ գործունեությունը: ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐԻՑ՝ ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ |
| |
| «Իմ միջոցով՝ ազգիս համար». այս կարգախոսով երեկվանից սկիզբ դրվեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական ... |
| |
 |
|
|
|
 |
ՍԴ-ում սկսվում է ԻԱԿ-ի դիմումի քննությունը - Aravot.am
| 2010-02-04 |
| ՍԴ-ում սկսվում է ԻԱԿ-ի դիմումի քննությունը |
| |
Փետրվարի 5-ին, ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի քննությունը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
ՍԴ դիմելու պատճառը ԻԱԿ-ի նախաձեռնած երկու դատական գործերն են (ԻԱԿ-ն՝ ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի եւ ՊՈԱԿ-ի տնօրենի, ԻԱԿ-ն՝ ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավարի), որոնց դեպքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կանգնել է պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու անհնարինության առաջ:
Այսպես, ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժել: Նախ՝ ԻԱԿ-ը բողոքարկեց վերադասության կարգով՝ վարչական դատարանի նախագահին, սակայն բողոքը մերժվեց: Ապա ԻԱԿ-ը բողոքարկեց վճռաբեկության կարգով: Վճռաբեկ դատարանին նաեւ միջնորդություն ներկայացվեց դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 հոդվածի սահմանադրականության, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներին համապատասխանության հարցով: ՀՀ վճռաբեկ դատարանը որոշեց մերժել ինչպես վճռաբեկ բողոքը, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը:
ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանի դատական գործի դեպքում էլ ՀՀ վարչական դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի՝ Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով, իսկ Նոր Նորքի թաղապետարանին՝ հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ համայնքի ղեկավարին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասով մերժել: Այս վճռի՝ հայցը մերժելու մասի դեմ ԻԱԿ-ը ներկայացրել է վճռաբեկ բողոք, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը վերադարձնել՝ պատճառաբանելով, որ ՀՀ վարչական դատավարության 151-153 հոդվածների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործեր կարող են հարուցվել միայն օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց հայցադիմումների հիման վրա, իսկ ԻԱԿ-ը այդպիսի լիազորություն ունեցող մարմին կամ պաշտոնատար անձ չէ:
Այսպիսով, սպառելով դատական պաշտպանության բոլոր ատյաններ դիմելու հնարավորությունը, ԻԱԿ-ը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան, քանի որ վերոնշյալ երկու դեպքերում բողոքարկվել է ոչ թե դատարանի ապօրինի վճիռը կամ որոշումը, այլ տեղեկատվության ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտող իրավական նորմերի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածների սահմանադրականությունը: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|