Երեկ ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տպագրիչների 9/45 հասցեի բնակիչը վայր է ընկել բնակարանում: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 86-ամյա Ազնիվ Մանուկյանը՝ գիտակցության մասնակի կորստով: Տուժածին հանձնել են «1-03» ծառայության աշխատակիցներին: