|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-01-28 |
| ՊՌՈՇՅԱՆՈՒՄ ԱՌԺԱՄԱՆԱԿ ԿԱՆԽՎԵՑ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ |
| |
| Ո՞ւմ դիմեն սեփականատերերը
Պռոշյան 19 հասցեի սեփականատերերը երեկ փորձ արեցին դիմել բողոքի առավել ծայրահեղ միջոցի՝ ինքնահրկիզման: Մինչ ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Անկախ հանձնաժողովն այլեւս սպառել է իրեն |
| |
| Դատապարտյալը գրում է
Հարգելի խմբագրություն, երկար ժամանակ է, ինչ ուզում եմ գրել այն բարձիթողի երեւույթների մասին, որոնք տեղի են ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Կալանավորը պետք է գտնվի բուժմասում |
| |
| «Առավոտի» հունվարի 23-ի համարում տպագրվել էր «Հեպատիտ C -ով պահո՞ւմ են» հրապարակումը, որում մասնավորապես տեղեկացրել էինք, որ ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱԺՄ ԿԱՊ ՉԿԱ |
| |
| Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովն աշխատում է Ադրբեջանի տարածքում գտնվող հայ գերիներին ազատելու ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՆ |
| |
| Առաջնահերթության ստվերն ու լույսը
Աստղիկ Եվանգուլյանը (Առաքելյանը) 13-ամյա որդուն՝ Արսենին, ամեն օր ուղեկցում է Երեւանի Դերենիկ ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| «ՆՈՏԱՐՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ» |
| |
| Ասում է ՀՀ գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանը
2009 թ. փետրվարի 2-ին լրացել է ՀՀ նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանի այդ նույն բաժնում ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| «Ես չեմ հավատում այդ փաստաթղթին» |
| |
| Ասում է թուրքագետ-դատապարտյալ Մուրադ Բոջոլյանի կինը
Թուրքագետ, հրապարակագիր, ՀՀ առաջին նախագահի թարգման Մուրադ Բոջոլյանը 8 տարի առաջ ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| ԵԴ-ում գործի քննությունները կարագացվեն |
| |
| Եվրոպական դատարան դիմած գանգատների քննությունները կարագացվեն՝ նախորդ օրը Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակում կազմակերպված ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| Դատապարտվել է «Ղարաբաղյան օրագրության» համար |
| |
| Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի ավելի քան 500 լրագրող նամակով դիմել է ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսարան՝ դատապարտված ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
|
| |
| ՏԱՆԻՔԻՑ ՏՈՒԺԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Արարատի մարզի Դալար գյուղում քամին պոկել է 1200 քմ մակերեսով դպրոցի ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ՄՈՒՏՔ՝ ՀՐԱԶԵՆՈՎ |
| |
| Ավազակների թիրախում քաղծառայության պետն էր, ավագ դատախազն ու «Արայի» սեփականատերը
Ավագ դատախազ Մնացական Շահգելդյանի ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| Այսուհետեւ՝ դռնփակ նիստ |
| |
| Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում անցյալ ուրբաթ սկսվեց լրտեսության ձեւով պետական դավաճանության գործով ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| Անձնական տվյալների վերահսկում եւ անցանկալիների հայտնաբերում |
| |
| ՀՀ կառավարության 2009 թ. հունվարի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագրի 227-րդ կետի ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
|
| |
| ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկություններով, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Արարատյան 16 հասցեում տեղի է ունեցել ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| «ԵՍ ԿՍՏՈՐԱԳՐԵԻ ԱՅԴ ՈՐՈՇՄԱՆ ՏԱԿ» |
| |
| Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը
- Մեր թերթին տված Ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ («Չի կարող լինել ... |
| |
 |
|
|
|
 |
Օրհնությամբ եղիցի - Aravot.am
| 2010-01-29 |
| Օրհնությամբ եղիցի |
| |
Կիլիկիայի Ադիյաման քաղաքում էր մինչեւ 1915 թ. Մեծ եղեռնը բնակվում Հացպանյանների 86 հոգանոց գերդաստանը: Այդ մեծ գերդաստանից կիսամեռ վիճակում Դեր Զորի անապատ հասան միայն 3-ը՝ Մարիամը, Խանումը եւ Ծերունը: Ծերունն ամուսնացավ իր պես որբացած Արաքսի Թովմասյանի հետ, ով ծնունդով Սամոսատ քաղաքից էր: Նրանց ամուսնությունից ծնված 7 որդիներից անդրանիկը Գեւորգ Հացպանյանն էր:
Գեւորգ Հացպանյանը 18-ից մինչեւ 20 տարեկանը զինվորական ծառայությունն անցկացրեց հայկական չքնաղ Սարիղամիշ քաղաքի հանրահռչակ հեծելազորում: Զբաղեցրած պաշտոնի բերումով՝ թուրք սպայակազմը նրան «Գեւորգ Չաուշ» էր կոչում, ինչն իրեն հպարտության զգացում էր տալիս, քանի որ դա անունն էր 1907-ին զոհված հայ նշանավոր հայդուկապետի: 1947-ին Գեւորգ Հացպանյանն ամուսնացավ Ֆրանսիայի ազգային հերոս, նույնպես ադիյամանցի Միսաք Մանուշյանի հորեղբոր դստեր՝ Հռիփսիմե Մանուշյանի 7 երեխաներից մեկի՝ Մարիամի հետ, ինքն էլ 7 երեխա ունենալով: «Հակաթուրքական» որակված իր հայրենասիրական գործունեության պատճառով ձերբակալվեց ու բանտարկվեց բազմաթիվ անգամ՝ 1949, 1955-56, 1963, 1968, 1973-74, 1982 թվականներին: Բանտային աննկարագրելի տանջանքների ու ֆիզիկական կտտանքների մասին տեղի մամուլն անդրադարձավ մի շարք նյութերով ու լուսանկարներով: Չնայած այս ամենին՝ Հացպանյանն անմնացորդ նվիրվեց Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հայկական մասունքների պահպանման գործին: Դա աներեւակայելի խիզախություն էր պահանջում, եթե հաշվի ենք առնում, թե ինչպիսի ռասիստական երկիր էր Թուրքիան այդ տարիներին: Կիլիկիացի հայերը նրան «Խիվ Գիվուրգ» իսկ թուրքերը՝ «Դելի», այսինքն՝ «Խենթ» մականունն էին տվել: Նա 1964-ի մայիսին Ալեքսանդրեթ քաղաքում, իր տանը հյուրընկալեց մեծ գրող Վիլյամ Սարոյանին, ով զարմացած եւ հիացած համատարած թուրքական շրջապատում նրա դրսեւորած անկոտրում վարքից՝ ասաց. «Գեւորգ Հացպանյանն իր յուրաքանչյուր 24 ժամը բոլորիս փոխարեն հողի իսկական տիրոջ իրավունքով ապրող մեծատառով ՀԱՅ ՄԱՐԴ է եւ, իբրեւ այդպիսին, հրաշքին հավասար ապրելու կամք դրսեւորող, միայն մատների վրա հաշվելու չափ քիչ մարդկանց տեսակին է պատկանում»:
1986-ին ստիպված եղավ տիկնոջ՝ Մարիամ Հացպանյանի հետ թողնել հայրենի Կիլիկիան եւ տեղափոխվել ֆրանսաբնակ կրտսեր որդու՝ Սարգիս Հացպանյանի մոտ, ով ճակատագրի հեգնանքով այժմ քաղբանտարկյալ է հենց Հայաստանում:
Գեւորգ Հացպանյանի՝ թուրքական բանտերում անցկացրած դաժան ընթացքը, կյանքի ամենժամյա անմարդկային հարվածներին դիմագրավելու ճիգերն անհետեւանք չանցան. նա ձեռք բերեց երիկամների քաղցկեղի անբուժելի հիվանդություն: Մահամերձի շուրջը հավաքվեցին նրա զավակները, բացառությամբ կրտսեր որդու՝ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի, ով թուրքերի դեմ շարունակելով հոր պայքարը, այնուհետեւ Ղարաբաղում տալով սեփական բազմամյա կռիվը, այժմ բանտում է. ո՛չ թե թուրքական, այլ՝ հայկական: Ու չգիտենք՝ Հայոց բանակի ծննդյան օրվա առթիվ շնորհավորե՞նք Սարգիս Հացպանյանին, թե՞ համբերություն ցանկանք հերոսական հոր կորստի վիշտը բանտի պատերի մեջ անտրտունջ տանելու համար:
28 հունվարի 2010 թ.
Ազատամարտիկ, ներկայումս
քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հայաստանյան հարյուրավոր ընկերների անունից՝ Միքայէլ Հայրապետեան,
Պետրոս Մակեյան, Ժիրայր Սեֆիլյան, Դավիթ Մաթեւոսյան:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|