Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկացրին, որ ժ. 12.34-ին 3,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Գառնիից 10 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ՝ ըստ MCK-ի: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ զգացվել է Երեւանում եւ հանրապետության մի շարք բնակավայրերում: