Վերջին 10 օրվա ընթացքում Նոյեմբերյանի տարածաշրջանում հոսանքի հաճախակի անջատումներ են լինում: Մեր տեղեկություններով, պատճառն այն է, որ տարածաշրջանը էլեկտրաէներգիա է ստանում Վրաստանից: Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն վրացիները հոսանք են մատակարարում՝ Հայաստանից նախկինում ստացած էլեկտրաէներգիայի պարտքի դիմաց: