|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-01-29 |
| ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՀԿ-Ն ՍՊԱՌՎՈ՞ՒՄ Է |
| |
| Վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկայում են, որ ՀՀԿ-ական թեկնածուներն այս մարզում նկատելիորեն զիջում են մրցակից ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| Կիսատ մնացած շինարարություններ |
| |
| Սյունիքի մարզում այս տարի պետբյուջեով կապիտալ շինարարություն չի իրականացվի
Սյունիքի մարզում 2009 թվականին քաղաքաշինության ոլորտում ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| Կռնատ աղջիկը, մարզպետարանը, կովերը |
| |
| Իջեւանում խորհրդային շրջանում անցկացվում էին քանդակի միջազգային սիմպոզիումներ: Դրանց ընթացքում ստեղծված քանդակները զարդարում են ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| Համբերություն արմավիրցուն |
| |
| Էջմիածին քաղաքի բնակիչ այն ծնողները, որոնք հույս ունեն, թե փետրվարի 1-ից մանկապարտեզները կարթնանան պարտադրված «նիրհից», եւ իրենք ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ԴԳՄՔ-Ն ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ |
| |
| «Առավոտը» բազմիցս է անդրադարձել Սյունիքի մարզի Շահումյան բանավանի բնակիչների խնդրին (14.07.2009՝ «Բոնուսը՝ ընդդեմ գործադուլի», ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Կրճատումները կեղծվա՞ծ են |
| |
| Տարին բարի չէր Էջմիածնի ծննդատան որոշ աշխատողների համար
Էջմիածնի ծննդատան աշխատակիցներն անցած տարվանից լարվածության մեջ էին: ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Ճգնաժամ՝ Պոլսո պատրիարքարանում |
| |
| Հայկական լրատվական գործակալություններն ու կայքերը՝ հղում անելով թուրքական Hurriyet-ին, տեղեկացնում են, որ Պոլսո հայոց պատրիարքարանի ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Արձագանք «Առավոտին» |
| |
| «Առավոտ» օրաթերթի 2010 թվականի հունվարի 26-ի «Պոլիկլինիկայում բուժսպասարկումը անվճար չէ՞» հրապարակումը Էջմիածնի ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Տավուշում մանկապարտեզների մի մասն աշխատում է |
| |
| Երեւանում մանկապարտեզները մինչեւ փետրվարի 1-ը փակ են, իսկ Տավուշի մարզի նախադպրոցական հաստատությունների մի մասը հունվարի 11-ից գործում ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ՎԵՐԱԴԱՐՁ 15 ՏԱՐԻ ԱՆՑ |
| |
| Օտար երկրներում ապրելուց հետո հայրենի քաղաք վերադարձած Կարինե Աթայանը ցավով արձանագրում է, որ Հայաստանը փոխվել է ու օտարանալն էլ ավելի ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| «Բարի սամարացին»՝ Գյումրու «Երեխաների տանը» |
| |
| Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, տոնական օրերին Մայր աթոռի միաբանների ու Տիկնիկային թատրոնի արտիստների շուրթերից շնորհավորանքներ հնչեցին ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ԲՅՈՒՋԵԻ ՄԵԾ ՄԱՍԸ՝ ԼՐԱՎՃԱՐ |
| |
| Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների բյուջեի «առյուծի բաժինը» պետական լրավճարն է: Վերին Ծաղկավանի համայնքապետ Արթուր ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, ՑՈՒՐՏ, ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ |
| |
| Սրա՞նք են Վանաձորի արվեստի պետական քոլեջի այսօրը
Վանաձորի արվեստի պետական քոլեջում «սնկի սեզոնը» չի ավարտվում: Սունկն այս ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| Սյունիքի ճանապարհները բաց են |
| |
| Սյունիքում երեկ էլ շարունակում էր ձյուն տեղալ: Հունվարի 25-ից տեղացող ձյան շերտը մարզի բարձրադիր գոտիներում հասնում է 15-30 սմ-ի: ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| Նշվեց Սեւակի ծնունդը |
| |
| «Իսկական բանաստեղծը չի կարող
չբարձրանալ իր ժամանակից՝ թեկուզեւ այն պարզ
պատճառաբանությամբ, որ պարտավոր է
ապրել այդ ժամանակից ... |
| |
 |
|
|
|
 |
914 ՀԱՄԱՅՆՔ՝ 15.039 ՈՐՈՇՈՒՄ - Aravot.am
| 2010-02-02 |
| 914 ՀԱՄԱՅՆՔ՝ 15.039 ՈՐՈՇՈՒՄ |
| |
Հայաստանի համայնքների մոտ 10 տոկոսը մեկ տարում ոչ մի որոշում չի ներկայացրել մարզպետարան
2009 թվականի սեպտեմբերի 3-ին՝ «Մարզպետներն ու ՏԻՄ-երը» հրապարակմամբ ներկայացրել ենք Հայաստանի համայնքների ղեկավարների ընդունած իրավական ակտերի նկատմամբ մարզպետների իրականացրած իրավական հսկողության արդյունքները՝ ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ստացած տվյալների: Ներկայացված էր 2008-ը եւ 2009-ի առաջին կիսամյակը: Պատկերը հետաքրքիր էր: Օրինակ՝ եթե համայնքի ավագանին oրենuդրությանը հակաuող որոշումներ ընդունի, ապա մարզպետը կարող է դրանք փոփոխելու նպատակով ավագանու արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ անել համայնքապետին: Գեղարքունիքում մարզպետը նման ոչ մի առաջարկ չէր արել: Մարզպետը կարող է իր ցանկալի արդյունքին հասնելու համար դիմել դատարան: Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Շիրակում, Կոտայքում, Տավուշում եւ Սյունիքում մարզպետները համայնքի ավագանու որեւէ որոշում դատական կարգով բողոքարկելու հայց չէին ներկայացրել, ոչ մի մարզպետ լիազորությունները չկատարելու կամ իրավական ակտերը պարբերաբար խախտելու հիմքով որեւէ համայնքապետի պաշտոնանկ անելու առաջարկ չէր ներկայացրել: Այսքանից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եզրակացրել էր, որ մարզպետների իրականացրած իրավական հսկողությունը ձեւական բնույթ է կրում: «Առավոտն» էլ գրել էր՝ «Մի կողմից կարելի է ուրախանալ, որ համայնքապետերը այնքան լավ են աշխատել, որ ոչ մի իրավական ակտ չեն խախտել, դատարան գնալու կամ պաշտոնանկության հարկ չի եղել: Կարելի է ուրախանալ, որ մարզպետները անհարկի չեն միջամտում համայնքային իշխանությունների աշխատանքին: Բայց մյուս կողմից, երբ հիշում ենք, որ շատ հաճախ համայնքապետը մարզպետի որդին է, հարազատը, կամ հիշում ենք, թե ինչպես են մարզպետը, համայնքապետն ու ավագանու անդամները միասին մասնակցում համապետական ընտրությունների կեղծմանը՝ հօգուտ օրվա իշխանությունների, այլ հետեւության է հանգեցնում մարզպետ-համայնքային իշխանություններ սահուն եւ համերաշխ աշխատանքը»:
Այս անգամ էլ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մեզ է տրամադրել ավագանու որոշումները մարզպետարաններ ներկայացնելու վերաբերյալ տեղեկանք: Պարզվում է, որ 2009-ին ՀՀ բոլոր տասը մարզերի բոլոր 914 համայնքները միասին մարզպետարաններ են ներկայացրել 15 039 որոշում: Ամենաշատ որոշումները կայացվել է Կոտայքում՝ 2310, ուր կա 67 համայնք: Ամենաքիչը՝ Արագածոտնում, ուր համայնքները մոտ երկու անգամ շատ են՝ 114: Ամենաշատ համայնք ունեցող Շիրակում (119) մարզպետարան է ներկայացվել ավագանու 1251 որոշում: Շիրակը այլ հարցում է առաջատար: Ներկայացված որոշումներից 503-ում կամ մոտ 40 տոկոսում մարզպետարանը խախտումներ է տեսել եւ որոշումը հետ վերադարձրել: Հայաստանին գլխավոր դատախազ տված Արագածոտնի մարզում էլ խախտումներ կան մարզպետարան ներկայացրած որոշումների 20,8 տոկոսում: Ամենաօրինացը Արարատի մարզի համայնքապետերն են. մարզպետարան ներկայացրած 2280 որոշումից միայն 42-ում կամ 1,8 տոկոսում են խախտումներ եղել: Ընդհանուր առմամբ, 10 մարզպետարան ներկայացված 15 039 որոշումից՝ հետ է վերադարձվել 1095-ը կամ 7,3 տոկոսը: Այս 1095-ից էլ միայն 958-ի դեպքում է ավագանու նիստ հրավիրվել եւ հարցը քննարկվել: 137 դեպքում համայնքապետերը անտեսել են մարզպետարանի դիտողությունը: Մեկ տարվա ընթացքում կայացված հազարավոր որոշումների պարագայում Տավուշում՝ մեկ եւ Վայոց ձորում՝ երկու դեպքում համայնքապետը չի համաձայնել մարզպետի դիրքորոշման հետ: Զուգադիպություն. Տավուշում՝ մեկ, Վայոց ձորում՝ երկու անգամ մարզպետը ավագանու որոշումը անվավեր ճանաչելու հայց է ներկայացրել դատարան: Նման երկու հայց էլ ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետը:
Հայաստանի 914 համայնքներից 85-ը ընդհանրապես որեւէ որոշում մարզպետարան չի ներկայացրել: Դրանք են. Արագածոտնի 114 համայնքներից՝ 22-ը, Գեղարքունիքի 92 համայնքներից՝ 15-ը, Շիրակի 119-ը համայնքներից՝ 48-ը:
|
| |
| ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|