Գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը եւս մեծ
շանսեր ունի մնալու թղթի վրա, ֆինանսների նախարարությունը ենթադրում է, որ նախկինում փողերը կարող էին անարդյունավետ ծախսված լինել:

Հինգշաբթի՝ նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարությունն ընդունել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը: Ըստ ընդունված փաստաթղթի, ենթադրվում են մի շարք գործողություններ մինչեւ 2020 թվականը, ծախսվելու է մոտ 5 միլիարդ դրամ:
Նախագծի հեղինակը ՀՀ գյուղնախարարությունն է, որն ուսումնասիրել է մեր եւ դրսի փորձը ու գրել, որ խոշորացման ձեւերից մեկը, եթե ոչ հիմնականը, կոոպերատիվների ստեղծումն է: Ըստ գյուղնախի ներկայացրած տվյալների, այսօր Հայաստանում կա 339276 գյուղտնտեսություն եւ ընդամենը 106 կոոպերատիվ. Արարատ՝ 16, Արմավիր՝ 18, Գեղարքունիք՝ 3, Սյունիք՝ 9, ...