|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-08-31 |
| ԳՏԵՔ 10 ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ |
| |
| Համեմատությունն, իհարկե, պետք է անցկացնել ոչ թե երկու համալսարանների արտաքին, ճարտարապետական տեսքերի միջեւ (այստեղ մենք խնդիր ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| «ՄԱՐՏԻ 1»-ԻՑ ԱՆՑԱՎ 2,5 ՏԱՐԻ |
| |
| Իսկ զոհերի հարազատները մտադիր են կրկին դիմել ԵԽԽՎ-ին
2008թ. «մարտիմեկյան» իրադարձություններից 2,5 տարի է անցել, բայց մինչ օրս էլ ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԱԼԻ Է |
| |
| Գրել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Հին Ջուղայում հայկական ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Սեփական դիմումով դուրս է եկել ԱԺՄ-ից |
| |
| Նախկին ԱԺՄ-ականն այժմ «Սարդարապատ» շարժման նախաձեռնած ԱԺ պետաիրավական հարցերի
հանձնաժողովի նախագահն է:
Արտավազդ Վարդանյանը, ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| ԶԻՆՎՈՐԸ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ Է |
| |
| Օգոստոսի 23-ին պաշտպանության նախարարության Կուբաթլիի թիվ 73128 զորամասից անգիտակից վիճակով մայրաքաղաքի Մուրացանի զինվորական հոսպիտալ է ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| ԿՈՆԳՐԵՍԸ ԻՐԱԶԵԿԵՑ |
| |
| Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է սեպտեմբերի 17-ին համապետական հանրահավաք անցկացնելու իր նախաձեռնության մասին: ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՊՏՈՒՅՏ ՊՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ |
| |
| Ընդամենը երկու ամիս առաջ ՀՀ կառավարությունը որոշեց, որ այսուհետ հարսանեկան ավտոշարասյուները Երեւանի Հանրապետության հրապարակով ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԴԵՌ ԿԱ |
| |
| «Կարծում եմ, ադրբեջանցի պաշտոնյան շատ լավ պետք է իմանար, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, եւ այն Ադրբեջանի տարածքային ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Հետդարձի ճանապարհ չկա |
| |
| Անկախ որեւէ բանաձեւից, Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում
Կիրակի օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| Ձգձգում է բելառուսական կողմը |
| |
| Բելառուսական աղբյուրները պնդում են, որ երկրի նախագահը վերջին շրջանում շատ նյարդայնացած է: «Նա վերադարձել է Հայաստանից, որտեղ նախ ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| ՈՍՏԻԿԱՆՆ ԱՍԱՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ |
| |
| Երեկ Վահան Խալաֆյանի սպանության գործով դատավարության ժամանակ ոստիկանության
Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| «ՉԳԻՏԵՄ՝ ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ՀՈՐԻՆՈՒՄ» |
| |
| ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը վստահեցնում է, որ իր բիզնեսը չի վաճառում
- Ըստ մամուլում առկա տեղեկությունների, դուք ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՓՈՐՁԻՑ |
| |
| Վիրավորանքի համար իշխանամետ թերթի դեմ գործը կարճվեց, իսկ հավաքներին խոչընդոտող ոստիկանները պնդեցին, թե Զարուհի Փոստանջյանի ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| Օպերայի մոտ բախվել են «Յագուարն» ու տաքսին |
| |
| Երեկ, ժ. 19:30-ի սահմաններում, Ֆրանսիայի հրապարակում միմյանց են բախվել «Յագուար» մակնիշի 40 UP 001 համարանիշի եւ «2107» մակնիշի ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԲԵՐԱԼՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԿՈՉ ԱՆՈՒՄ |
| |
| Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությունը արձագանքել է այս տարվա մարտից իր լիիրավ անդամը հանդիսացող Հայոց ... |
| |
 |
|
|
|
 |
2 ԵԼՈՒՅԹ ԵՎ ԵՐԳԵՐ, ՊԱՐԵՐ - Aravot.am
| 2010-09-01 |
| 2 ԵԼՈՒՅԹ ԵՎ ԵՐԳԵՐ, ՊԱՐԵՐ |
| |
Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ այսպես է անցնելու իրենց վաղվա հավաքը
- Մերժելով ընդդիմության հանրահավաքների իրազեկումները՝ Երեւանի քաղաքապետարանը այլընտրանքային վայր էր առաջարկում «Դինամո» մարզադաշտին հարակից տարածքը: Իսկ ՀՅԴ-ն ինքնակա՞մ է սեպտեմբերի 2-ին «Դինամո» մարզասրահում կազմակերպում հանդիպում-տոնախմբություն՝ նվիրված Արցախի անկախության օրվան:
- Մենք նախ դիմել էինք Ազատության հրապարակում այդ միջոցառումն անցկացնելու համար: Եթե այնտեղ լիներ՝ կարող էինք ավելի լավ անցկացնել: Դա մերժեցին եւ առաջարկեցին Շահումյանի հրապարակը: Բայց այդ բաց տարածքը հարմար չէր տեխնիկական այն միջոցների կիրառման առումով, որոնք ուզում ենք օգտագործել այս ընթացքում: Միջոցառմանը ժամանելու են մարզերից, երգիչներ, խմբեր, քանի որ ցանկանում ենք իրոք տոնախմբության պես անցկացվի: Եվ մենք ասացինք, թե այդ դեպքում մեծ դահլիճ թող լինի:
- Ընդդիմության հանրահավաքների ժամանակ, որպես կանոն, խոչընդոտներ են հարուցվում մարզերից Երեւան տեղաշարժի համար: Մտավախություն չունե՞ք, թե այս դեպքում նույնը կլինի, թե՞ սովորաբար ՀՅԴ հավաքների ժամանակ չեն լինում նման արգելքներ:
- Մենք ունեցել ենք հանրահավաքներ, որոնք ընդհանրապես են արգելվել, փորձել են այդպիսի արգելքներ հարուցել: Բայց այնուամենայնիվ՝ արել ենք: Մի քանի ահազանգեր էլ են հնչել ժամանակին տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ: Դրանք փորձել ենք կանխել:
Չեմ կարծում, թե հիմա ինչ-որ խոչընդոտներ հարուցեն: Ի վերջո՝ ինչի՞ն են խոչընդոտելու, սեպտեմբերի 2-ն Անկախության տոն է, որի առիթով մենք հավաք ենք անելու: Ճիշտ կլիներ՝ հենց իշխանությունը նման բան կազմակերպեր: Ասենք, հաջորդ տարի 20-ամյակն է լինելու՝ թող լավ պատրաստվեն, շատ մեծ միջոցառում անեն: Արցախի դատը ճիշտ պաշտպանելը նաեւ այդ ձեւով է լինում:
- Անցած տարի ՀՅԴ սեպտեմբերի 2-ի ավանդական հանրահավաքին մասնակցում էին նաեւ «Ոչ»-ի ձեւաչափի ներկայացուցիչները: Կարո՞ղ ենք արձանագրել, որ հայ-թուրքական արձանագրությունների կասեցմամբ դադարեցվեց նաեւ այդ ձեւաչափով համագործակցությունը:
- Այն խնդիրը, որի շուրջ համագործակցել ենք՝ դեռ չենք համարում լուծված: Ի վերջո՝ ստորագրությունը հետ չի վերցվել, եւ մեր հիմնական պահանջը մնում է ուժի մեջ: Այս արձանագրությունները պահպանում են իրենց հիմնական վտանգը: Ուստի պայքար դեռ կա այդ առումով, նաեւ ներքին հարցեր կան, որոնք կարող են մեզ իրար կողքի բերել: Համագործակցությունը պահպանվում է՝ որեւէ խնդիր չկա: Պարզապես չենք ուզեցել հավաքը ծանրացնել քաղաքական ելույթներով՝ ընդամենը 2 ելույթ է լինելու, մնացածն ավելի շատ կապված է տոնական տրամադրության հետ՝ երգեր, պարեր եւ այլն:
- «Ոչ»-ի ձեւաչափի մասնակիցներից մեկը՝ «Ժառանգությունը», ի դեմս իր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի՝ դժգոհություն էր հայտնել, թե ՀՅԴ համագործակցությունն «այն չէ, ինչ պետք է լիներ եւ ինչ կարող էր լինել»՝ շատ դրվագային է, չհամակարգված եւ ոչ ամբողջական:
- Այս գնահատականի մեջ տեսնում եմ նախ դրականը, որ տեսնում է համագործակցության մեծ ներուժ: Այդ մասով կարող եմ համաձայնել գործընկերոջս հետ: Բայց, իհարկե, ամբողջական համագործակցության համար կուսակցությունները պետք է լինեն նույնական: Նույնական չենք՝ մեր կուսակցությունները տարբերություններ ունեն: Եվ դա նորմալ է:
- Ասվածը ոչ թե նույնականացման մասին էր, այլ, որ ընդդիմադիրների միջեւ երկխոսություն չի կայանում, թե ի՞նչ է հնարավոր անել համատեղ՝ բացի հայ-թուրքական հարաբերությունների կամ ԱԺ-ում այս կամ այն օրինագծի շուրջ քայլերից. «Ուրիշ ի՞նչ ձեւով կարող ենք մենք մեկս մյուսիս եւ ողջ ընդդիմությանն ուժեղացնել»:
- Պետք չէ փորձել համատեղ հայտարարություններին այդքան մեծ ուժ եւ արժեք տալ՝ համարելով, որ եթե դա արեցինք, ուրեմն՝ ամբողջական համագործակցության դաշտ ունենք: Շատ հաճախ այդ տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ «եզները դնում են սայլից հետո»: Մենք գերադասում ենք կոնկրետ գործ անել: Եթե ինչ-որ հարց կա, որ կարող ենք իրար հետ համագործակցելով հասցնել իր նպատակին՝ սա ավելի ենք կարեւորում, քան դեկլարատիվ հայտարարությունները հավիտյանս հավիտենից համագործակցությունների եւ դաշինքների մասին: Նման դաշինքները երկար կյանք չեն էլ ունենում: Ավելի լավ է՝ կոնկրետ գործերով իրար հետ առաջ գնանք: Աշխատանքի դաշտ էլ կա: Գոհունակությամբ եմ նշում, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններն արդեն արել ենք իրար հետ եւ միասնական փաթեթն օգոստոսին ուղարկել Վենետիկի հանձնաժողով: Վատ չի լինի, եթե այս հարցի հետ կապված՝ ամբողջացվի ընդդիմադիր մյուս ուժերի տեսակետը:
Հ. Գ. Երեկ ասուլիսում Արմեն Ռուստամյանի հայտարարությանն ի պատասխան, թե Հայաստանը պետք է սկսի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց՝ Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ին հիշեցրել է, որ պրն Ռուստամյանը ժամանակին դեմ է քվեարկել «Ժառանգության» համապատասխան նախաձեռնությունն ԱԺ օրակարգում ներառելուն: |
| |
| Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|