|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-17 |
| ԲԱՆԱԿ ԿԳՆԱՆ ԲՈԼՈ՞Ր 18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԸ |
| |
| ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի ենթահանձնաժողովը հուլիսի 15֊ի իր նիստում քննարկելով ՀԽ ... |
| |
 |
|
| 2010-07-17 |
| «ԵԹԵ ՉԲԱՑՎԻ, ՈՒՐԵՄՆ ՉԻ ԲԱՑՎԻ» |
| |
| Նկատեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ... |
| |
 |
|
| 2010-07-17 |
| ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ԱԼԳ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ |
| |
| Մանրամասներ է պատմում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 12-15-ը Վարշավայում կայացել ... |
| |
 |
|
| 2010-07-17 |
| Երկակի չափանիշները միայն կվնասեն |
| |
| Վրաստանի Ռուսթավի քաղաքի N6 քրեակատարողական հիմնարկում ազատազրկված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը հայտարարություն է ... |
| |
 |
|
| 2010-07-17 |
| ԼԵԶՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ |
| |
| Երեկվանից սկսել է լիարժեք գործել www.lezu.am կայքը, որի «Մեր մասին» էջում հրապարակված է «Լեզվի ժողովրդական տեսչության» ... |
| |
 |
|
| 2010-07-17 |
| ՄԵԴՎԵԴԵՎԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ |
| |
| Օգոստոսի 18-ին Երեւանում կմեկնարկի ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը: Գագաթաժողովին կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ... |
| |
 |
|
| 2010-07-17 |
| «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ |
| |
| Անդրադառնալով այսօր Ալմաթիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որտեղ քննարկման բուն նյութի առիթով արդեն մի ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ ՀԱՃՈՒՅՔ ՉԵ՞Ն ՊԱՏՃԱՌԻ |
| |
| Tert.am-ի փոխանցմամբ, կանխատեսումներ անելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ Ժողովրդական կուսակցության նախագահ ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՈՈՒ |
| |
| ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանն այսպես է որակում կուսակցության համագումարից առաջ պառակտումների մասին թեժացող ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷԻՆ «ԴԻԼԻՋԱՆ» ԴՊՐՈՑԻՆ |
| |
| «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները պատասխանում են «Դիլիջան» դպրոցի նախաձեռնողների ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| «ՌԴ-ն ինքն է շարժվում դեպի Արեւմուտք» |
| |
| Արձանագրում է Էդվարդ Անտինյանը
«Դեմպրոս» հասարակական կազմակերպության նախագահ Էդվարդ Անտինյանն «Առավոտի» ուշադրությունը ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| ՎԵՐԱՔՆՆՈՂ ՀՈԳԻՆԵՐ |
| |
| Ես գիտեմ, որ անհույս է երախտագիտություն ակնկալել արածներիդ համար, քանի որ հայտնի է՝ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, քանի դեռ ապրում ես: ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| ՀՐԱՎԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՍՑԵԱՏԵՐՆ ԻՐԵՆՔ ՉԷԻՆ |
| |
| Հուլիսի 10-ին «Ժառանգության» համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը, թե այն մարդիկ, ովքեր հեռացվել են կուսակցությունից՝ կարող ... |
| |
 |
|
| 2010-07-15 |
| ՍԱ ՆՅԱՐԴԵՐԻ ԿՌԻՎ Է |
| |
| «Ադրբեջանական քարոզչամեքենայի՝ այս աստիճան կեղծիքի վրա հիմնված աշխուժությունը ունի միայն մի բացատրություն՝ մրցավազք է ... |
| |
 |
|
| 2010-07-15 |
| ՀԱՎԱՔԸ ՏԱՊԱԼՎԵՑ |
| |
| Աշոտ Պապյանը չարդարացրեց ժողովրդահայրենասերների հույսերը
Երեկ Մոսկվայի տանը պետք է կայանար Ժողովրդահայրենասիրական ուժերի ... |
| |
 |
|
|
|
 |
ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՀՀՇ-ԻՑ - Aravot.am
| 2010-07-20 |
| ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՀՀՇ-ԻՑ |
| |
«Ես դուրս եմ գալիս ՀՀՇ-ից»,- երեկ երեկոյան տարածված «Հրաժեշտի բաց նամակ ՀՀՇ անդամներին» գրության մեջ տեղեկացրել է ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: Եվ որպես բացատրություն՝ մասնավորապես նշել է. «Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների՝ ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սա շատ տարօրինակ եւ ցավալի երեւույթ է, քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը 2 տարուց ավելի է՝ ՀԱԿ-ի կազմում բողոքում ու պայքարում է 2008թ. անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ: Ցավալի է նաեւ այն, որ սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների՝ Հայ ազգային կոնգրեսը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը խափանելու նպատակով ամբողջովին իր վերահսկողության տակ էր առել նախահամագումարյան ու բուն համագումարի գործընթացները: Եվ այդ խիստ վերահսկողության ներքո, քվեարկության ժամանակ, չնայած կազմկոմիտեի բոլոր նախապես արված հավաստիացումներին, հանկարծ հայտնվում է մի «օրինակելի» քվեաթերթիկ, որի համաձայն՝ մասնավորապես ես չպիտի ընտրվեմ վարչության կազմում: Քանի որ նույնիսկ հիվանդ ուղեղները չեն կարող պատկերացնել ինձ «դավադիր թեւում»՝ իշխանությունների հետ գործարքի մեջ մտած, մնում է ենթադրել մի բան՝ պարոն Տեր-Պետրոսյանը այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունը այլախոհությունից: Ինքնին «օրինակելի ցուցակ» տարածելը կամ այս կամ այն թեկնածուի օգտին կամ դեմ քարոզչությունը նորմալ երեւույթ է ու ողջունելի է, եթե դա արվում է բաց ու հրապարակային: Բայց եթե ցուցակդ թաքուն տալիս ես ընտրովի մարդկանց կամ ընտրովի տարածքային կազմակերպությունների, հետն էլ շշնջում, որ «պապին ասել ա՝ Ռուբինյանը չպիտի անցնի», եթե հաշվիչ հանձնաժողովը կազմում ու աշխատեցնում ես «ընտանեկան կապալի» մեթոդով, սա արդեն ստորություն է:
Անկեղծ լինեմ. զայրացած եմ, բայց միայն այդ պատճառով չէի լքի կուսակցությունս: Նման ուղղորդված քվեարկության դեպքեր նախկինում էլ եմ նկատել, ու հանուն կուսակցական համերաշխության գուցե այս մի դեպքն էլ, լավ օրերի սպասումով, կուլ տայի, բայց, ցավոք, այս ամենը զուգորդվում է ՀՀՇ-ի ներսում ծավալվող անվերադարձ ու խորը դեգրադացիոն պրոցեսներով:
Համագումարի պատվիրակ իմ ընկերներին կոչ եմ անում անկեղծորեն, սթափ վերլուծել վերջին համագումարի նիստուկացը: Դուք այս համագումարում որեւէ բանավեճ տեսա՞ք, ապագա գործունեության ծրագրերի որեւէ ներկայացում, քննարկում եղա՞վ: 3 էջանոց բանաձեւի նախագծի վերաբերյալ միայն ես մի փոքրիկ առաջարկ արեցի, այն էլ պարզ չեղավ՝ ընդունվե՞ց, թե՞ ոչ: Իսկ վարչության անդամի թեկնածուների միջեւ որեւէ մրցակցության նշույլ կա՞ր: Արամ Մանուկյանը, որին անկեղծորեն շնորհավորում եմ վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ, ի՞նչ ծրագրեր ունի, գիտե՞նք: Ախր մենք ժամանակին երկրի ամենաառաջադեմ քաղաքական ուժն ենք եղել, ժողովրդավարության դասեր ենք տվել, ավանդույթներ ձեւավորել»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|