|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-02 |
| ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ |
| |
| ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-ի երեկոյան կժամանի Երեւան: Նախատեսված է, որ նրա այցի շրջանակներում ՀՀ նախագահի եւ ԱԳ ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՔԼԻՆԹՈՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԳԱՂՏՆԻ Է |
| |
| Հայտնի է միայն, որ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպելու է ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, նաեւ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| «ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է» |
| |
| ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրուցել է արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրների մասին
- Պարոն Աբրահամյան, ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՄԱՐԴԸ ԼՃԱՓԻՆ |
| |
| Հետաքրքիր է՝ ինչպես է ծնվում վաղորդյան ցողը, երբ լույսն ու ստվերն իրար հետ հաշտ չեն, ինչպես որ իրար հետ հաշտ չեն մահն ու կյանքը, բայց ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| «ԿԱՐՈՂ ԵՆՔ, ԵՐԲ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ» |
| |
| «Ռեգնում» գործակալությունը ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի հունիսի 30-ի ասուլիսից մեջբերել էր, թե ըստ նրա՝ ադրբեջանական կողմը ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՍԽԱԼՎՈՒՄ Է |
| |
| Երեկ «Առավոտի» առաջին էջում հրապարակվել էր Երեւան-Սեւան ճանապարհի վրա գտնվող մի շինության լուսանկար, որը դեռեւս խորհրդային ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵԽ-ՈՒՄ ԳՆԱԼՈՎ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ ԵՆ |
| |
| Բայց 1994-ին ԵԽԽՎ-ն պատրաստակամ էր փորձագետներ տրամադրել, ովքեր կօգնեն սահմանել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը:
Լեռնային ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| Ինչո՞ւ է գալիս ԱՄՆ պետքարտուղարը |
| |
| Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-5-ը կայցելի Հայաստան
Քաղաքական գործիչները արդեն հասցրել են հատուկ իմաստ եւ նշանակություն տեսնել նրանում, որ ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆԸ ԳՆԵԼ, ՀԻՄԱ ԷԼ ՃՈՊԱՆՈՒՂԻ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, արդեն 2-3 ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզում, Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի վրա գտնվող ՀՀ կառավարությանն ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| «ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԵՆ» |
| |
| Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է՝ հենց Ադրբեջանը սա հասկանա, կարելի է խոսել այլ բաների մասին եւս:
- ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| «FREEDOM HOUSE»-Ի ԶԵԿՈՒՅՑԸ ՈՉ ՄԵԿԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ |
| |
| Իրավապաշտպաններից եւ քաղաքական գործիչներից ոմանք պնդում են, թե դրանք խիստ են, մյուսները՝ հակառակը
«Freedom House» միջազգային ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| Ով որտեղ է պառկել |
| |
| ՀՅԴ-ՕԵԿ. ռելսային պատերազմ
«Դուք կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ ինչ-որ հարցի շուրջ սկզբից կոալիցիան հիանա կամ դժգոհի, հետո՝ գործադիր ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՅՏՆԻ Է |
| |
| Հուլիսի 4-5-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից, այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ԻՐԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱԿՏԻՎ ԴԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ |
| |
| Իրանը Կովկասում, ինչպես նաեւ Պարսկական ծոցում եւ Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային խնդիրների լուծման ակտիվ մասնակից դառնալու ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է |
| |
| «Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան՝ օկուպացիա է, իհարկե, ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ... |
| |
 |
|
|
|
 |
Լավագույն տարբերակը Բաքու- Ջեյհան նավթատարին խփելն է - Aravot.am
| 2010-07-03 |
| Լավագույն տարբերակը Բաքու- Ջեյհան նավթատարին խփելն է |
| |
Կարծիք է հայտնում զինված հակամարտությունների հարցերով ճանաչված վերլուծաբան Ժերար Շալյանը
«Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ անցկացրեց «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը եւ դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկում, որի գլխավոր բանախոսն էր զինված հակամարտությունների ուսումնասիրության եւ միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով վերլուծաբան, «Սիվիլիթաս» հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ Ժերար Շալյանը: Հիմնադրամի հաղորդագրության մեջ նշված է, որ պրն Շալյանի խորհրդատվությունից են օգտվում ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ աշխարհի մի քանի այլ երկրների պետական ու հասարակական կառույցները, առաջատար վերլուծական կենտրոնները: Նա նաեւ 1966թ.-ից ի վեր իրականացրել է դիտորդական առաքելություն տարբեր ռազմական-պատերազմական գոտիներում (Լեռնային Ղարաբաղ, Վրաստան, պաղեստինա-իսրայելական հակամարտություն, Աֆղանստան եւ այլն):
«Թուրքիան էապես փոփոխվել է վերջին 8 տարիներին»,- քննարկման ընթացքում ասաց պարոն Շալյանը: Նրա գնահատականով՝ Թուրքիան այսօր տարածաշրջանի ամենամեծ դերակատարում ունեցող երկիրն է: Իսկ Հայաստանը, ըստ նրա՝ շատ քիչ լծակներ ունի եւ «մեկուսացված է ավելի, քան երբեւէ»: Վերլուծաբանն ասաց, թե Հայաստանի կողմից չի տեսել վերջին 2-3 տարիների ընթացքում արտաքին քաղաքական որեւէ արժեքավոր նախաձեռնություն, իսկ «ֆուտբոլային դիվանագիտությունը» չի կարելի այդպիսին համարել. «Արձանագրությունները շատ խելամիտ չէին: Դրանք պարունակում են պատմաբանների խումբ ստեղծելու կետ, որի մասին երբ լսեցի՝ ապշել էի, թե ովքե՞ր են այս տղաները, այդ ի՞նչ են ուզում անել: Նույնն է, թե հրեա-գերմանական պատմաբանների ինչ-որ հանձնաժողով ստեղծելու առաջարկ արվեր՝ ուսումնասիրելու, թե ինչ է եղել Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Թերեւս այն պատճառով, որ արձանագրություններում ոչինչ չկա Ղարաբաղի մասին՝ իրենք այն համոզման էին, թե այդ մասին կմոռացվի՞: Սահմանը փակվել է Ղարաբաղի՛ պատճառով: Սահմանը չի փակվել Ցեղասպանության պատճառով: Թուրքիան խորամանկ հնարք գործադրեց՝ ցույց տալով, որ պատրաստ է բանակցել, եւ հայերն են ստեղծում այդ բոլոր դժվարությունները եւ պատրաստ չեն խաղաղության»:
Ժերար Շալյանը մեկ այլ օրինակով էլ ցույց տվեց, որ Հայաստանի դիրքերն այսօր թույլ են: Հիշեցրեց, թե հաջողության հասած բոլոր ինքնորոշման պայքարների դեպքում ինքնորոշվող կողմին այս կամ այն կերպ աջակցել են խոշոր պետությունները: «Մենք ապրում ենք երկակի չափանիշների աշխարհում. երբեմն դուք հաղթողների կողմն եք, երբեմն՝ ոչ. ո՞վ կհավատար, որ Կոսովոն կլինի անկախ. եթե միայն Եվրոպան որոշեր նրա անկախությունը,- հարցրեց Ժերար Շալյանը:- Եվրոպայի որոշ երկրներ վախենում էին, որ այդ օրինակը կարող է հասնել իրենց երկրին եւ քայքայիչ լինել իրենց միասնականության համար: ԱՄՆ-ն էր, որ Կոսովոն դարձրեց անկախ. այժմ կա՞ պետություն աշխարհում, որը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը դարձնել անկախ: Կասկածում եմ»:
«Առավոտը» հիշեցնելով Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը, որով հույս է հայտնվում, թե ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները եւս մի քայլ կկատարեն ու կավարտեն հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքը՝ հետաքրքրվեց, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարի այցը կարո՞ղ է նպաստել, որ լինի ակնկալվող բեկումը: «Չեմ կարծում, թե շատ բան կփոխվի դրանից,- պատասխանեց պրն Շալյանը:- Այն համոզման եմ, որ տիկին Քլինթոնի այցը Կովկասի 3 երկրներ, իհարկե, ավելի կարեւոր կլինի: Նա կգա շա՜տ դաժան հարցեր տալու համար եւ որոշակի օրակարգով, որի մասին կիմանանք շուտով»:
Նախապես նշելով, թե խոսում է իբրեւ ռազմավարագետ, որը ցանկանում է հասկանալ մյուս կողմի ընկալումները՝ նա նշեց. «Եթե ես լինեի ազերի՝ պատերազմի կողմնակից կլինեի, քանի որ վերջին 15 տարում հայտնվել եմ փակուղում: Պատերազմը մի ինչ-որ կետում լուծում է հարցերը եւ նոր հնարավորություններ ստեղծում հաղթողի համար: Անակնկալ հարձակումը մի բան է, որին պետք է պատրաստ լինենք դիմագրավել»: ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հարցին, թե ո՞րը պիտի լինի մեր մարտավարությունն այս պայմաններում՝ պե՞տք է հարձակվենք նավթատարի վրա, Ժերար Շալյանը լռեց, ժպտաց ու պատասխանեց. «Եթե ես ցանկանայի Ադրբեջանին հարվածել՝ կհարվածեի բնակչությանը: Եթե ցանկանայի միջազգային խնդիր դառնալ՝ նավթամուղին կխփեի: Լավագույն տարբերակը, կարծում եմ, երկրորդն է»: Նրա այս պատասխանն ընդունվեց ծափերով: |
| |
| ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|