|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-02 |
| ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ |
| |
| ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-ի երեկոյան կժամանի Երեւան: Նախատեսված է, որ նրա այցի շրջանակներում ՀՀ նախագահի եւ ԱԳ ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՔԼԻՆԹՈՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԳԱՂՏՆԻ Է |
| |
| Հայտնի է միայն, որ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպելու է ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, նաեւ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| «ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է» |
| |
| ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրուցել է արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրների մասին
- Պարոն Աբրահամյան, ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՄԱՐԴԸ ԼՃԱՓԻՆ |
| |
| Հետաքրքիր է՝ ինչպես է ծնվում վաղորդյան ցողը, երբ լույսն ու ստվերն իրար հետ հաշտ չեն, ինչպես որ իրար հետ հաշտ չեն մահն ու կյանքը, բայց ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| «ԿԱՐՈՂ ԵՆՔ, ԵՐԲ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ» |
| |
| «Ռեգնում» գործակալությունը ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի հունիսի 30-ի ասուլիսից մեջբերել էր, թե ըստ նրա՝ ադրբեջանական կողմը ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՍԽԱԼՎՈՒՄ Է |
| |
| Երեկ «Առավոտի» առաջին էջում հրապարակվել էր Երեւան-Սեւան ճանապարհի վրա գտնվող մի շինության լուսանկար, որը դեռեւս խորհրդային ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵԽ-ՈՒՄ ԳՆԱԼՈՎ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ ԵՆ |
| |
| Բայց 1994-ին ԵԽԽՎ-ն պատրաստակամ էր փորձագետներ տրամադրել, ովքեր կօգնեն սահմանել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը:
Լեռնային ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| Ինչո՞ւ է գալիս ԱՄՆ պետքարտուղարը |
| |
| Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-5-ը կայցելի Հայաստան
Քաղաքական գործիչները արդեն հասցրել են հատուկ իմաստ եւ նշանակություն տեսնել նրանում, որ ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆԸ ԳՆԵԼ, ՀԻՄԱ ԷԼ ՃՈՊԱՆՈՒՂԻ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, արդեն 2-3 ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզում, Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի վրա գտնվող ՀՀ կառավարությանն ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| «ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԵՆ» |
| |
| Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է՝ հենց Ադրբեջանը սա հասկանա, կարելի է խոսել այլ բաների մասին եւս:
- ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| «FREEDOM HOUSE»-Ի ԶԵԿՈՒՅՑԸ ՈՉ ՄԵԿԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ |
| |
| Իրավապաշտպաններից եւ քաղաքական գործիչներից ոմանք պնդում են, թե դրանք խիստ են, մյուսները՝ հակառակը
«Freedom House» միջազգային ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| Ով որտեղ է պառկել |
| |
| ՀՅԴ-ՕԵԿ. ռելսային պատերազմ
«Դուք կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ ինչ-որ հարցի շուրջ սկզբից կոալիցիան հիանա կամ դժգոհի, հետո՝ գործադիր ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՅՏՆԻ Է |
| |
| Հուլիսի 4-5-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից, այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ԻՐԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱԿՏԻՎ ԴԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ |
| |
| Իրանը Կովկասում, ինչպես նաեւ Պարսկական ծոցում եւ Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային խնդիրների լուծման ակտիվ մասնակից դառնալու ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է |
| |
| «Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան՝ օկուպացիա է, իհարկե, ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ... |
| |
 |
|
|
|
 |
ՈՒՆԵՆԱԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՀՄԱՆ - Aravot.am
| 2010-07-03 |
| ՈՒՆԵՆԱԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՀՄԱՆ |
| |
Սա է Ազգային անվտանգության խորհրդի նպատակներից մեկը
Հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով Հայաստանի սահմանային անվտանգության խնդիրներին, ասել է. «Այսօր ՀՀ սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որ կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ, եւ մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը», ապա հավելել՝ «Մեր սահմանային ենթակառուցվածքները, սահմանային անցակետերը, ցավոք, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք ունենք լրջագույն խնդիրներ, եւ այսօր ձեռնամուխ ենք եղել այդ խնդիրների լուծմանը, արդեն կա կատարած մեծ ծավալի աշխատանք, եւ կունենանք լավ արդյունքներ արդեն ընթացիկ տարվա ավարտին: Մենք ունենք նաեւ մեր գործընկերների լիակատար աջակցությունը: Մի կողմից՝ դա Ռուսաստանի Դաշնությունն է, մյուս կողմից՝ Եվրամիությունը, որոնք նույնպես ներգրավված են Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներում: Այդ կապակցությամբ ստեղծվել է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որն զբաղվում է ՀՀ սահմանային անվտանգության բարձրացման խնդիրներով: Վերջին 6 ամսվա ընթացքում կատարվել է մեծ ծավալի աշխատանք, եւ հույս ունենք այս տարվա ավարտին ունենալ Հայաստանի սահմանային անվտանգության վիճակի բարելավման համալիր միջոցառումների փաթեթ, որը հնարավորություն կտա բարելավել մեր սահմանային ենթակառուցվածքները եւ այդպիսով բարձրացնել սահմանային անվտանգության մակարդակը»:
Ինչպես պարզ է դառնում այս մեջբերումից՝ Արթուր Բաղդասարյանը խոսել է ոչ թե մեր սահմանների պաշտպանվածության մակարդակի, մեր զինված ուժերի մարտունակության մասին, այլ սահմանային անվտանգության հետագա զարգացման եւ մասնավորապես՝ պետական սահմանի անցման կետերի արդիականացման մասին: Ավելին՝ նույն ասուլիսում պատասխանելով մեկ այլ հարցի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաեւ նշել է, որ մեր զինված ուժերը գտնվում են բավարար մարտունակ վիճակում եւ պատրաստ են դիմակայել ցանկացած ագրեսիայի: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքը նենգափոխելով՝ 5-6 օր շարունակ նրա նկատմամբ տարաբնույթ հարձակումներ իրականացնելը վկայում է, որ քաղաքական որոշ շրջանակներ պարզապես իրենց նպատակներն ունեն, որոնց փորձում են հասնել ցանկացած անբարո միջոցներով, այլ ոչ թե մտահոգ են Հայաստանի սահմանների անվտանգությամբ ու պաշտպանվածությամբ: Հակառակ դեպքում Արթուր Բաղդասարյանի խոսքին գնահատական տվողները կբարեհաճեին գոնե ծանոթանալ նրա խոսքին ամբողջությամբ, ոչ թե դատողություններ կանեին կամ վիրավորական արտահայտություններ կհնչեցնեին՝ ենթատեքստից կտրված մի նախադասություն հիմք ընդունելով:
Ի գիտություն նրանց կրկնում եմ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարությամբ արդեն 6 ամիս է՝ գործում է «Սահմանային անվտանգության, ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի եւ Հայաստանի Հանրապետության սահմանների ենթակառուցվածքների առկա վիճակի եւ դրանց արդիականացման ու վերազինման հարցերի» միջգերատեսչական հանձնախումբը, որում ներգրավված են պաշտպանության, գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաեւ՝ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչները: Սահմանային անվտանգության ապահովումն իրենից ներկայացնում է կազմակերպչական, տեխնիկական, իրավական եւ այլ բնույթի միջոցառումների ընդգրկուն համակարգ, որը ներառում է պետական սահմանի անցման կետերի եւ ենթակառուցվածքների արդիականացումը, տեխնիկական վերազինումը եւ կառավարման ժամանակակից համակարգերի ներդնումը:
Հարկ է նշել, որ Եվրամիության «Սահմանների համալիր կառավարման» ռազմավարությունը, Եվրամիության երկրներից բացի, որդեգրվել է նաեւ ՌԴ, Ուկրաինայի, Թուրքիայի, Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայի երկրների կողմից, իսկ 2009 թվականին մեկնարկած «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրով նախատեսվում է ժամանակակից, հուսալի եւ կառավարելի սահմաններ ստեղծել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Ձեւավորված միջգերատեսչական հանձնախմբի նպատակն է բարձրացնել սահմանային անվտանգության ապահովման համակարգում ներգրավված պետական մարմինների միջեւ փոխգործակցությունը եւ ապահովել սահմանների ինտեգրված կառավարման Եվրամիության մոտեցումների կիրառումը Հայաստանում, ինչը լուրջ նախադրյալներ կստեղծի մեր երկրի սահմանային անվտանգության բարելավման համար: Ի դեպ՝ այս մասին առաջին անգամ չէ, որ տեղեկատվություն է տարածվում, հանձնախմբի գումարած յուրաքանչյուր նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել նիստում քննարկված հարցերի եւ կայացված որոշումների վերաբերյալ, որոնք կարելի է գտնել համացանցում: |
| |
ԱՐԱՄ ԹԱՆԱՆՅԱՆ ԱԱԽ ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ, գեներալ-մայոր |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|