|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-02 |
| ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ |
| |
| ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-ի երեկոյան կժամանի Երեւան: Նախատեսված է, որ նրա այցի շրջանակներում ՀՀ նախագահի եւ ԱԳ ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՔԼԻՆԹՈՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԳԱՂՏՆԻ Է |
| |
| Հայտնի է միայն, որ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպելու է ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, նաեւ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| «ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է» |
| |
| ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրուցել է արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրների մասին
- Պարոն Աբրահամյան, ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՄԱՐԴԸ ԼՃԱՓԻՆ |
| |
| Հետաքրքիր է՝ ինչպես է ծնվում վաղորդյան ցողը, երբ լույսն ու ստվերն իրար հետ հաշտ չեն, ինչպես որ իրար հետ հաշտ չեն մահն ու կյանքը, բայց ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| «ԿԱՐՈՂ ԵՆՔ, ԵՐԲ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ» |
| |
| «Ռեգնում» գործակալությունը ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի հունիսի 30-ի ասուլիսից մեջբերել էր, թե ըստ նրա՝ ադրբեջանական կողմը ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՍԽԱԼՎՈՒՄ Է |
| |
| Երեկ «Առավոտի» առաջին էջում հրապարակվել էր Երեւան-Սեւան ճանապարհի վրա գտնվող մի շինության լուսանկար, որը դեռեւս խորհրդային ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵԽ-ՈՒՄ ԳՆԱԼՈՎ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ ԵՆ |
| |
| Բայց 1994-ին ԵԽԽՎ-ն պատրաստակամ էր փորձագետներ տրամադրել, ովքեր կօգնեն սահմանել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը:
Լեռնային ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| Ինչո՞ւ է գալիս ԱՄՆ պետքարտուղարը |
| |
| Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-5-ը կայցելի Հայաստան
Քաղաքական գործիչները արդեն հասցրել են հատուկ իմաստ եւ նշանակություն տեսնել նրանում, որ ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆԸ ԳՆԵԼ, ՀԻՄԱ ԷԼ ՃՈՊԱՆՈՒՂԻ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, արդեն 2-3 ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզում, Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի վրա գտնվող ՀՀ կառավարությանն ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| «ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԵՆ» |
| |
| Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է՝ հենց Ադրբեջանը սա հասկանա, կարելի է խոսել այլ բաների մասին եւս:
- ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| «FREEDOM HOUSE»-Ի ԶԵԿՈՒՅՑԸ ՈՉ ՄԵԿԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ |
| |
| Իրավապաշտպաններից եւ քաղաքական գործիչներից ոմանք պնդում են, թե դրանք խիստ են, մյուսները՝ հակառակը
«Freedom House» միջազգային ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| Ով որտեղ է պառկել |
| |
| ՀՅԴ-ՕԵԿ. ռելսային պատերազմ
«Դուք կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ ինչ-որ հարցի շուրջ սկզբից կոալիցիան հիանա կամ դժգոհի, հետո՝ գործադիր ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՅՏՆԻ Է |
| |
| Հուլիսի 4-5-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից, այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ԻՐԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱԿՏԻՎ ԴԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ |
| |
| Իրանը Կովկասում, ինչպես նաեւ Պարսկական ծոցում եւ Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային խնդիրների լուծման ակտիվ մասնակից դառնալու ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է |
| |
| «Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան՝ օկուպացիա է, իհարկե, ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ... |
| |
 |
|
|
|
 |
ՀԱԿ-ն անդրադարձել է համազեկուցողների հայտարարությանը - Aravot.am
| 2010-07-03 |
| ՀԱԿ-ն անդրադարձել է համազեկուցողների հայտարարությանը |
| |
Նաեւ պահանջել է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցող նոր զույգ այցելի Հայաստան
«Ուղիղ մեկ տարի առաջ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց 1677 բանաձեւը, որը բավականին հստակ նկարագրում էր Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին տրված խոստումների եւ իրականության միջեւ գոյություն ունեցող հսկայական ճեղքը: Բանաձեւը նաեւ նշում էր մի շարք միջոցառումներ եւ բարեփոխումներ, որոնք ՀՀ իշխանությունները պետք է ձեռնարկեին նշված խնդիրները լուծելու համար: Այս բանաձեւի ընդունմանը զուգահեռ, ԵԽԽՎ-ն որոշեց հանել Հայաստանը հատուկ մոնիտորինգի ռեժիմից, որը սահմանվել էր 2008թ. փետրվարի 19-ի կեղծված ընտրություններից եւ ընդդիմության վրա իշխանությունների ձեռնարկած մարտիմեկյան հարձակումից հետո»,- երեկ իր տարածած ու նաեւ ԵԽԽՎ-ին ուղարկած հայտարարության մեջ արձանագրել է Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ը հիշեցրել է, որ ժամանակին վերապահումներ ուներ այդ որոշման կապակցությամբ ու հիմնավոր մտավախություն էր հայտնել, որ այն «մի կողմից՝ կնվազեցներ Հայաստանի խնդիրների կարեւորությունը ԵԽԽՎ-ի առաջնահերթությունների ցանկում, իսկ մյուս կողմից՝ կքաջալերեր Հայաստանի իշխանություններին՝ արհամարհելու վերոնշյալ բանաձեւում տեղ գտած պահանջները», ու արձանագրել, որ իր այդ մտահոգություններն այլեւս ապացուցված են: Կոնգրեսի դիտարկմամբ, դրա վկայությունն է այն, որ «ՀՀ իշխանությունները 1677 բանաձեւում ուշադրության արժանացած ոլորտներից եւ ոչ մեկում թեկուզ մեկ նշանակալի քայլ չեն կատարել», «խնդրահարույց բոլոր ոլորտներում նկատվել է հետընթաց», ու ընդունված բանաձեւն էլ «առանց որեւէ բառ փոխելու կարելի է ընդունել եւ այսօր, ու այն կլինի նույնքան արդիական, որքան մեկ տարի առաջ էր»: ՀԱԿ-ն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին համազեկուցող զույգի՝ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի վերջին համատեղ հայտարարությանը: Ընդդիմությունը փաստել է, որ այն պարունակում է որոշ, բայցեւ իշխանություններին ուղղված «ուշացած քննադատություն»: Կոնգրեսն իր հերթին քննադատել է համազեկուցողների հայտարարությունը՝ շեշտելով, որ թեեւ այնտեղ անհանգստություն է արտահայտվել իշխանությունների կողմից «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու գործընթացին ընդդիմությանը մասնակից չդարձնելու կապակցությամբ, բայց «նրանց քննադատությունը իրական ազդեցություն չի ունենա, քանի որ այն չի պարունակում իրականացման հստակ ժամանակացույց, ինչպես նաեւ իրական հետեւանքների հեռանկար՝ վարքագիծը չվերանայելու դեպքում»: ՀԱԿ-ին մտահոգել է նաեւ այն, որ «համազեկուցողները ՀՀ իշխանություններին շռայլ գովեստներ են հասցեագրել՝ ոստիկանության համակարգի ինչ-որ մտացածին ռեֆորմի համար՝ այն դեպքում, երբ բանտերում շարունակում են մնալ 15 քաղբանտարկյալներ», ինչը հայտարարության մեջ նույնիսկ չի էլ հիշատակվել: Վերջապես, ՀԱԿ-ն իր մտահոգությունն է հայտնել, որ «չնայած հաճախակի կրկնվող՝ սահմանափակ ռեսուրսների ու ժամանակի մասին բողոքներին, ԵԽԽՎ-ն որոշել է իրականացնել նոր եւ, մենք կարծում ենք, անարդյունավետ մի առաքելություն, այն է՝ Ղարաբաղի բանակցությունների համար այլընտրանքային ֆորմատի ստեղծում ԵԽԽՎ-ի նախագահի հովանավորությամբ»՝ նկատելով, թե «շատ ավելի լավ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն չշեղվեր իր հիմնական առաքելությունից, այն է՝ աջակցել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը»: Ընդդիմության համոզմամբ, «Հայաստանում տիրող իրավիճակը պահանջում է շտապ միջոցառումներ: Համազեկուցողները պետք է որպես առաջնահերթություն, փաստահավաք այցելություն կատարեն Հայաստան: Հիմնված նրանց այցելության եւ բացահայտումների վրա՝ Հայաստանի իրավիճակի քննարկումը պետք է մտնի ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանի օրակարգ, որտեղ պետք է քվեարկության դրվի Հայաստանը կրկին հատուկ մոնիտորինգի տակ դնելու առաջարկը»:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|