|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-03-04 |
| ԿՈԹԻՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ |
| |
| Մարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում հերթապահություն կատարող
մեր ազգային բանակի հատուկ ստորաբաժանումների կողմից ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԹԱԹԱԽՎԱԾ ԵՆՔ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՄԵՋ» |
| |
| Ռումինիայի մայրաքաղաքում այս օրերին «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն հ/կ-ի նախաձեռնությամբ իրականացվում են ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| Հանդիպեցին Մարթենսի հետ |
| |
| Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| ՁԱԽՈՂՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ |
| |
| Մարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում գողացել էին Սարիման Մանթաշյանի 4 խոշոր եղջերավոր անասունը՝ 3 կովը եւ ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| ԹԲԻԼԻՍԱՀԱՅԵՐԸ ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԵՆ |
| |
| Նրանց մի մասը որոշել է քաղաքապետի ընտրություններում պաշտպանել գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավային եւ նույնիսկ հայալեզու երգ է հորինել՝ ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| Զրկել պատգամավորներին անձեռնմխելիությունից |
| |
| Ռումինացի պաշտոնյաները խորհուրդ էին տալիս այսպես ազատվել խորհրդարանում գործարար-պատգամավոր
ունենալու պարտադրանքից:
Եթե Հայաստանի ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ ՏԱՔՍԻՆԵՐԸ |
| |
| «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագծում այս ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| Մարքսիստն առաջարկում է ազգայնացնել «ՀայՌուսգազարդը» |
| |
| Եվ՝ ոչ միայն
Մարքսիստ Դավիթ Հակոբյանը նույնպես գտնում է, որ Հայաստանին եւ հայ ժողովրդին այսօր անհրաժեշտ է սկզբունքորեն նոր տնտեսական ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ՍԵՐԻԱ՞ԼՆ Է ԱԶԴԵԼ |
| |
| Երեկ «Առավոտում» տպագրված «Ձերբակալվե՞լ է» լուրի մեջ տեղեկացրել էինք, որ ՌԴ-ում ձերբակալվել է «Որոգայթ» եւ «Կյանքի ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ՀԱԿ-Ի ՔԱՅԼԵՐՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԵՆ |
| |
| Կարծում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը՝ համոզմամբ, որ «ժամանակին եթե ավելի համաչափ լինեին՝ այսօր բոլորովին այլ իրավիճակ ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ԱՆՄՏՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՏՈՒԳԵԼԸ, ԹԵ ՈՎ ԻՆՉՔԱՆ Է ԳՈՂԱՑԵԼ |
| |
| Հանրապետականներն արձագանքում են ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին
«Այդքան խորությամբ չեմ ուսումնասիրել՝ իմ ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| Քայլեր արեք, որ էն որսասերից ձեր իշխանությունը տարբերվի |
| |
| Հատվածներ երեկ «Հենարան» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի եւ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ՄՈՐԱՏԻՆՈՍԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ |
| |
| Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ-ում նախագահող երկրի՝ Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ |
| |
| Haynews.am-ի տեղեկացմամբ, Իրանի կառավարությունը արգելել է հայտնի թերթերից մի քանիսի հրատարակումը՝ պատճառաբանելով, որ դրանք ունեն ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ԽԱՉԻԿՅԱՆԸ՝ ԳՐՔՈՒՄ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ |
| |
| Երեկ «Ակադեմիա» ցուցասրահում կայացավ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «54321... մենք գալիս ենք մանկությունից» գրքի շնորհանդեսը, ... |
| |
 |
|
|
|
 |
ՀԱՎԱՏԱՐԻՄ ՇԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ - Aravot.am
| 2010-03-05 |
| ՀԱՎԱՏԱՐԻՄ ՇԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ |
| |
Եվ իմ Նահապետն ասաց. Կյանքն ու մահը հավերժական ներկա են աշխարհում, քանի դեռ, անշուշտ, աշխարհը կա: Մարդն իր ծննդյան օրից քայլում է անդարձության անդունդի եզրով, որի մի կողմը կյանքն է, մյուսը՝ մահը: Բայց կա մի այլ տարբերակ,- շարունակեց Նահապետը,- քանի դեռ կյանք կա քո մեջ, եւ դու կյանքում ես, պիտի ապրես այնպես, որ Աստված կամ Աստծո հրեշտակը չամաչի, որ ծնունդ տվեց քեզ: Մտիր քարանձավ, ուր քո նախնիներն են ապրել, ուր ցուրտ է, բայց հաստատուն ցուրտ: Անշուշտ, նախնիներդ իմացել, բայց ամեն անգամ զարմացել են, թե ինչո՞ւ է հաչում իրենց շունը, ո՞ւմ վրա է հաչում եւ ի՞նչ առիթով: Այսօր էլ ենք զարմանում, թե ինչո՞ւ է հաչում շունը, եթե պահում ենք, ումի՞ց է մեզ պաշտպանում, թե՞ պաշտպանվում է մեզանից՝ մեր տեսակից, գուցե իր տեսակից…
Դուրս նայեք քարանձավից,- շարունակեց Նահապետը,- եւ երբ տեսնեք ձեր տեսիլքների հովանավորին, մի՛ զարմացեք. նա էլ ձեզանից մեկն է, բայց նա հովանավորն է ձեր տեսիլքների: Կնայեք, եւ երբ տեսնեք, որ աշնանամուտ է, անմիջապես էլ կհասկանաք, որ պնդացել է ծառի կեղեւը, իսկ տերեւները կորցրել են իրենց հիշողությունը, արդեն մոռացել են, որ տերեւ են ու զավակներն են ծառի, եւ այդ պահին էլ կհասկանաք, որ մի տարի էլ ապրեցիք: Իսկ երբ անձրեւ գա, նորից դուրս նայեք ձեր քարանձավից, եւ կհասկանաք, որ դեռ կաք, ապրում եք, կհասկանաք նաեւ, թե ինչու է հաչում ձեր շունը, ինչպես որ Դոն Քիշոտին հանդիպած շունն էր հաչում, ինչը նրան հուշեց, որ ճիշտ ճանապարհով է գնում:
Կյանքն ու մահը մի մարմին են, նույն ներկայությունը,- շարունակեց Նահապետը,- պարզապես երկու երես ունեն, ինչպես դրամը պարզունակ, որի մի երեսը, եթե հաջողվում է՝ ճիշտ երեսը, ծախսում ես քո կյանքում, մյուսը՝ թողնում ժառանգներիդ եւ քեզանից հետո եկողներին: Չնայած հայտնի էլ չէ, թե ո՞րն է ճիշտ երեսը: Եվ կան բաներ, որոնք մենք չենք տեսնում, քանի որ դրանք մեր թիկունքում են, բայց դա բոլորովին չի նշանակում, որ դրանք չկան:
Մի՛ նեղվեք, եթե շները հաչում են ձեր վրա, երբ դուք դուրս եք գալիս ձեր քարանձավներից, այլ վախեցե՛ք, եթե ձեզ շրջապատող կատուները, որոնք շարունակ քսմսվում են ձեզ, մի օր կարող է հաչել ձեզ վրա շնաձայն: Այնինչ, կյանք-մահ տարաշխարհիկ ներկայության մեջ շան հաչոցը մեզ միշտ ուղղորդում է ճիշտ ճանապարհով, քանի որ որտեղ որ շուն կա, այնտեղ էլ՝ կյանք ու քարանձավ: |
| |
| ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|