|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-03-03 |
| ՍԵՐԻԱ՞ԼՆ Է ԱԶԴԵԼ |
| |
| Երեկ «Առավոտում» տպագրված «Ձերբակալվե՞լ է» լուրի մեջ տեղեկացրել էինք, որ ՌԴ-ում ձերբակալվել է «Որոգայթ» եւ «Կյանքի ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ՀԱԿ-Ի ՔԱՅԼԵՐՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԵՆ |
| |
| Կարծում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը՝ համոզմամբ, որ «ժամանակին եթե ավելի համաչափ լինեին՝ այսօր բոլորովին այլ իրավիճակ ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ԱՆՄՏՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՏՈՒԳԵԼԸ, ԹԵ ՈՎ ԻՆՉՔԱՆ Է ԳՈՂԱՑԵԼ |
| |
| Հանրապետականներն արձագանքում են ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին
«Այդքան խորությամբ չեմ ուսումնասիրել՝ իմ ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| Քայլեր արեք, որ էն որսասերից ձեր իշխանությունը տարբերվի |
| |
| Հատվածներ երեկ «Հենարան» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի եւ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ՄՈՐԱՏԻՆՈՍԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ |
| |
| Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ-ում նախագահող երկրի՝ Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ |
| |
| Haynews.am-ի տեղեկացմամբ, Իրանի կառավարությունը արգելել է հայտնի թերթերից մի քանիսի հրատարակումը՝ պատճառաբանելով, որ դրանք ունեն ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ԽԱՉԻԿՅԱՆԸ՝ ԳՐՔՈՒՄ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ |
| |
| Երեկ «Ակադեմիա» ցուցասրահում կայացավ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «54321... մենք գալիս ենք մանկությունից» գրքի շնորհանդեսը, ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ԱՌԱՅԺՄ ՎԱՏ Է ԱՊՐՈՒՄ |
| |
| Ինչպես տեղեկանում ենք panorama.am կայքից՝ երեկ ՀՀ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հայտնել է, որ Լեզվի պետական տեսչության ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ |
| |
| Հղում անելով թուրքական մամուլին՝ news.am-ը տեղեկացնում է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի քանի ժամանոց գաղտնի այց է կատարել ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ |
| |
| Եթե հազարավոր մարդիկ մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին, նշանակում է՝ նրանք գոհ չեն իրենց տեսածից եւ ապրածից:
Մարտի 1-ին ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| Ախր ԵՄ-ն ի՞նչ մեղք ունի |
| |
| ՀՀ ԱԳ նախարարը մոտավորապես այսպես է պատասխանել այն հարցին, թե՝ ԵՄ-ն ի՞նչ կարող է անել ԼՂ հարցի լուծման համար:
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՐԻ ՄԵՋ ԷՐ |
| |
| Հայ ազգային կոնգրեսի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից դեռ մեկ-երկու օր առաջ իշխանությունները հոգ էին տարել դրա պոտենցիալ ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| ՄԱՐՏԻ 1-Ը ՍԿԻԶԲ ԷՐ |
| |
| Կարծում է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը, իսկ Կոմկուսը դեմ է, որ Մյասնիկյանի արձանի շրջակայքը վերածվի ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| ԿՈՆԳՐԵՍԸ ՍԿՍԵՑ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ |
| |
| Եվ դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար նա ակնկալում է ՀՀ քաղաքացիների աջակցությունը
«Մարտի 1»-ից երկու տարի անց
Երեկ ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ |
| |
| Տիգրան Թորոսյանն այժմ էլ է համարում, թե ՀՀ նախագահի հրամանագիրը տեղին էր: Իսկ Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է այդ հրամանագրի ... |
| |
 |
|
|
|
 |
ՁԱԽՈՂՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ - Aravot.am
| 2010-03-04 |
| ՁԱԽՈՂՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ |
| |
Մարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում գողացել էին Սարիման Մանթաշյանի 4 խոշոր եղջերավոր անասունը՝ 3 կովը եւ երինջը: Մանթաշյան ընտանիքի անդամները գիշերը կասկածելի աղմուկ չէին լսել, բացի այն, որ կեսգիշերին անհանգիստ հաչել էր շունը, ու սովորաբար ագրեսիվ շունը առավոտյան թմրած է եղել: Սարիմանը անասնագողության վտանգից տեղյակ լինելով՝ գոմի մուտքին երկու երկաթյա դուռ էր սարքել, սակայն անասնագողերը մուտք էին գործել տան մուտքի կողմից, իսկ անասունները հանել՝ հակառակ կողմից, գոմից: Սարիմանի որդին՝ երեք երեխաների հայր 41-ամյա Մեսրոպ Մանթաշյանը, դեպքից հետո շատ հուզված էր, խոսելիս արտասվում էր. «Մի ամսվա մեջ մեր ընտանիքում երեք վիրահատություն է կատարվել, երկու անգամ՝ ստամոքսի խոցից եւ ճողվածքից վիրահատվել է հայրս, կինս էլ գինեկոլոգիական վիրահատություն է տարել: Բանկից տոկոսով փող ենք վերցրել, պարտքի տակ ենք, ո՞նց ենք ապրելու»:
Առավոտյան ժամը 10-ին լինելով դեպքի վայրում՝ տեսա մարզի իրավապահ համակարգի ղեկավարների եւ զինվորականների: Մանթաշյանների տան բակում նաեւ արյուն կար թափված: Հենց տեղում իմացա, որ 4 անասնագողերից մեկին՝ մոտ 30 տարեկան ադրբեջանցու, հերթապահություն կատարող մեր ազգային բանակի հատուկ ստորաբաժանումների ծառայողները սպանել են հենց գյուղում: Այժմ անասնագողի դիակը Իջեւանի հիվանդանոցի դիարանում է: Մարտի 3-ի ժամը 13-ի դրությամբ կորած անասունները գտնվել էին գյուղի վերեւի թաղամասում: Այդ ժամանակ Կոթիի գյուղապետարանի առաջ մեծ թվով զինվորականներ, իրավապահներ էին խմբված: Հենց նրանք էլ հավաստիացրին, որ անասնագողերի դեմ միջոցառում է ձեռնարկվում, եւ հավանական են նոր բացահայտումներ: Մեր տվյալներով՝ գյուղի որոշ տներում խուզարկություններ են կատարվել:
Վերջին շրջանում Նոյեմբերյանի սահմանագոտում անասնագողերը ակտիվություն էին ցուցաբերել. փետրվարի լույս 27-ի գիշերը Ոսկեպարում փորձել էին գողանալ Վազգեն Ստեփանյանի անասունները, սակայն տանտիրոջ շան հաչոցը փախուստի էր մատնել գողերին: Վերջիններս անասունները տանելու համար արդեն հատել էին Ստեփանյանի այգու ցանկապատի մետաղյա լարերը:
|
| |
| ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|