Հղում անելով թուրքական մամուլին՝ news.am-ը տեղեկացնում է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի քանի ժամանոց գաղտնի այց է կատարել Թուրքիա՝ Բաթումում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո։ Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահին Ստամբուլի օդանավակայանի պետական հյուրերի սրահում դիմավորել է Ստամբուլի փոխնահանգապետ Ահմեդ Այդընը, որից հետո Սահակաշվիլին Ստամբուլում Վրաստանի հյուպատոսությունում հանդիպել է մի խումբ գործարարների հետ։ Գործարարների հետ մոտ երկու ժամ տեւած հանդիպումից հետո Սահակաշվիլին հեռացել է Թուրքիայից։ Հայտնի է դարձել, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանի էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարած «Անադոլու գրուպ»-ը։ Սահակաշվիլու այցի հետ կապված վրացական հյուպատոսության աշխատակիցները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հեռացրել են հյուպատոսության շենքի առջեւից եւ պահանջել չնկարահանել։