Ինչպես տեղեկանում ենք panorama.am կայքից՝ երեկ ՀՀ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հայտնել է, որ Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնը թափուր է: Սերգո Երիցյանի՝ այդ պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան՝ նա հստակեցրել է, որ Ս. Երիցյանը Լեզվի պետական տեսչության պետը չէ, ապա հավելեց՝ վերջինս մրցույթին չի եղել, որ նշանակվի այդ պաշտոնում. «Կգա, կմասնակցի այս մրցույթին, հետո կամ կնշանակվի, կամ էլ չի նշանակվի»: