|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-02-04 |
| ՆՇԵԼ ԵՆ ՄՀԵՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, երեկ Դավիթաշենում գտնվող «Վան» ռեստորանային համալիրում ՀՀ ոստիկանության ղեկավար կազմն ու ... |
| |
 |
|
| 2010-02-04 |
| «ՈՉ ՊՐԵՍԿՈՏԻ, ՈՉ ԿՈԼՈՄԲԻԵԻ ԵՎ ՈՉ ԷԼ ԵԽ-Ի ՀԱՄԱՐ» |
| |
| «Մարտի 1»-ի արդեն նախկին ժամանակավոր հանձնաժողովի անդամները եւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը պնդում են, որ եթե տեղ էլ կա ... |
| |
 |
|
| 2010-02-04 |
| ԴԱՐՁԱՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» |
| |
| Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպերի առիթով հարուցված երեք քրգործերից ոչ մեկի նախաքննությունը դեռ չի ... |
| |
 |
|
| 2010-02-04 |
| Մամեդովը ավարտում է իր կարիերան |
| |
| Վստահ է Էդուարդ Շարմազանովը
Երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի ... |
| |
 |
|
| 2010-02-04 |
| ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՆԱԼՈՎ՝ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԸ |
| |
| ՀՅԴ-ին ակնարկելով՝ ասում է ԵԽԽՎ-ում 1996-1998-ին հատուկ հյուրի կարգավիճակ ունեցող Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ ... |
| |
 |
|
| 2010-02-04 |
| Հիմա էլ խոչընդոտում են Լարիսա Ալավերդյանին |
| |
| ԱԺ-ն միջոցներ չի հատկացնում նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության փոխարինող կազմի գործուղման համար:
ԱԺ ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| ՔՐՔՐՎԱԾ ԲԱՌԵՐ |
| |
| Արտաշատի ճանապարհին կոռուպցիայի դեմ «պայքարող» այս պաստառը արժանացել է նույն ճակատագրին, ինչ որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| «ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՄԱՆՔ ԱՅՍՔԱՆ ԱՂՄԿՈՒՄ» |
| |
| Ասում է ՕԵԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արծրունի Աղաջանյանը
- Ձեր՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հիմնական ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| «ՄԱՐՏԻ 1-Ի» ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐ ԴԵՌ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ |
| |
| Հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները
Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը երեկ տարածել է հաղորդագրություն՝ անցած ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| Թուրքիայի մոտեցումը, իրոք, փոխվել է |
| |
| Խոստովանում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն
Թուրքիան աշխատում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| Կներգրավվեն ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքներում |
| |
| Հայաստանի համալսարանների շրջանավարտների համար այս տարի նոր ծրագիր կմեկնարկի. նրանք հնարավորություն կունենան անմիջականորեն ծանոթանալ ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| ՁԱԽՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՎԱՂ Է |
| |
| ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք Թուրքիայի պաշտոնյաների վերջին ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| ԳՈՐԴՈՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ |
| |
| «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝ ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵ՞Լ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ |
| |
| Խորհրդարանականները բավականին ակտիվ էին բացառիկ միջազգային համաձայնագրի քննարկման ժամանակ
Խորհրդարանում միջազգային պայմանագրերը կամ ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| Սաղաթելյանը վատառողջ է |
| |
| Բայց նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ չեն տեղափոխում, որովհետեւ չի դիմել
«Մարտի 1»-ի գործով անցած եւս մեկ ... |
| |
 |
|
|
|
 |
ԱՆՀՈՐԻԶՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - Aravot.am
| 2010-02-05 |
| ԱՆՀՈՐԻԶՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
| |
Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիտու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ անմահության ծաղիկը որոնելու, եւ հասներ Մաշու լեռանը, որն է Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե՝ Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ, թերեւս, ջրհեղեղից առաջ նույնպես:
Այսպիսի տարօրինակ մտքեր էին այցելում ինձ, երբ Բագարանից նայում էի Արարատին: Չգիտես ինչու, համոզված եմ, որ Գիլգամեշը հենց այդտեղից էր բարձրացել Նոյ նահապետին տեսնելու, նա միակն էր, որ գիտեր անմահության գաղտնիքը, քանի որ միայն նրան էր Աստված անմահություն վերապահել: Եվ հետաքրքիր է, որ այսօր Արեւելքի հին եւ իմաստուն ցեղերը կամ վերափոխվել են, կամ կորցրել իրենց արյան հիշողությունը, մեզ թողնելով մեն-մենակ Արարատի խորհրդի ու պատկերի առջեւ, երբ որ Արարատը իրենցն է նաեւ:
Եվ ստացվում է այնպես, որ մաքրագործված մարդ-աշխարհ ստեղծելու, Աստծո ընտրած լեռը հիմա միայն մերն է՝ չլինելով մերը: Պատկերն ու խորհուրդը մերն է, լեռը՝ օտարինը: Ու մենք խոնարհաբար, անապստամբ մեր տեսակով ընդունել ենք, սեփականաշնորհել այդ համամարդկային ահռելի ցավը: Եվ տառապում ենք ԱՆԱՐԱՐԱՏ, աշխարհի որ ծայրում էլ որ լինենք, որ օվկիանոսի ափին, որովհետեւ ոչ մի օվկիանոս ու ծով անսահմանության-անվախճանականության այնպիսի խորհուրդ չունի, ինչպես Արարատը: Քանի որ ծովն ու օվկիանոսը ունեն հորիզոն-սահման, Արարատը անհորիզոն է...
Եվ հիմա՝ նայելով անհորիզոն Արարատին, ես ուզում եմ կոչ անել բոլորին. եկեք Բագարան եւ մտածենք, ահա մի վայր, որտեղ կարելի է կառուցել բոլոր կրոնների տաճարները, ուր մենք կտեղավորվենք Աստծո սիրո մեջ, քանի որ կլինենք իրար կողքի եւ, ամենակարեւորը, դավանելով տարբեր հավատքներ՝ կլինենք միասին: Քանզի Արարատը բոլոր կրոնների Մայրն է: Եվ որովհետեւ նա է Մայրը, սրբազան նախահիմքը բոլորիս, Նա պիտի լինի ազատ եւ անկախ: Նա պիտի լինի Արարատ պետություն, ինչպես այսօր Վատիկանն է, եւ հասու սրբություն ցանկացած մարդու, անկախ նրա դավանանքից:
Վերադառնանք Արարատին, իր Աստվածընտիր էությանը, որ լինի համայն մարդկության ուխտատեղի, որը Աստծո ուղերձն է մարդկությանը հղած: |
| |
| ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|