|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-02-02 |
| ԱՊԱՑՈՒՅՑ, ՈՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՀԱՐՑՈՒՄ ԽՏՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԿԱ |
| |
| Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը հունվարի 27-ին մերժել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ՄԵԿ «ԿԻՍԱԼԱՎ» ԼՈՒՐ |
| |
| Նախկին քաղբանտարկյալի քրգործը կարճվել է նրա «մեղքը» հիմնավորող բավարար ապացույցների բացակայության հիմքով:
Հարավկովկասյան ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՀԱԿ-Ի ՊԱՏՎԵՐԸ |
| |
| Զարուհի Փոստանջյանի մասին ասում է ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
- Ինչպե՞ս եք ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| Թուրքիան ինքն է օկուպանտ |
| |
| Հիշեցնում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Վերջին շրջանում թուրքական կողմը, մասնավորապես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| Հարցեր Գագիկ Ծառուկյանին |
| |
| «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ դեռ չէր հասցրել շնորհավորել լրագրողների «բոլոր անցած ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՂԵԿԱՎԱՐԵ՞Լ ԵԽԽՎ-Ն |
| |
| Անդրադառնալով կոալիցիոն ուժերի հայտարարությանը, որում սպառնալիք կար, թե հարկ եղած դեպքում կարելի է լրջորեն քննարկել Մեւլյութ ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ՄԱՐՔՍԻՍՏԻ ՀՈՒՅՍԸ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ Է |
| |
| Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ ուղերձ է հղել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, որով ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ԿԱՆՉԻ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
| |
| Կարծում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը
- Սոչիի հանդիպումով հերթական աշխուժությունը սկսվեց ԼՂՀ հարցի շուրջ, դրան ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| Գնացին մեղսակցային գործարքի |
| |
| Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ԵԽԽՎ պատվիրակության կազմի փոփոխությունը «վախկոտություն էր, ծայրահեղ մեղսակցային, մարտնչող ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ |
| |
| «Չի բացառվում, որ իրավիճակը Lեռնային Ղարաբաղում դուրս գա մեծ տերությունների վերահսկողությունից»,- «Ազատություն» ռ/կ-ի ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ՜ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ |
| |
| Երեկ կառավարության նիստում թվարկելով այն ոլորտները, «որտեղ մենք ունենք ակնառու հաջողություն»՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| «ՄԵՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՏ ԿԱՆՉՎԵԼ» |
| |
| Այս հեռանկարը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը չի բացառում այն դեպքում, երբ Թուրքիան կշարունակի մեզ հետ խոսել ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՆՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ |
| |
| Այս փաստերն արձանագրված են ԵԽԽՎ զեկույցում
ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին քննարկեց Ֆրանսիայի պատվիրակ Միշել Հունոլթի (լուսանկարում) զեկույցը ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| ՍԻՄ-ն առաջարկում է դադարեցնել «Ժառանգության» գործունեությունը |
| |
| Եվ ստեղծել միջուկային զենք
«Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին, քանի որ այնտեղ խախտվում են մարդու ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| ՀՄԱՅԱԿԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ, ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ |
| |
| «Իսկ ո՞վ է Հմայակ Հովհաննիսյանը. մարդ, որը, խայտառակությունից խուսափելու համար «Ազգային միաբանություն» կուսակցության ... |
| |
 |
|
|
|
 |
Թուրքիայի մոտեցումը, իրոք, փոխվել է - Aravot.am
| 2010-02-03 |
| Թուրքիայի մոտեցումը, իրոք, փոխվել է |
| |
Խոստովանում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն
Թուրքիան աշխատում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ՝ ստեղծելով նոր քաղաքականություն Հարավային Կովկասում՝ «զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսով: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Աղբյուրը, վկայակոչելով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հաղորդագրությունը, փոխանցում է, որ Դավութօղլին հունվարի 29-ին, Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում, «Նոր համաշխարհային աշխարհաքաղաքականություն. ի՞նչ է ներդնում Թուրքիան համաշխարհային խաղաղության եւ անվտանգության ոլորտներում որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ» թեմայով զեկույց է ներկայացրել, որում նշել է, թե Հարավային Կովկասում կան սառը պատերազմներ, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատանքներ վարելու կարիք կա, եւ այդ դերը իր վրա է վերցնում Թուրքիան: Որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ՝ Թուրքիան իր վրա է վերցնում բոլոր հարեւանների, այդ թվում՝ նաեւ Հունաստանի հետ հարաբերությունները լավացնելու խնդիրը: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նա ասել է, որ վերջին տարիների ընթացքում կատարվել են լուրջ աշխատանքներ, եւ արդյունքում ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները:
ԵՀՄՖ-ի ներկայացուցիչներից մեկը հարցրել է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններում չկար որեւէ նախապայման, չնայած Հայաստանը կարող էր եւ իրավունք ուներ որպես նախապայման առաջ քաշել 1915թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրիը: Հայաստանը դա չարեց:
Հակառակ դրան՝ Թուրքիան ոչ միայն սկսեց ձգձգել արձանագրությունների վավերացումը, այլեւ ինքը դրեց նախապայման, որը նույնիսկ վերաբերվում էր երրորդ երկրին՝ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ կապված: Ավելին, պատճառաբանելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը միայն հաստատում է արձանագրությունների վավերացման օրինականությունը, Թուրքիան սկսեց կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը, չնայած ՍԴ-ի որոշումը չի կարող իրականում արգելք հանդիսանալ գործընթացը շարունակելու համար: Արդյոք Թուրքիան փոխե՞լ է իր դիրքորոշումը, թե՞ անկեղծ չի եղել հենց սկզբից»: Պատասխանելով այս հարցին՝ Ա. Դավութօղլուն շեշտել է, որ Թուրքիայի համար կարեւոր է Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը եւ քաղաքական երկխոսության վարումը բոլոր երեք պետությունների հետ: «Այսօր Թուրքիային մեղադրում են արձանագրությունների հաստատումը միտումնավոր ձգձգելու մեջ: Իրականում Թուրքիան ցանկություն ունի հարաբերություններ հաստատել ե՛ւ աշխարհասփյուռ հայերի ու թուրքերի միջեւ, ե՛ւ Հայաստանի հետ»,- ասել է նախարարը՝ հավելելով, թե Թուրքիան մերժում է «Հայոց ցեղասպանության գաղափարը»: Թուրքերը, ըստ նրա, հակահայկական հայացքներ երբեք չեն ունեցել եւ հակահայկական քայլեր չեն արել: Ինչ վերաբերում է նախապայմաններին, ապա ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ԼՂ հակամարտության ֆունդամենտալ լուծում, որպեսզի անվտանգություն հաստատվի ողջ տարածաշրջանում: «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, եւ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը համաձայն չեն ներկա իրավիճակի պահպանմանը, ու սա է պատճառը, որ Թուրքիան փոխել է արձանագրությունների վերաբերյալ իր վերաբերմունքը: Չնայած դրան, արձանագրությունները կարող են ստորագրվել, եթե իրականացվի վերոհիշյալ խնդրի լուծումը: Այդ ուղղությամբ Թուրքիան չի կորցնում իր հույսը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|