|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-12-23 |
| ՑՐՏԻ-ՄԹԻ ՕՐԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ |
| |
| Եվրոպայում շարունակվում է պահպանվել սաստիկ ցուրտ եղանակ, չեն դադարել նաեւ ձյունե փոթորիկները, որոնց հետեւանքով մահացել է ավելի քան 80 ... |
| |
 |
|
| 2009-12-23 |
| «ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՂՆԵՐԸ ԹՈՂ ՆԱԽ ԿԱՐԴԱՆ ԱՅՆ» |
| |
| Առաջարկում է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրած ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
- ԵԽԽՎ մոնիտորինգի ... |
| |
 |
|
| 2009-12-23 |
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑՆ Ա՞ՂԲ Է |
| |
| Համենայնդեպս, Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ,
Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցն այդպես են գնահատել Հայաստանի հարցով ... |
| |
 |
|
| 2009-12-23 |
| «Անկումը դանդաղ, բայց հաստատուն նահանջում է» |
| |
| Վստահ է Սերժ Սարգսյանը
Թեեւ տնտեսական ճգնաժամի նախնական փուլում որոշ կանխատեսումներ եղան, թե Հայաստանի նման փոքր տնտեսության համար ... |
| |
 |
|
| 2009-12-23 |
| ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻ Է ԱՆՑԵԼ |
| |
| «Հայ-թուրքական միջպետական արձանագրությունների ստորագրումից անցել է 2 ամիս, սակայն արձանագրությունների վավերացման ուղղությամբ ... |
| |
 |
|
| 2009-12-23 |
| «ԴԱՐԻ ՀԱՆՃԱՐ» ԴԵՌ ՉԻ ԾՆՎԵԼ |
| |
| Այն, որ ՍԴՀԿ երիտասարդական «Սարգիս Տխրունի» կառույցի ատենապետն այսօր հռչակվել է կուսակցության ատենապետ, առիթ դարձավ, որ ՀՀՇ ... |
| |
 |
|
| 2009-12-23 |
| Անվտանգության խորհուրդը արդյունավետ է աշխատել |
| |
| Վստահ է Արթուր Բաղդասարյանը
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ ամփոփել է 2009 թվականին Ազգային ... |
| |
 |
|
| 2009-12-23 |
| ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂՀ-ՈՒՄ |
| |
| ԼՂ-ում ստեղծվել է նոր կուսակցություն՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», կուսակցության ... |
| |
 |
|
| 2009-12-22 |
| ԻՐԱՐԻՑ ԿՆԻՔ ԵՆ ԽԼԽԼՈՒՄ |
| |
| Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության՝ Ծաղկաձորում դռնփակ անցկացված համագումարի արդյունքում նոր ատենապետ հռչակված Գեւորգ ... |
| |
 |
|
| 2009-12-22 |
| ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՄ «ՄԱՏԱՂԱՑՈՒ» |
| |
| Անցնող տարին ամփոփում է ՆԺԿ նախագահը
«2009 թվականին Հայաստանի քաղաքական դաշտը եւ միտքը թռիչքաձեւ առաջ մղվեց»,- «Առավոտի» հետ ... |
| |
 |
|
| 2009-12-22 |
| «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԱԼ ԵՎ ՕԲՅԵԿՏԻՎ ՔՆՆԱՐԿԵԼ ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ» |
| |
| Վստահ է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը
- Արդյոք նշանակո՞ւմ է, որ ԵԽԽՎ-ն այնքան էլ չի կարեւորում մարտի ... |
| |
 |
|
| 2009-12-22 |
| Գաղտնազերծեց համազեկուցողների զեկույցը |
| |
| Ըստ եվրոպացիների, Նիկոյանի հանձնաժողովի զեկույցը թերի է
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում թեպետ դեկտեմբերի 17-ին չլսվեց մարտի 1-ի ... |
| |
 |
|
| 2009-12-22 |
| ԲԻՇԱՐՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է |
| |
| ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Մամուլի ազգային ակումբում երեկ ամփոփեց ... |
| |
 |
|
| 2009-12-22 |
| ԿՄՇԱԿՎԻ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ |
| |
| Եվրամիության ֆինանսավորմամբ 2010 թվականից Հայաստանում կմեկնարկի «Ինտեգրված սահմանների կառավարում» ծրագիրը: Հայաստան-Վրաստան ... |
| |
 |
|
| 2009-12-22 |
| ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԵԿԱՎ |
| |
| Հայաստանի հայտնի գործարար-պատգամավորների համար վերջերս վարակիչ է դարձել նախապես համաձայնություն տալ մամուլի ասուլիսին իրենց ... |
| |
 |
|
|
|
 |
Սնունդ՝ հետագա հետաքննության համար - Aravot.am
| 2009-12-24 |
| Սնունդ՝ հետագա հետաքննության համար |
| |
ՀՅԴ գործիչները հանդիպել են ՍԴ նախագահին, բայց ոչ այն կազմով, որը բացահայտել էր ՀԱԿ համակարգողը:
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Դուպլեքս» ակումբում արձագանքելով հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունները քննադատող ՀԱԿ-ը ծրագրո՞ւմ է բողոքի ցույցեր իրականացնել դրանց դեմ կամ մասնակցելո՞ւ է այլ ուժերի՝ մասնավորապես ՀՅԴ կազմակերպած բողոքի գործողություններին՝ նախ հայտնել է, թե այս պահին զանգվածային միջոցառումներ արձանագրությունների դեմ նախատեսված չեն, եւ հետո հետաքրքրվել. «Իսկ իրենք բացատրե՞լ են, թե իրենց բողոքի ակցիայի նպատակը ո՞րն է»: Ու հրապարակել է. «Մենք տեղեկություններ ունենք, որ 3 դաշնակցականներ հանդիպել են ՍԴ-ում Գագիկ Հարությունյանի հետ՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը»: Հայտնել էր, որ չգիտի, թե նրանք ինչու են հանդիպել կամ ինչ են քննարկել. «Ես ուղղակի սնունդ եմ տալիս հետագա հետաքննությունների համար»: Հանդիպման նպատակների մասին Լեւոն Զուրաբյանն ասել է. «Ես կարող եմ միայն ենթադրել: Մի բան մեզ համար ակնհայտ է, որ Դաշնակցությունն իր ցանկացած քայլը համաձայնեցնում է իշխանությունների հետ: Միգուցե սա այդ ծրագրի մեջ է տեղավորվում»:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը yerkir.am-ի խնդրանքով անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի այս պնդումներին՝ ասել է. «Քանի որ լուրը զգալի չափով կեղծ է, կառուցված է կեղծ տվյալների վրա եւ կեղծ մեկնաբանություններ են անում, ես դա մեկնաբանելու պատճառ չունեմ: Բայց մի քանի բացատրություններ, այնուամենայնիվ, կտամ: Այնտեղ նշվում է դաշնակցականների ինչ-որ կազմի մասին: Սխալ է նշվում այդ կազմը (մասնավորապես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի մասնակցել այդ հանդիպմանը.- Ա. Ի.): Խոսք է գնում նաեւ այն մասին, թե իբր նման հանդիպումներով Դաշնակցությունը համագործակցում եւ համադրում է իր քայլերը իշխանությունների հետ: Դա կատարյալ ապուշություն է: Նույն ձեւով համագործակցություն եւ քայլերի համադրում կարող էր դիտվել, օրինակ, հարցապնդումները արտգործնախարարին կամ վարչապետին եւ այլն, եւ այլն: Դա անհեթեթություն է: Մենք, բնականաբար, պետք է հարաբերվենք բոլոր այն ատյանների հետ, որտեղ քննվում են մեզ ու երկրի համար կարեւոր հարցեր, նրանց փոխանցենք մեր մտահոգություններն ու անենք մեր առաջարկությունները: Սա նորմալ է, որովհետեւ ընդդիմության գործը մեզ համար, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի՝ միտինգից միտինգ չէ, ամենօրյա է»: Report.am-ին Վահան Հովհաննիսյանը մանրամասնել է նաեւ այդ հանդիպման քննարկման թեման. «Ասեմ, որ այդ ատյանում գտնվող փաստաթղթի վերաբերյալ մեր մտահոգությունները հայտնի են, ու հետեւաբար՝ դրանք կարող էին հայտնվել այդ ատյանի ղեկավարին»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ծրագրում է հունվարի 12-ին, երբ Սահմանադրական դատարանում քննարկվելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, բողոքի ցույց անցկացնել Սահմանադրական դատարանի առջեւ: |
| |
| Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|