|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-10-17 |
| ՄԵՆՔ ԱՄՐՈՑ ԵՆՔ, ՈՐԸ ՉԻ ՍԱԿԱՐԿԵԼՈՒ |
| |
| «Բենջամեն Ֆրանկլինը մի առիթով ասել էր. «Ոչ ամրոցը, ոչ էլ կույսը երկար չեն դիմանա,
եթե սկսեցին սակարկել»: Ես չգիտեմ՝ ո՞ւմ դերում ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| «ՄԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ՄԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԳՐՈՀԻ» |
| |
| Երեկ հանրահավաքում հայտարարեց Դաշնակցությունը եւ պահանջեց, որ իշխանությունը կանգնի ժողովրդի կողքին եւ չվավերացնի ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏԵՆԴ |
| |
| «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանի կարծիքով՝ առաջիկայում ՀՀ իշխանությունները ֆիդայական երգեր են ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| Արձանագրությունները վավերացնել պայմանով |
| |
| Երկու առաջարկ Դավիթ Շահնազարյանի կողմից
Մինչ հայաստանյան քաղաքական մի շարք ուժեր հայ խորհրդարանականներին կոչ են անում «խելքի ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐԴՅՈՒՆՔ |
| |
| Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատասխանելով ֆրանսիական «L՚ Express» ամսագրի հարցերին՝ անդրադարձել է նաեւ թուրքական խորհրդարան ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| ՀԱՅԱՑՔ ԱՌԱՅԺՄ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ |
| |
| Նոթագրություն Թուրքիայից. օր հինգերորդ
Անցած օրերին ուր էլ այցելեցինք՝ մարզադաշտ, ԶԼՄ-ներ, թե Թուրքիայի պետական կառույցներ, հայ ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| Ինչ են խոսել նախագահները Թուրքիայում |
| |
| Սերժ Սարգսյանի եւ Աբդուլա Գյուլի հանդիպման որոշ մանրամասներ են պատմել երկու թուրք դիվանագետներ:
Մենք արդեն գրել ենք այն հրմշտոցի ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ՃԱՆԱՉԵ՛Ք ՕՐԻՆԱԽԱԽՏ ՀԵՏԻՈՏՆԵՐԻՆ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, հոկտեմբերի 3-ից առ այսօր Երեւանում 463 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել եւ ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ՀՀ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԵԼԱԿԵՏԸ |
| |
| Ըստ «Ժառանգության» եւ ըստ ՀՀԿ-ի՝ դրանք տարբեր են
Նախորդ օրը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամները վերստին ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ՀԱՅԱՑՔ ԱՌԱՅԺՄ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ |
| |
| Նոթագրություն Թուրքիայից. օր երրորդ եւ չորրորդ
Թուրքիայում անցկացրած երրորդ օրն ինձ համար դարձավ վերաբերմունքի հստակեցման առիթ. եթե ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| «Երբ է տեղի ունենում իշխանափոխություն» |
| |
| ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը գիտի այս հարցի պատասխանը
- Դաշնակցության բոլոր կոչերին ի պատասխան լրագրողները շարունակ հարցնում ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԳՐԵԼ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՍԻՆ |
| |
| Թերեւս մարդու էությունն այն է, ինչ նա կարող է տալ մտերիմներին ու հարազատներին, իսկ եթե մարդն այդ իշխանավոր է, նրա էությունը համարձակ ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| «ԱՏԿԱՏՆԵՐ» ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ. ՀԲ-Ի ՓՈՂԵՐԸ ՉԵՆ |
| |
| Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղական ճանապարհների շինարարության վերաբերյալ, մասնավորապես, ասաց. ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ |
| |
| Հնարավոր է՝ այս լուսանկարային ռեպորտաժը շատերին չափազանց զգացմունքային թվա
Ադրբեջանական ու թուրքական դրոշները՝ կողք կողքի:
Այս ... |
| |
 |
|
| 2009-10-15 |
| ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ ԲՈՒՐՍԱՅՈՒՄ |
| |
| Երեկ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից 20 րոպե առաջ թուրք «երկրպագուները» հարձակվեցին հայ լրագրողներին տեղափոխող ավտոբուսի ... |
| |
 |
|
|
|
 |
Փաշինյանը դատարանում ոտքի կկանգնի - Aravot.am
| 2009-10-20 |
| Փաշինյանը դատարանում ոտքի կկանգնի |
| |
Նա կպահպանի այս եւ այլ «ֆորմալ դատավարական կանոնները»
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկելու է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Իսկ երեկ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է. «Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008 թ. մարտի 1-ից առաջ եւ հետո ՀՀ քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հերթական դրսեւորումն է: Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները, որոնց արդյունքում քրեածին եւ մաֆիոզ անձանց մի խումբ յուրացրել է ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ժողովրդին պատկանող իշխանությունը եւ դա արել է Հայաստանի Հանրապետության իրավատեր քաղաքացիների արյունալի ջարդի միջոցով: Այս ճշմարտությունը ուրվագծված է անգամ իմ դեմ հարուցված քրեական գործի նյութերում, եւ առաջիկա դատավարության ընթացքում մենք պետք է ընդգծենք հենց այս հանգամանքը: Գիտակցելով այս անհրաժեշտությունը, վերլուծելով իմ յոթ ընկերների դատավարության փորձը՝ դատավարության ընթացքում պահպանելու եմ ֆորմալ դատավարական կանոնները՝ իշխանական ուժերին զրկելով բովանդակային խոսակցությունը տեխնիկական հարցերի շուրջ աղմուկի վերածելու հնարավորությունից:
Դատավորի մուտքը նիստերի դահլիճ կդիմավորեմ ոտքի վրա, բայց ոչ հոտնկայս: Ճառերով, ելույթներով, ռեպլիկներով հանդես կգամ հոտնկայս, որովհետեւ իմ խոսքի հասցեատերը ժողովուրդն է, ՀՀ քաղաքացին: Կօգտագործեմ «Հարգելի դատարան» դիմելաձեւը, որովհետեւ այդպիսով դիմելու եմ ոչ թե Մնացական Մարտիրոսյանին, այլ Հայաստանի Հանրապետությանը, նրա դրոշին եւ զինանշանին:
Որեւէ մեկը թող չփորձի իմ այս գործելակերպը մեկնաբանել որպես իմ ընկերների դեմ ապօրինի վճիռներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանին մատուցվող պատիվ. ապօրինի վճիռներ կայացրած, կոռումպացված որեւէ դատավորի չեմ հարգել ու չեմ հարգի եւ իմ քաղաքական գործունեության նպատակներից մեկը համարում եմ այդպիսիններին Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավունքից եւ հնարավորությունից մեկընդմիշտ զրկելը:
Սիրելի ժողովուրդ, 2008 թ. փետրվարյան լուսավոր օրերին մենք հաղթահարեցինք մեր վախերն ու հակասությունները եւ ամուր կանգնեցինք ազգային-քաղաքացիական պարտքին հավատարմության դիրքերում: Մեր դեմ գործում էր ստի, կեղծիքի, ապատեղեկատվության, ստորության ավազակապետական մեքենան, բայց ի հեճուկս սրա՝ ՀՀ քաղաքացու զարթոնքը տեղի ունեցավ:
2008 թ. մարտի 1-ին իր սահմանադրական իրավունքները իրացնող ՀՀ քաղաքացին դարձավ ոստիկանական վերնախավի, կրիմինալի, օլիգարխ-սափրագլուխների դավադիր եւ ապօրինի հարձակման թիրախ: Հրեշավոր հարձակման նպատակը ժողովրդին պատկանող իշխանության յուրացումն էր, ՀՀ քաղաքացուն իրավազուրկ հպատակ դարձնելը, հայաստանցու կամքն ու ողնաշարը ջարդելը: Որպես Մարտի 1-ի իրադարձությունների անմիջական մասնակից` հարկ եմ համարում ընդգծել.
- հպարտ եմ, որ սեփական իրավունքների եւ արժանապատվության համար վճռական պայքարի ընդունակ ոգեղեն ժողովրդի զավակ եմ.
- հպարտ եմ, որ 2008 թ. մարտի 1-ին ինձնից կախվածը արել եմ ՀՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, ՀՀ Սահմանադրությունը, հայաստանցու արժանապատվությունը պաշտպանելու համար»: Մեկ առ մեկ թվարկելով «Մարտի 1»-ի առնվազն տասը անմեղ զոհերի անունները՝ Փաշինյանը նրանց սուրբ հիշատակի առաջ երդվել է՝ իր կյանքը նվիրել այնպիսի Հայաստանի կերտմանը, «որն ապահով տուն եւ տաք օջախ է սեփական զավակների համար եւ չի փափագում նրանց արյունը»: Դիմելով «քաղաքացիական պայքարի ելած հարյուր հազարավոր հայաստանցիներին»՝ նա կոչ է արել՝ «գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք: Մեր ընթացքն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, եւ ուրեմն՝ պայքար, պայքար մինչեւ վերջ...»:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|