|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-10-17 |
| ՄԵՆՔ ԱՄՐՈՑ ԵՆՔ, ՈՐԸ ՉԻ ՍԱԿԱՐԿԵԼՈՒ |
| |
| «Բենջամեն Ֆրանկլինը մի առիթով ասել էր. «Ոչ ամրոցը, ոչ էլ կույսը երկար չեն դիմանա,
եթե սկսեցին սակարկել»: Ես չգիտեմ՝ ո՞ւմ դերում ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| «ՄԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ՄԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԳՐՈՀԻ» |
| |
| Երեկ հանրահավաքում հայտարարեց Դաշնակցությունը եւ պահանջեց, որ իշխանությունը կանգնի ժողովրդի կողքին եւ չվավերացնի ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏԵՆԴ |
| |
| «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանի կարծիքով՝ առաջիկայում ՀՀ իշխանությունները ֆիդայական երգեր են ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| Արձանագրությունները վավերացնել պայմանով |
| |
| Երկու առաջարկ Դավիթ Շահնազարյանի կողմից
Մինչ հայաստանյան քաղաքական մի շարք ուժեր հայ խորհրդարանականներին կոչ են անում «խելքի ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐԴՅՈՒՆՔ |
| |
| Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատասխանելով ֆրանսիական «L՚ Express» ամսագրի հարցերին՝ անդրադարձել է նաեւ թուրքական խորհրդարան ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| ՀԱՅԱՑՔ ԱՌԱՅԺՄ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ |
| |
| Նոթագրություն Թուրքիայից. օր հինգերորդ
Անցած օրերին ուր էլ այցելեցինք՝ մարզադաշտ, ԶԼՄ-ներ, թե Թուրքիայի պետական կառույցներ, հայ ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| Ինչ են խոսել նախագահները Թուրքիայում |
| |
| Սերժ Սարգսյանի եւ Աբդուլա Գյուլի հանդիպման որոշ մանրամասներ են պատմել երկու թուրք դիվանագետներ:
Մենք արդեն գրել ենք այն հրմշտոցի ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ՃԱՆԱՉԵ՛Ք ՕՐԻՆԱԽԱԽՏ ՀԵՏԻՈՏՆԵՐԻՆ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, հոկտեմբերի 3-ից առ այսօր Երեւանում 463 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել եւ ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ՀՀ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԵԼԱԿԵՏԸ |
| |
| Ըստ «Ժառանգության» եւ ըստ ՀՀԿ-ի՝ դրանք տարբեր են
Նախորդ օրը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամները վերստին ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ՀԱՅԱՑՔ ԱՌԱՅԺՄ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ |
| |
| Նոթագրություն Թուրքիայից. օր երրորդ եւ չորրորդ
Թուրքիայում անցկացրած երրորդ օրն ինձ համար դարձավ վերաբերմունքի հստակեցման առիթ. եթե ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| «Երբ է տեղի ունենում իշխանափոխություն» |
| |
| ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը գիտի այս հարցի պատասխանը
- Դաշնակցության բոլոր կոչերին ի պատասխան լրագրողները շարունակ հարցնում ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԳՐԵԼ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՍԻՆ |
| |
| Թերեւս մարդու էությունն այն է, ինչ նա կարող է տալ մտերիմներին ու հարազատներին, իսկ եթե մարդն այդ իշխանավոր է, նրա էությունը համարձակ ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| «ԱՏԿԱՏՆԵՐ» ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ. ՀԲ-Ի ՓՈՂԵՐԸ ՉԵՆ |
| |
| Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղական ճանապարհների շինարարության վերաբերյալ, մասնավորապես, ասաց. ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ |
| |
| Հնարավոր է՝ այս լուսանկարային ռեպորտաժը շատերին չափազանց զգացմունքային թվա
Ադրբեջանական ու թուրքական դրոշները՝ կողք կողքի:
Այս ... |
| |
 |
|
| 2009-10-15 |
| ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ ԲՈՒՐՍԱՅՈՒՄ |
| |
| Երեկ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից 20 րոպե առաջ թուրք «երկրպագուները» հարձակվեցին հայ լրագրողներին տեղափոխող ավտոբուսի ... |
| |
 |
|
|
|
 |
ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱԴՐՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ - Aravot.am
| 2009-10-20 |
| ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱԴՐՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ |
| |
|

Կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման
Մելիքյանը եւ ստեղծված իրավիճակից ելք է առաջարկում
- ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խիստ քննադատության ենթարկեց այն, որ Հայաստանի իշխանությունները գաղտնազերծեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապասառեցման եւ բարելավման գործընթացը, համարելով, որ այս հարցի հանրայնացումը անընդունելի է եւ վտանգավոր: Համամի՞տ եք:
- Մերձեցման այս գործընթացի համեմատական թափանցիկությունը իրականում խիստ դրական է: Սա համազգային նշանակության հարց է, որի լուծումը հարկավոր է գտնել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հավաքական շահի ընկալման համատեքստում, ինչն անհնար է անել առանց ողջ հայության շահագրգիռ մասնակցության այդ խնդրի քննարկմանը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդիրը չպետք է լինի որեւէ անհատի, խմբի կամ կուսակցության մենաշնորհը: Մենաշնորհն ու գաղտնիությունն այս հարցում պարունակում են մեր ազգային շահերը ուրացող գործարքի վտանգ: Միաժամանակ ստիպված եմ ընդգծել, որ հայ-թուրքական արձանագրությունների ներհայկական «քննարկման» գործընթացը խիստ ձեւական էր՝ ՀՀ իշխանություններն արդեն իսկ նախապես կայացրել էին այդ արձանագրությունները ստորագրելու եւ վավերացնելու վերաբերյալ որոշումը: Իշխանության նպատակն այն չէր, որ քննարկումների արդյունքում որոշում կայացվեր. նրանք նպատակ ունեին հանրությանը պարտադրել իրենց տեսակետը: Մեր իշխանամետ հեռուստաընկերությունները եւ այլ լրատվամիջոցներ պարզապես զբաղվում էին հայ-թուրքական արձանագրությունների գովազդով:
- Կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք պահանջում էին չստորագրել այդ արձանագրությունները, իսկ հիմա էլ պահանջում են դրանք կա՛մ չվավերացնել, կա՛մ էլ վավերացնել վերապահումներով:
- Պարոն Սերժ Սարգսյանի նախաձեռնության հավանական բացասական հետեւանքներն այլեւս հնարավոր չէ կանխել արձանագրությունները պարզապես մերժելով կամ չվավերացնելով: Դաշնակցությունն ու իրեն սատարող կամ համակիր ուժերը Հայաստանում եւ Սփյուռքում պետք է գիտակցեն, որ Հայաստանի կողմից արձանագրությունների վավերացման վիժեցումը շատ լուրջ խնդիրներ կառաջացնի մեր պետության համար՝ էապես խորացնելով մեր միջազգային մեկուսացումը եւ մեծացնելով արցախյան ճակատում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը:
- Ստացվում է, որ պետք է վավերացնենք դրանք այնպես, ինչպես որ կա՞ն:
- Ստեղծված իրավիճակի ծանրությունը կայանում է նրանում, որ այդ արձանագրությունների վավերացումն առանց Հայաստանի կողմից որոշ կանխարգելիչ քայլերի նույնչափ վտանգավոր է: Արձանագրությունները պարունակում են առկա սահմանների փոխադարձ ճանաչում. այն սահմանների, որոնք ամրագրված են Կարսի պայմանագրով: Առանց Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու՝ այդ արձանագրությունները վավերացնելը կնշանակի, որ դրանք ինքնաբերաբար դառնում են վերոհիշյալ պայմանագրի հավելված: Այդ դեպքում մենք չենք ունենում զուտ հայ-թուրքական հարաբերություններ. Նախիջեւանի եւ Արցախի հետ կապված այդ հարաբերություններում իր ներկայությունն է ունենում նաեւ Ադրբեջանը՝ իր հակահայկական շահերի ողջ համալիրով:
- ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձինք քանիցս հայտարարել են, որ Հայաստանը ճանաչում է իր խորհրդային իրավահաջորդությունը, ճանաչել է նաեւ Կարսի պայմանագրի եւ դրանում նկարագրված հայ-թուրքական սահմանի իրավազորությունը: Հայտարարվել է նաեւ, որ հարեւանին տարածքային պահանջներ ներկայացնելը հարաբերություններ կարգավորելու լավագույն սկիզբը չէ:
- Անգամ ճանաչելով Խորհրդային Հայաստանի հանդեպ մեր ունեցած իրավահաջորդությունը՝ մենք հանգիստ կարող ենք դուրս գալ այդ պայմանագրից, որպես հիմնավորում ունենալով այն իրողությունը, որ ներկայիս Ադրբեջանն է հրաժարվել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդի կարգավիճակից, դրանից բխող հետեւանքներով՝ այն այլեւս չի կարող հավակնել ունենալու այն սահմանները, ինչ ուներ խորհրդային շրջանում: Թուրքիան եւս, բացի փաստացի գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանի ճանաչումից, Կարսի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող եւ ոչ մի դրույթ չի կատարում առ այսօր: Կարսի պայմանագրից դուրս գալու այլ հիմքեր էլ կան, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին: Այնպես որ, Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու եւ մեր խորհրդային իրավահաջորդության խնդրի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դրսեւորած մերժողականությունը հիմնազուրկ է: Այլ խնդիր է, որ Հայաստանի՝ Կարսի պայմանագրից դուրս գալը, վաղ թե ուշ, կհանգեցնի նաեւ 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի եւ դրա հիման վրա հետագայում ստորագրված որոշ փաստաթղթերի անխուսափելի վերանայմանը:
- Հայաստանում հաճախ են տեսակետներ հնչում, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը Սփյուռքի իրավասությունների շրջանակից դուրս է: Այս համատեքստում Սփյուռքի հանրությանը մեր իշխանությունների ներկայացուցիչները նախկինում պիտակավորել են որպես «նարինջ ուտողներ», հիմա էլ՝ «ազգի տականք ու մոլախոտ»: Հայաստանի հետ կապված հարցերում Սփյուռքը խոսքի իրավունք ունի՞, թե՞ ոչ:
- Հայաստանի կողմից խելամիտ քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու դեպքում մեր հանրության բոլոր հատվածներն էլ կզգային, որ պետությունն ու նրա բարձրագույն պաշտոնյաները համայն հայության խնդիրներն ու ներուժը դիտարկում են որպես մեկ ընդհանրություն: Իրողությունն այլ է. վարվող քաղաքականությունը չեմ կարող որակել որպես պետական, քանի որ այն միտված է հակադրելու ազգի տարբեր հատվածների շահերը: Այսօր կես միլիոն ադրբեջանահայ փախստականների շահերն անտեսված են միայն այն պատճառով, որ այսօրվա իշխանությունները հույս ունեն, որ դրանք ուրանալու միջոցով կարող են լուծել 145 հազար բնակչություն ունեցող ԼՂՀ-ի կարգավիճակի խնդիրը: Նմանօրինակ քաղաքական մտածողության արդյունք է ղարաբաղցի-հայաստանցի հակադրությունը: Հայ-թուրքական արձանագրությունների այս սրընթաց եւ հանպատրաստից արված «քննարկումների» արդյունքում սեպ խրվեց Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերություններում: Իշխանության հախուռն գործողությունները փաստացի մասնատում եւ ջլատում են համազգային ներուժը: Մենք կարիք ունենք միավորվելու ներուժ ունեցող վստահելի իշխանության շուրջ, որը կկարողանա ազգային մտածողությունը համադրել ժողովրդավարական արժեքների հետ:
|
| |
| ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|