|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-08-12 |
| ԲՐԱՅԶԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՔԵՅԴԵՆԱՈՒՆ |
| |
| Դիվանագետ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը՝ այդ պաշտոնում ... |
| |
 |
|
| 2009-08-12 |
| ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄ՝ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՄԻՑ |
| |
| Դավիթ Հակոբյանը՝ ԼՂՀ հարցի եւ Հանրային խորհրդի մասին
«Մարքսիստ ջան, ե՞րբ եք նստելու շահի թախտին»,- Տավուշի մարզում մարքսիստ Դավիթ ... |
| |
 |
|
| 2009-08-12 |
| ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ |
| |
| «Արցախյան ազատամարտի մասնակից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման եւ արդեն ինն ամիս գտնվում է բանտում: ՀՀ ... |
| |
 |
|
| 2009-08-12 |
| «27»-Ն ԷԼ, «ՄԱՐՏԻ 1»-Ն ԷԼ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ |
| |
| Բայց միայն իշխանափոխությունից հետո
Նորանկախ Հայաստանի պատմության 19 տարիների ընթացքում երկու ողբերգական իրադարձություններ են տեղի ... |
| |
 |
|
| 2009-08-12 |
| Երկու ասուլիս |
| |
| Մեկը՝ «Հայացքում», մյուսը՝ ՀԺԿ-ում Թուրքիայի տեղը «նեղն» է
Չնայած ամառային անդորր է, սակայն վերջին շրջանում ղարաբաղյան ... |
| |
 |
|
| 2009-08-11 |
| ԲՈՂՈՔԻ ՆՈՐ ԱԼԻՔ |
| |
| «Փաթեթ ենք պատրաստում եւ բողոքի նոր ալիք ենք բարձրացնելու ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դիվանագիտական, միջազգային կառույցներում, Եվրոպայի ... |
| |
 |
|
| 2009-08-11 |
| ԿՈՆԳՐԵՍՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԷԻՆ |
| |
| Նրանք այցելեցին քաղկալանավոր Աշոտ Մանուկյանի ընտանիքին
Անցած շաբաթ օրը, օգոստոսի 8-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց ... |
| |
 |
|
| 2009-08-11 |
| «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԸ ԿՄՏՆԻ՞, ԱՐԴՅՈՔ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՇՐՋԱՆԱԿ-ՃԱՂԱՎԱՆԴԱԿԻ ՄԵՋ» |
| |
| Հարցազրույց ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր, «Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ
- Վերջին շրջանում նաեւ ... |
| |
 |
|
| 2009-08-11 |
| Զգոն լինենք |
| |
| ԱԺՄ նախագահին հակադարձում է ՀԱՍԿ նախագահը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի ... |
| |
 |
|
| 2009-08-08 |
| ԿՍԿՍՎԻ ԻՆՏԵՆՍԻՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ |
| |
| Այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության կողմերը հիմնարար սկզբունքներում համաձայնության կգան, կսկսվի ինտենսիվ գործընթացը, որը ... |
| |
 |
|
| 2009-08-08 |
| ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ» ԵՆ |
| |
| Ի հեճուկս ընդդիմադիրների ակտիվ հանդիպումների, իշխանական գործիչները վայելում են իրենց «վաստակած» հանգիստը
Պարզվում է այնքան էլ ... |
| |
 |
|
| 2009-08-08 |
| ԲՐԱՅԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է |
| |
| ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան սկսել է իր շրջագայությունը Հարավային Կովկասում: Այս օրերին նա Հայաստանում է: Ծաղկաձորում ... |
| |
 |
|
| 2009-08-08 |
| ԳՈՐԾԵՐԸ ՀԱՐՈՒՑՎԵՑԻՆ ՈՒ «ՔՆԵՑԻՆ» |
| |
| 2008 թվականից «Մարտի 1»-ի մայր գործը մի քանի անգամ միացվել ու անջատվել է, նաեւ մի քանի «ճտեր» է տվել, որոնք, սակայն, կենդանության ... |
| |
 |
|
| 2009-08-08 |
| Կոնգրեսն այցելեց ազատազրկվածների ընտանիքներին |
| |
| Երեկ Հայ ազգային կոնգրեսը իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մեկնել էր Շիրակի եւ Արագածոտնի մարզեր:
Հայ ազգային կոնգրեսը ... |
| |
 |
|
| 2009-08-07 |
| ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՆԱԿՈ ՉԻ ԳՆԱ |
| |
| Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, քաղաքական առումով աշունը սկսվել է: «Ընդդիմությունը սկսել է մարզային ... |
| |
 |
|
|
|
 |
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ՝ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈ՞Վ - Aravot.am
| 2009-08-13 |
| ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ՝ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈ՞Վ |
| |
Խորհրդի անդամներից շատերը գերադասում են լռել՝ անձնական պատճառներով
Հանրային խորհրդի գոյությունը հայ իրականությունում սկսեց առարկայական դառնալ այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանն ուղղակիորեն առաջարկեց խորհրդին՝ համաներում հայտարարելու մասին առաջարկ-նախագիծ ներկայացնել իրեն: Մինչ այդ, կառույցի գոյությունն ու գործունեությունը, նախագահ Սերժ Սարգսյանի՝ նման խորհուրդ ձեւավորելու մասին առաջարկից հետո, իշխանական ճամբարում ներկայացվում էր իբրեւ հանրային դարդ ու ցավի դեմ դեղամիջոց: Զերծ մնալով խորհրդի գործունեության մասին լրագրողական մեկնաբանություններից, փաստենք, որ հասարակական որոշակի շրջանակներում քամահրանքն այդ կառույցի գործունեության նկատմամբ շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Մասնավորաբար, նույն համաներման հետ կապված «Քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների պաշտպանության կոմիտեի» ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանն օրերս իրոնիայի համատեքստում առաջարկ հնչեցրեց խորհրդին՝ համաներում հայտարարելու եւս մեկ առաջարկով ներկայանալ նախագահին, այս անգամ՝ ավելի ամբողջական եւ ընդգրկուն ակտով, որպեսզի հայրենի բանտերում քաղաքական դրդապատճառներով կալանավորվածներ այլեւս չլինեն: «Առավոտին» տված հարցազրույցում Հանրային խորհրդին բավականին «թթու եւ կծու» որակավորում էր տվել նաեւ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, այն որակելով «ապօրինի» կառույց, որը նախագահի «քաղաքական աղախինն է»: Ի դեպ, նաեւ մասնավոր զրույցներում հասարակական տարբեր շերտերի եւ տրամաչափի գործիչներ էլ առանձնակի հիացմունքով չեն արտահայտվում Հանրային խորհուրդ կոչվածի մասին:
Երեկ փորձեցինք այս բացասական տեսակետների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ խորհրդի անդամներից: Բավականին զավեշտալի պատկերի բախվեցինք: Պարզվում է, որ խորհրդի անդամների մի մասը, ընդգրկվելով հանրային այդ կառույցում եւ կոչված լինելով հանուն հանրայինի՝ սեփական ներդրումներն անել, անձնական ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գերադասում է անմասն մնալ «նման կռիվներից»: Չմասնավորեցնելով՝ նշեմ, որ «Առավոտի» հետ հեռախոսազրույցներում հանրային գործիչներից 13-ը նման՝ «անձնական» դրդապատճառներով չարձագանքեցին մեր հարցերին: Հետաքրքրական էր նաեւ խորհրդի այն անդամների դիրքորոշումը, ովքեր կողմ էին կառույցին ուղղված քննադատություններն ընդհանրապես արհամարհելուն: Որոշ հանրային գործիչներ կարծում են, որ իրենք իրենց գործը պետք է կատարեն՝ անկախ նրանից, թե ինչ են մտածում այդ մասին մյուսները: Հետո էլ՝ «եթե սկսենք արձագանքել, մի ամբողջ կյանքը չի բավականացնի»,- պատճառաբանում էին: Վերջիններս նույնպես գերադասում են իրենց թեկուզ մնան տեսակետը հրապարակային արտահայտելուց: Հանուն արդարության նշենք, որ այդուհանդերձ եղան մարդիկ, ովքեր խոստացան առաջիկայում հանգամանալից անդրադառնալ այդ հարցերին:
Իսկ մինչ այդ, խորհրդին վերաբերվող իր դժգոհությունը երեկ «Առավոտին» ներկայացրեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ըստ մեր զրուցակցի, դեռ երկու ամիս առաջ կոմկուսը պաշտոնապես դիմել է խորհրդին՝ քննարկելու եւ ԱԺ-ին առաջարկ ներկայացնելու՝ նոյեմբերի 29-ը պետական տոն հռչակելու մասին: Իրենց դիմումում կոմունիստները պահանջել են, որ հարցի քննարկումներին իրենք եւս մասնակցեն: Որեւէ արձագանք դեռեւս չեն ստացել: Արձակուրդային շրջանի պատճառով խորհրդի կենտրոնական գրասենյակից երեկ չհաջողվեց պարզել հարցի ճակատագիրը: Հուսով ենք, որ խորհրդի պատասխանն առաջիկայում այնուհանդերձ կներկայացվի: «Չճանաչել նոյեմբերի 29-ը, չճանաչել Հայաստանի սովետականացման տված հաջողությունները՝ նման խորհուրդը չի կարող հանրային լինել եւ չի ծառայի հանրության շահին»,- ասում է ընկեր Թովմասյանը: Նա համակարծիք է, որ Հանրային խորհուրդն ապօրինի կառույց է եւ առիթը բաց չի թողնում ընդգծելու, որ այս երկրում միայն դա չէ, որ ապօրինի է. «Սեւանի ափին 1690 ապօրինի ամառանոց, դղյակ ու զվարճանքի վայրեր են կառուցել, իրենք էլ ընկել են կրակը, իսկ ելույթներում հիանում են Սեւանով»: Նա վստահ է, որ ոչ մի խորհուրդ էլ այս ապօրինությունների վերջը չի կարող տալ, բայց որ կոմունիստական գաղափարախոսությունը հաղթելու է եւ «դրանց» վերջը տալու է՝ կասկած չունի. «Մանիֆեստի հրապարակումից ի վեր առաջացավ «հակակոմունիստական հիստերիա» հիվանդությունը, որն էլ ժամանակ առ ժամանակ սրացումներ է տալիս: Եվրախորհուրդ, Եվրահանձնաժողով չէ, ով ուզում է լինի՝ ինչքան տառապեն դրանով, միեւնույն է՝ մենք հաղթելու ենք: Ժողովուրդն էլ լավ գիտի՝ ով ով է»:
|
| |
| ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|