|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-04-24 |
| ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ՝ ԱՆՓՈՓՈԽ |
| |
| ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները երեկ կազմակերպել էին ապրիլի 24-ի նախօրեի համար ... |
| |
 |
|
| 2009-04-24 |
| ՁԱԽՈՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
| |
| Կամ՝ Հայաստանը աշխատում է Թուրքիայի՞ համար
Հայոց ցեղասպանության տարելիցից ընդամենը երկու օր առաջ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ ... |
| |
 |
|
| 2009-04-24 |
| ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ |
| |
| Ըստ այդմ, զինվորները կմասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին՝ չնայած դա արգելված է օրենքով
Պարզվում է, որ այս օրերին մայիսի 31-ին ... |
| |
 |
|
| 2009-04-24 |
| ՀՅԴ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից |
| |
| ՀՀԿ-ն դա համարում է ՀՅԴ ներքին խնդիրը
Անցած տարիների ընթացքում շատ է եղել, որ այս կամ այն դաշնակցականը հայտարարի, թե իրենք կարող են խզել ... |
| |
 |
|
| 2009-04-24 |
| Որտե՞ղ է վերջակետը |
| |
| Չգիտեմ, թե որտեղից հիշեցի, ում խոսքն էր, թերեւս իմ միտքն էր գուցե. Բացեցի դուռը եւ մտա գիշերվա մեջ, ուր, չտեսնելով աշխարհը տեսանելի, մնացի ... |
| |
 |
|
| 2009-04-24 |
| ՊԱՐՏՎԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ |
| |
| Մեր տեղեկություններով՝ օրերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հետ է վերադարձրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող Գյումրիի ... |
| |
 |
|
| 2009-04-24 |
| ԿԱՐՈՂ Է ՄԻ ՊՍՏԻԿ ՊԱՏՃԱՌ ԼԻՆԻ, ՈՐ ՋՈՒՐԸ ԵՌԱ |
| |
| Կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ այս զուգահեռը տարավ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
- Ինչպես ամեն ընտրությունից ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ն ԵՆ ՀԱՄՈԶՈՒՄ |
| |
| Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| ՀՅԴ-Ի ՈՉ ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ |
| |
| ՀՅԴ ղեկավարները երեկ բավական կոշտ քննադատության ենթարկեցին ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքները՝ խուսափելով ուղղակի քննադատել ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ» ԴԵՌ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ |
| |
| Մեկ-մեկ հիշեցնենք, որ հասարակությունը չմոռանա
«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրելու, վերլուծելու, նաեւ դրա պատասխանատուներին ի ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| Դատական «թայմ-աութ» |
| |
| Երկ քաղաքական գործերով 4 դատավարություններն էլ հետաձգվեցին
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| ՄՈՌԱՑԵ՛Ք ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՄԱՍԻՆ |
| |
| ՀՀ ոստիկանությանը կից Հասարակական խորհրդի երեկվա նիստում Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաստատել է լուրերը, որ ապրիլի 21-ի ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| ՊԱՊԱՆ ՈՐ ՉԼԻՆԵՐ… |
| |
| Երեկ, ժամը 15:45-ի սահմաններում, Լենինգրադյան փողոցի վրա գտնվող մի երկու շենքերի բնակիչներ, իրենց ասելով՝ «կեսժամանոց բոյեւիկի» ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| «ԵՐԳՈՂ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ» ԽԱՆԳԱՐԵՑԻՆ ԱԿՑԻԱՅԻՆ |
| |
| «Ամո՛թ փախչող նախարարին», «Արցախ-Հայաստան միացում», «Հող հանձնողը՝ դավաճան» վանկարկումներով երեկ արտաքին գործերի ... |
| |
 |
|
| 2009-04-22 |
| ԵՂԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ |
| |
| «Հանձնաժողովը պարզել է, որ եղել է ուսուցման եւ պատասխանատվության այդ բացը, վստահ եմ, որ եղել է նաեւ կազմակերպման, ուսուցման այդ ... |
| |
 |
|
|
|
 |
«Խաղը սահմանափակվում է կոնկրետ ժամանակով» - Aravot.am
| 2009-04-25 |
| «Խաղը սահմանափակվում է կոնկրետ ժամանակով» |
| |
Նկատի ունենալով «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երեկ եթեր է հեռարձակվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Russia Today հեռուստաալիքին: Պատասխանելով լրագրող Ալեքսանդր Գուրնովի հարցին՝ «որքանո՞վ եւ ի՞նչ չափով են 1915թ. դեպքերը բարդացնում ձեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Կա՞ն, արդյոք, այդ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ մեր օրերում», ՀՀ նախագահն ասաց. «Ինչպես նշեցի, 1915 թ. ապրիլի 24-ը ամեն օր ներկա է մեր կյանքում: Բայց նաեւ, ինչպես գիտեք, ես անցյալ տարի Թուրքիայի նախագահ պարոն Գյուլին հրավիրեցի Երեւան, որպեսզի նախ միասին դիտենք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, ապա նաեւ խոսենք մեր հարաբերությունների մասին: Ինչպես գիտեք, պարոն Գյուլն ընդունեց այդ հրավերը, եկավ Երեւան, եւ մենք սկսեցինք Թուրքիայի հետ ինտենսիվ բանակցություններ վարել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Մենք ելնում ենք այն գաղափարից, որ, այո՛, եղել է ցեղասպանություն, բայց Թուրքիայի կողմից ցեղասպանության չճանաչման փաստը մենք չենք համարում անհաղթահարելի խոչընդոտ՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Մենք կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու: Ինչպես գիտեք, մինչ Գյուլի այցը Հայաստան, թուրքերը երկու նախապայման էին առաջ քաշում. առաջին նախապայմանը կապված էր ցեղասպանության, իսկ երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Եվ բանակցությունների ընթացքում մենք՝ եւ հայերս, եւ թուրքերը, ղեկավարվում էինք այդ սկզբունքով՝ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, այնուհետեւ ցանկացած հարցի քննարկում, որ կարող է հետաքրքրել կողմերին: Ինչպես գիտեք, պարոն Գյուլն այդ ժամանակ ինձ հրավիրեց՝ դիտելու պատասխան ֆուտբոլային խաղը, եւ ես հաճույքով կընդունեմ պարոն Գյուլի հրավերը, կայցելեմ Թուրքիա, եթե սահմանները մինչ այդ բաց լինեն, կամ էլ մենք լինենք դրա նախաշեմին: Մինչ վերջերս բոլորն էլ համոզված էին, որ մենք բավականին առաջ ենք գնացել բանակցություններում, եւ ակնկալվում է իրավիճակի այնպիսի փոփոխություն, որը կարող է պատմական համարվել: Բայց վերջերս Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Հայաստանի Հանրապետությունը գնա զիջումների Լեռնային Ղարաբաղի խնդրում, մենք գնահատեցինք որպես ձեռք բերված պայմանավորվածություններից հետընթաց եւ նախապայմանի առաջադրում: Ես կարծում եմ, որ մենք բանակցություններում այնքան ենք առաջ գնացել, որ հիմա արդեն գնդակը գտնվում է Թուրքիայի խաղադաշտում: Եվ եթե խոսում ենք «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, տերմին, որը լրագրողներն են հարմարեցրել մեր բանակցային գործընթացին, ապա պետք է ասենք, որ ֆուտբոլային խաղը սահմանափակվում է կոնկրետ ժամանակով»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|