|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-04-23 |
| ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ն ԵՆ ՀԱՄՈԶՈՒՄ |
| |
| Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| ՀՅԴ-Ի ՈՉ ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ |
| |
| ՀՅԴ ղեկավարները երեկ բավական կոշտ քննադատության ենթարկեցին ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքները՝ խուսափելով ուղղակի քննադատել ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ» ԴԵՌ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ |
| |
| Մեկ-մեկ հիշեցնենք, որ հասարակությունը չմոռանա
«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրելու, վերլուծելու, նաեւ դրա պատասխանատուներին ի ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| Դատական «թայմ-աութ» |
| |
| Երկ քաղաքական գործերով 4 դատավարություններն էլ հետաձգվեցին
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| ՄՈՌԱՑԵ՛Ք ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՄԱՍԻՆ |
| |
| ՀՀ ոստիկանությանը կից Հասարակական խորհրդի երեկվա նիստում Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաստատել է լուրերը, որ ապրիլի 21-ի ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| ՊԱՊԱՆ ՈՐ ՉԼԻՆԵՐ… |
| |
| Երեկ, ժամը 15:45-ի սահմաններում, Լենինգրադյան փողոցի վրա գտնվող մի երկու շենքերի բնակիչներ, իրենց ասելով՝ «կեսժամանոց բոյեւիկի» ... |
| |
 |
|
| 2009-04-23 |
| «ԵՐԳՈՂ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ» ԽԱՆԳԱՐԵՑԻՆ ԱԿՑԻԱՅԻՆ |
| |
| «Ամո՛թ փախչող նախարարին», «Արցախ-Հայաստան միացում», «Հող հանձնողը՝ դավաճան» վանկարկումներով երեկ արտաքին գործերի ... |
| |
 |
|
| 2009-04-22 |
| ԵՂԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ |
| |
| «Հանձնաժողովը պարզել է, որ եղել է ուսուցման եւ պատասխանատվության այդ բացը, վստահ եմ, որ եղել է նաեւ կազմակերպման, ուսուցման այդ ... |
| |
 |
|
| 2009-04-22 |
| ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ |
| |
| Չորս մեղադրանք՝ ուղղված ՀՀ օմբուդսմենին
Ստացվել է այնպես, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությունից ... |
| |
 |
|
| 2009-04-22 |
| «ԷՐԴՈՂԱՆԸ ԹՈՂ ՄՈՌԱՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» |
| |
| «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը եւ հավելեց, որ ԼՂՀ-ում հասկանում ... |
| |
 |
|
| 2009-04-22 |
| «Ոչ բոլորն են ցանկանում, որ ճշմարտությունը հնչի» |
| |
| Դժգոհում է մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը
- Դեռ մեկ ամիս առաջ ասել էիք, որ պատրաստվում եք հանձնաժողով հրավիրել նախկին ... |
| |
 |
|
| 2009-04-22 |
| «ՀՅԴ-ն դասական ընդդիմություն է կոալիցիայի մեջ» |
| |
| ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը պնդում է, թե իշխանության մաս դարձած ուժը չպիտի բերանը փակած նստի
«Առավոտի» խնդրանքով ... |
| |
 |
|
| 2009-04-21 |
| ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ |
| |
| Երեկ, ժամը 14-ի սահմաններում, արտասահմանյան մի քանի շքեղ մեքենաներ՝ «Համմեր»՝ 007 ՕՕ 07 համարանիշով, «Ֆոլքսվագեն» ջիպ՝ 07 ՍՍ 030, ... |
| |
 |
|
| 2009-04-21 |
| ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ |
| |
| Հովհաննես Հովհաննիսյանն այդ շանսը տեսնում է քաղաքապետի արդար ընտրություններ անցկացնելու մեջ
«Այն բեռը, որն այսօր ունի Հայաստանը՝ ... |
| |
 |
|
| 2009-04-21 |
| ՆՈՐՄԱԼ ԿՀԱՄԱՐԵՄ, ԵԹԵ ՓՈԽՎԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՁԵՎԱՉԱՓԸ |
| |
| Ասում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր եւ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը՝ նկատի ունենալով քաղաքապետի ընտրությունների հետեւանքով ... |
| |
 |
|
|
|
 |
ՊԱՐՏՎԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ - Aravot.am
| 2009-04-24 |
| ՊԱՐՏՎԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ |
| |
Մեր տեղեկություններով՝ օրերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հետ է վերադարձրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող Գյումրիի Օզանյան 1 հողատարածքը: Հիշեցնենք, որ խոսքն այն հողակտորի մասին է, որը Գյումրիի քաղաքապետը անցած տարվա մայիսին ինքնագլուխ աճուրդ-վաճառքի էր հանել՝ օտարելով իր տեղակալ Գագիկ Մանուկյանի որդուն: Շիրակի մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այս կապակցությամբ դիմել էր Շիրակի մարզի դատախազություն, որտեղ քրգործ էր հարուցվել Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ Հենրիկ Գասպարյանի եւ Գյումրիի կադաստրի հաշվառման բաժնի մասնագետ Ալբերտ Գրիգորյանի դեմ: Ալբերտ Գրիգորյանը Գյումրիի ամենախեղճ ապրող մարդկանցից է. բնակվում է քարուքանդ տնակում, որդեկորույս հայր է: Արդյոք նրանց նկատմամբ քրեական գործը չի՞ կարճվի, եւ ո՞րն է նրանց մեղքը, երբ օրեր առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ քաղաքապետ Ղուկասյանը կարծես թե ընդունեց իր մեղքի բաժինը՝ հայտարարելով. «Ի՞նչ է եղել որ, թյուրիմացություն էր, կհարթվի»: «Առավոտը» Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ է հետ վերցնել իր դիմումը դատախազությունից: Սրբազանը տեղեկացրեց, որ ինքը դատախազություն էր դիմել ոչ միայն Օզանյան 1 հասցեի բռնազավթված հողատարածքի համար, այլեւ Ամենափրկիչ ու Սուրբ Նշան եկեղեցիների հողատարածքների համար եւս: Իսկ երեկ սրբազանը դատախազություն միջնորդություն է ներկայացրել գործը կարճել Ալբերտ Գրիգորյանի նկատմամբ, քանի որ, ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի «նա ծանր վիճակում է ապրում, եւ համարում եմ, որ հիմնական մեղավորը չէ»: Սակայն դատախազությունից սրբազանին պատասխանել են. «Ձեր միջնորդությունը ի նկատի կառնենք այն ժամանակ, երբ ի նկատի առնելու ժամանակը լինի»: «Առավոտը» Շիրակի մարզի դատախազությունից եւս հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու գործի ընթացքը, այստեղից մեզ պատասխանեցին, որ «դիմումը հետ վերցնելով քրեական գործին վերջ դնել» հասկացություն գոյություն չունի, հարուցված է քրգործ՝ 308 հոդվածի հատկանիշներով, եւ կատարվում է նախաքննություն:
|
| |
| Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|