Երեկ Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք էր ընթանում՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու համար: Հիշեցնենք, որ այդ ստորագրահավաքը նախաձեռնել է Համաժողովրդական շարժման կենտրոնը: Երեկ երեկոյան նման պահանջով փաստաթղթի տակ ստորագրել էր շուրջ 3000 քաղաքացի: