Շենգավիթի նորընտիր թաղապետ Սերգեյ Հովհաննիսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ Պանթեոնի տարածքում առանձնատներ չեն կառուցում, իսկ կառուցվողը Զորավար Անդրանիկի թանգարանն է: Բայց մասնավորապես այս լուսանկարն ապացուցում է, որ տունը կառուցվում է Պանթեոնի ցանկապատից այս կողմ եւ ամենեւին էլ թանգարան չէ: