Երեկ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշանակվեց նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Մինչ օրս այդ պաշտոնը զբաղեցնում էր վարչապետ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին կից խորհրդակցական մարմին է, որը վերջին 9 տարում բուռն ակտիվությամբ աչքի չի ընկել: