|
|
|
|
 |
 |


|
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
«Ռեժիմը խուճապի մեջ է: Զգալով համաժողովրդական շարժման անբեկանելի ուժը՝ վարչախումբն իր վերջին ճիգերն է գործադրում ոչ լեգիտիմ իշխանությունը պահպանելու համար՝ փոխատեղելով իր թիմի անդամներին»: Այդպիսի մեկնաբանություն ես կտայի, եթե լինեի ընդդիմության կողմնակից: «Անկասելի տնտեսական աճի եւ լայնամասշտաբ համակարգային բարեփոխումների պայմաններում իշխանության առաջ ծառանում են նոր խնդիրներ եւ մարտահրավերներ, եւ այդ պայմաններում ընտրվում է կառավարման առավել արդյունավետ մոդելը»: Կադրային փոփոխությունների թերեւս այդպիսի գնահատական կտար իշխանության՝ որոշակի կրթական ցենզ ունեցող կողմնակիցը:
Երկու բացատրություններն էլ, բնականաբար, կեղծ են իրենց «նպատակաուղղվածությամբ», բայց պարունակում են ռացիոնալ հատիկ: Իրականությունն այն է, որ թե իշխանական եւ թե ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների: Ընդ որում, վերջին՝ ԱԺ նախագահի հրաժարականի պարագայում դրա մասին ասվեց բաց տեքստով: Եթե պաշտոնական բացատրությունը հենց դա է, արժե՞ արդյոք նույն եզրակացության գալ խորը եւ քրտնաջան վերլուծությունների շնորհիվ: Քանի որ իշխանությունների համար ընտրություններին մասնակցելու գլխավոր ռեսուրսը վարչական լծակներն են, պարզ է, որ հենց Հովիկ Աբրահամյանը պետք է համախմբի եւ կազմակերպի այդ ռեսուրսը: Մյուս կողմից՝ երկրի աստիճանակարգում երկրորդ դեմքի ու կուսակցության շտաբի պետի համատեղումը լավ չէր դիտվի, եւ եթե ԱԺ նախագահը հրաժարական չտար, շատ բնական կլինեին դժգոհությունները տվյալ համատեղման կապակցությամբ: Հետեւաբար, այո, այդ կադրային փոխատեղումներն արվում են իշխանությունը պահպանելու համար, եւ, մյուս կողմից, այո՝ նոր խնդիրներն առաջ են բերում նոր անձանց: Այդ առումով ԱԺ նախագահի պաշտոնում ես, իհարկե, կցանկանայի տեսնել Դավիթ Հարությունյանին, բայց խորհրդարանական մեծամասնությունը, ըստ երեւույթին, գուցե թե իր թեկնածուն ունի՝ իրեն ավելի համապատասխան:
Եվս երկու վարկածների մասին, որոնք չեն ենթարկվում տրամաբանական քննության: Իբր կադրային փոփոխություններով կանխվում է Ռոբերտ Քոչարյանի դավադրությունը: Դա անհիմն վարկած է ոչ թե այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընդունակ չէ դավադրության. ոչ միայն ընդունակ է, այլեւ դա միակ ճանապարհն է, որով նա եկել էր եւ, զուտ տեսականորեն, կարող է գալ իշխանության: Պարզապես անտրամաբանական է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կարող է նման դավադրության մասնակիցը լինել. կասկածելի կամ ոչ լոյալ մարդու չեն նշանակում իշխող կուսակցության նախընտրական շտաբի պետ: Երկրորդ վարկածն այն է, որ ներկայիս ոստիկանապետը ավելի կարծր միջոցներ կկիրառի ժողովրդական հնարավոր ըմբոստության դեպքում, քան իր նախորդը: Բայց ընդդիմության դեմ բռնություններն ամենեւին պայմանավորված չեն ոստիկանապետի անձով: Հայկ Հարությունյանն էլ, օրինակ, երբեք նման քայլի չէր դիմի, եթե չունենար իր վերադասի հրամանը: Ոստիկանության դեպքում, հետեւաբար, ամեն ինչ կախված է հրաման տվողից:
|
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2011-11-08 |
| Կովերը Նոյեմբերյանում գրին քարտ ունե՞ն |
| |

Հոկտեմբերի 19-ի համարում տեղեկացրել էինք, որ Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի հարակից տարածքը կովերի համար դարձել է հարմար արոտավայր: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն այն ժամանակ ընդունեց քննադատությունը՝ ասելով, որ ինքը մինչ այդ բազմիցս նախատել է կովատիրոջը: Դրանից հետո «Առավոտի» լուսանկարչական ապարատը արձանագրել է, որ քաղաքի կենտրոնում՝ Հայ-հունական բարեկամության զբոսայգում, շան աչալուրջ հայացքի ներքո կովերը դարձյալ անխռով արածում են: |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| Թուրքիան կարո՞ղ է միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ |
| |
Եվրոպացի չինովնիկները, անգամ հայաստանյան որոշ վերլուծաբաններ, կարծում են՝ կարող է
«Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- անցած շաբաթվա վերջում Բաքվում նման հայտարարություն էր արել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Ընդգծելով, որ Անկարան հետաքրքիր գաղափարներ ունի խնդրի կարգավորման առնչությամբ, տիկինը նաեւ հավելել էր. «Սակայն Թուրքիան Հայաստանի հետ սահմանների հետ կապված խնդիր ունի: Եթե Թուրքիան ցանկանում է ներդրում ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, պետք է, նախ եւ առաջ, կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»:
Թուրքիայի՝ ԼՂՀ հարցում ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| «ՏԱՍԸ ՈՉԽԱՐ, ՀԻՆԳԸ ԿՈՎ, ԳԼԽԻԴ ՄԵՌՆԵՄ ՄԱԼԵՆԿՈՎ» |
| |
Հարցազրույց ԱԺ նախա•ահի խորհրդական Ալբերտ Հերոյանի հետ
-Մեր մի մասնավոր զրույցի ժամանակ ասացիք, թե Դուք Ձեր կյանքում չորս ան•ամ սով եք տեսել:
- Ես ուզում եմ, որ մեր այս խոսակցությունը այնքան ճիշտ եւ ըմբռնելի լինի, որովհետեւ ամեն մի իմ հասակն ունեցող անձնավորություն կարող է ինձ հետ համամիտ լինել, բայց, ովքեր իմ հասակը չեն ունենա, չեն հասկանա: Ես Ձեզ ասել եմ, որ չորս սով եմ տեսել, հայրենական պատերազմից հետո մինչեւ 1962-63- ական թվականները սովի ժամանակներ են եղել: Ուսանող ժամանակ ընդամենը 200 •րամ հաց էին տալիս, ես 57 թվականի բան եմ պատմում, այդ հացը սեղմում էիր, ջուրը կաթում էր, եթե կերար, անպայման «իժո•այից» պետք է հիվանդանայիր: Ես տարբեր բնա•ավառներում եմ աշխատել եւ ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են |
| |
Խոստանում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը
«Ես համոզված կարող եմ ասել եւ երաշխիք տալ, որ առաջիկա ընտրություններում եւս Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են: Ցանկացած մարդ, եթե տիրապետում է օրենքին եւ պատասխանատվություն ունի մեր երկրի ապագայի եւ առաջընթացի համար, պետք է ընտրակեղծիքների չգնա: Ես, որպես մարզպետ, մեր տարածքում կարող եմ դա երաշխավորել»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Դիտարկմանը, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Կոտայքի մարզում ընդդիմության ներկայացուցիչները ընտրախախտումների մասին բազմաթիվ բողոքներ էին ներկայացրել, մարզպետն ընդդիմադիրներին խորհուրդ տվեց մի քիչ ավելի իրատեսական լինել եւ իրերն իրենց անուններով կոչել. «Անցած ընտրությունների ժամանակ մարզի 157 տեղամասերից միայն 23-ում են, այսպես ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| ՕԵԿ-ի մարդաշատ հանդիպումները Շիրակի մարզում |
| |
Նոյեմբերի 5-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ եւ Գյումրի քաղաքների բնակչության հետ: Բոլոր հանդիպումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ բարձր ակտիվության, ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածաշրջանի եւ հանրապետության առջեւ ծառացած արդիական խնդիրները, ՕԵԿ-ի կատարած աշխատանքները, խոսել առաջիկա անելիքների մասին, պատասխանել ազգաբնակչությանը հուզող հարցերին: Իր ելույթներում կուսակցության նախագահը կարեւորել է Սերժ Սարգսյանի հետ 2008 թվականին կնքած դաշինքը եւ մատնանշել, որ այն ժամանակ ՕԵԿ-ի սթափ դիրքորոշումը հնարավորություն տվեց կանխելու երկրում քաղաքացիական զանգվածային բախումները, եւ չնայած հետագայում ունեցած վարկանշային կորստին, այսօր կուսակցությունը քայլ առ քայլ բուռն ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| Արձանագրվել է հրադադարի 1350 խախտում |
| |
Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ, երեկ հաղորդել է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն՝ նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1150 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից ավելի քան 250 անգամ»:
Ըստ հաղորդագրության, հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
|
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| «Մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը» |
| |
Երեկ Հայաստանի կոմունիստները տոնում էին Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 94-րդ տարեդարձը: Այդ առիթով Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ լրագրողներին ներկայացրեց՝ ինչպես են նշելու իրենց տոնը. «Ոչ մի քեֆային բան չի լինելու, որովհետեւ մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը,- ասաց նա՝ ավելացնելով, որ կենացներ չեն լինելու, օղի չեն խմելու,- խմում են այն մարդիկ, որոնք խմիչքը իրենց փողով չեն առել, ուրիշն ա բերել»:
Անդրադառնալով Հայաստանի ներկա վիճակին՝ նա ասաց. «Ով ա տեսել՝ մեր 70 000 տոննա պղինձը, 70 000 տոննա մոլիբդենը եւ այլն, նրանց ուղեկցող ուրիշ ազնիվ մետաղներ տան անհատների, նրանցից մեկն էլ էկել ա Թումանյան, տեսել ա, որ շատ ա հարստանում, Ամերիկային ա հարստացնում, զբաղվել ա մանկապղծությամբ»,- ասաց Ռուբեն Թովմասյանը՝ վկայակոչելով «սովետի ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| ՀԱԿ-ը միշտ պատրաստ է |
| |
| «Դիմել ենք միջազգային հանրությանը՝ այն պահանջով, որ մոտ 2000 դիտորդ ուղարկվի ընտրություններին: Դա թույլ կտա ամեն տեղամասում ունենալ մեկ դիտորդ: Այդ գաղափարը հետաքրքրությամբ է ընդունվում միջազգային հանրության կողմից, անգամ Եվրոպայի խորհրդի վերջին բանաձեւի մեջ խոսվում է այն մասին, որ բազմամարդ առաքելություն ուղարկվի ընտրությունները վերահսկելու նպատակով»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Մեկնաբանելով իշխանական կուսակցությունների մոտակա նախընտրական տրամադրությունները, ՀԱԿ համակարգողն ասել է, որ Կոնգրեսը պատրաստ է ընտրություններին. «Բոլոր հանձնարարությունները տրված են, որ պատրաստ լինենք ընտրություններին ցանկացած պահի: Մենք ամեն նախկին սովետական շրջանում ունենք շտաբ: Այդ շտաբը քարոզչական աշխատանքներ է կատարում, նաեւ հանձնարարություններ ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| Նորանշանակը հանդիպել է |
| |
Երեկ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ: «Ազատ դեմոկրատների» վերնախավի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր նախաձեռնությամբ հանդիպել է նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
|
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Հարգելի՛ պրն Աբրահամյան: Դա դեռ ինչ է, վերջերս 3 բարձրաստիճան պաշտոնյաներ դիմել էին Կոտայքի մարզի ԸԻ դատարան եւ այդ հոդվածով իրենց ձեռնարկության նախկին աշխատողից յուրաքանչյուը պահանջել 1.000.000 դրամ, ինչ է թե վերջինս համարձակվել էր ՀՀ ՊՆ ուղղված դիմումում բողոքել նրանցից ու հայտնել էր նրանց կենսագրությունների որոշ ըվյալները: Դատարանը ... հայցը բավարարել է, որոշելով հօգուտ հայցվորներից յուրաքանչյուրի բռնագանձել 20.000-ական դրամ, այն դեպքում, երբ առհասարակ բացակայում է հրապարակայնության բաղադրիչը: Գործն այժմ գտնվում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում Եթե կուզեք ծանոթանալ/ շատ հետաքրքիր է/ գործի համարն է՝ ԿԴ1/0131/02/11: Հարգանքներով՝ Մ. Կոստանյան
Ով գիտի, հնարավոր է, որ հենց ինքը` փաստաբանը, գրած լինի իրեն վիրավորող կօմենտները: Նա կարող է ապացուցել արդյոք, որ այդ կօմենթները հենց ինքը չի գրել?
Ինձ որոշ մարդկանց հոգու քնքշությունը երբեմն ապշեցնում է: Եթե ինտերնետում, թերթում եւ այլ տեղեր գրված ինչ-որ բան նրանց այդքան վիրավորում է, պետք է բժշկի գնան: Համոզված եմ՝ դրա համար դեղ կա: