|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-11-04 |
| ԱՌԱՅԺՄ ԳԵՐԱԿԱ Է ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ |
| |
| Ինչու որոշեցի չառաջադրվել
Խորապես համոզված եմ, որ զարգացած երկրների առաջընթացի ու հաջողության հիմնական գրավականը դրանց ... |
| |
 |
|
| 2009-11-04 |
| Մնանք պահանջատեր |
| |
| Արեւմտահայաստանը եւ մեր սխալ մտածելակերպը
Վերջերս, յայտնի ազգային բարերար, մեծարգոյ Վահագն Յովնանեանը Հայաստան-Թուրքիա ... |
| |
 |
|
| 2009-11-03 |
| ԻՆՉ ԱՍԵԼ Է «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ» |
| |
| «Ժողովուրդ» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը
«Ժողովուրդ» հասկացությունը, կախված գործածության ... |
| |
 |
|
| 2009-10-30 |
| 9. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ |
| |
| Գերեզմանոցի տնակի բնակիչները:
Քայլում եմ դեպի Արինբերդի գերեզմանոցն ու մտածում հանգուցյալի հետ խոսելու հայ մարդու հնուց եկող ... |
| |
 |
|
| 2009-10-29 |
| ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐՆ ԷԼ ԵՆ «ԼԱՑ ԼԻՆՈՒՄ» |
| |
| Վերահսկելիության առումով նրանք որեւէ արտոնություն չունեն
Շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում բնական է, որ առաջնային պետք է ... |
| |
 |
|
| 2009-10-29 |
| Էլի մի փնթի օրենք |
| |
| Երբ ալարում են կարդալ նույնիսկ օրենքների վերնագրերը
2009 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց հեռարձակման բնագավառին ... |
| |
 |
|
| 2009-10-28 |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԻՑ ՄԱՐԴ ՉՏԵՍԱՆՔ |
| |
| Երեւի բոլորը խիստ զբաղված էին
Այն, որ հայկական դիվանագիտությունը չի փայլում՝ դա նորություն չէ, բայց որ տարրական հարցերում Հայաստանը ... |
| |
 |
|
| 2009-10-28 |
| Ամեն ինչ այդքան վատ չէ |
| |
| Խոհեր Եռաբլուրի մասին «Առավոտի» մի հրապարակման շուրջ
Ուզում ենք հավատալ, որ «Առավոտի» հարգարժան լրագրողին հայոց ... |
| |
 |
|
| 2009-10-27 |
| ԲԱՐԲԱՐՈՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ |
| |
| Մտորումներ Բանինի «Կովկասյան օրեր» գրքի շուրջ
Սկիզբը՝ թիվ 183-ում:
Քեռի Սուլեյմանի արու զավակները՝ վարպետորդի սադիստներ ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| 8. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ |
| |
| Տեսարան աղբանոցից:
Ակիհիկո Հիրայաման եւ ճապոնացի մյուս մասնագետները աղբանոցի գազերի այրման կայանի մոտ:
Պատմում են, որ հինգ տարի առաջ ... |
| |
 |
|
| 2009-10-22 |
| «ՔԱՋՆԱԶԱՐԻԶՄԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆԸ՝ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ |
| |
| Ազգային երաժշտական մշակույթի հիմնական օջախ հանդիսացող՝ համազգային առումով առաջին մեծ երաժշտական թատրոն Սպենդիարյանի անվան օպերայի եւ ... |
| |
 |
|
| 2009-10-21 |
| ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԸ |
| |
| Հրաժարվել «թմբիրի բանաձեւից»
Սովորելու բնատուր ընդունակություն ու խորհրդային Ռուսաստանից ժառանգություն ստացած ֆունդամենտալ ... |
| |
 |
|
| 2009-10-21 |
| Անդունդի եզրին տարաձայնությունների մասին խոսելն ավելորդ է |
| |
| Բաց նամակ Դաշնակցությանը եւ Կոնգրեսին
ՀՅԴ եւ ՀԱԿ-ի հարգարժան քաղաքական գործիչներ, Ձեր՝ մեկմեկու հանդեպ անհանդուրժողականությունը ... |
| |
 |
|
| 2009-10-17 |
| ՉՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ |
| |
| Զիջումների՞, թե՞ փոխզիջումների ժամանակը
2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցության եւ հանրապետության ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԽՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ, ՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ» |
| |
| Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հաջորդ օրն իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանը չի ... |
| |
 |
|
|
|
 |
10. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ - Aravot.am
| 2009-11-06 |
| 10. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ |
| |
|

Կալանավայրը՝ արբանյակից։
Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ընդառաջեց ինձ եւ հնարավորություն տվեց կատարելու իմ ճանապարհորդությանն անհրաժեշտ ուսումնասիրությունները (այս գործում նախապես խմբագրությանը ընդառաջել էր ՀՀ քրեակատարողական վարչության ղեկավարությունը): Ինձ ուղեկից տվեցին կալանավայրի անվտանգության ապահովման (ռեժիմի) պետ կապիտան Սեդրակ Արթենյանին: Վերջինս առաջարկեց վերեւի հարկից սկսել կալանավորների հետ հանդիպումներն ու աստիճանաբար ցած իջնել: Արդեն ծանոթ էի բանտի յուրահատուկ մետաղյա դռների շրխկոցով բացվել-փակվելուն:
- Հինգերորդ հարկը ցմահ բանտարկյալներինն է,- ասաց ուղեկիցս,- 83 այդպիսի դատապարտյալ ունենք:
- Լավ,- ասացի ես, չնայած նրանց հետ հանդիպումը իմ այսօրվա ծրագրի մեջ չէր մտնում,- հետաքրքիր է, թե ի՞նչ հոգեբանական վիճակում են նրանք:
Սկզբում առաջարկեցին առանձին սենյակում հանդիպել, սակայն ցանկություն հայտնեցի հենց նրանց խցիկում իրականացնել հանդիպումը:
Խցիկում երեք հոգի էին՝ Արսեն Արծրունին, Դերենիկ Բեջանյանն ու Էդվարդ Գրիգորյանը: Հետաքրքիր էր, որ արտաքինից նրանք ցմահ բանտարկյալի տեսք չունեին: Ասես թե պատահաբար են այստեղ հայտնվել ու վաղը դուրս կգրվեն: Սենյակի մի անկյունում սառնարանն էր, պահարանը, իսկ աջ կողմի պատի մոտ, սեղանին՝ համակարգիչն է ու հեռուստացույցը: Էդվարդ Գրիգորյանը համացանցն էր տնտղում: Արսենը նստեց դիմացս: Ես գիտեի Արսենի գործի մասին: Նա բեյրութցի է: Բանտարկվել է «Դրոյի գործով» սպանության մեղադրանքով: Ձերբակալվել է 1994 թվականին:
- Բանտային պայմանները մեզ չեն կարող փոփոխել,- ասաց Արսենը,- երբ ձերբակալվեցի՝ 33 էի, հիմա 45 եմ: Միայն տարիներն են փոփոխություն մտցնում: Ես կտրված չեմ հասարակությունից, ճիշտ է՝ լիարժեք գործել անհնար է, բայց հրապարակումների միջոցով խոսքս տեղ եմ հասցնում:
Պատրաստվում էի լուսանկարել երեքին էլ, երբ մեկուսարանի հսկող դատախազ Ալեքսան Մուրադյանը հայտնվեց դռան մոտ ու արգելեց լուսանկարել: Հետո նա առաջարկեց դատապարտյալների հետ հատուկ խցիկում հանդիպել, ինչից ես հրաժարվեցի: Հետո դատախազն ասաց, որ հսկիչների պակաս կա այս հարկում: Մի հսկիչը հաճախ ստիպված է լինում վազքով անցնել կլոր միջանցքը: Նա բացատրեց, որ պետք է հարկը, ըստ վտանգավորության աստիճանի՝ «կարմիր», «նարնջագույն» եւ «կանաչ» գոտիների բաժանել, որը հնարավոր կդարձնի պահպանության ու սպասարկման ճիշտ կազմակերպումը: Ցույց տվեց ՊԱՉ-ի (պատժի առավելագույն չափ) ցուցակը, որտեղ նշված են խցերի համարները, կալանավորների անուն-ազգանուններն ու լուսանկարները:
- Եթե ցանկանում ես կոնկրետ որեւէ մեկի հետ հանդիպել, խնդրեմ, կարող եմ կազմակերպել, - առաջարկեց դատախազը:
- Չէ, չեմ ցանկանում,- պատասխանեցի,- ես սխալմամբ եմ այս հարկում հայտնվել:
Չորրորդ հարկում առանձին սենյակում պետք է զրուցեմ դատապարտյալների հետ: Առաջին դատապարտյալը հրաժարվեց զրույցից եւ խնդրեց իր մասին ոչինչ չգրել, որին ես համաձայնեցի: Հաջորդ դատապարտյալը՝ Վարուժան Հարությունյանը, նման կարծրատիպ չուներ: Պատմեց, որ երեք անչափահաս երեխա ունի, ամբողջ երկու տարի աշխատանք չգտնելով՝ բնակարանային գողության էր դիմել, ու անմիջապես բացահայտվել եւ ձերբակալվել է, դատապարտվել 5,5 տարվա ազատազրկման:
- Ցավոք, իմ հոդվածը համաներմանը չհամապատասխանեց, - ասաց նա:
- Հետաքրքիր է, այստեղ ինչո՞վ են դա բացատրում:
- Համաներումը քաղաքական նպատակ ուներ,- պատասխանեց կալանավորը,- այն արել են հատուկ մարտի 1-ի դեպքերի մասնակիցների համար:
- Իսկ երեխաներիդ ո՞վ է պահում:
- Կնոջս հայրը:
- Ծնողներդ կա՞ն:
- Մահացել են:
- Ինչպե՞ս ես պատկերացնում ազատությունը:
- Չգիտեմ: Դուրս գամ՝ շատ դժվար է լինելու: Զրոյից պետք է սկսեմ: Չեմ էլ պատկերացնում...Հասարակությունն ունի՞ իմ կարիքը, եւ հակառակը՝ ես ունե՞մ պետության, հասարակության կարիքը:
- Քանի՞ հոգի եք ձեր խցում:
- Տասներկու:
- Մակերեսն ինչքա՞ն է:
- Երեւի 25 քառակուսի մետր:
- Ու քանի՞ անկողին կա:
- Տասը: Դե ոչինչ, քնելու հերթ ենք սահմանել:
- Տասներկու հոգի մի սենյակում, դժվար չի՞:
- Բախտակից ընկերներ ենք, համակերպված ապրում ենք:
Իմ հաջորդ զրուցակիցը 18-ամյա Գոռ Ասլանյանն էր:
- Ինչպե՞ս ես այստեղ հայտնվել, տղա ջան,- դիմեցի ես:
- Զինկոմից ծանուցագիր եմ ստացել ու չեմ ներկայացել:
- Ինչո՞ւ: Բանակը նաեւ քո ընտանիքը, քո հարազատներին, այն միջավայրը, որտեղ ապրում ես, պաշտպանում է արտաքին սպառնալիքներից: Ուրեմն, անկախ քո հավատքից, համոզմունքներից, պարտական ես ծառայել:
- Ես չեմ հրաժարվում հայրենիքին իմ պարտքը կատարելուց, ուղղակի ես եվրոպական ժողովրդավարության չափանիշներին համապատասխան այլընտրանքային քաղաքացիական ծառայություն էի պահանջում: Պահանջս համապատասխանում է երկրի Սահմանադրությանը: Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, սակայն հենց իմ դիմումով էլ գործ են սարքել ու դատապարտել երկուսուկես տարվա ազատազրկման:
- Դպրոցը ավարտե՞լ ես:
- Այո, գերազանցիկ եմ: Բայց նյութական միջոցներ չունենալով՝ հնարավորություն չունեի շարունակել ուսումս: Ես հանցագործ չեմ, ապրում եմ աստվածաշնչյան սկզբունքներով, որի իրավունքն ունեմ:
- Եհովական աղանդի՞ն ես հետեւում:
- Դա աղանդ չէ, այլ քրիստոնեության հավատքի լիարժեք ուղղություն:
- Նոր կտակարանում Քրիստոսը հրեա լինելով՝ երբեք Եհովայի անունը չի տվել, քանի որ Եհովան զուտ ազգային, հրեական աստվածություն է:
- Համաձայն չեմ, վերականգնել են հին աղբյուրներից Աստվածաշնչի թարգմանությունը, 150 անգամ Քրիստոսը տալիս է Եհովայի անունը:
- Վերականգնողները Եհովայի վկանե՞րն են: Իսկ ես համոզված եմ, որ այդ աղանդը հատուկ տարածում են, որ հոգեւոր ուղղությամբ թուլացնեն մեր երկիրը: Ահա հենց քո օրինակով պարզ է, որ փորձում են թուլացնել եւ երկրի պաշտպանունակությունը, իհարկե, օգտվելով նաեւ մեր եկեղեցու՝ ժողովրդի հետ կապի թուլացումից:
- Ես այդպես չեմ մտածում,- ասաց պատանի կալանավորը:- Ես հասարակության համար ոչ մի վտանգ չեմ ներկայացնում, ուստի եւ ճիշտ չէ ինձ բանտարկելը:
- Ինձ մտահոգում է 2,5 տարվա ընթացքում բարոյահոգեւոր ջարդվելը, - ասացի ես:
- Ե՞ս ջարդվեմ: Դա անհնար է: Իմ հավատքն այնքան խորն է, որ ես ավելի կամրանամ, շատ ավելի ուժեղացած դուրս կգամ կալանավայրից,- ասաց պատանի եհովականը, -բայց ինձ կալանավորելը սխալ է: Ես ուղղակի եվրոպական չափանիշներով այլընտրանքային ծառայություն եմ պահանջում:
Դատապարտյալներից 21 հոգի ընդգրկված են հիմնարկի տեխնիկատնտեսական սպասարկման համակարգում: Նրանք աշխատանքի դիմաց աշխատավարձ են ստանում: Ցանկություն հայտնեցի զրուցել այս աշխատանքներում ընդգրկված կալանավորի հետ:
- Ուզո՞ւմ ես նկարչի մոտ տանեմ, - դիմեց ուղեկիցս:
- Նկարիչ է՞լ ունեք,- զարմանքով հարցրի ես:
- Էն էլ ի՜նչ նկարիչ:
Հայտնվեցի շուրջ 80 քառակուսի մետր մակերես ունեցող սենյակում: Ընդարձակ ու ճաղապատ լուսամուտի մոտ, սեղաններին յուղաներկի տասնյակ պարկուճներ են կանոնավոր շարված: Իհարկե, նման կարգ ու կանոն գեղանկարիչների մոտ չես հանդիպի: Պատին պլակատներ են, ռեպրոդուկցիաներ, լուսանկարներ: Անկյունում մոլբերտն է, իսկ կտավին մատիտանկար էր ուրվագծված: Պատուհանագոգին գեղանկարչության վերաբերյալ ալբոմներ էին: Առաջինը իսպանացի հռչակավոր գեղանկարիչ Սալվադոր Դալիի ալբոմն էր: Կտավի մոտ Սալվադոր Դալիի «Փղերով արտացոլվող կարապներ» աշխատանքի վերարտադրանկարն է: Պատի մեխից կախված էին սեւ ու սպիակ կոստյումներ՝ խնամքով ծածկված ցելոֆանով: Սենյակի հեռավոր անկյունում պարանից կախված են սրբիչներ:
Եկավ գեղանկարիչը, որը հիսունին մոտ տղամարդ էր:
- Ազատ Վազգենի Ազատյան,-ներկայացավ նա:
- Վազգեն Ազատյան...
- Այո, ահա հորս լուսանկարը՝ Հովհաննես Շիրազի հետ:
- Ինչպե՞ս ես այստեղ հայտնվել, Ազատ,- դիմեցի ես:
- Մեկին լավություն անելու համար միջնորդել եմ, «Կաշառքի դրդում» հոդվածով են դատապարտել, հիմա չորս տարի է՝ այստեղ եմ: Մի գեշ կին էր ինձ դատում: Ասում էր. «Ամոթ չե՞ս անում, նման բաներով ես զբաղվում»: Ասացի՝ «Աղջի, էս մեղադրյալներին թալանում եք, լափում, ի՞նձ եք ամոթանք տալիս»: Թե՝ «Տարեք սրան»: Երկաթե կապանքներով տարան: Եթե կալանավորելու փոխարեն տուգանք դնեին ինձ վրա, 105 կտավներս կվաճառեի ու կտայի տուգանքը: Ես հայ եմ, սիրում եմ իմ հայրենիքը, իմ բանակը: Չորս հավ գողանալու համար չորս տարի են տալիս, իսկ ողջ երկիրը թալանի տակ են դրել, չեն թողնում, որ մարդ շունչ քաշի: Դեռ խորհրդային ռեժիմի ազդեցության տակ ենք: Հիշո՞ւմ ես, Վիգեն Բաբայանին «Սեւ մեծ ագռավը» թարգմանելու համար բանտարկեցին: Օրենքով գողերից Ձեթոն օգնեց, որ հայրենասերը ԱՄՆ տեղափոխվի:
- Ազատ, ընտանիքդ, կինդ ի՞նչ են անում, այցելո՞ւմ են քեզ:
- 20 տարի է, ինչ նրանք Ամերիկայում են: Հիմա ես հարսնացու ունեմ: Շքեղ հագնվում եմ, նվերներով այցի գնում: Ասում եմ՝ պետական գաղտնի ծառայության մեջ եմ, ռազմական շինարարություն եմ իրականացնում: Ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ, Երեւանի պոլիտեխնիկականն եմ ավարտել: Իսկ մինչ այդ Թերլեմեզյանի անվան ուսումնարանում էի սովորում, հետո տեղափոխվեցի Կոջոյանի ուսումնարան: Աշխատել եմ Հակոբ Հակոբյանի արվեստանոցում: Երկար տարիներ եղել եմ «Դիզայն» հիմնադրամի տնօրենը:
- Ներկեր գնելու հնարավորություն ունե՞ս այստեղ:
- Երբ պետք է, մեքենայով տանում են քաղաք, գնում եմ անհրաժեշտ նյութերն ու վերադառնում: Այստեղ սիրում, հարգում են ինձ: Ընդհանրապես, արվեստագետին այս կոլեկտիվը հարգում է: Նրանց շնորհիվ է, որ այստեղ ստեղծագործելու հնարավորություն է ստեղծվել: 105 աշխատանք եմ ստեղծել: Իմ առանձին աշխատանքների մասին էսսեներ էլ եմ գրում: Ես նատյուրմորտների մեջ եմ մասնագիտացած: Բայց կարող եմ ասել, որ Դալիագետ եմ: Երեկ ավարտեցի Ռուբենսի «Պերսեւս եւ Անդրոմեդա» գեղանկարի պատճենը: 45 օրում եմ նկարել այն: Հիմա Դալիի «Ռաֆայելյան Մադոննայի գլխի կործանումը» կտավի վրա եմ աշխատում: Նախապատրաստում եմ հոլանդացի Վիլլեմ Կլայս Հեդայի «Նատյուրմորտ օմարով», Դալիի «Թռչող դետալները», «Լեդի Ատմիկան», Լեոնարդո դա Վինչիի «Կզաքիսով կինը» աշխատանքների պատճենները: Հենց դուրս գամ, հանդիպելու եմ քեզ։ Երեւի այն ժամանակ ավելի շատ բան պատմեմ։
Հաջորդ հանդիպումների համար ինձ ուղեկցեցին փաստաբանների եւ կալանավորների հանդիպման հարկաբաժինը: Շրջանաձեւ հատակագծով աշտարակի միջանցքով անցնելիս՝ խցիկներից մեկի պատուհանը բաց էր: Մոտեցա, որ ներս նայեմ: Ուղեկիցս անմիջապես ետ քաշեց, ասելով.
- Գործ չունես այդ արվամոլների հետ:
- Ի՞նչ է, արվամոլներին հատուկ խցիկո՞ւմ եք պահում:
- Չէ, բայց վտանգավոր է...
Սենյակներից մեկում էլ պետք է հանդիպեմ բանակի սպա Հենզել Մկրտչյանին: Մինչ սպասում էի կալանավորին, ճաղապատ պատուհանից դուրս նայեցի: Շինություններն իրարից բաժանում էր փշալարե պատերով միջանցքը, որի վրա, ըստ երեւույթին, դեռեւս խորհրդային ժամանակներից ժանգոտած ցուցանակի վրա ռւսերեն եւ հայերեն գրված էր. «Стой, высокое напряжение.Կանգնի՛ր, բարձր լարում է»:
|
| |
| ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|