|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-08-31 |
| ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «PARTY»-Ն ԿԱՅԱՑԱՎ |
| |
| Բրիտանական երաժշտությունը Հայաստանում պահանջարկ ունի
Բրիտանական երաժշտությունը Հայաստանում այնքան էլ մեծ տարածում չունի, ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| ԳԱՐԵՋՈՒՐԸ ՉԻ ԳԻՐԱՑՆՈՒՄ |
| |
| Գոյություն ունի հնացած մի կարծիք, որ գարեջուրը գիրացնում է, բայց մասնագետները հակառակն են ապացուցել: Գերմանացի գիտնականները փորձ են ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԹԵՍՏ |
| |
| Մոսկվա: Համացանցում հայտնվել է անգլերեն թեստ, որի արդյունքներով յուրաքանչյուր անձ կարող է որոշել, թե որքանով է ինքը մոտ ուղղափառ ... |
| |
 |
|
| 2010-08-31 |
| ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ «ՈՒՂՂԱՓԱՌ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ԷԹԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» |
| |
| Սանկտ Պետերբուրգն ընդգրկվել է Ռուսաստանի այն 14 շրջանների թվում, որոնք ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունն ընտրել է որպես ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| «ՄԻՍՍ ՄԱՅՐՑԱՄԱՔ -7»-Ի ՀԻՆԳ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԸ |
| |
| Մրցույթի մասնակից մոդելները տպավորված էին Հայաստանով
Երեւանում ավարտվեց «Միսս մայրցամաք -7» մոդելների մրցույթ-փառատոնը, որը ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| Կոմիտասը՝ անտիվիրուս |
| |
| Ազատ թողած դաշտում մոլախոտ է աճում
Երեկ «Արմատ» ակումբում «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| ԱՅԴՔԱՆ ՄՈՏ ԵՎ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ ՄԵՂՐԻՆ |
| |
| Այստեղ էլ է կորել հավատը լուսավոր ապագայի նկատմամբ
Ամեն անգամ Մեղրի այցելելիս նախապես ինձ տրամադրում եմ այլեւս չանդրադառնալ ոչ մի ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՆ |
| |
| Ուրոլոգը խորհուրդ չի տալիս հաճախակի այցելել սաունա
«Վիճակագրության համաձայն՝ տղամարդկանց 30%-ը անպտղության խնդիր ունի: Նշեմ, որ ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| Casting-ը հայերի համար խորթ է |
| |
| Հայերն ընտրվելու կարիք չունեն, որովհետեւ ամենալավն են
«Պահանջվում են դերասաններ կամ դերասանուհիներ՝ ֆիլմերում, ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
| |
| 2. Ցեղասպանությանը վերաբերող բանակցություններ,որոնք ուղղորդվում են կողմնակի երկրներից
Սկիզբը՝ «Առավոտ»,25.08.2010
Մենք ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| ԱՌԱՆՑ ՓԱՐԱՋԱՅԻ, ԲԱՅՑ՝ ՄՈՒՍՈՒԼՄԱՆ |
| |
| Ֆրանսիացի նախարար Էրիկ Բեսոնը, որը Ֆրանսիայում փարաջան արգելելու առաջարկի հեղինակն է, ամուսնանում է մուսուլման կնոջ հետ։ Այս մասին ... |
| |
 |
|
| 2010-08-26 |
| ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ |
| |
| Հայ կանայք սովոր չեն իրենց իրավունքներին տեր կանգնել
«Ընտանեկան բռնությունը այսօր ամենացավալի հարցերից մեկն է: Դա մի խնդիր է, որի ... |
| |
 |
|
| 2010-08-26 |
| Դարձյալ առաջինն ենք |
| |
| Այս անգամ՝ մանկական «Նոր ալիքում»
Օգոստոսի 20-22-ը Ղրիմի «Արտեկ» ճամբարում կայացած «Նոր ալիք 2010» երգի մանկական ... |
| |
 |
|
| 2010-08-26 |
| ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄԸ ԽՆԴԻՐ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ |
| |
| Հիվանդություն, որի դեմ հարկավոր է պայքարել
Պարզվում է՝ առողջապահական ոչ պակաս լուրջ խնդիր է նաեւ ճարպակալումը: Այս հիվանդությունը ... |
| |
 |
|
| 2010-08-26 |
| ՀԱՍՄԻԿԻ ԲՈՒՅՐԸ՝ ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ |
| |
| Անքնությամբ տառապող շատ մարդիկ քնաբեր դեղամիջոցներ են ընդունում, սակայն գերմանացի հետազոտողները հայտնաբերել են, որ հասմիկի ծաղկի ... |
| |
 |
|
|
|
 |
«Շալվարը» մարզպետի սրտով չէ՞ - Aravot.am
| 2010-09-01 |
| «Շալվարը» մարզպետի սրտով չէ՞ |
| |
Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը իր նորամուծություններով չի դադարում զարմացնել շիրակցիներին. եթե մարզպետի պաշտոնը ստանձնելուն պես քրեակատարողական վարչության նախկին պետը հավաքեց գյուղապետերին ու հրահանգեց աշխատանքի ներկայանալ միայն փողկապներով, ապա վերջերս դպրոցների կին ուսուցիչներին հրահանգել է աշակերտների աչքին երեւալ միայն «յուբկաներով»: Իսկ Շիրակի մարզում, ինչպես հայտնի է, տղամարդ ուսուցիչ գրեթե չի մնացել: Բողոքավոր կանանց ասելով, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիզիրյանն անձամբ է շրջելու դպրոցներ՝ ուսուցիչների հագուստը ստուգելու համար: Պարոն Գիզիրյանի հրահանգն այնպիսի մի աղմուկ է բարձրացրել Գյումրիում, որ ուսուցիչները լրագրող տեսնելուն պես հետաքրքրվում են, թե մարզպետը 21-րդ դարում իրավունք ունի՞ արդյոք կին ուսուցիչներին իր ճաշակով հագցնել: Վերջիններս հատկապես դժգոհ են այն փաստից, որ Շիրակի մարզում վեց ամիս ձմեռ է, իսկ այդպիսի պայմաններում «շալվարը» փրկություն է: «Միջնադարը վաղուց անցել է, եւ լավ կլինի, որ ոստիկանապետը չմոռանա, որ ինքը մարզպետ է», այսպիսի կարծիքներ էին հնչեցնում մեր զրուցակիցները: Քանի որ այստեղ խոսք է գնում կանանց իրավունքների ոտնահարման մասին, «Առավոտը» այս հարցով դիմեց մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին: «Սուտ է, նման հրահանգ չկա, եթե մարզպետի կողմից նման հրահանգ լիներ, ապա պիտի հրահանգվեր իմ եւ իմ վարչության աշխատակիցների միջոցով, իսկ նման բան չի եղել: Պարոն Գիզիրյանը բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդ է, կշփվեք, ժամանակի ընթացքում կհամոզվեք, եթե մարդը շինականի, գյուղապետի հետ ուզում է առանձին շփվել, հարգում է բոլորի իրավունքները, ինչպե՞ս կարող է կանանց իրավունքները ոտնահարել»,- մարզպետին այսպես պաշտպանեց կրթության վարչության պետը:
Այդուհանդերձ, անհասկանալի է մնում՝ եթե մարզպետը այդպիսի հրահանգ չի իջեցրել կամ վերջերս դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ այդ մասին չի ակնարկել, ապա որտեղի՞ց է գալիս համատարած այդ աղմուկը, ինչո՞ւ բոլոր դպրոցներում նույնի մասին են խոսում, եւ վերջապես՝ ո՞վ է փորձում մարզպետի անունը գցել: Այս հարցի շուրջ մենք կփորձենք ստանալ նաեւ պարոն Գիզիրյանի պարզաբանումները, եթե, իհարկե, նա հիշի, որ իր մարզպետ դառնալու 100 օրը լրացել է, եւ ինքը այլեւս կարող է ազատ խոսել, ավելին, ընդունված կարգի համաձայն, մամուլի ասուլիս հրավիրել ու լրագրողների հարցերին պատասխանել: |
| |
| ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|