|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-03-04 |
| Բլուլը պրոպոգանդելու խնդիր կա |
| |
| Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում երաժշտասեր երիտասարդներին համախմբել էին բլուլահար Նորայր Քարտաշյանի վարպետության դասերը: ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
|
| |
| Իրական երջանկությունը «գալիս» է 74 տարեկանում
Գերմանացի եւ ամերիկացի սոցիոլոգների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ |
| |
| (Սկիզբը՝ նախորդ համարում)
Հիմք ընդունելով «Շամիրամ» գրական կերպարի հնությունը, խորությունն ու գունեղությունը՝ նպատակահարմար ենք ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ՀԱՋՈՂԱԿ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ |
| |
| Հեռուստադիտողի կողմից սիրված կերպարները հիմնականում մարմնավորում են երիտասարդ դերասանները
Այսօր երեւանյան թատրոններում, ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ |
| |
| Կամ իգական կաննիբալիզմ
Ըստ Վին-Էդվարդսի տեսության, կենդանական յուրաքանչյուր տեսակ ձգտում է վերարտադրել իրեն այնպիսի քանակությամբ, ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| «ՌՈՔԸ ՄԻԱՅՆ ԳԼԽԻ ՇԱՐԺՈՒՄ ՉԷ» |
| |
| կամ «Rockstar» ամսաթերթն ու ռոքի խնդիրները
Նոր՝ «Rockstar» ամսաթերթը, որի շնորհանդեսը օրերս կայացավ «Aftershock Republic» ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Ցանկությունները՝ լապտերներում |
| |
| Չինաստանի ու ծեսերի մասին
Փետրվարի 28-ին Չինաստանում ավարտվում է Նոր տարին կամ, ինչպես չինացիներն են ասում՝ «չուն- ջհի» -ն՝ Գարնան ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Սումգայիթի ու Արցախի մասին |
| |
| «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը օրերս կայացած ասուլիսում պատմեց, թե ինչպես են ծնվել իր «Սումգայիթյան ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Գորգիսյանի հիշատակին |
| |
| «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա». հաճախ էր կրկնում ազգային հերոս, անկախության ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Օբաման տարվել է |
| |
| ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրազ է եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ, որ Օլիմպիական խաղերի ընթացքում ամերիկացիները կհաղթեն ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ՀԱՆՆԻԲԱԼԻԶՄ |
| |
| Կենսաբանական միեւնույն տեսակի առանձնյակների՝ միմյանց խժռելու, ոչնչացնելու երեւույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Հաննիբալիզմը ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| ԱՊԱԳԱ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ |
| |
| Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին Եվրոպայի չեմպիոն տիտղոսը չի խանգարում բարձրագույն կրթություն ստանալ
Մանկապարտեզում նրա անկողինն ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Հոգեւոր սննդով ընտանիք չես պահի |
| |
| Երաժշտական խմբերը փլուզվում են, բայց արտիստները գալիս են
Արմավիր քաղաքում ո՛չ թատրոն կա, ո՛չ կինո, ժամանակ առ ժամանակ մշակույթի տանը ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Բուժքույր վաճառականը |
| |
| Վերնիսաժում առեւտուր անելուց հետո՝ տիկին Լենան չի ուզում այլեւս իրեն հայելու մեջ նայել:
Միջահասակ, կլորիկ կազմվածքով, թխահեր կին է ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| ՀՌԱՀ-Ի ԴԵՄ ԳՈՒՑԵ ՊԱՅՔԱՐԻ ՆԱԵՎ Հ. Տ. ՀԱՅԿՈՆ |
| |
| «Ես կուզեի, որ բոլոր հանցագործները լինեին Ավիկի պես, բայց չէի ուզի,
որ երիտասարդները կրկնօրինակեին այն, ինչը Ավիկը անում է ֆիլմի ... |
| |
 |
|
|
|
 |
ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ - Aravot.am
| 2010-03-05 |
| ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ |
| |
(Սկիզբը՝ նախորդ համարներում)
Արմաղանի եւ նրա հակառակորդ Իսմիլ Խաթունի միջեւ պայքարը ծպտված է ընթանում: Վերջինս որդի ունենալու համար Մեծ Մհերին հարբեցնելով՝ պահում է իր տանը: Մհերը սթափվում է այն ժամանակ, երբ պատահաբար լսում է, թե ինչպես է Իսմիլն իրենց որդուն՝ կրտսեր Մսրա Մելիքին խրատում՝ քանդել հայի տունը: Մեծ Մհերը, թողնելով որդուն եւ օտար ցեղի կնոջը, վերադառնում է պապենական տուն: Որդի ունենալուց հետո մահանում են ինքն ու կինը: Նրա որդին՝ մանուկ Դավիթը, անցնում է հորեղբոր՝ Ձենով Օհանի (նախկինում Որոտի աստված) խնամքի տակ: Պատանի Դավթին սիրահետում է հորեղբոր կինը՝ Սառյեն: Դավթին առաջարկում է իր գլխին ջուր լցնել՝ հուսալով, որ Դավիթը կտեսնի իր մարմինն ու իրեն կցանկանա: Բայց տեսնելով, որ Դավիթն աչքերը փակած է ջուր լցնում ու իրեն չի նայում՝ արյունոտում է դեմքն ու զրպարտում Դավթին՝ սեռական նկրտումների համար: Դավթի առաջ փակվում է հայրական տան դուռը: Դավիթը, հորեղբորն ասելով, որ նա իր լիրբ կնոջից խաբված է, հեռանում է քաղաքից: Ավելորդ չէ նշել, որ ցեղի կացարանից հեռացվելն անհատի համար հավասար էր ոչնչացման: Հետաքրքիր իրողություն է այն, որ էպոսում բեղունության արական խորհրդանիշ Ջրհոս Վերգոն եւս ապաստան չի տալիս եղբորորդուն: Դավիթը գնում ու ապաստանում է Արտատեր Պառավի մոտ: Դավթի եւ Պառավի կոնֆլիկտայնությունը զուրկ է բացահայտ էրոտիզմից, սակայն, ինչպես եւ սլավոնական կամ հունական պառավ-կերպարները, նա եւս հերոսին առաջնորդում է դեպի կյանք, հավատ, հաղթանակ, սեր (ծպտված Նանե դիցուհի):
Սասունցի Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, սակայն արձագանքում է Խանդութ Խանումի սիրո հրավերին: Սկզբում նա մենամարտում է զինվորի շոր հագած Խանդութի հետ: Երբ Դավիթը գետնում է նրան ու պատրաստվում սպանել, Խանդութը բացում է կուրծքը եւ խնդրում խնայել իր կյանքը: Դավիթը թուրն իջեցնում է ու ամուսնանում նրա հետ: Տարիներ անց Դավիթը սպանվում է իր այն աղջկա ձեռքով, որ ծնել էր իր կողմից լքված Չմշկիկ Սուլթանը: Այն բանից հետո, երբ Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում, Համբարձման գիշերը նրա քարայրն է մտնում մի մոլորված հարս, որ տնից դուրս էր եկել ջուր կամ լույս գտնելու: Փոքր Մհերը նրա հետեւից դուրս չի գալիս իր ապաստանից՝ սպասելով մարդկային մտավոր ու բարոյական առաջընթացին: Կարեւոր է այն, որ Սասնա տան տղամարդիկ կարող են ջարդել բանակներ, զոհվել կնոջ ձեռքով, բայց զենք չեն ուղղում նույնիսկ հակառակորդ երկրի կանանց դեմ՝ Իսմիլ Խաթուն, Չմշկիկ Սուլթան, Մսրա Մելիքի քույր...
Կնոջ կողմից ամուսնուն սպանելու վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Ալեքսանդր Մակեդոնացու կենսագիրներից Ռուֆուսը. «Եվ (կնոջ) կեղծ հնազանդությունից խաբված Սպիտամենը հրամայում է օրը ցերեկով խնջույք սկսել. նրան, գինուց ու կերակրից ծանրացած, քունն աչքերին տանում են ննջասենյակ: Կինը համոզվելով, որ նա խոր քնած է, մերկացնում է հագուստի տակ պահված սուրը եւ գլխատում ամուսնուն: Մյուս կողմից (Մակեդոնացու մոտ) զազրանք է առաջացնում այն, որ կինը նենգորեն սպանել էր մի մարդու, ով այդքան սիրել է իրեն, իր զավակների հորը»:
Կանացի ագրեսիայի վերաբերյալ շատ գունեղ գործ է ստեղծել նաեւ Հովհաննես Թումանյանը՝ «Թմկաբերդի առումը» պոեմով: Ինչպես գտնում են թումանյանագետները, պոեմի ստեղծումն ունեցել է գրական-բանահյուսական եւ կենսական ազդակներ:
Շարունակելի |
| |
| ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|