|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-03-03 |
| ՀԱՋՈՂԱԿ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ |
| |
| Հեռուստադիտողի կողմից սիրված կերպարները հիմնականում մարմնավորում են երիտասարդ դերասանները
Այսօր երեւանյան թատրոններում, ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ |
| |
| Կամ իգական կաննիբալիզմ
Ըստ Վին-Էդվարդսի տեսության, կենդանական յուրաքանչյուր տեսակ ձգտում է վերարտադրել իրեն այնպիսի քանակությամբ, ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| «ՌՈՔԸ ՄԻԱՅՆ ԳԼԽԻ ՇԱՐԺՈՒՄ ՉԷ» |
| |
| կամ «Rockstar» ամսաթերթն ու ռոքի խնդիրները
Նոր՝ «Rockstar» ամսաթերթը, որի շնորհանդեսը օրերս կայացավ «Aftershock Republic» ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Ցանկությունները՝ լապտերներում |
| |
| Չինաստանի ու ծեսերի մասին
Փետրվարի 28-ին Չինաստանում ավարտվում է Նոր տարին կամ, ինչպես չինացիներն են ասում՝ «չուն- ջհի» -ն՝ Գարնան ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Սումգայիթի ու Արցախի մասին |
| |
| «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը օրերս կայացած ասուլիսում պատմեց, թե ինչպես են ծնվել իր «Սումգայիթյան ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Գորգիսյանի հիշատակին |
| |
| «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա». հաճախ էր կրկնում ազգային հերոս, անկախության ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Օբաման տարվել է |
| |
| ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրազ է եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ, որ Օլիմպիական խաղերի ընթացքում ամերիկացիները կհաղթեն ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ՀԱՆՆԻԲԱԼԻԶՄ |
| |
| Կենսաբանական միեւնույն տեսակի առանձնյակների՝ միմյանց խժռելու, ոչնչացնելու երեւույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Հաննիբալիզմը ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| ԱՊԱԳԱ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ |
| |
| Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին Եվրոպայի չեմպիոն տիտղոսը չի խանգարում բարձրագույն կրթություն ստանալ
Մանկապարտեզում նրա անկողինն ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Հոգեւոր սննդով ընտանիք չես պահի |
| |
| Երաժշտական խմբերը փլուզվում են, բայց արտիստները գալիս են
Արմավիր քաղաքում ո՛չ թատրոն կա, ո՛չ կինո, ժամանակ առ ժամանակ մշակույթի տանը ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Բուժքույր վաճառականը |
| |
| Վերնիսաժում առեւտուր անելուց հետո՝ տիկին Լենան չի ուզում այլեւս իրեն հայելու մեջ նայել:
Միջահասակ, կլորիկ կազմվածքով, թխահեր կին է ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| ՀՌԱՀ-Ի ԴԵՄ ԳՈՒՑԵ ՊԱՅՔԱՐԻ ՆԱԵՎ Հ. Տ. ՀԱՅԿՈՆ |
| |
| «Ես կուզեի, որ բոլոր հանցագործները լինեին Ավիկի պես, բայց չէի ուզի,
որ երիտասարդները կրկնօրինակեին այն, ինչը Ավիկը անում է ֆիլմի ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի արանքում |
| |
| Այսօր հեռուստատեսության եթերն ու ինտերնետը ողողված են էրոտիկա եւ պոռնոգրաֆիա պարունակող ֆիլմերով ու հաղորդումներով, ինչը, ըստ ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| «ՀՌԱՀ-ի չափորոշիչները գրաքննություն են, բայց տեղին» |
| |
| «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի չափորոշիչները ինքնաբուխ չեն եղել, դրանք ծնվել են հասարակական պահանջից»,- ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| «ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ՝ ՄԻ ՕՐ ՉՎԱԽԵՆԱՄ» |
| |
| Ֆիլմերի «դոզան» Լուսինեին չի բավարարում
Լուսինեի ֆիլմադարանում տեղ են գտնում «Прокляьтие", "Не вижу зла", "Один в темноте", "У ... |
| |
 |
|
|
|
 |
ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ - Aravot.am
| 2010-03-04 |
| ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ |
| |
(Սկիզբը՝ նախորդ համարում)
Հիմք ընդունելով «Շամիրամ» գրական կերպարի հնությունը, խորությունն ու գունեղությունը՝ նպատակահարմար ենք գտնում, բազմացման գործոններով պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված հոգեվիճակն անվանել «Շամիրամի բարդույթ»: Հիշատակված օրինակներում իգական ագրեսիան ուղղված է ամուսնու, իր սերը մերժած տղամարդու եւ ամուսնու իրավահաջորդ որդու դեմ: Իգական ագրեսիան արտացոլված է նաեւ հելլենական առասպելներում: Հերակլեսի կինը՝ Դեյանիրան, անհանգստանալով, որ ամուսինը կամուսնանա ուրիշ կնոջ՝ Իոլեի հետ, ամուսնուն է ուղարկում իր ձեռքով հյուսած մի թիկնոց: Թիկնոցին քսում է Նեսոս կենտավրոսի արյունը՝ հուսալով, որ այդպես կվերադարձնի ամուսնու սերը: Դեյանիրան չգիտեր, որ այդ արյունը վարակված է Լերնեյան հիդրայի թույնով:
Հերակլեսն իր վրա գցելով թիկնոցը՝ թունավորվում է: Աստվածները մահամերձ հերոսին տանում են երկինք, անմահություն են պարգեւում եւ ամուսնացնում: Անսահման է լինում Հերակլեսի որդու՝ Հելիոսի զայրույթն ու վիրավորանքը՝ մոր հանդեպ: Նա ասում է մորը.
- Օ՛, ինչպես կուզենայի երեքից մեկը գոնե տեսնել. կամ դու կենդանի չլինեիր, կամ ուրիշը քեզ մայր կոչեր եւ ոչ թե ես, կամ ավելի խելամիտ լինեիր, քան ես: Իմացիր, ուրեմն, դո՛ւ եղար ամուսնուդ՝ իմ հոր մահվան պատճառը:
Դե, իսկ «Ոդիսականում» կախարդուհին տղամարդկանց վերածում է խոզերի՝ նրանցով սնվելու համար: Աստվածաշնչում նույնպես կան խնդրո առարկա պատկերներ: Օրինակ, Ռաքելը՝ Հովսեփի եւ Հակոբի մայրը, նախընտրում է խելացի Հակոբին որսորդ Հովսեփից: Օգնում է Հակոբին խաբել հորը եւ արժանանալ հայրական օրհնանքին: Հակադրվելով ամուսնուն՝ մայրն օգնում է ինտելեկտուալ զավակին՝ ամրացնել սոցիալական դիրքերը:
Հերովդիան ուզում էր ամուսնանալ մահացած ամուսնու եղբոր հետ: Եվ իր ամուսնությանը խանգարել փորձող բարոյագետ Հովհաննես Մկրտիչի ոչնչացմանն են ուղղված Հերովդիայի ջանքերը (Մարկոս, գլ. 6): «Եվ Հերովդիան նրա դեմ ոխ էր պահում եւ ուզում էր սպանել նրան եւ չէր կարողանում: Որովհետեւ Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր՝ նրան արդար ու սուրբ մարդ ճանաչելով»: Սակայն, այնուամենայնիվ, դստեր՝ Սաղոմեի օգնությամբ Հերովդիան ստանում է Հովհաննես Մկրտիչի գլուխը:
«Հազար ու մեկ գիշեր» հեքիաթաշարի հերոսուհիներից մեկն ամորձատում է իրեն լքած տղամարդուն: Մեկ այլ հերոսուհի իր ամուսնուն կիսով չափ քարի է վերածում, քանի որ վերջինը մահացու վիրավորել էր կնոջ հոմանուն: Իգական ագրեսիայի ուշագրավ դրվագ կա նաեւ Ֆիրդուսու «Շահնամե» էպոսում: Իրանի շահ Քեհ Քաուսի երկրորդ կինը սկսում է սիրահետել Սիավուշին՝ Քեհ Քաուսի որդուն: Սիավուշը չի դավաճանում իր որդիական պարտքին ու մերժում է վավաշոտ թագուհու սերը: Թագուհին Սիավուշին ոչնչացնելու համար նրան զրպարտում է արքայի մոտ: Զրպարտված որդին պետք է անցներ կրակի միջով, այսինքն՝ ենթարկվեր մահացու փորձաքննության: Սիավուշն անցնում է կրակի միջով ֆիզիկապես անվնաս, բայց հոգեպես վիրավորված՝ հեռանում է հայրական տնից: Իգական ագրեսիայի դրվագներ կան նաեւ հայոց «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագրերում եւ մշակումներում: Բախումները հիմնականում ընթանում են հետեւյալ կերպարների միջեւ.
ա տարբեր ցեղամայրեր՝ Արմաղան եւ Իսմիլ Խաթուն,
Սասունցի Դավիթ եւ նրա հորեղբոր կին Սառյե,
Սասունցի Դավիթ եւ Արտատեր Պառավ,
Սասունցի Դավիթ եւ Չմշկիկ Սուլթան,
Սասունցի Դավիթ եւ Խանդութ Խանում,
Սասունցի Դավիթ եւ իր դուստրը՝ Չմշկիկ Սուլթանից,
Փոքր Մհեր եւ Մոլորված հարս (ջուր փնտրող):
Շարունակելի |
| |
| ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|