|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-03-03 |
| ՀԱՋՈՂԱԿ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ |
| |
| Հեռուստադիտողի կողմից սիրված կերպարները հիմնականում մարմնավորում են երիտասարդ դերասանները
Այսօր երեւանյան թատրոններում, ... |
| |
 |
|
| 2010-03-03 |
| ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ |
| |
| Կամ իգական կաննիբալիզմ
Ըստ Վին-Էդվարդսի տեսության, կենդանական յուրաքանչյուր տեսակ ձգտում է վերարտադրել իրեն այնպիսի քանակությամբ, ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| «ՌՈՔԸ ՄԻԱՅՆ ԳԼԽԻ ՇԱՐԺՈՒՄ ՉԷ» |
| |
| կամ «Rockstar» ամսաթերթն ու ռոքի խնդիրները
Նոր՝ «Rockstar» ամսաթերթը, որի շնորհանդեսը օրերս կայացավ «Aftershock Republic» ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Ցանկությունները՝ լապտերներում |
| |
| Չինաստանի ու ծեսերի մասին
Փետրվարի 28-ին Չինաստանում ավարտվում է Նոր տարին կամ, ինչպես չինացիներն են ասում՝ «չուն- ջհի» -ն՝ Գարնան ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Սումգայիթի ու Արցախի մասին |
| |
| «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը օրերս կայացած ասուլիսում պատմեց, թե ինչպես են ծնվել իր «Սումգայիթյան ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Գորգիսյանի հիշատակին |
| |
| «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա». հաճախ էր կրկնում ազգային հերոս, անկախության ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| Օբաման տարվել է |
| |
| ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրազ է եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ, որ Օլիմպիական խաղերի ընթացքում ամերիկացիները կհաղթեն ... |
| |
 |
|
| 2010-03-02 |
| ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ՀԱՆՆԻԲԱԼԻԶՄ |
| |
| Կենսաբանական միեւնույն տեսակի առանձնյակների՝ միմյանց խժռելու, ոչնչացնելու երեւույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Հաննիբալիզմը ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| ԱՊԱԳԱ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ |
| |
| Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին Եվրոպայի չեմպիոն տիտղոսը չի խանգարում բարձրագույն կրթություն ստանալ
Մանկապարտեզում նրա անկողինն ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Հոգեւոր սննդով ընտանիք չես պահի |
| |
| Երաժշտական խմբերը փլուզվում են, բայց արտիստները գալիս են
Արմավիր քաղաքում ո՛չ թատրոն կա, ո՛չ կինո, ժամանակ առ ժամանակ մշակույթի տանը ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Բուժքույր վաճառականը |
| |
| Վերնիսաժում առեւտուր անելուց հետո՝ տիկին Լենան չի ուզում այլեւս իրեն հայելու մեջ նայել:
Միջահասակ, կլորիկ կազմվածքով, թխահեր կին է ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| ՀՌԱՀ-Ի ԴԵՄ ԳՈՒՑԵ ՊԱՅՔԱՐԻ ՆԱԵՎ Հ. Տ. ՀԱՅԿՈՆ |
| |
| «Ես կուզեի, որ բոլոր հանցագործները լինեին Ավիկի պես, բայց չէի ուզի,
որ երիտասարդները կրկնօրինակեին այն, ինչը Ավիկը անում է ֆիլմի ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի արանքում |
| |
| Այսօր հեռուստատեսության եթերն ու ինտերնետը ողողված են էրոտիկա եւ պոռնոգրաֆիա պարունակող ֆիլմերով ու հաղորդումներով, ինչը, ըստ ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| «ՀՌԱՀ-ի չափորոշիչները գրաքննություն են, բայց տեղին» |
| |
| «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի չափորոշիչները ինքնաբուխ չեն եղել, դրանք ծնվել են հասարակական պահանջից»,- ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| «ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ՝ ՄԻ ՕՐ ՉՎԱԽԵՆԱՄ» |
| |
| Ֆիլմերի «դոզան» Լուսինեին չի բավարարում
Լուսինեի ֆիլմադարանում տեղ են գտնում «Прокляьтие", "Не вижу зла", "Один в темноте", "У ... |
| |
 |
|
|
|
 |
Բլուլը պրոպոգանդելու խնդիր կա - Aravot.am
| 2010-03-04 |
| Բլուլը պրոպոգանդելու խնդիր կա |
| |
Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում երաժշտասեր երիտասարդներին համախմբել էին բլուլահար Նորայր Քարտաշյանի վարպետության դասերը: Պարոն Քարտաշյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ բլուլը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր անվանումներ է ունեցել՝ փող, սրինգ. «Սա պարզ գործիք է. ուղիղ փողի միջոցով դու ես ստանում ձայնը... Բլուլը մեր առաջին հայկական գործիքներից է: Այս նվագարանն ընդունված էր հատկապես հովիվների շրջանում եւ կիրառվում էր արոտավայրերում՝ հոտը համախմբելու նպատակով, ավելի ուշ տարածում գտավ նաեւ ժողովրդական եւ գուսանական երաժշտության ոլորտներում»: Բլուլահարի խոսքով՝ այլ ազգերն էլ ունեն նմանատիպ գործիք, բայց ուրիշ անվանումներով, օրինակ՝ բուլղարացիները այն կոչում են կավալ...
Պարոն Քարտաշյանը կարծիք հայտնեց, որ ժողովրդական երաժշտությունն այսօր ունի լսարանի խնդիր. «Այս եւ ընդհանրապես ազգային մի շարք այլ գործիքներ անտարբերության եւ մոռացության են մատնվել, նույնիսկ որոշ երաժշտական դպրոցներում պահանջարկ չլինելու արդյունքում դուրս են մղվել դասավանդման ծրագրերից: Մեր երկրում կա պրոպագանդման խնդիր, հեռուստատեսությամբ, ռադիոյով, բացի դուդուկից, երեւի չեք լսի այլ գործիքային կատարումներ: Հայաստանից մեկնում են արտասահման ու նկարահանում, թե այս կամ այն «աստղը» ինչ մեքենա է վարում, թող գնան ու փնտրեն մեր հայ վարպետներին, ովքեր Հայաստանից փախել են»: Ն. Քարտաշյանի կարծիքով, ազգային նվագարաններ նվագողների թիվն էլ գնալով նվազում է, քանի որ «ֆինանսական կողմն ապահովելու նպատակով շատերը դառնում են ռեստորանային երաժիշտներ, տարվում ցածրաճաշակ երաժշտությամբ, ինչն էլ բերում է դեգրադացիայի»: Մեր զրուցակիցը պատմեց, որ աշխարհով մեկ կատարած իր շրջագայությունների ընթացքում հայկական բլուլը ներկայացրել են մի շարք երկրներում ու գրավել արտերկրի հանդիսատեսի հիացմունքը, այս տարի ունեն Եվրոպա մեկնելու հրավերներ:
Վարպետության դասերի մասնակից, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողնվագարանների բաժնի ուսանող Աննա Հովհաննիսյանն «Առավոտին» պատմեց, որ բլուլն իր սիրելի գործիքներից է, մշտապես նվագում է: «Գործիքի նկատմամբ հետաքրքրության պակասի պատճառը ոչ թե գործիքն է, այլ մատուցման խնդիրը: Մարդիկ ըստ ճաշակի են ընկալում, ամբողջ հարցն այն է, որ այս նվագարանը սիրելու համար պետք է այդ գործիքային կատարումներում քեզ գտնես եւ կարողանաս դրանով արտահայտվել»,- ասում է Աննան: Աննա Մանասերյանն էլ պատմեց, որ թեեւ քանոն է նվագում, բայց բլուլի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունի. «Բլուլն ինձ գրավում է իր թախծոտ ելեւէջներով, յուրահատուկ տեմբրով, որը ոչ մի այլ գործիքի հատուկ չէ: Ցավոք, այսօր բլուլը ճանաչված չէ, որովհետեւ գրեթե չի մատուցվում հայ երաժշտասերին այնպես, ինչպես դուդուկը, որն արդեն համաշխարհային ճանաչում ունի: Պետք է այդ ուղղությամբ աշխատել ու հայկական բլուլն էլ հավուր պատշաճի ներկայացնել»: |
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|